Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (81)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Թեհրանի Ամիր Քաբիրի պոլիտեխնիկ համալսարանի հետազոտողները նոր մեթոդ են հայտնաբերել բիոլոգիական նանոկրիչների օգնությամբ արյան ճնշումն իջեցնող դեղերի ազդեցությունը մեծացնելու համար: Նոր մեթոդը նվազագույնի է հասցնում դեղերի կողմնակի ազդեցությունը : Նախագծի հեղինակի ասածով, աշխարհում մեծ թվով մարդիկ տառապում են հիպերտոնիայից կամ արյան բարձր ճնշումից, որոնց բուժման համար կան տարբեր մեխանիզմներով աշխատող հիպերտոնիան կարգավորող դեղեր: Սակայն որոշ դեպքերում հիշյալ դեղերը չեն արդարացնում ակնկալվող արդյունքները և անհրաժեշտ է լինում լրացուցիչ բուժում:
Գիտնականի խոսքերով, հիպերտոնիայի բուժման դեղերն ազդեցիկ չեն լինում հիվանդի բիոլոգիական համակարգի գործառույթում դեղերի թուլության պատճառով: Ուստի չափազանց կարևոր է այդ ոլորտում դեղերի կրիչների կիրառումը : Դեղի դոզան, հիբրիդ դեղերի օգտագործումը և դեղերի խաչաձևումների կանխարգելումը համարվում են հիպերտոնիայի բուժման դեղերի ազդեցությունը մեծացնելու մեթոդները : Այս բոլորն այն ժամանակ են կարող ազդեցիկ լինել, երբ հիվանդի օրգանիզմը համապատասխան հակազդեցություն է ցույց տալիս: Ուստի հիվանդի բիոլոգիական համակարգի գործառույթի թերացումը ևս քննարկման պետք է ենթարկել:
Հեղինակի ասածով, ուսումնասիրությունն օպտիմալացման մեթոդ է համարվում հիպերտոնիկ հիվանդությունների բուժման դեղերի ազդեցության գործում պոլիէթիլեն գլիկոլ Polyethylene glycol կրիչների օգտագործման հավանականության , կամ ընդհանրապես կիրառման առավելությունների ու թերությունների նաև հիբրիդ դեղորայքային տեսակներ ստանալու համար: Գիտնականը Paroxetine հակադեպրեսանտ դեղի հետ հիպերտոնիկ հիվանդությունների բուժման դեղերի հետ փոխազդեցության քննարկումը, նպատակակետ օրգանում հիպերտոնիկ հիվանդությունների բուժման դեղերի ֆունկցիայի գնահատումը , նաև թերի գործառույթով բջջային շերտի հետ կապի ժամանակ տվյալ դեղի փոխանակումների ուսումնասիրումը հետազոտության մյուս նպատակն է հայտարարվել: Նա հաջողված է որակել այդ ուղղությամբ կատարված բոլոր ուսումնասիրությունները:
Հետազոտության մեջ կիրառվել է մոլեկուլային դինամիկայի , նաև համակարգչային կլոնավորման մեթոդներ , քանի որ այդ մեթոդը բավարար նախնական ինֆորմացիա է տալիս տարբեր միջավայրերի և նյութերի հանգամանքների մասին : Մեթոդն օգնում է բիոլոգիական համակարգերի ուսումնասիրությանը: Հետազոտության ձեռքբերումների մասին չորս հոդվածներ են հրապարակվել, որոնցից երեքը լույս են տեսել ISI-ի հեղինակավոր պարբերականում:
Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականները արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնված նորածինների բնածին արատների հավանականությունը քննարկելու մեթոդ են հայտնաբերել: Այս օրերին բազմաթիվ հարցեր են առաջացել բեղմնավորմանն օգնելու միջոցների մասին : Հաշվի առնելով բնածին արատների և բեղմնավորմանն օգնող միջոցներից օգտվողների մոտ երկվորյակներ ծնվելու մեծ հավանականությունը, այդ մեթոդներից օգտվողների մոտ երկվորյակներ ծնվելու հավանականության մեծացումը տրամաբանական տարբերակ է համարվում, սակայն Իրանում նման երևվորյակներ ծնվելու տվյալները դեռևս չեն ուսումնասիրվել:
Երկու տարվա կտրվածքում բնածին արատներով ծնված երեխաների մասին ուսումնասիրությունն իրականացվել է 820 երեխայի վրա, որոնցից 656-ը ծնվել էր բնական բեղմնավորման, իսկ 164-ը արհեստական բեղմնավորման մեթոդի օգնությամբ: Հետազոտական թիմի ուսումնասիրությունները պարզեցին, որ բնական բեղմնավորմամբ ծնվածներից 40-ը ՝ 4.4 տոկոսը, իսկ արհեստական բեղմնավորման մեթոդով ծնվածներից 14-ը ՝ 8.3 տոկոսն ունենին բնածին արատներ: Դա ցույց է տալիս, որ արհեստական բեղմնավորման մեթոդով ծնված երեխաների մոտ բնածին արատներ առաջանալու հավականությունն ավելի մեծ է: Ուսումնասիրությունը մանրամասնությամբ հրապարակվել է International Journal of Fertility and Sterility հանդեսում:
Francis Crick ինստիտուտի հետազոտողների թիմը գլխուղեղային բջիջների ստույգ անալիզների օգնությամբ, նոր մեխանիզմներ են հայտնաբերել, որոնք մասնակից են պարկինսոն հիվանդության առաջացման մեջ: Տարիներ գիտնականները ենթադրում էին, որ պարկինսոն հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղային բջիջներում Ալֆա-Սինոսելին սպիտակուցի կուտակմամբ, սակայն դեռևս առեղծված է, թե այդ սպիտակուցն ինչպե՞ս է վնասում նեյրոններին: Հետազոտական թիմը մոլեկուլային և բջջային մոտեցմամբ նոր ուսումնասիրությամբ, նաև հիվանդ և առողջ բջիջների անալիզով, պարզել են, թե սպիտակուցային այդ կուտակումներն ինչպե՞ս են թունավորվում:
Գիտնականները նաև պարզել են, որ բջիջներում այդ սպիտակուցների կուտակումը, վնասում է առանցքային սպիտակուցների շարժմանն ու գործունեությանը: Այդ կուտակումները նաև բացում են կանալներ, որոնց պատճառով այտուցվում են նեյրոնները և ոչնչանում: Այդպիսով բջիջներից արտահոսում են քիմիական ու բիոքիմիական նյութեր և սպանում են նեյրոններին: Այդ երևույթը նկատվել է նաև ալֆա-սինոսելին գեներում մուտացիա ունեցող հիվանդների մոտ մաշկային բջիջներից ստացված ցողունային բջիջներում: Արդիական տեխնոլոգիաների շնորհիվ գիտնականներին հաջողվել է արժեքավոր տեղեկություններ ստանալ նյարդային խափանման առաջին ու սկզբնական փուլերի մասին:
Գիտնականները նաև պարզել են, որ սպիտակուցների կուտակումն ինչպե՞ս է կարող վնասել նեյրոններին : Նրանք պնդում են, որ պարկինսոնի հաղթահարման ճանապարհներից մեկն էլ բուժման ելքերի առաջարկումն է, որոնք կարող են վերացնել այդ սպիտակուցի կուտակումը: