Արաբական իշխանավորներն ահաբեկչական խմբերի ստեղծողներն ու աջակիցները
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i98816-Արաբական_իշխանավորներն_ահաբեկչական_խմբերի_ստեղծողներն_ու_աջակիցները
Սեպտեբերի 22-ին, Իրանի Ահվազ քաղաքում, ԻԻՀ ԶՈՒ զորահանդեսի ժամանակ, ահաբեկիչները կրակեցին հանդիսատեսի վրա, ինչի արդյունքում զոհվեց 24 և վիրավորվեց 60 մարդ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Սեպտեմբեր 30, 2018 12:41 Asia/Tehran

Սեպտեբերի 22-ին, Իրանի Ահվազ քաղաքում, ԻԻՀ ԶՈՒ զորահանդեսի ժամանակ, ահաբեկիչները կրակեցին հանդիսատեսի վրա, ինչի արդյունքում զոհվեց 24 և վիրավորվեց 60 մարդ:

ԻԻՀ Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության փոխնախագահ Քյամալ Դեհղանիի ասելով. «ԱՄՆ-ն և Իսրայելը, Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ միասին, կանգնած են այս հարձակման հետևում:Սիրիայում ու Եմենում կրած պարտություններից հետո, նրանք նպատակ ունեն անկայունություն տարածել Իրանում, ինչի համար էլ դիմեցին այդ քայլին: Դեհղանիի խոսքերով, վերջին տարիներին այս երկրները դիմել են բազմաթիվ սադրանքների, սկսած Սաուդյան Արաբիայի անփորձ գահաժառանգի սադրանքը, որի նպատակն է Իրանին ներքաշել պատերազմի մեջ: Սակայն նրա խոսքերով, այդ երազանաքն իրականություն չի դառնալու»:

ԻԼԻՊ և «Ալ Ահվազիե» խմբերը, որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից, ընդունեցին հարձակման պատասխանատվությունը: Անցած տարի Ալ Ահվազիե խումբը ևս մեկ հարձակում էր իրականացրել մի խումբ իրանցիների վրա, ովքեր մեկնել էին երկրի հարավային շրջաններ, որտեղ տեղի էր ունեցել Իրան-Իրաք պատերազմը:

13 տարի առաջ, այս ահաբեկչական խումբը 13 ահաբեկչական գործողություն է իրականացրել, այդ թվում նաև Աբադան և Դեսվուլ քաղաքներում, որոնց հետևանքով զոհվեցին ու վիրավորվեցին մեծ թվով մարդիկ:

Արտաքին քաղաքականության  հարցերով վերլուծաբան Հասան Հանիզադեի ասելով. «Սաուդյան ռեժիմը ֆինանսապես ու ռազմական առումով աջակցում է Ալ Ահվազիե և այլ թաքֆիրական խմբերին: Այս խմբի թիրախը դառնում են հասարակ քաղաքացիները: Իսկ Ահվազի ահաբեկչական գործողությունը, որը տեղի ունեցավ Սաուդյան Արաբիայի կանաչ ազդանշանով, նույնպես ուղղված էր բնակչության դեմ»: Սաուդյան Արաբիան այս խմբին աջակցելով նպատակ ուներ անապահովություն տարածել Իրանում և մարդկանց մոտ սարսափի մթնոլորտ ստեղծել:  ԱՄՆ-ն, Արաբիան ու Սիոնիստական ռեժիմը, տարածաշրջանում ստեղծում են ահաբեկչական խմբեր` նպատակ ունենալով իրականացնել տարածաշրջանում իրենց նպատակները: Այս վտանգավոր եռյակը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Ասիայի արևմտյան հատվածը վերածել է ահաբեկչական գործողությունների վայրի և նպատակ ունեն ահաբեկչական խմբերի միջոցով իրականացնել Նոր Միջին Արևելք նախագիծը: Իսկ դրա նպատակն է  մասնատել տարածաշրջանի երկրները: Հենց այդ նպատակով էլ ձևավորվել են ԻԼԻՊ և Ալ Ահվազիե խմբերը:  Ալ Ահվազիե խմբավորման նպատակն է ահաբեկչական գործողությունների միջոցով  Խուզեստան նահանգը մասնատել Իրանից: Այս խմբի հիմքում ընկած  է մեկ այլ խումբ, որը կոչվում է “Արաբների պայքարը` Ահվազի ազատագրման համար”: Նրանք իրենց գործողություններն իրականացնում են   Ալ Ահվազիե խմբավորման անվան տակ: Այս խմբավորումը տարածում է  այն սուտ լուրերը, թե 1925թ ֆարսերը գրավել են Ահվազ շրջանը, իսկ հիմա պարտավոր են վերջ տալ այդ շրջափակմանը: Նրանք խեղաթյուրելով պատմությունը հայտարարել են, որ Ահվազ շրջանը, Խոռամշահրում իշխող շեյխ Ղազալի տապալումից հետո, իրանցիների կողմից ավելացվել է այդ երկրի տարածքին: Այս խմբի ահաբեկչական բաժինը կոչվում է  Մալիհեդդին Ալ Նասեր: Այս ռասիստական խումբը համոզված է, որ պետք է զինված պատերազմ մղել ինչպես իրենք են ասում` Արաբիային պատկանող Խուզեստանի, Բուշեհրի, Հորմոզգանի և Պարսից ծոցի կղզիների ազատագրման համար: Նրանք հայտարարում են, որ Աբու Մուսա և Թոնբ կղզիներն արաբական տարածքներ են: Բացի այդ, նրանք քարտեզների վրա Պարսից ծոցն անվանում են Արաբական ծոց: Սակայն իրադարձությունները ցույց են տալիս, որ Իրանի ժողովուրդը և Իսլամական Հանրապետությունը պատվով դուրս են եկել այնպիսի  փորձություններից ինչպես` պատժամիջոցներն ու համակարգը տապալելու փորձերը:

Այս անգամ էլ Իրանի ժողովուրդը կանգնելու է ահաբեկչական ու համակարգը մասնատելուն ուղղված սադրանքների դեմ: Իսկ այդ գործողությունների հեղինակները մեկ անգամ ևս պարտության են մատնվելու: Խուզեստանի ժողովուրդը դեմ է ահաբեկիչների Իրանը մասնատելու փորձերին: Իրանի ժողովուրդը կանգնելու է յուրաքանչյուր սադրանքի դեմ: Ահվազի ահաբեկչության նահատակների հուղարկավորությունը տեղի ունեցավ Խուզեստանի տարբեր ազգերի բնակիչների մասնակցությամբ, ինչը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ահաբեկիչները չեն կարող իրականացնել իրենց նպատակը: Հարկ է նշել, որ Խուզեստանում ապրում են արաբներ, բախտիարիներ, շուշթարիներ, դեսվուլցիներ: Եվ նրանց բոլորի ներկայացուցիչները մասնակցել էին հուղարկավորությանը: Իսկ դա վկայում է, որ ահաբեկչությունը դատապարտելի է աշխարհի որ մասում էլ որ իրականացվի: Ահաբեկիչների նպատակը սպանությունն է, իսկ սպանությունը և ոչնչացնելը դեմ է ցանկացած ազգի կամ կրոնի սկզբունքներին: Խուզեստանի արաբ բնակիչները, Իրան-Իրաք ութամյա պատերազմի ժամանակ հավատարմորեն կանգնեցին Իրանի իսլամական հանրապետության կողքին և հերոսաբար կռվեցին, թույլ չտալով, որ Իրանի հողից անգամ մի թիզ գրավվի թշնամու կողմից: Այսօր ևս նրանք հայտարարում են, որ մինչև վերջ կանգնելու են ահաբեկիչների դեմ: