Թրամփը և ՄԱԿ-ում նրա ձախողումը (1)
Իր պաշտոնավարման առաջին օրերից ԱՄՆ սկանդալային նախագահը քննադատական ու խիստ դիրքորոշում է ընդունել ՄԱԿ-ի և նրան կից կառույցների ՝ այդ թվում Մարդու իրավունքների խորհրդի նկատմամբ ՝ հարցականի տակ տանելով վերջիններիս գործունեությունը: Անդրադառնալով այդ կառույցներին և տարբեր երկրներին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնություններին, Դոնալդ Թրամփը շեշտել է, որ այսուհետ ուշիուշով հետևելու է այդ օժանդակությունների գործընթացին և օգնելու է միմիայն Վաշինգտոնի բարեկամ երկրներին:
Այնուամենայնիվ ԱՄՆ-ը շարունակում է միջոց ծառայեցնել ՄԱԿ-ին : Այդ կապակցությամբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, մասնավորապես ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին բազմիցս այդ միջազգային կառույցի ամբիոնից պախարակել են մյուս երկրներին և նույնիսկ ՄԱԿ-ին կից աշխատող կառույցներին:
Այդպիսով Թրամփի կողմից նախագահվող Անվտանգության խորհրդի գումարմանը հաջորդող ՄԱԿ-ի նյույորքյան Գլխավոր ասամբլեան դարձավ նպատակների իրականացման եզակի հնարավորություն : Ուստի ավելի վաղ նրանք սկսեցին ծավալուն քարոզչություն տանել և նախադրյալներ ստեղծել՝ ՄԱԿ-ում Թրամփի ելույթի համար: Հենց սա էլ հանգեցրեց ԱՄՆ նախագահի դիրքորոշումների նկատմամբ քաղաքական շրջանակների հակազդեցությանը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլյան կայացավ թվականիս սեպտեմբերի 24-ից 27-ը ՝ Նյու Յորքում , 93 նախագահների, 41 վարչապետների և 55 արտգործնախարարների մասնակցությամբ:
Սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի ԳԱ-ում Թրամփի ներկայությունն ի սկզբանե բարդություններ ունեցավ: Նա ներկայացավ կես ժամ ուշացմամբ, ինչի պատճառով խախտվեց մյուս երկրների ղեկավարների ելույթների ծրագիրը: ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նիստում ելույթը սկսել է պատմելով, թե ինչպես են գործերն ընթանում Միացյալ Նահանգներում իր Սպիտակ տուն գալուց հետո: Ավանդույթի համաձայն՝ նա նշել է, որ «երկու տարուց էլ քիչ ժամանակահատվածում» ավելիին է հասել, քան իրեն նախորդած նախագահները նույն ժամանակահատվածում: Հենց այդ խոսքերն էլ ունկնդիրները ծիծաղով են ընդունել: Թրամփը շարունակելով պատմել է տնտեսական աճի, գործազրկության մակարդակի կրճատման և հաջողությունների մասին: Թրամփը հայտատարեց .«Մեկ տարվա ընթացքում մենք ավելացրել ենք երկրի ռազմական բյուջեն: Հաջորդ տարի էլ այդպես է լինելու : Դա նշանակում է, որ ԱՄՆ-ը և իր բանակն ուժեղանալու են»: Թեև 2019 թվականի համար ԱՄՆ-ի ռազմական բյուջեն ավելացել է ՝ հասնելով 716 միլիարդ դոլարի աննախադեպ գումարի, այնուամենայնիվ այդ երկրի զինած ուժերն ունեն բազմաթիվ խնդիրներ: Իսկ ամերիկյան հաստատությունների մասնագետների պնդմամբ, երկրի տնտեսական իրավիճակի բարելավման մասին Թրամփի հայտարարությունները հավաստի չեն: Հարկատուների հաշվին տարեկան աշխատատեղերի ստեղծման տևողությունը երեք անգամով գերազանցում է Բարաք Օբամայի և Ջորջ Բուշի նախագահության օրոք համապատասխան տվյալներին: Այդպիսով շարունակվում է ամերիկյան փոքր ու միջին ընկերությունների փակման գործընթացը: Ընդհանուր առմամբ , Թրամփի պաշտոնավարման օրվանից, ավելի քան 133 հազար ամերիկացիներ աշխատանքից ազատվելու մասին ծանուցում են ստացել: Թրամփին հովանավորող բանվոր քվեարկողների համար, այդ հարցում նախագահի ընդունած անտարբեր կողմնորոշումը խոսում է նրա կեղծ լինելու մասին:
Թրամփի ելույթում կարևոր թեման Իրանի խաղաղանպատակ միջուկային ծրագրի հարցն էր: Իր ելույթից առաջ , Իրանի մասին հարցին պատասխանելով, նա ասաց, որ Իրանը փոխվելուց բացի այլ ելք չունի: Թրամփն ասաց, որ ցանկանում է Իրանի հետ գերազանց կապեր ունենալ, սակայն դա առայժմ չի լինելու: Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասել էր, որ Իրանը շարունակում է մնալ խնդիր և ճգնաժամի մատնված բոլոր շրջաններում նկատելի են այդ երկրի ոտնահետքերը: Ուստի Միջին Արևելքում Իրանի քայլերի քննարկումը եղել է ՄԱԿ-ի ԳԱ-ում Դոնալդ Թրամփի ելույթի առանցքը: Թրամփն Իրանին մեղադրեց մյուս երկրների ինքնիշխանությունը չհարգելու մեջ ՝ մյուսներից պահանջելով միանալ ԱՄՆ-ին ՝ Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու հարցում: ԱՄՆ նախագահը շեշտեց, որ Իրանը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շահերը ծառայեցնում է իր տարածաշրջանային քաղաքականություններին: Ըստ ՀԳՀԾ-ի, պատժամիջոցների չեղարկման դիմաց, Իրանը դադարեցրեց իր միջուկային ծրագրի որոշ հատվածները: Եվրոպայի պատժամիջոցները դադարդեցին 2016 թ.-ին: Իսկ ԱՄՆ-ը մշտապես խոչընդոտել է իր պատժամիջոցների չեղարկման գործը: Թրամփը ՀԳՀԾ-ն համարում է Իրանի համար օդից եկած պարգև, ասելով, որ միջուկային համաձայնությունից իր երկրի դուրս գալու ժամանակ, միջինարևելյան շատ երկրներ կողմ էին իր որոշմանը: ԱՄՆ նախագահի խոսքով, միջուկային համաձայնությունից հետո, այդ երկրի ռազմական բյուջեն 40 տոկոսով հավելում է ունեցել, իսկ վերլուծաբանների համոզմամբ, Թրամփի այդ խոսքերը ճիշտ չեն: Ինչպես հայտարարել է «Սիփրի» հաստատությունը, 2015թ.-ին Իրանի ռազմական բյուջեն կազմել է 11 միլիարդ դոլար, 2017 թ.-ին 30 տոկոսով բարձրանալով հասել է 14 միլիարդ դոլարի: Փաստորեն թվերը շատ ավելի քիչ են Թրամփի հայտարարածից: ԱՄՆ նախագահը մյուս երկրների ղեկավարներին կոչ է արել մեկուսացնել Իրանին, քանի որ նոյեմբերի 5-ից պատժամիջոցների նոր փուլ է սկսվելու, որի նպատակն այդ երկրի նավթի վաճառքի կրճատումն է: Թրամփի խոսքով, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ընի հետ հանդիպումից հետո, այդ երկիրը դրական քայլեր է արել, սակայն ԱՄՆ նախագահի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը , քանի որ Սինգապուրում կայացած հանդիպումից հետո, Փխենյանն առերես է դադարեցրել իր միջուկային ու հրթիռային փորձարկումները: Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի ռազմական որոշ օբյեկտների ոչնչացմանը, Թրամփն այդ քայլը որակել է Փխենյանի հետ բանակցություններում առաջընթաց: Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի «Յանգ Բյուն» միջուկային օբյեկտը շարունակում է աշխատել և կան փաստեր, որ գաղտնի օբյեկտներում ավելի մեծ տոկոսայնությամբ ուրան է հարստացվում: Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ, ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է , որ Հյուսիսային Կորեան շարունակում է պայթուցիկ նյութեր արտադրել : Ինչպես ակնկալվում էր, ԱՄՆ-ի կողմից հանձնառությունները չկատարվելու պատճառով, համաձայնության գործընթացը խափանվել է: Հյուսիսային Կորեայի ղեկավարների համոզմամբ, սինգապուրյան համաձայնության հետ կապված, Վաշինգտոնը հստակ քայլեր չի արել Փխենյանի պահանջները բավարարելու համար և նույնիսկ արել է հակառակը ՝ նոր պատժամիջոցներ կիրառելով ճնշում է այդ երկրին: Ուստի համաձայնության իրագործման հետ այսօր կան բարդություններ: Իր ելույթում Թրամփը հանդես է եկել Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցները խստացնելու պահանջով: Դա ազդանշան է Փխենյանի համար ՝ Վաշինգտոնի բացասական դիրքորոշման կապակցությամբ:
Իր ելույթում ԱՄՆ նախագահը դիվանագետին անհարիր խոսելաոճով ՕՊԵԿ-ին անվանեց մյուս երկրների գրպանը դատարկող կառույց: Թրամփի խոսքով, ՕՊԵԿ-ը մենաշնորհային է դարձրել նավթի շուկան: «Ես դեմ եմ այս երևույթին: Մյուսներն էլ պետք է անեն նույնը».-ասել է ԱՄՆ նախագահը: Թրամփն ասել է, որ այսուհետ չի հանդուրժելու գների բարձրացումը: Դա այն դեպքում, երբ ՕՊԵԿ-ը կտրականապես հակադրվել է Թրամփին: ԱՄՆ նախագահին թվում է, որ Միջին Արևելքում Վաշինգտոնի դաշնակիցները ՝ հատկապես Սաուդյան Արաբիան կարող են ավելացնել նավթարտադրությունը և հաղթահարել նավթային շուկայում Իրանի նավթի բացակայության անջրպետը: Փաստը ցույց է տալիս, որ նավթի գները բարձրացնելու և ներքին ու արտաքին նպատակներին ծառայող նավթի գներն իջեցնելու Թրամփի ջանքերն ապարդյուն են անցել: Արաբիան և Ռուսաստանը բացառել են նավթարտադրության արագ բարձրացումը ՝ գործնականում մերժելով նավթի արտադրությունը բարձրացնելու Թրամփի պահանջը: Արաբիայի էներգետիկայի նախարար ՝ Խալեդ Ալ-Ֆալեհն ասել է.«Արաբիան չի ազդում գների վրա: Թեև երկիրն ունի նավթի արտադրությունը բարձրացնելու տարողություն, սակայն առայժ դա անհրաժեշտ չէ: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի խոսքերով, անհրաժեշտ չէ բարձրացնել արտադրաչափը: Նա Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրական պատերազմը, նաև ԱՄՆ-ի հակաիրանական քայլերն անվանել է շուկայի նոր մարտահրավեր:
Թրամփը քննադատել է նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին և Միջազգային քրեական դատարանին : ԱՄՆ նախագահը «ամոթի խարան» է որակել կազմակերպության մարդու իրավունքների խորհրդին , ասելով ՝ ԱՄՆ դեսպանն առաջարկ է ներկայացրել ՝ խորհրդում փոփոխություններ անելու համար: Թրամփը հայտնել է, որ քանի դեռ ՄԱԿ-ի այդ խորհրդում իրական փոփոխություններ չլինեն, ԱՄՆ-ը խորհուրդ չի վերադառնալու: Թրամփը խստորեն քննադատել է նաև Միջազգային քրեական դատարանին: Նրա խոսքով, ԱՄՆ-ը չի իրականացնելու ատյանի դատավճիռները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից հեռանալու նույն պատճառներով : Անտարբերությունը, քննադատումը և միջազգային կառույցներին սպառնալը Թրամփի գործելաոճն է: Նա ՄԱԿ-ին սպառնացել է, որ ԱՄՆ-ը դադարեցնելու է օգնությունները, լքելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մարդու իրավունքների խորհուրդը: Վաշինգտոնը նույնիսկ հայտարարել է, որ չի համագործակցելու միջազգային ատյանի հետ: Իսրայելի օգտին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նկատմամբ ԱՄՆ-ի կողմնապահ դիրքորոշումը համարվում է Թրամփի հակապաղեստինյան քայլերի մի մասը: 2018 թվականի օգոստոսին ԱՄՆ-ը դուրս եկավ մարդու իրավունքների խորհրդից ՝ Իսրայելի դեմ այդ խորհրդի ֆոնդումենտալ կողմնապահության պատճառաբանությամբ: Ավելի վաղ Նիքի Հեյլին ասել էր, որ ԱՄՆ-ը միայն այն դեպքում է մնալու խորհրդի կազմում, երբ կլինեն անհրաժեշտ բարեփոխումներ: Նրա հայտարարությամբ պարզ է , որ այդ պահանջն անուշադրության է մատնվել:
Իր ելույթում Թրամփն արտահայտվել է նաև սոցիալիզմի դեմ: «Բոլոր երկրները պետք է դիմակայեն սոցիալիզմի և նրա բերած խնդիրներին».ասել է ԱՄՆ նախագահը: Նա սոցիալիզմն է ճանաչել Վենեսուելայում տնտեսական ճգնաժամի պատճառը, նշելով, որ սոցիալիզմը կործանում է երկրներին: ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին : Նա նշեց, որ անցյալում Վենեսուելան եղել է աշխարհի հարուստ երկրներից մեկը : Փորձագետները սակայն հերքել են Թրամփի այդ հայտարարությունը: Բրոքինգզ հաստատության փորձագետ ՝ Դենի Բահարն այդ մասին ասել է.«Վենեսուելային աշխարհի հարուստ երկրներից մեկն անվանելը չափազանցություն է»: Թեև 1999 թվականից ի վեր այդ երկրի ձախակողմյան կառավարությունը ծավալուն ծրագրեր է իրականացրել աղքատությունը կրճատելու համար, սակայն նավթի շուկայի տատանումների , նաև ԱՄՆ-ի ճնշումների և Վաշինգտոնի կողմից հովանավորվող ներքին ընդդիմադիրների քայլերի պատճառով, այսօր տնտեսական անմխիթար իրավիճակում է գտնվում: Փաստորեն Թրամփը շահարկելով Վենեսուելայի տնտեսական ծանր վիճակը, փորձել է փնովել սոցիալիզմը: