Թրամփը և ՄԱԿ-ում նրա ձախողումը (2)
ԱՄՆ նախագահը մասնակցեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գագաթնաժողովին: Քանի որ ԱՄՆ-ը նախագահում է Անվտանգության խորհուրդը, ուստի ամերիկացիները որոշեցին, որ Իրանի հարցը պետք է լիներ գագաթնաժողովի առանցքային թեման:
Ավելի ուշ, գագաթնաժողովին Իրանի ներկայացուցչի ներկայության և Թրամփի հայտարարություններին նրա պատասխանից վախենալով, ամերիկացիները փոխեցին նիստի օրակարգը, որպեսզի Իրանը ԱՄՆ նախագահի անհիմն հայտարարություններին պատասխանելու հնարավորություն չունենա: Այնուամենայնիվ, մամուլի ասուլիսում ԻԻՀ նախագահը պատասխանեց Թրամփի հայտարարություններին:
Թրամփը մշտապես քննադատական ոճով է խոսել Իրանի և 5+1 խմբի միջև ձեռքբերված համաձայնության մասին ՝ այն որակելով որպես «վատագույն համաձայնագրերից մեկը»: Վերջապես 2018 թ.-ի մայիսի 8-ին նա հայտնեց Միջուկային համաձայնությունից իր երկրի դուրս գալու և թվականիս օգոստոսին ու նոյեմբերին հակաիրանական պատժամիջոցները վերականգնելու մասին: Սեպտեմբերի 26-ին Դոնալդ Թրամփի նախագահությամբ կայացած ԱԽ-ի նիստում, նա կրկնեց Իրանի դեմ իր նախորդ մեղադրանքները: Թրամփն Իրանին մեղադրեց բռնություն տարածելու, ահաբեկչությանը հովանավորելու և միջուկային զենքի ձեռքբերման համար գաղտնի ծրագրեր ունենալու մեջ: Նա ասաց, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառը եղել է այն, որ Իրանը փորձում է օգուտներ քաղել այդ համաձայնությունից և ֆինանսներ ապահովել իր տարածաշրջանային քաղաքականություններն իրականացնելու համար:
Նշելով, որ նոյեմբերի 4-ից գործադրվելու են Իրանի միջուկային գործունեությանն առնչվող պատժամիջոցները, Թրամփն ասել է.«Պատժամիջոցները խստացվելու են ՝ Իրանի քայլերին դիմագրավելու համար: Նա ով չհամագործակցի այդ հարցում, լուրջ բարդություններ է ունենալու»: Նա ԱԽ-ի բոլոր անդամներից պահանջեց համագործակցել ԱՄՆ-ի հետ ՝ երաշխավորելով, որ ինչպես ինքն է ասում, Իրանը երբեք ատոմային ռումբ չի ունենալու: ԱՄՆ նախագահը ՄԱԿ-ի կենտրոնատեղիում հրավիրված մամուլի ասուլիսում սպառնացել է, որ ընկերությունները պետք է ընտրություն կատարեն Իրանի և ԱՄՆ-ի միջև: «Կարևոր չէ, թե երկրների ղեկավարներն ի՞նչ են մտածում Իրանի մասին: Իրանցիներն դիմելու են ինձ և համաձայնության են գալու: Ենթադրում եմ այդպես է լինելու».-ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահի համոզմամբ, Իրանը պարտավոր է լինելու բանակցել: Այնուամենայնիվ նրա հայտարարությունները զայրացրել են նույնիսկ ամերիկացի դիվանագետներին:
Լեհաստանում ԱՄՆ նախկին դեսպան Դանիել Ֆրայդն այդ մասին ասել է.«ՄԱԿ-ում Թրամփը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ ԱՄՆ-ը շարունակելու է իր ուղին, նույնիսկ եթե դա հանգեցնի դաշնակիցների հետ հարաբերությունների սառեցմանը»: Թրամփի արտասահմանյան քննադատները ևս նույն կարծիքի են: Հեռուսատաբանավեճում ռուս պետայրերը հայտարարել են.«Շատ երկրներ դեմ են ԱՄՆ-ի քաղաքականություններին, ուստի Դոնալդ Թրամփը չի կարող շահել համաշխարհային աջակցությունը»:
Թրամփն առերես կենտրոնանում է Իրանի միջուկային ծրագրի և Թեհրանի տարածաշրջանային քաղաքականության վրա, սակայն ԱՄՆ-ի քայլերը վկայում են այն մասին, որ Թրամփի կառավարության գլխավոր նպատակն ԻԻՀ-ի վարչակազմի կործանումն է:
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Թրամփը համոզվել է, որ Վաշինգտոնն Իրանում իշխանափոխության է ձգտում: Զավեշտալի է, որ ԱՄՆ կառավարությունը թաքցնում է բանակցության հրավիրած վարչակազմին կործանելու իր ծրագրերը»:
Հակառակ Թրամփի ակնկալիքին, ԱԽ-ի մշտական ու ոչ-մշտական անդամները ԱՄՆ-ի դեմ են դիրքորոշվել և բոլորը ցանկություն են հայտնել պահպանել ՀԳՀԾ-ն ՝ որպես միջազգային անվտանգությունն ապահովող համաձայնություն: ԱԽ-ի չորեքշաբթի օրվա գագաթնաժողովը դարձավ բազմակողմանի համաձայնությունը չեղարկելու հարցում միջազգային հանրությանը համոզելու համար ԱՄՆ-ի վերջին ձախողումը: Բացի մի քանի պետություններից, բոլոր երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը: Այդ երկրները նախընտրում են հարգել միջուկային համաձայնությունը: Նրանք չեն պատրաստվում քայլ պահել Վաշինգտոնի հետ: Դա փաստորեն ԱՄՆ-ի համար ծանր խայտառակություն էր , որ ԱԽ-ի նիստում և Թրամփի ներկայությամբ, խորհրդի անդամ երկրները, որոնց մի մասը , այդ թվում եվրոպական երկրները համարվում են Վաշինգտոնի գործընկերը, իսկ մյուսներն ինչպես Ռուսաստանը և Չինաստանը ՝ նրա մրցակիցը, բոլորը միաձայն դիրքորոշվել են Թրամփի դեմ՝ կարևորելով միջազգային հաջողակ համաձայնությունը խորհրդանշող ՀԳՀԾ-ի պահպանումը: Խորհրդի անդամ պետությունների մեծ մասն, այդ թվում չորս մշտական երկրները հայտնել են իրենց աջակցությունը ՀԳՀԾ-ի նկատմամբ ՝ խանգարելով Թրամփին իրականացնել իր նպատակը ՝ Իրանի դեմ համաշխարհային ճնշումը մեծացնելու համար:
Նշելով, որ Իրանը հարգել է միջուկային համաձայնությունը, Ֆրանսիայի նախագահ ՝ Էմանուել Մակրոնն ասել է.«Ֆրանսիան դեմ է ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշմանը: Տարաձայնությունները կարգավորելու համար ցանկացած բանակցություն պետք է տեղի ունենա համաձայնության ժամկետն ավարտվելուց հետո: Չի կարելի դիմել միմիայն պատժամիջոցների: Մեզ անհրաժեշտ է միջավայր, որտեղ հնարավոր կլինի բանակցել: Վստահության մթնոլորտը տուժեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը կիրառեց վերսահմանային պատժամիջոցներ, իսկ Իրանը շարունակեց հարգել իր միջուկային հանձնառությունները»:
Նույնիսկ ԱՄՆ ստրատեգիական դաշնակից ՝ Բրիտանիան Թրամփի ակնկալիքներին հակառակ դիրքորոշվեց: Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյը հաստատել է, որ Իրանն ամբողջովին հարգում է ՀԳՀԾ-ն, ասելով .«Հնարավոր չէ հրաժարվել մեր անվտանգությունն ապահովող միջազգային շրջանակներից»: 4+1 խմբի արևելյան թևը ՝ Ռուսաստանը և Չինաստանը ևս իրենց լիարժեք աջակցությունն են հայտնել միջուկային համաձայնության պահպանմանը ՝ դեմ գնալով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է .«Ռուսաստանը ցանկանում է պահպանել, շարունակել ու իրականացնել ՀԳՀԾ-ն : Մոսկվան միջուկային համաձայնության ձախողումը համարում է համաշխարհային անվտանգությանն ուղղված լուրջ սպառնալիք» : Չինաստանը ևս պնդում է, որ պետք է պահպանել ՀԳՀԾ-ի ձեռքբերումները ՝ քայլեր անել Իրանի և աշխարհի հետ առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Չինաստանի ԱԳ նախարար ՝ Վանգ Յին անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ՀԳՀԾ-ն հաստատվելու փաստին, ասելով .«Չինաստանը ցանկանում է ընդլայնել Իրանի հետ հարաբերությունները ՝ ԱՄՆ-ին կոչ անելով դադարեցնել Իրանի դեմ ճնշումները»:
Քննադատությունների ալիքը Թրամփին ստիպեց լքել նիստերի դահլիճն ՝ իր տեղը Նիքի Հեյլիին զիջելով: Հեյլին էլ չկարողացավ կանխել ԱԽ-ի անդամ երկրների քննադատությունների բարձրաձայնումը: ԶԼՄ-ներն անդրադարձել են ԱՄՆ-ի մեկուսացմանը: Wall Street Journal-ը գրել է.«Թրամփն ականատես եղավ , որ ԱԽ-ի անդամները միաձայն պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը ՝ բարձր գնահատելով այդ դիվանագիտական ձեռքբերումը»: ԱԽ-ի նիստը վկայում էր ԱՄՆ-ի մեկուսացման և նրա միակողմանի քաղաքականության ձախողման մասին: Փորձագետների համոզմամբ, նիստը ցույց տվեց, որ Իրանին ճնշելու հարցում Թրամփը բարդությունների առջև է կանգնել: Սպառազինության վերահսկման միության գործադիր տնօրեն Դարիել Կիմբալն ասել է.«Այսօր մենք տեսանք, թե Թրամփի կառավարությունը մեկուսացել է Իրանի նկատմամբ , հատկապես ՀԳՀԾ-ի հետ կապված իր քաղաքականության հարցում »: Արևմուտքցի վերլուծաբանների խոսքով, Իրանի դեմ Թրամփի ծայրահեղական դիրքորոշումը կարող է ավելի մեկուսացնել ԱՄՆ-ին:
USA Today ամերիկյան օրաթերթի կայքում կարդում ենք .«ԱՄՆ նախագահը ցանկանում է այնպիսի հանգամանքներում լքել ՄԱԿ-ն , երբ կշահի Իրանին մեկուսացնելու համար միջազգային աջակցությունը: Փորձագետները զգուշացրել են, որ ԱՄՆ-ի քայլերը կարող են ի վերջո մեկուսացնել հենց այդ երկրին: Ֆրանսիան, Բրիտանիան և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները ցույց են տվել, որ չեն պատրաստվում հրաժարվել միջուկային համաձայնությունից: Այնուամենայնիվ Թրամփը չէր ակնկալում, թե նման արտահայտություններ էր լսելու և հենց այդ պատճառով էր, որ վաղաժամ հեռացավ իր կողմից այդքան սպասված նիստից՝ նախագահությունը ՄԱԿ-ում իր երկրի ներկայացուցչին հանձնելով: Փաստորեն Թրամփն անկարող է լսել իր դեմ կարծիքներն ու քննադատությունները:
Ռուսաստանի Դումայի փոխնախագահ Պյոտեր Տոլստոյի համոզմամբ, ԱՄՆ-ը մեծ մարտահրավեր է Իրանի համար: Ամերիկացի պետայրերը բազմիցս սպառնացել են Իրանին: Քննադատելով ԱՄՆ քաղաքականությունը, նա ասել է.«ԱՄՆ պետայրերն ինչպե՞ս են իրենց իրավունք վերապահում ծաղրել կամ սպառնալ մյուսներին: ԱՄՆ-ի այդ քայլերի պատճառով, նա զրկվում է բարեկամներից»:
Ներկայումս Թրամփի կառավարությունը հետևում է տարածաշրջանային ու միջազգային հարթակներում Իրանին մեկուսացնելու քաղաքականությանը: Այնուամենայնիվ ԻԻՀ նախագահի հետ տարբեր երկրների ավագ ղեկավարների հանդիպումները ցույց են տալիս , որ Վաշինգտոնի եվրոպական դաշնակից պետությունները նույնիսկ չեն կարևորում Իրանի հետ հարաբերությունները խզելու մասին Թրամփի պահանջը, ինչն առթել է ամերիկացի պետայրերի զայրույթը: Բրոքինգզ հաստատության փորձագետ ՝ Վիլիամ Դրոզդիակն ասել է.«Ֆրանսիան, Գերմանիան և Բրիտանիան կտրանականպես կանգնելու են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքների դեմ, քանի որ նրանք դատապարտել են իշխանափոխության գաղափարը»: Վերլուծաբանների մի մասի կարծիքով, Թրամփի ծայրահեղական քայլերի և միջուկային համաձայնության հարցում նրա անհանդուրժողականության պատճառով, ԱՄՆ-ին չեն միանում նույնիսկ այն դաշնակիցները, որոնք ընդունում են, որ Իրանի միջուկային գործունեությունը կարող է սպառնալիք ներկայացնել: Ազգային անվտանգության հարցերում ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կրկին անգամ սպառնալի ոճով է խոսել Իրանի դեմ, շեշտելով, որ Վաշինգտոնը լրջորեն իրականացնելու է նոր պատժամիջոցներ: Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի նստավայրում կայացած նիստում, ԻԻՀ-ի և 4+1 խմբի երկրների ԱԳ նախարարները կարևորեցին Իրանի ներմուծումների և նավթի արտահանումների հետ կապված վճարումները հեշտացնելու հատուկ մեխանիզմների կիրառումը:
Դրոզդիակի խոսքոով, ԱՄՆ-ի դաշնակիցները փորձում են ալտերնատիվ ֆինանսական համաձայնություններով, որոնք Իրանին թույլ են տալու անկախ պատժամիջոցներից Արևմուտքի հետ առևտրական հարաբերություններ ունենալ, լուծում գտնել միջուկային համաձայնությունը պահպանելու համար: Նյու Յորքում ՀԳՀԾ-ի հետ կապված Իրանի դիվանագիտությունն ազդեցիկ է եղել, ինչը զայրացրել է ԱՄՆ Պետքարտուղարին: Պոմպեոն քննադատել է Եվրոպայի քաղաքականությունն ասելով.«Ցավալի է, որ միջուկային համաձայնությանը մասնակից կողմերը փորձում են վճարային համակարգ մշակել ՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար:
Պետքարտուղարությունում «Իրանի գործողության խմբի» նախագահ Բրայան Հուկը հերքել է այն գաղափարը, որ ԱՄՆ-ը Եվրոպայից հեռացել է Իրանի դեմ տնտեսական ճնշում իրականացնելու պատճառով: «Բոլորը գիտեն, որ Իրանի հրթիռային ծրագիրը գնալով բարդանալու է: Ոչ ոք չի մտածում, որ ներկա պայմանները լավ են».-ասել է Հուկը:
Թեև նա չափազանց ամուր ու կայուն որակեց Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները, սակայն Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի երկրների հարաբերությունները չափազանց լարված են Թրամփի քայլերի պատճառով և ԱՄՆ-ի հակաիրանական քայլերը կարող են թեժացնել կրքերը ՝ խաթարելով Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: