Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (85)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99161-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(85)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 08, 2018 12:31 Asia/Tehran
  • Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (85)

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Քաշանի համալսարանի գիտնականները քաղցկեղի հետևանքները հաղթահարելու համար գերճգնաժամային հեղուկ կանաչ տեխնոլոգիայի(Supercritical Fluid Green Technology) միջոցով նանոդեղեր (Anticancer nanoparticles) են պատրաստել: Գերճգնաժամային ածխածնի երկօքսիդի լուծույթների արագ տարածման արդյունքում ստացվել են 23 նանոմետր միջին չափսերով Aprepitant նանոդեղի (Aprepitant nanodrug) տարրեր: Ստացված վերջնական տարրերը զերծ են լուծույթներից և չունեն մեխանիկական գործառույթներից ստեղծված դեղի ու լուծույթների հավանական թունավորման վտանգ:

Նանոչափսերում այդ տարրերը կարող են ավելի քան ութ անգամ մեծացնել օրգանիզմում դրանց յուրացումը: Այդպիսով դեղի ազդեցությունը բարձրանում է: Հիվանդները կարող են ավելի փոքր դոզաներով դեղ ընդունել: Դեղը կարող է օգնել այն հիվանդներին, ովքեր քիմիաթերապիայից հետո ունենում են սրտխառնոց: Դեղը նվազեցում է նաև քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները: Նանոդեղի պատրաստման բոլոր փուլերն իրականացվում են Քաշանի համալսարանում նախագծված ու պատրաստված սարքերի միջոցով: Ուսումնասիրության մանրամասնությունները հրապարակվել են   «The Journal of Supercritical Fluids» հեղինակավոր միջազգային պարբերականի 2018 թվականի համարում: 

Քաշանի համալսարանի գիտնականները քաղցկեղի հետևանքները հաղթահարելու համար գերճգնաժամային հեղուկ կանաչ տեխնոլոգիայի " (Supercritical Fluid Green Technology) միջոցով նանոդեղեր  (Anticancer nanoparticles) են պատրաստել:

 

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, նորարարության համաշխարհային ինդեքսի դասակարգումներում, 2018 թ.-ին Իրանը 10 աստիճան բարձրացել է՝  2017 թ.-ի 75-ից 2018 թ.-ին 65-րդ դիրքը զբաղեցնելով: 2015 թ.-ին Իրանը գտնվում է 106-րդ տեղում: Նորարարության համաշխարհային ինդեքսն ամեն տարի հրապարակվում է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից:

Աճը տեղի է ունեցել գիտության ու տեխնոլոգիայի ոլորտում ՝ 2015 թ.-ի 90-րդ տեղից 2018 թ.-ին 41-րդի , նաև ստեղծագործական ոլորտում 2015 թվականի 116-րդ հորիզոնականից 2018 թ.-ին 59-րդի բարձրանալով: Նման դիրքերի հասնելու գործում մեծ դեր է ունեցել էթնիկ նորարարության ու աշխատատեղերի ստեղծման , նաև տնտեսության տարբեր բաժիններում ակտիվ մեկնակետերի զարգացման գործոնը:

Ըստ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության 2018 թվականի զեկույցի տվյալների , Իրանը 10 աստիճան բարձրանալով համադաս երկրների համեմատությամբ ամենամեծ աճն է արձանագրել: Նորարարության արդյունավետության ցուցիչների (Innovation Efficiency Ratio) ցուցակում ևս Իրանն աճ է ունեցել ՝ 2017 թ.-ի 56-րդ տեղից 2018 թ.-ին 11-ի հասնելով: Թվերի վկայությամբ, միջինից բարձր եկամուտներով 34 երկրների խմբում Իրանը զբաղեցնում է 16-րդ, իսկ կենտրոնական Ասիայի և հարավ-արևմտյան 9 երկրների խմբում ՝ երկրորդ տեղը: Մարդկային ռեսուրսների ու հետազոտության ոլորտում ևս ինչպես անցյալ տարիներին , Իրանը մեծ զարգացում է ունեցել և հայտնվել է ուսումնասիրվող 45 երկրների խմբում: Ենթակառուցվածքային, աշխատանքային բարդությունների և շուկայական խնդիրների հաղթահարման առումներով, Իրանն իր դիրքը բարելավել է համապատասխանաբար 12 , 7 և 6 աստիճաններով:

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, նորարարության համաշխարհային ինդեքսի դասակարգումներում, 2018 թ.-ին Իրանը 10 աստիճան բարձրացել է:

 

Վերջերս գիտնականները Մարս մոլորակի որոշ մասերում կասկածելի աղեղնաձև բլրակներ են հայտնաբերել: Նրանց համոզմամբ, բլրակների առկայությունը վկայում է այն մասին, որ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակում եղել են փչող քամիներ և մանրէաբանական կյանք: Մարս մոլորակի հարյուրավոր աղեղնաձև բլրակները վկայում են մոլորակում մանրէաբանական կյանքի գոյության մասին: Փորձագետների համոզմամբ, բլրակների օգնությամբ կարելի է պարզել անցյալում մոլորակի կլիմայական հատկությունները և քամու մոդելային փոփոխությունները: Նոր գյուտը հնարավորություն է տալիս մոլորակում գտնել հնադարյան կենցաղային փաստեր, քանի որ անցյալում մանրէներն այդ կետերում էին պաշտպանվում ճառագայթներից:

Գիտնականների հավաստմամբ, նոր ուսումնասիրությունը պարզել է, որ կասկածելի բլրակները փաստորեն առաջացել են հրաբխային նյութերի հոսքի և ավազե կառույցներում նրանց նստվածքի արդյունքում՝ պահպանելով իրենց կառուցվածքը: Թեև հնարավոր է,որ  քամին ցրած լինի ավազները և փոխած լինի  բլրակների տեսքը, սակայն հիմնական տեսքը մնացել է նույնը: Նման հիասքանչ երևույթներ կան նաև երկիր մոլորակում, որտեղ նրանք ունեն պաշտպանիչ հատկություն:

 

Գիտնականները մարս մոլորակի որոշ մասերում կասկածելի աղեղնաձև բլրակներ են հայտնաբերել:

 

 

Վերջում խոսելու ենք նոր գիտական ձեռքբերման մասին, որին անվանել են «Մեծ պայթյուն»: Առաջին անգամ գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմեր հիվանդությանը հանգեցնող գլխուղեղի նյարդային համակարգի վնասման սկզբնակետը: Ալցհեյմեր հիվանդության բուժման դեղերն օգնում էին պայքարել հիվանդությանը հանգեցնող գլխավոր գործոնը համարվող amyloid beta կոչվող սպիտակուցների դեմ , սակայն ավելի ուշ գիտնականները պարզեցին, որ պետք է աշխատել նաև  tau կոչվող մեկ այլ սպիտակուցի ձևավորման դեմ: Գլխուղեղում այդ սպիտակուցի կուտակումը հանգեցնում է գլխուղեղի նյարդային համակարգի վնասմանը և տարատեսակ բարդությունների՝ վերջապես մոռացությանը: Թվում է, որ Ալցհեյմեր հիվանդության գլխավոր գործոնը հենց այդ սպիտակուցն է: Հիվանդության հիմնական պատճառը պարզելով, գիտնականները նոր մեթոդներ ու դեղեր են հայտնաբերելու ՝ հիվանդությունը բուժելու և նրա տարածումը կանխելու համար:

 

Առաջին անգամ Ալցհեյմեր հիվանդության առաջացման եղանակը պարզել են Southwestern համալսարանի գիտնականները