Գիտական հեղափոխությունը և գիտական արտադրության շարժումն Իրանում (23)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99315-Գիտական_հեղափոխությունը_և_գիտական_արտադրության_շարժումն_Իրանում_(23)
Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բժշկության ոլորտում Իրանի նվաճումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 16:23 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բժշկության ոլորտում Իրանի նվաճումների մասին:

Նախորդ զրույցում անդրադարձանք հիմնարար գիտությունների ոլորտում Իրանի արձանագրած հաջողություններին:  Հիմնարար գիտությունը հիմքն է գիտության մյուս ճյուղերի: Իրանը մեծ զարգացում է ունեցել այդ ոլորտում: Ասացինք նաև, որ Իրանի հիմնարար գիտությունների արտադրության ավելի քան 80 տոկոսը  հրապարակվում են Գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից: Իրանի գիտական արտադրությունների կեսն իրականացվել է հիմնարար գիտության մասնագետների կողմից: Հեղինակավոր վարկանշային կենտրոններում իրանցի գիտնականների հոդվածների հղումների 56 տոկոսը վերաբերում են հիմնարար գիտությունների հոդվածներին: Հաշվի առնելով առողջապահության ոլորտում հիմնարար գիտությունների նշանակությունը, այս հաղորդման ընթացքում խոսելու ենք բժշկության բնագավառում ԻԻՀ-ի ունեցած առաջընթացի մասին:

 

Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր ՝ քաղաքական ոլորտում  տեղի ունեցած փոփոխությունների հետ միաժամանակ, բժշկության ու բուժման ոլորտում ևս դրական փոփոխություններ եղան: Զարգացումն ու առաջընթացը նկատելի են եղել և՛ տարածաշրջանային և՛ միջազգային մասշտաբներում: Հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանում հիվանդների մեծ մասը բուժվում էր արտասահմանցի, մասնավորապես հնդիկ ու պակիստանցի բժիշկների կողմից, որոնք այնքան էլ արհեստավարժ չէին և շատ թվով հիվանդներ թեթև վիրահատությունների համար արտերկիր էին մեկնում: Ցավոք Իրանում անփորձ բժիշկների ներկայությունը, որն իրանցի բժիշկների պակասի հետևանքն էր, ոչ միայն չէր օգնում ժողովրդին, այլև լեզվին ծանոթ չլինելու և հիվանդների հետ ճիշտ շփման բացակայության պատճառով, նոր խնդիրներ ու դժվարություններ էին ստեղծում: Իսկ հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, Իրանը մեծ առաջընթաց է ունեցել գիտության այդ ճյուղում և ոչ միայն դարձել է անկախ ու ինքնաբավ երկիր , այլև տարածաշրջանի տարբեր երկրներից մեծ թվով հիվանդներ դիմում են հենց իրանցի բժիշկներին:

Իրանում բարելավել է բժշկագիտության իրավիճակը

 


Բժշկագիտության ոլորտում բարոյական ու նյութական ներդրումներ կատարելով, Իրանին հաջողվել է դառնալ տարածաշրջանում առողջության, բժշկության ու տեխնոլոգիաների բևեռներից մեկը: Իրանը գիտական առաջընթաց է արձանագրում այն դեպքում, երբ վերջին 40 տարիներին, նա ենթարկվել է ԱՄՆ-ի ղեկավարությամբ Իրանի զարգացումը լրջորեն խոչընդոտող երկրների կողմից իրականացվող քաղաքական ու տնտեսական ծանր ճնշումների: Այնուամենայնիվ այսօր հպարտությամբ կարելի է արձանագրել, որ ԻԻՀ-ը նվաճել է ինքնաբավության գագաթները և բժշկական գիտությունների շատ ճյուղերում ինչպիսիք են բիոտեխնոլոգիան, նյարդաբանությունը և սրտաբանությունը հայտնվել է  առաջատարների շարքերում : Իրանում կատարվում են բարդ ու դժվար վիրահատություններ: Իրանցի բժիշկները ոչ միայն ծառայում են իրենց հայրենակիցներին, այլև նախադրյալներ են ստեղծել երկրում առողջապահության տուրիզմը զարգացնելու համար: Ներկայումս մեծ թվով հիվանդներ հարևան երկրներից ՝ հատկապես Իրաքից և պարսիցոծցյան և մերձկասպյան երկրներից Իրան են ժամանում ՝ բժշկական արդիական բուժումներ ստանալու և բարդ վիրահատությունների ենթարկվելու համար:

  

Իրանում նպաստավոր պայմաններ կան առողջապահության տուրիզմը զարգացնելու համար:  

 

 

Հեղափոխության հաղթանակից առաջ, Իրանում ակտիվ էին բժշկական տասը համալսարաններ : Այդ ճյուղի ուսանողների թիվը ևս շատ փոքր էր: Երկրում գրեթե ոչ մի ուսանողի չէր հաջողվում շարունակել ուսումը գերմասնագիտական մակարդակում : Իսկ այսօր Իրանում ավելի քան 50 համալսարաններում սովորում են բժշկական ճյուղի ուսանողներ : Իրանցի բժիշկների թիվը տարեկան ավելանում է հինգ հազարով: Տարեկան երկու հազար բժիշկներ ստանում են մասնագիտական կրթություն, իսկ ևս երեք հազարը շարունակում են ուսումը մինչև գերմասնագետի աստիճանի: Նման թվեր արձանագրելով, Իրանը կարող է մրցել աշխարհի լավագույն համալսարանների հետ: Հիվանդներն արտերկիր են մեկնում եզակի դեպքերում : Երկիրն օժտված է նաև եզակի բուժսարքավորումներով: Ներկայումս ավելի քան 300 ինստիտուտներ հետազոտական գործունեություն են ծավալում, որոնցից մի քանիսը նույնիսկ ճանաչված են հեղինակավոր համալսարանների կողմից:

 

Յազդի անպտղության բուժման գերարդիական սարքերը խթանում են առողջապահության տուրիզմի զարգացումը:

 

Արձանագրված առաջընթացի արդյունքում, երկրում կյանքի տևողության ցուցիչն ավելացել է 20 տոկոսով  և 50-ից 70-ի է հասել: Իրանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ավելի քան հարյուր հազար բժիշկներ բուժծառայություն են մատուցում ժողովրդին: Իրանում արմատախիլ են արվել մի քանի հիվանդություններ: Զարգացումների շնորհիվ զգալիորեն նվազել են նորածինների , մինչև հինգ տարեկան երեխաների և հղիների մահացության դեպքերը: Ավելացել է հիվանդանոցային մահճակալների թիվը: Բուժծառայությունների մատուցման կողքին, իրանցի բժիշկները նաև լուրջ ու ակտիվ մասնակցություն են ունեցել գիտության արտադրման գործում: Հեղինակավոր ու հայտնի Գիտական տեղեկատվության ինստիտուտի  ISI-ի տվյալների համաձայն, հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին ՝ մասնավորապես վերջին երկուտասնամյակին, Իրանը գիտական կարևոր նվաճումներ է ունեցել: 2000-2011 թթ.-ին իրանցի գիտնականները պատրաստել են ավելի քան 9 հազար հոդվածներ : Արդյունքում իրանցի գիտնականները թարմացրել են արձանագրված ռեկորդը ՝ ստացել են շուրջ 32 հազար հղում և գրավել են համաշխարհային 43-րդ տեղը: Այս թվերի հաշվին Իրանը 13 աստիճանով բարձրացել և առաջ է անցել Արաբիայի և Սլովենիայի նման երկրներից:

Համաշխարհային հեղինակավոր կառույցների տվյալներով՝ 2016 թ.-ին իրանցի գիտնականները բժշկության ոլորտում ունեցել են 4700 հոդվածներ ՝ Միջին Արևելքում ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջաններում դառնալով առաջինը, իսկ համաշխարհային մակարդակում 16-րդը: Հարկ է նշել, որ իրանցի գիտնականների աշխատությունները որակական առումով ևս զբաղեցնում են բարձր դիրք : Այս առումով Իրանն առաջ է անցել եվրոպական մի շարք երկրներից ՝ օրինակ Ռուսաստանից: Ներկայումս Իրանի գիտական արտադրությունների 40 տոկոսի հեղինակները բժշկական գիտությունների ոլորտի հետազոտողներն են: Ըստ Սկոպուս համակարգի հրապարակած տվյալների, ցողունային բջիջների թեմայով հոդվածներ ունենալու առումով , Իրանը զբաղեցնում է համաշխարհային երկրորդ տեղը: 2007-2017 թթ.-ին ցողունային բջիջների ոլորտում իրանցի գիտնականների հոդվածների թիվը չորս անգամով աճել է ՝ 155-ից 647-ի հասնելով: Իրանում ցողունային բջիջների 2000 կլինիկական փորձարկումներ են իրականացվում, որոնցից 51-ն ավարտվել է: Իրանում ավելի քան 40 հետազոտական կենտրոններ ու համալսարանական խմբեր այդ ոլորտում ուսումնասիրություններ են կատարում:

Համաշխարհային հեղինակավոր կենտրոնների ներկայացրած բոլոր թվերը վկայում են այն մասին, որ հեղափոխության հաղթանակից հետո, Իրանում բժշկագիտության տարբեր ոլորտներում, նաև լաբորատորային արդիական սարքերի արտադրման, առողջապահության մակարդակը բարձրացնելու և բուժծառայությունը հասարակության բոլոր խավերին հասանելի դարձնելու և առողջապահության ոլորտի ցուցիչները բարելավելու առումով, ակներեև հաջողություններ են արձանագրվել: Զարգացումներ են նկատվում նաև դեղագործության ոլորտում: Նոր դեղեր ստանալու և արդյունքում որոշ հիվանդություններ արմատախիլ անելու շնորհիվ, երկրում բարձրացել է կյանքի տևողությունը , ստեղծվել են բժշկական ճարտարագիտական բազմաթիվ կենտրոններ: Իրանցի գիտնականները լազերային գիտության օգնությամբ, պատրաստել են արհեստական մաշկ, որով կարելի է բուժել այրվածքների հետքերը: Տասը տարի տևած աշխատանքի արդյունքում, իրանցի բժիշկները ստեղծել են արհեստական կերակրափող : Նրանց ևս հաջողվել է ավարտին հասցնել եռաչափ նկարահանումների և  ռենտգեն հետազոտությունների մոդելային օրինակներ ստանալու ուսումնասիրությունները: Իրանցի դեղագործները նոր դեղեր են պատրաստել ցրված սկլերոզի և հեպատիտը բուժելու համար: Այս բոլոր հաջողությունները վկայում են Իրանի բժիշկների ու գիտնականների մեծ ջանքերի մասին և նոր հորիզոններ են բացում գիտության ոլորտում նորանոր նվաճումների համար: