Ռուհոլլահի դպրոցում (12)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99316-Ռուհոլլահի_դպրոցում_(12)
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք  օրինախախտ կուսակցությունների և քաղաքական խմբերի հանդեպ Իմամ Խոմեյնիի դիրքորոշումներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 11, 2018 16:47 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք  օրինախախտ կուսակցությունների և քաղաքական խմբերի հանդեպ Իմամ Խոմեյնիի դիրքորոշումներին:

Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոց»-ում հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ մի քանի հաղորդումների ժամանակ անդրադարձանք քաղաքական կուսակցությունների և նրանց գործունեության սահմանների հանդեպ Իմամ Խոմեյնիի հայացքներին և նշեցինք, որ նա կուսակցությունների և քաղաքական խմբերի գործունեությունը համարում է քաղաքական ներգրավվածության անհրաժեշտ պայմաններից և հեղափոխության նպատակներից ու իդեալներից մեկը և միևնույն ժամանակ կուսակցական աշխատանքների ազատությունը պայմանավորում է ազգային շահերի, երկրի անկախության ու տարածքային ամբողջականության, իսլամական ու նաև ժողովրդի կողմից ընդունված արժեքների հանդեպ հարգանքի պես սկզբունքներով ու նաև նրանց գործունեությունը խաղաղասիրական լինելով: Նա նաև որոշ խմբերի, այդ թվում զինված ուժերին, այդ թվում բանակին, պահակազորին ու իրավապահ ուժերին, անվտանգության նախարարության ծառայողներին և վարչական պաշտոն զբաղեցնողներին հրաժարեցնում է քաղաքական խմբավորումներին ու կուսակցություններին անդամակցելուց: Այս հաղորդման ժամանակ նպատակ ունենք վերլուծել գործնականում այս սկզբունքներն ու սահմանները չհարգած կուսակցությունների ու խմբերի հանդեպ նրա մոտեցումը, որպեսզի այդպիսով հնարավոր լինի քաղաքական կուսակցությունների հետ կապված նրա հայացքների մասին ամբողջական պատկերացում կազմել:

 

Իրանի իսլամական հեղափոխության եզակի յուրահատկություններից մեկն այն էր, որ նախկին բռնապետական համակարգի կործանումից հետո և այն պայմաններում, երբ երկիրը ներքին ո քաղաքական զարգացումների պատճառով ցնցումների մեջ էր և մեծ էր պետական հեղաշրջման ու ներքին կամ արտաքին սադրանքի միջոցով հեղափոխությունը կործանելու վտանգը, հեղափոխության առաջնորդի հնարամտությամբ իշխանության փոխանցման գործընթացն իրականացվեց լիարժեք, արագ և միևնույն ժամանակ ժողովրդավարական կերպով: Հեղափոխության հաղթանակից վեց ամիս չանցած հանրաքվեի դրվեց փոխարինող համակարգը, այսինքն Իրանի իսլամական հանրապետության հաստատումը: Միևնույն ժամանակ քաղաքական բաց մթնոլորտ ստեղծվեց և կուսակցություններն ու քաղաքական խմբերը ազատ գործունեություն ծավալեցին: Չնայած նրան, որ հանրաքվեի միջոցով նոր համակարգի հաստատումը չափազանց անհրաժեշտ էր ազգային նպատակների իրագործման համար ու միևնույն ժամանակ լիարժեքորեն ժողովրդավարական մեթոդ էր համարվում, որոշ կուսակցություններ ու քաղաքական խմբեր դիրքորոշվեցին հանրաքվեի դեմ: Իմամ Խոմեյնին հակազդելով նրանց, ովքեր փորձեցին բոյկոտել կամ խափանել հանրաքվեն, ասաց. «Մենք ցանկանում էինք հանրաքվե անցկացնել և ամբողջ ժողովուրդը մեր կողքին էր: Ո՞վ հակառակեց: Ոմանք բոյկոտեցին, նրանցից որոշները Քըրդստանում էին, կոմունիստներ էին և մի քանի խմբերի ու կուսակցությունների էին բաժանված: Որոշ քաղաքներում քվեատուփերն այրեցին ու որոշ տեղերում էլ հրացանի ուժով  ժողովրդին արգելում էին մասնակցել քվեարկությանը...Արդյոք հանրաքվեն դեմ էր կառավարության ուղեգծին: Արդյոք այս հանրաքվեն, որին ձգտում էր ողջ ժողովուրդը նրա շահերին դեմ էր, որ այն բոյկոտեցին: Սրանք բարյացակամ չեն...Այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ նրանք չեն ցանկանում հեղափոխությունն արդյունավորվի»:

Նոր համակարգը որոշելու հանրաքվեից առաջ հեղափոխականների ամենալավ ու շտապ քայլը սահմանադրության մշակումն ու վավերացումն էր: Այս կապակցությամբ լուսահոգի Իմամ Խոմեյնիի հնարամտությամբ բարեբախտաբար բարձր արագությամբ իրականացվեց սահմանադրության մշակման ու վավերացման գործընթացը: Ի դեպ  կային խմբեր ու անհատներ ովքեր հավատացած  էին, որ սահմանադիր ժողովը պիտի ընտրվեր ողջ ժողովրդի կողմից և մշակեր սահմանադրությունը, սակայն Իմամ Խոմեյնին, որ մտահոգ էր ներքին ու արտաքին սադրանքներից հայտարարեց, որ այս գործընթացն արագացնելու համար պիտի ժողովրդի կողմից սահմանափակ թվով բանիմացների ժողով ընտրվի, որպեսզի խուսափելով անհարկի ձգձգումներից ամենակարճ ժամկետում մշակվի նոր սահմանադրությունը:  Քաղաքական որոշ խմբավորումներ դեմ էին այս որոշմանը, ինչին Իմամն արձագանքելով ասաց. «Հենց նրանք ովքեր հանրաքվեն բոյկոտեցին հիմա թույլ չեն տալիս, որ սահմանադրությունը վավերացվի: Դա նրա համար է, որ սահմանադրությունը իսլամական սահմանադրություն է և սրանք վախենում են իսլամից...Ասում են արևմուտքի օրինակով սահմանադիր ժողով պիտի լինի, որը պիտի 700-800 անդամներ ունենա: Մի քանի ամիս տևի անդամների ընտրությունը և հետո էլ մի քանի տարի տևի սահմանադրության վավերացումը: Սա նրա  համար է, որ ցանկանում են հարցը հետաձգել որպեսզի այդպիսով ժամանակ շահեն և այս նեխած արմատներն իրար շուրջ հավաքվելով սադրանքի դիմեն»: Կամ մի այլ տեղ երկրի որոշ տարածքներում առաջացած խռովությունների մասին ասում է. «Այսօր Քուրդստանում ծագած, Խուզեսթանում ծագած խռովությունները սադրանք է նրան համար, որ չեն ցանկանում սահմանադրություն լինի: Սրանք ուզում են խմբերին իրարից բաժանել»:

Իմամ Խոմեյնին հակազդելով նրանց ովքեր դեմ էին սահմանադրության սկզբունքներին և մասնավորապես կուսակցությունների ու քաղաքական հավաքականությունների գործունեության մասին սկզբունքին, հիշեցնում է, որ այս հակառակության գլխավոր արմատն այնտեղ է, որ օրենքում սահմանափակվել են այն հոսանքները որոնք նպատակ ունեն կուսակցական աշխատանքների քողի ներքո խաթարել ազգային միասնականությունը, կրոնական արժեքներն ու ԻԻՀ համակարգի սկզբունքը և խանգարել իսլամական հեղափոխության նպատակների իրագործումը: Նա այս կապակցությամբ ասում է. «Բանիմացների ժողովն օրենք է ընդունել և դա որոշված է, որ հանրաքվեի դրվի: Այսինքն ժողովրդավարություն, որը վեր է դասվում աշխարհի մյուս ժողովորդավարություններից: Մեկ անգամ քվեարկվում է բանիմացների ժողովի անդամների ընտրության համար և մեկ անգամ քվեարկություն նրանց մշակած օրենքի համար: Սակայն որոշ խմբեր աշխատանքի են անցել, որպես այս օրենքը խանգարեն: Մենք ուզում ենք իմանալ, որ  քաղաքական կուսակցություններն ու այլ հավաքականություններն ինչ են ուզում բացի նրանից, որ իրենց ասվի ազատ են և գրաքննություն չի լինելու: Սրանից բացի ի՞նչ են պահանջում: Այն որո որոշներն ասում են, թե մեզ համար աշխատանքի որևէ հնարավորություն չի մնացել, նրա համար է, որ սահմանադրության մեջ  կանխատեսում է կատարվել նրա համար, որ նրանք ազգային շահերը չոտնահարեն: Սրանք ցանկանում են ազգային շահերը մերժել, ցանկանում են ԻԻՀ-ն ոտնահարել, ցանկանում են իսլամի դեմ քայլեր ձեռնարկել, ցանկանում են երկիրը մասնատել»:

 

Իմամ Խոմեյնին անդրադառնալով սահմանադրության այն հոդվածներին, որտեղ հստակեցված են կուսակցությունների և քաղաքական ու քաղաքացիական խմբերի գործունեության ազատությանը նաև ակնարկ է կատարում քաղաքական կուսակցությունների գործունեությունը սահմանափակող հանգամանքներին, որոնք են օտար ուժերին կախվածություն չունենալը և երկրի անկախության ու տարածքային ամբողջականության պահպանումը: Նա նաև համալսարանների ուսանողներին ու դասախոսներին և մշակութային ու կրթական ոլորտի պատասխանատուներին կոչ է անում թույլ չտալ, որ այդ միջավայրը կուսակցությունների ու քաղաքական խմբերի պայքարի բեմը դառնա, քանի որ նման կենտրոնների գոյության իմաստը տարբերվում է կուսակցությունների ու քաղաքական խմբերի գոյության իմաստից: Նա ասում է. «Համալսարանների ու դպրոցների վերաբացման ժամանակ հնարավոր է, որ որոշ անձինք կամ խմբեր փորձեն խաբուսիկ քարոզչությամբ խանգարել համալսարանների աշխատանքը, որպեսզի ուսանողները հրաժարվեն դասերին մասնակցելուց: Համալսարանները պիտի սառը վերաբերմունք ցուցաբերեն նրանց հանդեպ ռ չեզոքացնեն նրանց սադրանքը»: Նա հավատացած է, որ մշակութային ու կրթական միջավայրում որոշ կուսակցությունների և քաղաքական խմբերի խափանարարությունները երկրի այլ բաժիններում խափանարարության հետ նույն շրջանակում են տեղավորվում և կապված են օտարների ու մասնավորապես ԱՄՆ-ի կողմից ծրագրված սադրանքներին: Նա ասում է. «Նրանք ովքեր Քուրդստանի հարցում խռովություններ են կազմակերպել, համալսարաններում անկարգություններ են կատարում ուղղակի կապեր ունեն Իրանի հետ սահմաններում Իրաքի անօրինական կառավարության հրահրած խռովությունների և Իրանում զինվորական միջամտություն կատարելու Քարթերի քայլի հետ: Եթե այս շեղված խմբերը համալսարաններում խռովություններ կազմակերպեն ժողովուրդը կլուծի նման շեղված խմբերի հետ իր հարցը»:

Լուսահոգի Իմամ Խոմեյնին անգամներ ընդգծել է կուսակցությունների և քաղաքական խմբերի գործունեության անհրաժեշտությունը և իր իշխանության շրջանում նման գործունեությունը պաշտպանել ու նույնիսկ դրան աջակցել է: Որոշ ժամանակահատվածներում, երբ որոշ քաղաքական հոսանքներ ու կուսակցություններ չարաշահելով ազատությունները ոտնահարեցին իսլամական հեղափոխության արդյունքում ժողովրդի նպատակներն ու իդեալները և իրենց քայլերով հող նախապատրաստեցին երկրի անկախության և տարածքային ամբողջականության խաթարման և Իրանի ներքին հարցերին օտարների միջամտության համար, նա խիստ կերպով ազդարարեց ազատության չարաշահման կապակցությամբ և հակազդեցություն ցուցաբերեց նման գործունեության հանդեպ: Նա այս կապակցությամբ ասում է. «Մենք ազատություն տվեցինք՝ չարաշահման ենթարկվեց: Այլևս չարաշահման առիթ չենք տալու: Խափանարարության համար ազատություն չենք տալու: Իսլամը մեզ չի թույլատրում ազատություն տալ, որպեսզի ով ինչ որ ցանկանում է կատարի, ինչ սադրանք որ ցանկանում է ծրագրի և մարդկանց հրի ու սրի քաշի»:

Ընդհանուր առմամբ պիտի ասել, որ կրոնական արժեքների ու իսլամական հեղափոխության գաղափարախոսության շրջանակներում քաղաքական խմբերի ու կուսակցությունների գործունեության հանդեպ Իմամ Խոմեյնիի հայացքը դրական է: Բայց նա խիստ զգայնություն ունի կուսակցական աշխատանքներից արձանագրված շեղումի և օրինական ու ազգային շահերի սահմանները ոտնահարվելու կապակցությամբ և խիստ կերպով է արձագանքում այն կուսակցություններին ու խմբերին որոնք ոտնահարում են այս սահմանները: Ամփոփ կերպով կարելի է ասել, որ Իմամի դիտանկյունից քաղաքական կուսակցությունների գործունեությունն ազատ ու պաշտպանված է պայմանով, որ նրանք հարգեն հստակեցված սահմաններում: