Իրանական ապրանքների հովանավորումը՝ հենվելով ներքին կարողությունների վրա (13)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99391-Իրանական_ապրանքների_հովանավորումը_հենվելով_ներքին_կարողությունների_վրա_(13)
ԻԻՀ առաջնորդն իր նովրուզյան ուղերձում ներկայացրեց իրանական ապրանքները հովանավորելու նոր քաղաքականություն և իրանական 1397 թվականը հռչակեց իրանական արտադրանքների աջակցության տարի:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 13, 2018 17:05 Asia/Tehran

ԻԻՀ առաջնորդն իր նովրուզյան ուղերձում ներկայացրեց իրանական ապրանքները հովանավորելու նոր քաղաքականություն և իրանական 1397 թվականը հռչակեց իրանական արտադրանքների աջակցության տարի:

 

 

Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք իրանական գիտահեն ընկերությունների դերը`ազգային արտադրությանը նպաստելու հարցում:

Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի զարգացման ամենակարևոր ցուցանիշներից էին ստեղծարար միտքն ու գիտության ոլորտում ինքնավստահությունը: Իսլամական հեղափոխությունից հետո,  գիտատեխնիկական շարունակական զարգացումը մեծ ազդեցություն թողեց Իրանի զարգացման վրա: Այս կապակցությամբ հարկավոր է նշել հատկապես խաղաղանպատակ միջուկային գիտության ձեռքբերումը, ավիատիեզերական գիտությունների զարգացումը և համաշխարհային հորիզոնականներում բարձր դիրք զբաղեցնելը: Այս տարիների ընթացքում Իրանը մեծ հաջողություններ է արձանագրել նաև բժշկության և ցողունային բջիջների արտադրության ինչպես նաև նատոխենոլոգիայի ոլորտում: Վերջին տարիներին զարգացել են հատկապես գիտահեն ընկերությունները:

Clarivate Analytics ինստիտուտը ներկայացրել է wos կազմակերպության ցուցանիշները, որոնց համաձայն, Իրանն անցած տարի աշխարհի 25 երկրներում ամենաբարձր ցուցանիշներն է  ներկայացրել գիտության արտարդության քանակի առումով:  

 ISC-ի` Իսլամ աշխարհի գիտական հետազոտությունների աղբյուրների վկայակոչման ինստիտուտի տնօրեն Ջավադ Դեհղանին, խոսելով այն մասին, որ 2017թ Իրանի գիտական արտադրության զարգացումը 2016թ նկատմամբ կազմել է 8,9 տոկոս, նշել է, որ այս ցուցանիշով, այլ երկրների համեմատ, Իրանը զբաղեցնում է  աշխարհում առաջին տեղը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին 6 տարիների ընթացքում, գիտություն արտադրող երկրներում այդ արտադրության ցուցանիշը կազմել է միջին հաշվով 13 տոկոս:   Ռուսաստանն այս ցուցակում արձանագրել է 13, Հնդկաստանը` 10,5, ԻԻՀ` 9,5 տոկոս աճ, զբաղեցնելով համապատասխանաբար 1-3-րդ տեղերը:

Wos-ի ուսումնասիրոթյունների համաձայն, Իրանի գիտարտադրությունը 2012 թև 30 հազար 947-ից 2017թ հասել է 52 հազար 183-ի: Այսինքն` Իրանն այս ժամանակահատվածում գրանցել է 1,3 տոկոս աճ:

Այսօր գիտության դերակատարությունը հասարակությունների, երկրների տնտեսական քաղաքականությունների վրա ավելի է մեծացել և օր օրի ավելի է կարևորվում գիտահեն տնտեսությունը: Այդ պատճառով էլ գիտահեն ընկերությունների ստեղծումը շատ է կարևորվում: Այդ ընկեուրթյունները կարող են մեծ փոփոխությունների առիթ հանդիսանալ գիտության ոլորտում և բարձրացնել տնտեսական աճը: Սա հատկապես կարևոր է դիմադրողական տնտեսության մեջ: Գիտահեն ընկերությունները պարտականություն են ստանձնել, որպեսզի պատժամիջոցների մեջ գտնվող Իրանում համալասարաններում ստեծեն գիտական կենտրոններ` նոր գաղափարներ հավաքագրելու համար:

ԻԻՀ առաջնորդի ելույթը այս կապակցությամբ ցույց է տալիս, թե որքանով է կարևոր Իրանի ներկա տնտեսական, և ընդհանուր փոփոխությունների գրծընթացում, գիտահեն ընկերությունների աշխատանքը: ԻԻՀ առաջնորդը վերջերս իր ելույթում հայտարարեց, որ իրանական ապրանքների  հովանավորելը նշանակում է  աջակցել աշխատուժին և ներքին արտադրությանը: ԻԻՀ առաջնորդը կարևորեց այն փաստը, որ Իրանում աշխատուժի առանձնահատկությունն այն է, որ այս երկրի արվեստը, շարժառիթն ու ստեղծարար միտքը ավելի բարձր են համաշխարհային միջին մակարդակից: Գիտությունը մեծ նշանակություն ունի  ներկա  աշխարհում, տնտեսական ու հասարակական  զարգացումներում և կարող է արժեքավոր ապրանք համարվել` այլ երկրներ արտահանվելու և ազգային հարստությունն ավելացնելու համար: Գիտությունը կարելի է  նույնիսկ կիսել այլ երկրների հետ: Շատ  տնտեսագետներ համոզված են, որ այսօր այլևս կապիտալի ծավալը և շուկայի մեծությունը հիմնական դեր չեն կատարում շուկայի զարգացման գործում: Այդ դերը ստանձնել են գիտությունն ու տեխնոլոգիան: Այլ խոսքով. գիտությունը, որպես մշտական աղբյուր, գտնվում է  տնտեսական գործակալությունների ձեռքերում և նրանք շարունակաբար կիսվելով գիտությամբ, բարձրացնում են մրցակցային արտոնությունը և ավելացված արժեք են ստեղծում: Եվ սա կարող է բարձրացնել հասարակության կնեսամակարդակը, նվազեցնել աղքատությունն ու տնտեսական արդարությունը, ինչպես նաև նպաստել երկրների կայուն զարգացմանը: Ներկա դրությամբ, գիտահեն տնտեսությունը, որն OECD-ի կողմից համարվում է  երկրների զարգացման ռազմավարության կարևոր գործոն, ցույց է տալիս, որ գիտության ու տեխնոլոգիայի դերը շատ մեծ նշանակություն ունի: Ուստի կարելի է ասել, որ գիտահեն տնտեսության մեջ գիտությանն ավելի մեծ ուշադրություն է  դարձվում և որակապես և քանակապես: Ըստ այս կազմակերպության, գիտահեն տնտեսությունն այն տնտեսությունն է, որն ուղղակիորեն հիմնված է գիտության արտադրության, առաքման և սպառման վրա: Գիտահեն ընկերություններին աջացելու օրենքի առաջին կետում ասվում է , որ գիտահեն ընկերություններն այն կենտրոններն են, որոնց նպատակն է  բարձրացնել երկրի գիտությունը և հարստությունը միաժամանակ, զարգացնել գիտության վրա հիմնված տնտեսությունը, իրականացնել գիտական ու տնտեսական նպատակներ, այդ թվում` գյուտարարություն և բիզնես ոլորտ տեղափոխել հետազոտությունների արդյունքները, հատկապես զարգացած տեխնոլոգիայի` ծրագրավորման ոլորտում, որն իր  հետ բերում է   ավելացված արժեք: Գիտահեն տնտեսություն ունենալու  համար կարևոր է նաև տնտեսական աղբյուրների կայուն և շարունակական օգտագործումը: Այլ խոսքով, գիտությունը և դրա արդյունավետ օգտագործումը, պետք է կիրառական դառնա, որպեսզի երկրի հնարավորություններն ավելանան  և հնարավորություն լինի ռեսուրսների օգտագործման զարգացման համար: Իսկ այս ամենը կարող է նպաստել գիտատեխնիկական տնտեսության զարգացմանը:

Գիտահեն տնտեսության ոլորտում, գիտությունը վերածվում է  ապրանքի և վաճառվում: Այս տնտեսությունը կարելի է  ասել առանց քաշի տնտեսություն է: Նման տնտեսության մեջ ազգային արտադրությունը յուրաքանչյուր մարդու համար արտադրվում է  գիտահեն արտադրության ճյուղերում, ինչպես այն արտադրությունները, որ ունեն զարգացած տեխնոլոգիա, ֆինանսական ու առևտրական ծառայություններ, որոնք ավելի զարգացած են ու ավելի արդյունավետ, հատկապես կրթական, հետազոտական ու մասնագիտական աշխատանքներից: Այլ խոսքով, գիտահեն տնտեսությունը, ճիշտ կերպով օգտագործելով արտադրության գործոնները և տնտեսական ճիշտ վարքագիծ կիրառելով, բարձր աճի ցուցանիշ է արձանագրում: Արդյունաբերական գիտահեն ընկերությունների զարգացումը հիմնված է տեխնոլոգիայի զարգացման վրա: Այսինքն` գիտահեն ընկերությունների դերը կայանում է նրանում, որ նորարարություն մտցնեն տեխնոլոգիայի ոլորտում: Այս ընկերություններն օգտվելով գիտական վերջին ձեռքբերումներից ու տեխնոլոգիաներից,   դրանով արտադրված ապրանքներով գրավում են նոր շուկաներ: Տեխնոլոգիան մշտապես կարևոր դեր է ունեցել երկրների համար, հատկապես հարստություն կուտակելու հարցում: Այն հատկապես կարևոր նշանակություն ունի մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու հարցում: Այն այնքան կարևոր է, որ դրանով է ներկայացվում քաղաքակրթության զարգացումը: Մի խոսքով, տեխնոլոգիայի ուժը համարվում է  տնտեսական, քաղաքական ու հասարակական ուժ: Վերջում պետք է ասել, որ ռազմավարական արտադրություն ստանալու համար, հիմնված լինելով կայուն ու ինքնաբավ տնտեսության վրա, անհրաժեշտ է զարգացնել տեխնոլոգիան և արտադրության արդյունավետությունը բարձրացնել հենց գիտահեն տնտեսության միջոցով: Իսկ այդ նպատակով պետք է զարգացնել գիտահեն ընկերությունները և ճիշտ ծրագրման արդյունքում երկիրը կարող է նույնիսկ դառնալ նման ապրանքների արտահանողը:

,