Հոկտեմբեր 17, 2018 01:02 Asia/Tehran

Սաուդցի լրագրող Ջամալ Խաշեղջիի անունը, նախքան հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելը, շատ քչերն էին լսել: Սակայն երբ պարզվեց որ շենքից նրա դուրս գալը որևէ տեսախցիկով չի արձանագրվել և լրագրողները նրա անհետ կորելու մասին հաղորդումներ ներկայացրեցին, լրագրողը հայտնվեց համաշխարհային ուշադրության կենտրոնում:

Ջամալ Խաշեղջին սաուդյան ռեժիմի քննադատներից էր, ում քննադատություններն ուղղված էին հատկապես մեդիա ոլորտին: Եվ ըստ երևույթին հենց այդ քննադատությունների պատճառով նա կորցրեց իր կյանքը: Ինչպես նշվում է,  համաշխարհային ԶԼՄ-ները Ջամալ Խաշեղջիի անհետ կորելու դեպքից հետո, վերանայում են Սաուդյան Արաբիայում անցկացվելիք` “Նախաձեռնություն` ապագա ներդրումների համար” տնտեսական նիստը լուսաբանելու իրենց որոշումը: Նիստը նախագահելու է Մուհամմադ Բին Սալմանը: Այն նախատեսվում է  անցկացնել հոկտեմբերի 23-25-ը: Այդ լրատվամիջոցներից է New York Times-ը, որը հայտարարել է, որ այլևս չի հանդիսանում նիստի ինֆորմացիոն հովանավորը: Haffington Post-ի հիմնադիր Արիանա Հաֆֆինգտոնը նույնպես հրաժարվել է կոնֆերանսի խորհրդատու հանձնաժողովի անդամ լինելուց: Իսկ CNBC-ի հաղորդավար Էնդրյու Ռաս Սուրկինը, ով պետք է վարեր կոնֆերանսն, իր թուիթերյան էջում գրել է, որ իրեն անհանգստացրել է Ջամալ Խաշեղջիի անհետանալը և ինքը չի մասնակցելու նիստին: Los Anjeles Times-ի խոսնակը հայտարարել է, որ թերթի սեփականատեր Փաթրիկ Սեն Շունգը, ով պետք է ելույթ ունենար նիստում, չի մասնակցելու դրան:  CNN-ն ավելի վաղ հայտարարել էր, որ նիստին մասնակցությունը քննարկվում է:

Ռոյտերսի գրությամբ, Էկոնոմիստ օրեթերթի գլխավոր խմբագրի խոսնակը հայտարարել է, որ վերջինս չի մասնակցելու Ռիադի նիստին: Ուբեր ընկերության գործադիր տնօրենը նույնպես հայտարարել է, որ չի մասնակցելու կոնֆերանսին:  Via Com մեդիաընկերության գլխավոր տնօրենը, ով պետք է ելույթ ունենալ նիստին, նույնպես հրաժարվել է դրան մասնակցել:

Ջամալ Խաշեղջի՝ Ալե Սաուդյան ռեժիմի ընդդիմադիր լրագրող

 

 

Այս ամենը ցույց է տալիս, որ թեև պարզ չէ թե գործն ինչ ավարտ կունենա, սակայն պարզ է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը խիստ զայրացած է իր քննադատների վրա: Այն քննադատների, ովքեր մեդիա զենքի միջոցով քննադատում են երկրում տիրող կոռուպցիան և իշխանությունների սխալ քաղաքականությունը: Պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային քաղաքակնության հիմքում ընկած է մեդիան: Այս ռեժիմն անում է  ամեն ինչ` մեդիայի վրա իր վերահսկողությունը մեծացնելու համար: Եվ այդ նպատակով ծախսում է միլիարդավոր դոլարներ:

 Անցած երեք տասնամյակների ընթացքում, այս ռեժիմն այդ կապակցությամբ լուրջ քայլեր է արել: 1990-ական թվականներից հետո, սաուդյան գահաժառանգները մտածեցին, որ պետք է հրաժարվել մեդիադաշտի նկատմամբ պաշտպանվողի դիրքից և աշխարհին ճանաչելի դարձնել այդ երկրի մեդիան: 1991թ. սաուդցի առևտրական Վալիդ Բեն Էբրահիմ Ալ էբրահիմի կողմից հիմնադրվեց MBC մեդիախումբը: Նրա քույրերից մեկը սաուդյան նախկին թագավորներից Մալեք Ֆահադի կանանցից էր: MBC-ն առաջին անվճար արբանյակային ցանցն էր, որն առերևույթ ոչ պետական էր և որի գրասենյակը գտնվում էր Լոնդոնում: 2002թ գրասենյակը տեղափոխվեց Դուբայ: Խումբն ունի 10 արբանյակային ցանց և 2 ռադիո: Մեծ մասամբ հեռարձակում է հիմնականում ժամանցային հաղորդումներ, հոլիվուդյան ու բոլիվուդյան սերիալներ, թուրքական ֆիլմեր:

Վալիդ Էբրահիմը` Բին Սալմանի կողքին

 

Այս մեդիա խումբը 2003թ հիմնեց Ալ Արաբիե կայքը և արբանյակային ցանցը, որպեսզի դիմագրավի արաբական տրամադրություններին: Ցանցի նախնական կապիտաը 300 միլիոնդ դոլար էր, որի մի մասն ապահովվեց Լիբանանում` Հարիրիի խմբի կողմից: 2012թ. հիմնադրվեց Ալ Հադաս ցանցը, որը հիմնականում հեռարձակում էր լուրեր: Սաուդյան Արաբիայի գահաժառանգներն ու կառավարությունն այս ընթացքում սկսել են աշխատեցնել IRT լրատվական ցանցը և Արբիտ կապի ընկերությունը: Բացի այդ, նրանք հոգացել են BBC-ի արաբերենով հեռարձակվող  ծրագրերի ծախսերը, գնել են ILBCI արբանյակային ցանցի բաժնետոմսերի 49 տոկոսը, և արաբական աշխարհի ամենախոշոր ընկերություններից համարվող Ռոնանան: Իսկ նպատակը եղել է այն, որ ավելի շատ պրոպագանդեն Սաուդյան Արաբիայի կառավարությանը: Դրանից բացի, սաուդցիները մասնաբաժիններ են գնել  Ալ Նահար, Ալ Դիար և ոչ արաբական Ֆաքս Նյուզ, Ռոբերտ Մերդակ և Թուիթեր ընկերություններից: Ալ Շարղ Օլ Օսաթն այն թերթերից է, որ 70-ական թվականներին սկսեց աշխատել` սաուդյան վարչակազմի հսկողությամբ: Ներկայումս այն գտնվում է  Մալեք Սալմանի և նրա որդիների հսկողության տակ: Հետաքրքիրն այն է, որ սաուդյան գերդաստանի ենթակայության տակ են գտնվում արբանյակային շատ ցանցեր, որոնց աշխատանքը հակասում է  իրար: Որպես օրինակ, այդ ցանցերից մեկով հեռարձակվող հաղորդման ժամանակ, մի մուֆթի կասկածի տակ է առնում այն հանգամանքը, որ մոլորակը կլոր է, նշելով, որ դա անհավատություն է: Իսկ մեկ այլ լրատվական ցանցում, որը պատկանում է նույն թագաժանագին, ցուցադրվում են պոռնո ֆիլմեր, ժամանցային ծրագրեր և սերիալներ: Մարդկային ուժի առումով, պետք է ասել, որ Սաուդյան Արաբիայում գոյություն ունի երկու հոսանք: Նրանց մի մասը քարոզում են վահաբիական գաղափարներ և չունեն ֆինանսական խնդիրներ, քանի որ ստանում են պետական աջակցություն: Նրանք աշխատում են  բոլոր լրատվամիջոցներում և ունեն բազմաթիվ օրաթերթեր ու ալիքներ: Երկրորդն այն լրագրողներն են, ովքեր քննադատում են սաուդյան գերդաստանի քաղաքականությունը` միջազգային ասպարեզում: Նրանք մշտապես ճնշման են ենթարկվում ռեժիմի կողմից և զրկված են գրելու իրավունքից:

 

Սաուդյան Արաբիայի բոլոր գրողները ներկայացվում են որպես լիբերալ և արևմտամետ անձինք, ովքեր չեն ընդունում վահաբիական ուսմունքները և վահաբիական հոգևորականների քայլերը և քննադատությամբ նպատակ ունեն ոչնչացնել երկրի մշակույթն ու կրոնը:

Այնպիսի գրողները, ինչպես Ջամալ Խաշեղջին, Հիֆա Խալեդը, Մանսուր Ալ Նաֆիդանը և Բաթար Ալ Ղոսը, բոլորն էլ զրկվել են իրենց աշխատանիքց, որովհետև քննադատել են սաուդյան հասարակության վահաբիական ակունքները: Հենց այդ պատճառով էլ վահաբիականները համոզված են, որ  լրատվությունը սաուդյան հասարակության շրջանում անընդունելի է, քանի որ արծարծում է հարցեր, որոնք անհարիր են հասարակությանը: Նրանք համոզված են, որ չպետք է թույլ տալ, որ թերթերը դուրս գան իրենց օրինական ու կրոնական շրջանակներից: Որպես օրինակ, սաուդցի հոգևորական շեյխ Սադ Ալ Բարիքը, 2005թ. ժուռնալիստներին պաշտպանող միջազգային կոմիտեում հայտարարեց. “Լիբերալ լրագրողները տարածում են որոշակի գաղափարներ և փորձում ստեղծել այն կարծիքը, թե իրենք ճնշման են ենթարկվում: Նրանք դեմ են կրոնին և սա մեզ համար անընդունելի է”:

Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի համաձայն, Սաուդյան Արաբիայի  դեսպանատները արտասահմանյան լրագրողների ու լրատվամիջոցների նկատմամբ այնպիսի քաղաքականություն են վարում, որը կոչվում է չեզոքացում: Այդ փաստաթղթերի համաձայն, յուրաքանչյուր անձ կամ կուսակցություն, որ քննադատում է Սաուդյան Արաբիային, ենթարկվում է  հարձակման: Wikileaks-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ իսլամական զարթոնքի առաջին օրերին, ԶԼՄ-ներին առաջնորդում էր հանրային կարծիքը, ինչը վտանգավոր էր Սաուդյան Արաբիայի համար: Սակայն Ռիադն այս խնդիրը լուծեց` Թունիսի հայտնի լրատվամիջոցներին մեծ գումար տրամադրելով: Ավստրալիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վերաբերյալ հրապարակված փաստաթղթերը վկայում են, որ այս երկիրը փորձել է ազդել մեդիադաշտի վրա: Որպես օրինակ, Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարարությունը, Ավստրալիայում և Կանադայում գործող որոշ թերթերի ու լրատվամիջոցների, ինչպես նաև մուսուլմանական միություններին,  մեծ ֆինանսական հատկացումներ է արել: Որոշ տվյալների համաձայն, Կանադայում լույս տեսնող Ալ Ռասալե, Ալ Մահաջեր, Ալ դիպլոմասի և Ալ Ախբար օրաթերթերը, հազարավոր դոլարների դիմաց ընդունել են, որ Սաուդյան Արաբիայի մշակույթի և ինֆորմացիոն նախարարությունը մասնակցություն ունենա դրանց աշխատանքին: Որոշ փաստերի համաձայն, հատկացումներ են արվել մի շարք լրատվամիջոցների կամ դրանց ներկայացուցիչների` Գերմանիայում, Եգիպտոսում,  Սենեգալում, Աֆղանստանում, Հարավային Աֆրիկայում,   Հորդանանում և Քուվեյթում: Որպես օրինակ, Գերմանիայում որոշ թերթերի հատկացվել են գումարներ` Սաուդյան գերդաստանին պաշտպանելու համար: Փաստաթղթերի համաձայն, նրանցից  յուրաքանչյուրին հատկացվել է ամսական 7500 եվրո: Լիբանանյան MTV ցանցը, որի կոչն է. “Անկախ մեդիադաշտ Լիբանանում ու արաբական աշխարհում”, Լիբանանում Արաբիայի դեսպանատնից խնդրել է 20 միլիոն դոլարի օգնություն տրամադրել իրեն: Սակայն Արաբիան տրամադրել է ընդամենը 5 միլիոն դոլար, որպեսզի լրատվամիջոցն ապահովի Ռիադի շահերը: Իհարկե պետք է ասել, որ սաուդյան գերդաստանն ունի նաև պարսկերեն լեզվով հեռարձակվող հեռուստաալիքներ` Ալ Շարղ Օլ Օսադ և Ալ Արաբիա ցանցերում: Իսկ Ալ Վեսալ, Նուռ և Քյալամե ցանցերը փորձում են  Իրանի սուննի մուսուլմանների մոտ տարածել վահաբիականություն, պաշտպանելով Սաուդյան Արաբիային և նպատակ ունեն մասնատել Իրանը: Այդ կապակցությամբ նրանք ֆինանսավորում են տարբեր խմբերի: Բացի այդ, արվել է պարսկալեզու արբանյակային ցանց ստեծելու անհաջող փորձ:  

Այժմ Սաուդյան Արաբիայի մեդիա քաղաքակնությանը պետք է ավելացվի նաև հյուպատոսարանից լրագրողի անհետ կորելու և ինչպես որոշ լրատվամիջոցներ են հայտարարում, սպանվելու փաստը: Ճակատագիր, որին արժանացել է Ջամալ Խաշեղջին:

 

 

Պիտակ