Շուտով ավարտվելու է տպագիր մամուլի դարաշրջանը
Լրագրության ոլորտում, ԶԼՄ-ների արդյունաբերության սեփականատերերի համար դժվար տարիներ են ընթանում:Մասնագետները համոզված են , որ տպագիր մամուլի ժողովրդականությունը նվազում է, և սոցիալական հարթակների և ինտերնետային լրատվական կայքերի հայտնվելու հետ մեկտեղ օրաթերթերի ազդեցությունը դժվարանում է:Արդյո՞ք ավարտվում է տպագիր մամուլի կյանքը։
Վերջին տարիներին շատ երկրներում տպագիր մամուլի վիճակը բարենպաստ չէ ,որի պատճառը այն մրցակիցն է ,որ մի քանի տարի առաջ ,ոչ ոք չէր կանխատեսում նրա կողմից այս ներխուժումը։Սակայն հարվածը շատ ավելի ծանր էր ,որպեսզի օրաթերթերը կամ տպագիր մամուլը կարողանան մարսել այն :
Այսօր նույնիսկ ճապոնացիները,որ աշխարհի ամենաշատ օրաթերթ ընթերցողներն են,տպագիր մամուլը փոխարինել են համացանցով և առցանց կայքերով լուրերը կարդալով:Մի հետազոտության համաձայն՝ այս երկրում լուրերով հետաքրքրվողները , օրական 37 րոպե հատկացնում են համացանցում ուսումնասիրության համար: Մինչդեռ Ճապոնիայում օրաթերթի ընթերցման միջինը հասել է մոտ 30 րոպեի։Yumiuri Digital-ի մեդիա ղեկավարի հավաստմամբ,նրանք վախենում են, որ ապագա սերունդներն ավելի շատ ժամանակ անցկացնեն համացանցով զբաղվելու և էլեկտրոնային խաղեր խաղալու համար, քան օրաթերթերում հոդվածներ կարդալու համար»:
Փաստն այն է, որ ճապոնացի տնօրենի այս մեկնաբանությունն իր երկրի երիտասարդության ապագայի վերաբերյալ հեշտությամբ կարելի է տարածել այլ երկրների այլ երիտասարդների շրջանում:Այսօր կասկած չկա, որ նույնիսկ վեբլոգը կարող է այլընտրանք լինել օրաթերթերին և սպառնալ նրանց գոյությանը:Սա պայմանավորված է այս սարքի աննկարագրելի դինամիկայով: Ջոն Հերբերտը համաշխարհային լրագրության գրքում նշել է.«Առցանց լրագրողները, որ երբեմն թվում է, թե նրանք տեխնոլոգիային տիրապետող և սիրահարներ են , բոլորից ավելի պատրաստակամ են հրաժարվել լրագրության ավանդական ձևերից,քանզի հավանական է ,որ նրանք տեխնոլոգիան և շուկան գերադասեն լրագրությանը»:
Նրա պես մարդիկ համոզված են, որ հոռետեսությունն անհիմն է, և համացանցը ու նոր զարգացումները ընդգծում են լրագրության ժողովրդավարական արժեքները,և ավելի լիարժեք իմաստ հաղորդում հետևյալ խոսքին ,որ «ինֆորմացիան ուժ է» :Նա և իր գործընկերները պնդում են, որ նախկինում լրագրության դիմաց ծառացած էին հսկա արգելքներ՝տպագրության և տարածման պատճառներով, իսկ հիմա նման խնդիրներ բացառվում են : Օրաթերթերը այսօր խիստ մրցակցում են առցանց օրաթերթերի հետ և մրցակցությունը ընդհանրապես վատ երևույթ չէ:
Սակայն այս լավատեսությունը ընդհանրացած չէ:Օքսֆորդի համալսարանում Ռոյթերզի լրագրության հետազոտությունների կենտրոնում 2021 թվականի դիջիտալ լուրերի զեկոյցի համաձայն, աշխահի 46 երկրներում շատ դիմորդներ ,իմասնավորի մինչև 35 տարեկան մարդիկ, առօրյա լուրերի հսկայական մասը ստանում են սոցիալական ցանցերից: Զեկույցում նշվում է, որ մարդկանց 34%-ը (բնակչության գրեթե մեկ երրորդը) լուրերը ստանում է սոցիալական ցանցերից:Տարեկան համեմատությունները ևս ապացուցում են ,որ նրանց թիվը ,ովքեր դիջիտալ լուրերը ստանում են բջջային հեռախոսներով ,ավելի շատ է էլետկրոնային այլ սարքերի համեմատությամբ :
Լուրերի և բովանդակության տարածման համար սոցիալական մեդիային խիստ կառչելը, սկզբունքորեն տարբերվում է տպագիր լրատվամիջոցներից և դրանց մասնագիտական տրամաբանությունից:Ներկա պայմաններում սոցիալական մեդիան աշխատում է ալգորիթմներով, ինչը նշանակում է, որ ալգորիթմները որոշում են, թե ինչ բովանդակություն է ցուցադրվում յուրաքանչյուր օգտագործողի համար:Այս ալգորիթմները նախագծված և գրված են այնպես, որ առավելագույնս, օգտատերերի ուշադրությունը գրավեն իրենց հարթակի վրա՝ խրախուսելու օգտատերերին ավելի երկար մնալ այդ միջավայրում:Սոցիալական մեդիայի եկամուտը հաճախ գոյանում է օգտատերերին գովազդ ցուցադրելով, և որքան երկար օգտատերը մնա այդ ընկերությունների հարթակում, այնքան ավելի հավանական է, որ նա գովազդվի և ավելի շատ եկամուտ ստանա:
Տնտեսական նպատակներից բացի , հետազոտությունները ցույց են տալիս, որ սոցիալական մեդիայի ալգորիթմները սիրում են խնդրահարույց նյութեր, որոնք կդրդեն լսարանի զգացումները: Դրանով նրանք ավելի շատ ներգրավում են «լսարանին / օգտագործողին» հարթակում, և նրանք, ովքեր աշխատել են տեխնոլոգիական ընկերություններում, ինչպիսիք են ՝Տրիստան Հարիսը (Google-ի նախկին դիզայներ)-ը և Ֆրենսիս Հեյգենը (Ֆեյսբուքի նախկին աշխատակից)-ը, բացահայտել են այս ընկերությունների մեխանիզմը, խթանիչ ալգորիթմներ օգտագործելու առումով: Facebook-ի մասնաճյուղային հարթակների 6-ժամյա գլոբալ անջատումից հետո,Հեյգենը ԱՄՆ-ի Սենատում խոստովանել է , որ ընկերությունը նյութական շահը գերադասում է օգտատերերի անվտանգությանը:Նա ասել է, որ Facebook-ի արտադրանքները (ներկայիս ՝ Metavars)-ը լսարանին հրահրում են ՝ատելության, բևեռացման , բռնության և զայրացնում նրան:
Այսպիսով, սոցիալական լրատվամիջոցների բնույթը, որոնք առևտրային ընկերություններ են, տարբերվում է պաշտոնական լրատվամիջոցների բնույթից, որոնք հիմնված են մասնագիտական սկզբունքների և հանրային շահի վրա:Սոցիալական մեդիայի ալգորիթմներն այլ նպատակ չունեն, քան՝ ամեն գնով ավելի շատ լսարան գրավելը:Մինչդեռ պաշտոնական լրատվամիջոցների նպատակն է ՝սոցիալական փոփոխություններ, բարեփոխումներ և իշխանության ու ազդեցության տակ գտնվողների նկատմամբ վերահսկողություն:
2001 թվականին , երբ թվայնացման զարգացումները սկսվեցին համաշխարհային մասշտաբով, այս ոլորտում առաջացրեց առաջին լուրջ մտահոգությունները։Նույն թվականին New York Times-ը այդ մասին մի զեկույց հրապարակելով նշել է.«Դիջիտալ ասպարեզը գրավել է համայն լսարանը:Նման իրավիճակում, երբ տպագիր մամուլի ընթերցողներից մեկը մահանում է, նրան ուրիշ ոչ ոք չի փոխարինելու, և ժամանակի ընթացքում մենք կորցնելու ենք մեր լսարանը»:
Այդ տասնամյակի ավարտին ,այսինքն՝ 2010 թվականին, տնտեսական անկումը զգալի ազդեցություն ունեցավ համաշխարհային մեդիա արդյունաբերության վրա, որի հետևանքով օթարերթերում պակասեց գովազդի ծավալը։Բազմաթիվ գովազդային խոշոր ընկերություններ, կրճատեցին իրենց գործունեությունը այս ոլորտում, և տպագիր մամուլում ամենաեկամտաբեր գովազդները հատկացվեցին օգտագործված ավտոների առքուվաճառքին, բնակարանների վարձակալությանը կամ աշխատանք գտնելուն, իսկ գնողունակության նվազումը ստիպեց ժողովրդին անտեսել այլ գովազդները։
Փորձագետները նշում են, որ այդ ժամանակվանից ,օրաթերթ ընթերցողների թիվը անընդատ նվազում է։Ամերիկացի լրագրող Լևիս Գրինը ասում է.«Շատ եմ ցավում,սակայն պետք է խոստովանեմ ,որ տպագիր մամուլի կյանքը ավարտվում է:Մի կողմից՝ մենք փորձում ենք ավելացնել մեր ռազմավարությունը՝ ամրապնդելու տպագիր մամուլը , իսկ մյուս կողմից՝ տեսնում ենք, որ մարդիկ ավելի հակված են նույն նյութերը կարդալ դիջիտալ տարբերակով: Այսօրվա լսարանը ցանկանում է իրեն հուզող լուրերը ստանալ աուդիո և վիդեո ձևաչափով , իսկ տպագիր մամուլում չենք կարող բավարարել նրանց կարիքները»:
Շատ լրագրողների հույս ունեն, որ առաջիկա 10-20 տարում տպագրական արդյունաբերությունը կշարունակի գործել, և աշխարհի ժողովրդին հասանելի կդռնա տպագիր մամուլը:Մինչդեռ երիտասարդ սերունդը ,ում կյանքում տպագիր մամուլը շատ էլ տեղ չունի ,չի ցանկանում պահպանել այս ժառանգությունը և որևէ պատճառ չի գտնում ,որ դիջիտալ տարբերակի փոխարեն ,գումար ծախսելով գնի տպագիր մամուլ:
Նման իրավիճակում ավելի լավ է ընդունել այն փաստը, որ վաղ թե ուշ տպագիր լրատվամիջոցները կիբերտարածության ազդեցության տակ կփոխեն իրենց ռազմավարությունը։Հատկանշական է ,որ խոշոր հրատարակիչները և լրատվամիջոցները վաղուց փոխել են իրենց ռազմավարությունը,դիջիտալ հեղափոխության ընթացքում ողջ մնալու համար:Երբ տպագիր մամուլի և սոցցանցերի միջև մրցակցությունը սրվեց, նրանք սկսեցին մեծ ներդրումներ կատարել, որպեսզի կարողանան ավելի վստահ լինել հրապարակվող լուրերի ճշգրտության հարցով և չկորցնել իրենց հին լսարանի վստահությունը: Այնուամենայնիվ, ասվում է, որ բազմաթիվ երկրների օրենքները տարբեր դեպքերում, ինչպիսիք են՝ ընտրությունները կամ քաղաքական իրադարձությունները խիստ ազդում են լրատվության գործընթացի վրա:Facebook-ը կամ Google-ը բազմիցս քննադատության են ենթարկվել կեղծ լուրերի տարածման համար և ապացուցել են , որ անվստահելի են:
Լրագրության մեծերի ապագա կարևորագույն քաղաքականություններից են՝իրադարձությունների քննարկումը, մեդիա գրագիտության զարգացումը, լուրերի թափանցիկության սխեմաները, տեղեկատվական ռմբակոծությունների կանխումը և կեղծ լուրերի տարածման նվազեցումը :Աշխարհի խոշորագույն թերթերի 194 գործադիր տնօրենների կամ խմբագիրների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ նրանց 44%-ը մտահոգված է թվային հարթակների արդյունավետությամբ և ավանդական լրատվամիջոցների ժողովրդականության անկմամբ։ Խոշոր օրաթերթերի սեփականատերերի մեկ երրորդն ասել է, որ իրենց հաջողության գաղտնիքը պարզապես թվային հարթակների վրա շեշտադրումը չէ, և եթե նրանք կարողանան կենտրոնանալ այնպիսի գործոնների վրա, ինչպիսիք են՝ ներքին կառուցվածքների բարեփոխումը, աշխատուժի թարմացումը և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիայի օգտագործումը, կհաղթահարեն ներկայիս փոթորիկը:
Անկասկած, հասարակությանը և հանրությանը սոցմեդիաների ազդեցության մեթոդների մասին իրազեկելը կարող է լրագրողների, պաշտոնական լրատվամիջոցների և սոցիալական ակտիվիստների ու մանկավարժների կողմից կիրառվող միջոցներից համարվել:Ինչպես օրինակ,նշվում է,որ սոցիալական լրատվամիջոցներում, ինտերնետի միջոցով ,այսպես ասած գովազդները հասանելի են բոլորին ,առանց գումար վճարելու:Բայց մեզանից յուրաքանչյուրի համար սոցիալական ցանցերից օգտվելը և ինտերնետում լինելը շատ ավելի ծախսատար է, քան տպագիր մամուլ գնելը:
Եվ կարևորն այն է, որ ինտերնետում, առանց ընտրելու, թե ուր ենք ուզում գնալ, մենք կդառնանք պարզապես հեշտ որս:Ուրեմն, պետք է ավելի զգույշ լինել: