Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (86)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Գերմանիայի Բեռլին քաղաքում «Ուղեղային գիտություններ» (Brain Bee ) 20-րդ համաշխարհային մրցաշրջանում Իրանի ներկայացուցիչն արժանացել է չորրոդ տեղին: Մրցաշարը կայացել է Եվրոպայի նևրաբանության ֆեդերացիայի գիտաժողովին համընթաց՝ 25 երկրի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Իրանի իսլամական հանրապետության մաթեմատիկայի օլիմպիադայի թիմը 2018 թ.-ի 59-րդ միջազգային օլիմպիադայում շահել է մեկական ոսկե և բրոնզե, երեք արծաթե մեդալներ, նաև մեկ պատվոգիր: Իրանական թիմը հայտնվել է 19-րդ տեղում:
Մաթեմատիկայի 2018 թ. 59-րդ միջազգային օլիմպիադան կայացել է Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում: Ստացված արդյունքների համաձայն, առաջինից երրորդ տեղերն են գրավել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի թիմերը:
ISI գիտության հիմնական ցուցանիշների կենտրոնի վերջին տվյալների վկայությամբ, 2018 թվականի առաջին կիսամյակում գիտության արտադրության առումով , ԻԻՀ-ն առաջին տեղն է գրավել Իսլամ աշխարհում՝ ունենալով իսլամական երկրների գիտական արտադրությունների ավելի քան 22 տոկոսը: Երկրորդից հինգերորդ տեղերում են Թուրքիան, Սաուդիան Արաբիան, Մալայզիան և Եգիպտոսը: Իրանը մեծ տարբերությամբ առաջ է անցել Թուրքիայից և Արաբիայից ՝ գրավելով առաջին տեղը իսլամական 57 երկրների շարքում:
Իսլամական աշխարհի գիտությունների աշխատությունների կենտրոնի ղեկավարի խոսքերով, WOS վարկանիշային կայքի տվյալների քննարկումը ցույց է տալիս, որ ԻԻՀ-ն առաջին անգամ 2018 թ.-ի առաջին կիսամյակում ավելի քան 25,500 աշխատություններ գրանցելով, հայտնվել է գիտության արտադրության ոլորտում աշխարհի 15 լավագույն երկրների խմբում: Իրանից հետո, Ռուսաստանը, Շվեյցարիան, Շվեդիան, Թուրքիան և Լեհաստանը գրավել են 16-րդից քսաներորդ տեղերը: Առաջինից հինգերորդ հորիզոնականում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Բրիտանիան, Գերմանիան և Հնդկաստանը:
Ճարտարագիտության և քիմիայի ոլորտի գիտնականներն ամենամեծ թվով աշխատություններն ու հաջողություններն են բերել Իրանին:

Իրանցի մի գիտնական նախագծել է մի ռոբոտ, որը միջքաղաքային թունելներում վթար տեղի ունենալ դեպքում, արագացնում է փրկարարական աշխատանքները: «Թունելի փրկարար ռոբոտ»-ի նախագծողի ասածով, ռոբոտն օժտված է հեռակառավարման համակարգով: Ըստ նրա, երբ թունելներում որևէ դեպք է պատահում և դժվարանում է վայրին հասանելիությունը, ռոբոտի օգնությամբ կարելի է հասնել դեպքի վայր և ստեղծված հնարավարությունների շնորհիվ, վերացնել խցանումները , որպեսզի անհրաժեշտության դեպքում, շտապ օգնության ծառայությունը ժամանակին լինի դեպքի վայրում: Ռոբոտը չոր փոշու և ածխածին երկօքսիդի օգնությամբ հանգցնում է հրդեհը: Ռոբոտի վերևում տեղակայված է վերամբարձ կռունկ ՝ վնասված մեքենան տեղաշարժելու համար: Ռոբոտն ունի ջերմազգայուն տեսախցիկ, որն ի դեպ չափազանց կիրառական է և բացի դեպքի վայր արագ հասնելուց, իր նախագծման մոդելի շնորհիվ կարող է օգնել նաև խցանումների վերացմանը:
Հարավաֆրիկյան հանրապետությունում տեղակայված 64 ռադիո-աստղադիտակների օգնությամբ, Ծիր Կաթինի կամ Հարդագողի ճանապարհի կենտրոնից որակյալ կադր է ստացվել: Գիտնականներն այդ կադրը հրապարակել են Meer KAT «Միրկաթ» ռադիո-աստղադիտակի աշխատանքներն ավարտելու առիթով: Աստղադիտակն իրականում «Մեկկիլոմետրանոց աստղադիտակի» Square Kilometer Array հավակնորդ նախագծի մաս է կազմում: Նախագծի նպատակն աշխարհում ամենամեծ աստղադիտակը պատրաստելն է, որը պետք է ընդարձակվի Աֆրիկայում ու Ավստրալիայում: Ստացված կադրը ցույց է տալիս նյութերի շարան, որոնք համադրված են Ծիր Կաթինի կենտրոնական սև խոռոչների հետ : Դեռևս պարզ չէ, թե շարանն ինչի՞ց է ստեղծվել : Գիտնականները տարբեր տեսություններ են ներկայացրել: Դրանք հավանաբար նույն այն նյութերն են, որոնք արտանետվում են պտտվող սև խոռոչներից կամ հավանաբար դրանք աստղային շարաններն են, կամ էլ հնարավոր է ոչ մի լուրջ երևույթ չեն ներկայացնում:
ՆԱՍԱ-ի տիեզերական կենտրոնի գիտնականի խոսքով, ստացված կադրը հիասքանչ է , քանի որ ռադիոպատկերում նման երևույթի առկայությունը իդեալական վկայություն է մագնիսական դաշտի առկայության մասին: Նման երևույթը նկատվում է ոչ-բոլոր ինֆրակարմիր ու ներըմբռնողական տվյալներում: Հստակ ու որակյալ տեղեկություններն օգնում են տիեզերական մագնիսական ոլորտն ուսումնասիրելու համար:
Մինչև 2020 թվականը երկու հազար ռադիոսկավառակներից կազմված այս նախագիծը մոնտաժվելու է Հարավաֆրիկյան հանրապետության Կարոյի և Ավստրալիայի արևմտյան Մորչիսոն Շայեր շրջաններում: Նախագծի շրջանակում ընդհանուր հաշվով աֆրիկյան երկրներում մոնտաժվելու են երեք հազար ռադիոսկավառակներ: Meer KAT «Միրկաթ»-ի ծախսը կազմել է 330 միլիոն դոլար:
Յեյլի համալսարանի գիտնականները փորձել են գենետիկական շտկման միջոցով , բուժել սաղմային մկների արյան խանգարումները: Համալսարանի երեք լաբորատորիաների ջանքերն առաջին անգամ օգնել են մոտացիոն շտկում կատարել սակավարյունության հանգեցնող մկների սաղմերում : Կատարվել է դոնոր ԴՆԹ-ի նանոտարրերի և սինտետիկ (PNAs) կոչվող մոլեկուլային ներանոթային ներարկում: Ուսումնասիրության շրջանակում, մկների սաղմերին ներարկվել է շտկված գենետիկական այդ փաթեթը: Ծնվելուց չորս ամիս անց, մկները բուժվել են տալասեմիայից , որը համարվում է թթվածնի կրիչ արյան կարմիր գնդիկներում ժառանգական խանգարում: Բուժված մկներն ունեին առողջ արյուն, նրանց փայծաղը վերագտնել էր բնական չափը : Մկներն ունեին բնական կյանքի տևողություն և դա այն դեպքում, երբ բուժման չենթարկված մկների կյանքն ավելի կարճ էր: Ուսումնասիրության արդյունքում նաև նվազագույնի էին հասել հիվանդության հետևանքները: