Ռուհոլլահի դպրոցում (13)
Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք Իմամ Խոմեյնիի մտածողության երկնակամարում համալսարանի ու համալսարանականների դիրքը:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը: Նախորդ հաղորդումներում անդրադարձանք իսլամական հեղափոխության հիմնադրի մտածողության մեջ մեծապետականության դեմ պայքարի, արդարության ու ազատության նման իդեալների զբաղեցրած դիրքին: Այս և մեր հաջորդ երկու հաղորդումներում նպատակ ունենք ձեզ ծանոթացնել Իրանում գիտական, մշակութային ու քաղաքական կարևոր կառույցներից համարվող համալսարանի և Իրանում հասարակության ամենաազդեցիկ ու կարևոր խավերից համարվող համալսարանականների մասին Իմամ Խոմեյնիի տեսակետներին: Իրանում համալսարանները, ոչ միայն գիտության ու մտքի արտադրության և կրթված ու մտավորական անձանց դաստիարակության գլխավոր կենտրոն են համարվել, այլև հանդիսացել են վերջին մեկ դարվա ընթացքում հասարակության քաղաքական զարգացումների գլխավոր առանցքներից մեկը: Բացի այդ համալսարանները եզակի ու ճակատագրական դերակատարություն են ունեցել իսլամական հեղափոխության հաղթանակի հարցում և այդ պատճառով էլ Իմամ Խոմեյնիի հետ սերտ ու անխզելի կապ են հաստատել: Հետևաբար նրա տեսակետներում հասարակության և երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներում համալսարանի ու համալսարանականների դիրքի պարզաբանումն Իրանի հեղափոխության առաջնորդի մտածողության պատկերն ուրվագծելու հարցում չափազանց կարևոր ու ազդեցիկ կարող է լինել:
Համալսարանի կառույցի և նրա գլխավոր խավերը համարվող դասախոսի ու ուսանողի հանդեպ Իմամի ուշադրությունը մի քանի դիտանկյունից կարող է կարևոր ու ուշագրավ համարվել: Առաջինը վերաբերում է Իմամ Խոմեյնիի մտածողության մեջ համալսարաններում սերտվող հատկապես արդի գիտության զբաղեցրած դիրքին: Ինչպես գիտեք Իմամ Խոմեյնին կրոնագիտության ոլորտում ականավոր գիտնական էր ու տիրապետում էր իսլամական գիտություններին: Որպես հոգևոր առաջնորդի Իմամ Խոմեյնիի հասարակական ելակետը կարևոր է այն տեսակետից, որ Իրանում շարունակ ինչ-որ հակադրություն է գոյություն ունեցել հոգևոր ուսման և համալսարաններում դասավանդվող գիտությունների միջև: Ամեն դեպքում համալսարաններում դասավանդվում էր գլխավորապես արևմուտքից ներմուծված մոդեռն գիտությունը և այս կառույցը մարտահրավեր էր նետում հոգևոր դպրոցներին ու այդտեղ տարածված գիտությանը և հակասությունը նկատելի էր երկրի հոգևոր դպրոցներից շատերում և բնականաբար զբաղեցնում էր հիշյալ դպրոցներում համախմբված հոգևոր առաջնորդների միտքը: Հետևաբար համալսարանի կառույցի ու այդտեղ դասավանդվող գիտությունների, նաև այդտեղ գիտություն սերտող ուսանողների հանդեպ որպես հոգևոր մեծ առաջնորդ Իմամ Խոմեյնիի տեսակետը չափազանց կարևոր է համարվում:
Այն ժամանակաշրջանում, երբ հոգևոր ու համալսարանական շատ շրջանակներում կրոնական գիտություններն ու ժամանակակից գիտություններ առանձնացվել էին և այդ երկուսի ու նաև դրանց տիրապետողների միջև մի տեսակ հակադրություն էր առաջացել, Իմամ Խոմեյնին հիմնվելով կրոնական աղբյուրների վրա և պարզաբանելով շահավետ գիտության հասկացությունը վերջ տվեց այդ հակադրությանը: Նա շահավետ գիտության իմաստը պարզաբանելով հայտարարեց, որ եթե այդ գիտությունը սերտողների նպատակն է ծառայել ժողովրդին ու դա ծառայեցնել աստվածային արժեքների ճամփին, կրոնական տեսակետից նա պաշտպանված է Աստծո առաջ: Նա այս կապակցությամբ ասում է. «Գիտությունները հիմնականում բաժանվում են երկու խմբերի, աշխարհիկ գիտություններ, որոնց նպատակը աշխարհիկ ցանկությունների իրագործումն է և հավիտենական գիտություններ, որոնց նպատակն է արժանի դառնալ Աստծո արքայությանը և հիմնականում այս երկու գիտություններ առանձնացվում են մտադրությամբ ու նպատակներով»:
Իմամ Խոմեյնին հիմք ընդունելով շահավետ գիտության այդ իմաստը գիտության սերտումը իսլամի վարդապետության մեջ մեծ պաշտամունք և այս աշխարհում ու հավիտենական կյանքում երջանկության ապահովման միջոց է համարում և ասում է. «Բարձրյալ Աստված գիտությունը պաշտամունքներից մեկն է դարձրել և որևէ այլ կրոնում իսլամի չափ գիտությունը չի մեծարել: Ղուրանը տարբեր բաժիններում անդրադարձել է աշխարհին, գիտությանն ու դրա հանդեպ ուշադրությանը: Գիտության միջոցով մարդը կարող է ապահովել իր այս և մյուս աշխարհի երջանկությունը»:
Իմամ Խոմեյնիի կողմից հոգևոր ու նոր գիտությունների նույնացումը և գիտության արժեքը դրան տիրապետողի մտադրությամբ պայմանավորելը պատճառ դարձան, որ նա իդեալ գիտնականի պատկերն ուրվագծելիս ընդգծի հանձնառության ու մասնագիտության գործոնները: Նա անհատական ու հասարակական երջանկության համար կարևոր է համարում գիտության ու հավատքի մեկտեղումը և հավատացած է, որ առանց հավատքի գիտությունը չարագործություններից շատերի, իսկ բարոյականությամբ ու բարեպաշտությամբ հագեցած գիտությունը բարիքի աղբյուրն է համարվում: Նա այս կապակցությամբ ասում է. «Եթե ենթադրենք, որ գիտությունը երջանկության ակունքն է, սա սխալ է լինելու: Երբեմն գիտությունը բազմաթիվ չարագործությունների ակունք է դառնում»: Կամ մեկ այլ տեղ ասում է. «Մի ժողովրդի թե նյութական և թե հոգևոր բոլոր բարիքների ու առաջադիմության ելակետը հավատքի գոյությունն է: Միայն գիտնական լինելը որևէ օգուտ չի բերում, հենց այնպես որ միայն հավատացյալ լինելն էլ ազդեցիկ չի կարող լինել: Մյուս խավերն էլ հավատացյալ են: Բայց երբ գիտնականը հավատացյալ դառնա, այն ժամանակ է, որ բարիքի աղբյուր է դառնում»: Իմամ Խոմեյնին տարբեր ժամանակահատվածներում խոսքն ուղղելով հոգևոր առաջնորդներին ու համալսարանական խավերին ընդգծել է գիտության ու բարոյականության մեկտեղումը և գիտության կողքին հոգու մաքրագործումը և ասել է. «Պարոնայք հենց այնպես որ գիտություն սերտելու հարցում աշխատասեր են նաև ակտիվ պիտի լինեն իրենց գործերում ու մտածողության մեջ հոգու մաքրագործման ուղղությամբ քանի որ առանց աշխատանք ու բարեպաշտություն գիտությունը շատ դեպքերում վտանգավոր է համարվում...Նա ով գիտություն ունի, բայց նրա գիտությունը հոգեկան մաքրագործում չի ներառում, ժողովրդի ու երկրի համար այս գիտության վնասը չափազանց մեծ է: Նա ով գիտություն չունի այդ գիտությունը նրա ձեռքին սուր է դառնում, և հնարավոր է, որ այդ սուրի միջոցով մի երկրի արմատները ոչնչացնի»:
Համալսարանի ու համալսարանականների հանդեպ Իմամ Խոմեյնիի մոտեցման մյուս կողմը վերաբերում է երկրի անկախության բեռը կրելու և զարգացան ու աճի ենթահող պատրաստելու համար այս կառույցի ու նրա գլխավոր տերերը համարվող ուսանողների ու դասախոսների դերակատարությանն ու ազդեցությանը: Նրա տեսակետից այս կարևոր հարցի իրագործումը պայմանավորված է հանձնառության ու մասնագիտության երկու յուրահատկությունները միաժամանակ կրող աստվածավախ ու բարեպաշտ մարդիկ դաստիարակելով հասարակության հոգևոր միջավայրի առողջացմամբ ու ընդլայնմամբ: Այլ խոսքով Իմամ Խոմեյնիի համոզմամբ այս նպատակի իրագործումն առանց հոգեկան մաքրագործման և մարդու հոգևոր կողմի դաստիարակության անհնարին է և աստվածավախությունն ու աստվածաճանաչությունը պիտի ակնհայտ դառնան համալսարանական համակարգի արտադրանքներում, հետևաբար դասախոսների բարոյական ու հավատամքային առողջությունը և համալսարանական գործակատարների հանձնառության ու մասնագիտության մեկտեղումն այդ նպատակի իրագործման անհրաժեշտություններից են: Նա կրոնական գործարքներում հանձնառության ու մասնագիտության մեկտեղման անհրաժեշտության մասին ասում է. «Հենց որ ասվում է այնինչ կենտրոնը պիտի իսլամական դառնա, նրանք ասում են, որ այսինքն մասնագիտություն չպիտի լինի: Սրանք ուզում են աշխարհին ասել, որ իսլամը դեմ է մասնագիտությանը մինչդեռ այն աստիճան որ Ղուրանում է ընդգծվել գիտությունը գուցե այլ գրքերում հնարավոր չլինի գտնել: Իսլամը լիարժեքորեն համաձայն է մասնագիտությանն ու գիտությանը»:
Իսլամական հեղափոխության հիմնադիրը գիտական ինքնավստահությունն եւ այդ ոլորտում սեփական ուժերի վրա հիմնվելը հասարակության անկախության իրագործման գլխավոր անհրաժեշտություններից է համարում և այս գործընթացում ամենամեծ դերակատարությունը վերապահում է համալսարաններին ու համալսարանականներին և ասում է. «Մենք դեմ ենք այն համալսարանին, որ մեզ կապում է արտասահմանին: Մենք համալսարան ենք ցանկանում, որը մեզ կձերբազատի կախվածությունից, մեզ կանկախացնի և կփրկի կապանքներից»:
Իմամ Խոմեյնին համալսարանների ու համալսարանականների միջոցով երկրի անկախության նպատակի իրագործումը պայմանավորում է համալսարանների գիտական հզորացմամբ և ընդգծում է, որ դասախոսների և ուսանողների գիտական ու հետազոտական աշխատանքները պիտի համապատասխանեն հասարակության ներկա ու ապագա կարիքներին և միտված լինեն հատելու գիտության սահմանները և տիրանալու գիտական վերջին նվաճումներին:

Համալսարանների ու համալսարանականների մասին Իմամի մտածողության երրորդ կողմը վերաբերում է հասարակության այս բաժնի հասարակական հանձնառությանն ու կրած քաղաքական պատասխանատվությանը: Նա համալսարանականներին համարում է հասարակության գիտակից ու աչալուրջ դիտորդը ովքեր հանձնառությամբ ու ուշիմությամբ հետևում են պատասխանատուների ու ժողովրդի որոշումներին ու գործունեությանը և սրտցավ քննադատությամբ հիշեցնում են հավանական թերացումներն ու բացթողումները և հավատարիմ խորհրդականների ու սրտցավ փորձագետների նման ծրագրերի հեղինակներին ապահովում են իրենց տեսակետներով ու առաջնորդությամբ: Իմամ Խոմեյնին համալսարանականների մոտ նման հոգեկանի ամրապնդումն իսլամական հեղափոխության մեջ նրանց դերակատարության պատճառն ու ազդակն է համարում և իր արտահայտություններում ընդգծում է ժողովրդին իրազեկելու և Փահլավիի բռնապետական ռեժիմի հալածողական էության մասին մերկացումներ կատարելու դասախոսների ու ուսանողության դերակատարությունը: Իմամ Խոմեյնիի համոզմամբ համալսարանները համաշխարհային մեծապետականության դիմաց ազգային դիմադրության ճամփան հարթեցնող մշակութային ու հասարակական ենթահող են պատրաստում և ընդգծելով այն կետը, որ թե ներքին և թե արտաքին մասշտաբով համալսարանն է, որ հասարակության մեջ զարգացումների ելակետն է համարվում և կերտում է հասարակության ու երկրի ճակատագիրն, ասում է. «Համալսարանը հասարակության զարգացումների մեկնակետն է: Համալսարանից է սկիզբ առնում մի ժողովրդի երջանկությունն ու դժբախտությունը: Համալսարանն է որոշում մի ժողովրդի ճակատագիրը»:
Իմամ Խոմեյնին երկրի քաղաքական հարցերին համալսարանականների ներգրավվածությունը չափազանց անհրաժեշտ է համարում իսլամական հեղափոխության նպատակների իրագործման համար և ընդդիմանալով նրանց ովքեր համալսարանականներին հրաժարեցնում էին քաղաքական հարցերին մասնակից դառնալուց, ասում է. «Համալսարանականները պիտի իմանան, որ հենց այնպես որ մի հոգևոր առաջնորդ պիտի միջամտի իր ճակատագրում, ուսանողն էլ պիտի դերակատար լինի իր ճակատագրի կերտմանը և այս տեսակետից որևէ տարբերություն գոյություն չունի համալսարանականի, ուսանողի և հոգևոր դպրոցի սանի միջև»: