«Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության մասշտաբները և հետևանքները (2)
Հոկտեմբերի 7-ը մնայուն կդառնա Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական պատմության մեջ. Այս օրը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) մարտիկները հարձակվեցին Սիոնիստական ռեժիմի վրա՝ նրան պարտադրելով այս կեղծ ռեժիմի 75-ամյա պատմության ծանրագույն պարտությունը։ Պարտություն, որը Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդն անվանել է «անուղղելի պարտություն»:
Ըստ այդմ, մի քանի հաղորդումներում պաղեստինա-իսրայելական պատերազմի պատմությանը հակիրճ անդրադառնալով, ուսումնասիրելու ենք «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության տարբեր ասպեկտներն ու հետևանքները, ինչպես նաև պատերազմի վերջին իրադրությունը։
Արդյոք ՀԱՄԱՍ-ի կողմից պատերազմի սկսումը բարոյական չէր:
«Ալ-Աղսայի փոթորիկ» հաջող գործողությունից հետո ՀԱՄԱՍ-ի թշնամիներն ու Սիոնիստական ռեժիմի աջակիցները, որոնք ապշած ու ցնցված էին այս ահավոր պարտությունից, բարոյական առումով կասկածի տակ դրեցին ՀԱՄԱՍ-ի գործողությունները: Թշնամիների պնդումն այն էր, որ նախ ՀԱՄԱՍ֊ը վատ է վարվել սիոնիստ գերիների հետ, երկրորդ՝ ՀԱՄԱՍ-ի հարձակումն է պատճառ դարձել, որ Սիոնիստական ռեժիմը սկսի Գազայի ժողովրդի ցեղասպանությունն ու սպանդը։ Հետագայում ապացուցվեցին, որ երկու պնդումներն էլ կեղծ են: Այն լրագրողները, ովքեր պնդել էին ՀԱՄԱՍ-ի կողմից գերիների նկատմամբ բռնությունների մասին, հայտնեցին, որ իրենք նման տեսակետ են հայտնել՝ հետևելով սիոնիստների պնդումներին, որոնց կեղծ լինելը ևս ապացուցվեց։ Բացի այդ, որոշ սիոնիստ քաղաքացիներ պաշտոնապես հայտարարեցին, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները իրենց նկատմամբ բռնի կամ տգեղ վերաբերմունք չեն ունեցել։
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի գործողությունը արձագանք էր 75 տարվա սիոնիստների ոճրագործություններին, այդ թվում՝ Գազայի 17 տարվա ամբողջական պաշարմանը: Նույնիսկ Պաղեստինի ժողովրդի վերադարձի երթի ժամանակ Սիոնիստական ռեժիմը չափից դուրս բռնություն գործադրեց, ինչի հետևանքով զոհվեցին հարյուրավոր պաղեստինցի խաղաղ բնակիչներ։ Ամեն տարի մեծ թվով կանայք ու երեխաներ են զոհվում ու վիրավորվում սիոնիստ զինվորների ու ավանների բնակիչների կողմից։ Սա այն դեպքում, երբ սիոնիստների բոլոր հանցագործությունների դեմ ոչ մի բարոյական քննարկում տեղի չի ունենում, և այս ռեժիմը անձեռնմխելի է, և զերծ՝ ցանկացած մեղադրանքից և բարոյական քննադատությունից:
Արժե՞ր արդյոք ՀԱՄԱՍ-ի հարձակումը:
Այս կապակցությամբ պետք է նշել երեք կետ. Առաջին կետն այն է, որ ՀԱՄԱՍ-ի հակառակորդները Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը դատապարտելու փոխարեն այն անվանում են արձագանք «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությանը՝ ՀԱՄԱՍ-ին կասկածի տակ դնելու համար: Երկրորդ, թշնամիների քննադատությունը հիմնովին սխալ է, քանի որ նույնիսկ Քերբալայում Իմամ Հոսեյնը գիտեր, որ իր զինակիցների թիվը շատ ավելի քիչ է, քան թշնամու զորքի թիվը, բայց նա չտրվեց նվաստացմանը և պատվով կռվեց ու նահատակվեց իր զինակիցների հետ միասին: Երրորդ, ՀԱՄԱՍ-ի գործողությունները կարևոր ձեռքբերումներ են ունեցել Պաղեստինի համար, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
Առաջին ձեռքբերումը պաղեստինյան խնդրի վերադարձն է Արեւմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքականության հիմնական առանցք։ Սիոնիստական ռեժիմը վերջին տարիներին ԱՄՆ-ի օգնությամբ փորձեց հանել Պաղեստինի հարցը տարածաշրջանի հիմնական օրակարգից, սակայն «Ալ-Աղսայի փոթորիկը» թույլ չտվեց այդ նպատակի իրագործումը: Երկրորդ ձեռքբերումը Պաղեստինի հարցում անջրպետի խորացումն է արաբական ժողովուրդների ու կառավարությունների դիրքորոշումների միջև, ինչը դռներ բացեց սոցիալ-տնտեսական ճգնաժամերի դերը առավելագույնի հասցնելու և արաբական տարածաշրջանում շարժումների նոր ալիք սկսելու հնարավորության համար։ Չնայած որոշ արաբական պետությունների շարունակական թշնամական դիրքորոշմանը պաղեստինյան դիմադրության շարժումների, հատկապես ՀԱՄԱՍ-ի և Իսլամական ջիհադի նկատմամբ, և այդ պետությունների հրաժարմանը նրանց աջակցելուց կամ նույնիսկ նրանց հետ քաղաքական հարաբերություններ հաստատելուց, Պաղեստինի հարցը կարող է կրկին վերադառնալ արաբական և տարածաշրջանային փոխազդեցությունների կենտրոն։ Երրորդ ձեռքբերումը հարաբերությունների կարգավորման վրա ազդելն էր։ Մինչ այս գործողությունը Սաուդյան Արաբիան նույնպես կանգնած էր Ղոդսը (Երուսաղեմ) բռնազավթած ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման շեմին, սակայն «Ալ-Աղսայի փոթորիկը» խափանեց հարաբերությունների կարգավորումը։ Անշուշտ, «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը մեծ վնաս է հասցրել Իսրայելի ռեժիմի իմիջին ու նրա տարածաշրջանային դիրքին, այնպես որ հոդս ցնդեց զիջող պետությունների վստահությունը իսրայելական ռեժիմի տեխնիկական ու լրտեսական ծրագրերի ու հնարավորությունների արդյունավետության նկատմամբ, քանի որ Սիոնիստական ռեժիմը ձախողվել էր Իսրայելի «անպարտելի բանակի» համբավը նսեմացնելու հարցում պաղեստինյան մարտիկների մարտունակության դեմ։ Չորրորդ կարևոր ձեռքբերումն այն էր, որ «Ալ-Աղսայի փոթորիկը» ապացուցեց օկուպացված տարածքներում ներքին իրավիճակի փխրունությունը։ Թոմաս Ֆրիդմանը մի հոդվածում գրել է. «Հոկտեմբերի 7-ից հետո Իսրայելն այլևս նախկին Իսրայելը չէ: Իսրայելն այժմ դարձել է մի այնպիսի վայր, որտեղ նրա բնակիչները նախկինում երբեք չեն ապրել։ Մի վայր, որը իսրայելցի գեներալները երբեք ստիպված չեն եղել պաշտպանել, և ԱՄՆ-ի պես դաշնակիցը նախկինում երբեք ստիպված չի եղել միջամտել և անմիջականորեն պաշտպանել»:
Արդյո՞ք ՀԱՄԱՍ-ը կվերանա:
Գազայի դեմ պատերազմում Սիոնիստական ռեժիմի ամենակարեւոր նպատակներից մեկը ՀԱՄԱՍ շարժման ոչնչացումն է։ «Ալ-Աղսայի փոթորկց» առաջ Սիոնիստական ռեժիմը կարծում էր, որ ՀԱՄԱՍ-ը լքել է դիմադրության ճակատը և դիմել է ռեժիմի հետ բանակցությունների և փոխզիջումների: «Ալ-Աղսայի փոթորիկը» Սիոնիստական ռեժիմի համար հետախուզուական մեծ ձախողում էր, քանի որ այն ցույց տվեց, որ ՀԱՄԱՍ-ի դեմ նրանց ընկալումը ոչ միայն սխալ էր, այլև ՀԱՄԱՍ-ը առնվազն մեկ տարի ծրագրել էր «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողության համար, սակայն սիոնիստները դա չհասկացան: 50 օրվա ընթացքում սիոնիստները փորձեցին հասնել ՀԱՄԱՍ-ի մարտիկներին, սակայն դա նրանց չհաջողվեց։ ԱՄՆ-ի Միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասն ասել է. «ՀԱՄԱՍ-ը վերացնելու ենթակա չէ և կարող է նույնիսկ ավելի ուժեղանալ։ ՀԱՄԱՍ-ը պարզապես բանակ չէ, որին վերացնելով՝ ավարտվի նրա գոյությունը, այլ ՀԱՄԱՍ֊ը մտայնություն է»: Թել Ավիվի համալսարանի Պաղեստինի ուսումնասիրությունների ասոցիացիայի ղեկավար Մայքլ Միլշտեյնը կարծում է. «ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ավելի քան 25000 անդամներից զատ, ՀԱՄԱՍ-ի սոցիալական ենթակառուցվածքում կա 80-90 հազար անդամ, որը կոչվում է «Ալ֊Դավաթ»։
․