Կորոնավիրուսը և մենք (6)
(last modified Sun, 12 Sep 2021 09:05:15 GMT )
Սեպտեմբեր 12, 2021 13:35 Asia/Tehran

Քովիդ-19 համաճարակը շատ բաներով փոխեց մեր կենսաբանական փորձը, և կինո գնալու մեր փորձը բացառություն չէ և հավանաբար կփոխվի ժամանակի ընթացքում: Համաճարակը կինոթատրոնները հեռու պահեց կինոդիտողներից, բայց դա դեռ ամենը չէ, և ամբողջ աշխարհում կինոարտադրությունը բախվում է ճգնաժամերի և լուրջ ֆինանսական խնդիրների հետ:

Սա վատ լուր է կինոսերների համար, բայց դա իրականություն է: Բոլոր կինոթատրոնները տուժեցին համաճարակից: Հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատանքից, շատ սրահներ սնանկացան: Կորոնավիրուսի բռնկումը հանգեցրել է բազմաթիվ քաղաքական, սոցիալական և մշակութային միջոցառումների փակման, այդ թվում՝ փառատոների, ցուցահանդեսների,  կինոթատրոնների և թատրոնների փակման և շատ բացասական ազդեցություն է  ունեցել գլոբալ շուկաների և տարբեր ոլորտների երկրների տնտեսությունների,ներառյալ մշակույթի վրա:

Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ Հնդկաստանի լրատվամիջոցների և ժամանցի ոլորտում ստացված եկամուտը 2020 թվականին կրճատվել է 24 տոկոսով՝ կորոնավիրուսի բռնկման մարտահրավերների պատճառով, իսկ հեռուստատեսային եկամուտը՝ 13 տոկոսով՝ գովազդից ստացված եկամուտների նվազման պատճառով: Հնդկաստանը, որը երկար ժամանակ եղել է աշխարհի ամենահայտնի կինոթատրոնի հաճախողների երկիրը, սրահների սեփականատերերը նշում են, որ ոչ միայն դահլիճի վարձավճարը, այլև ջրի և էլեկտրաէներգիայի վճարման հնարավորություն չունեն:

Իրանում նույնպես կինոարդյունաբերությունը հանկարծակի դադարեց շարժվել և կրեց հսկայական ֆինանսական կորուստներ: Ըստ առկա վիճակագրության՝ 8000 մարդ աշխատում է իրանական կինոյում և նույնիսկ ոչ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս թիվը հասնում է տասը հազարի: Այս արդյունաբերության հսկայական ֆինանսական կորուստները ստվերել են նրանցից շատերի կյանքը և նրանք բախվել են ապրուստի առումով խնդիրների հետ: Կիոթատրոնները ամիսներ շարունակ փակվել են, և չնայած կինոթատրոնները վերաբացվել են, հանդիսատեսը թուլացել է:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար 2020 թվականին կինոթատրոնների փակումը լուրջ վնաս է հասցրել հոլիվուդյան կինոյին: Հոլիվուդյան ֆիլմերի եկամուտը Հյուսիսային Ամերիկայում 2019 թվականին կազմել է 11 միլիարդ  400 միլիոն դոլար, մինչդեռ 2020 թվականին այն հասել է 2 միլիարդ 280 միլիոն դոլարի: Սա ցույց է տալիս, որ հոլիվուդյան կինոյի եկամուտը նվազել է 80 տոկոսով, իսկ կինոստուդիաները ֆինանսական ծանր պայմաններում են գտնվում: Համաշխարհային մասշտաբով՝ կորոնաավիրուսի բռնկումը դադարեցրել է զգալի թվով կինոնախագծերի արտադրությունը: Մյուս կողմից, 2020 թվականից շատ ֆիլմերի թողարկումը հետաձգվել է մինչև  2021 թվական: Այն փաստը, որ այս տարի համաճարակը դեռ չի վերացել, ավելի է վատացրել սեփականատերերի վիճակը:

Նույնիսկ եթե աշխարհի բոլոր կինոթատրոններն այսօր բացվեն և հասնեն իրենց բարգավաճման գագաթնակետին, կորոնավիրուսը մեծ ազդեցություն է թողել յոթերորդ արվեստի վրա: Կինոթատրոններն ու ստուդիաներն այնքան պարտքերի մեջ են, որ ստիպված են երկար ժամանակ ուղղել իրենց ֆինանսական վիճակը:

Գրող և կինոքննադատ Ջեյք Քոյլը Associated Press- ի կայքում գրել է.«The New York Times- ը 1917 թվականի հոկտեմբերի 10 -ին, իսպանական մահացու գրիպի երկրորդ ալիքի սկսվելուն զուգահեռ, հայտնեց, որ «մինչև գրիպի ավարտը նոր ֆիլմից ոչ մի նորություն չկա: Մեկ դար անց, մեկ այլ համաճարակի բռնկումով, կինոարդյունաբերությունը կրկին գտնվում է կրիտիկական հանգրվանում: Տարբերությունն այն է, որ այս անգամ խնդիրը ոչ թե նոր ֆիլմերի բացակայությունն է, այլ տնտեսական ծանր պայմանները խանգարում են ֆիլմերի արտադրությանը»:

Շատ կասկածներ կա այն մասին, թե ինչպես է կինոարդյունաբերությունը գոյատևելու այս համաճարակային պայմաններում, բայց ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Կորոնայից հետո Հոլիվուդը այլևս նույնը չի լինի: Ինչպես իսպանական գրիպը դեր խաղաց Հոլիվուդի փոքր ընկերությունների և անկախ ստուդիաների համակարգի ձևավորման գործում, այնպես էլ Covid 19 -ը վերակառուցում է Հոլիվուդը և  թվայնացման և փոփոխության գործընթացը արագացնում է այս արդյունաբերության կառուցվածքի փոփոխման գործընթացը:

Sony Pictures- ի նախկին ղեկավար Պիտեր Գուբերն ասում է.«Չեմ կարծում, որ իրավիճակը երբևէ կվերադառնա նախկին վիճակին: Իսկ Metro Goldwyn Meyer- ի (MJ) և Fox Disney- ի և .... փոխարեն այսուհետ կունենանք Disney Plus, Amazon, Apple, Netflix և HBO Max-ը:

Paramount Pictures- ի գործադիր տնօրեն Քրիս Արոնսոնը ասում է.«Ցուցադրվող պատուհանները հստակ փոխվում են: Բոլոր փոփոխությունները, որոնց ականատես ենք կինոարտադրության ոլորտում, ենթադրաբար պետք է տեղի ունենային, բայց այժմ այս էվոլյուցիան տեղի է ունենում սովորականից արագ»:

Կոլումբիայի համալսարանի դասախոս և կինոռեժիսոր Իրա Դուչմանը ասում է.«Դա ավելի բարդ է, քան մարդիկ կարծում են: Ֆիլմերի արտադրությունն ու տարածումը, հատկապես կինոստուդիաների մակարդակով, վաղուց փոփոխությունների կարիք ուներ և  մենք հույս ունենք, որ ներկա իրավիճակը ճանապարհ կբացի այս փոփոխության համար: Բայց մարդիկ կարծում են որ կորոնավիրուսի համաճարակը վերջ տվեց կինոթատրոնին, և արդյունաբերությունը մեռած է: Իմ կարծիքով անհեթեթություն է»:

Փորձագետների կարծիքով, համաշխարհային կինո բիզնեսի կտրուկ անկումը կապված էր կորոնավիրուսի բռնկման հետ, բայց ճշմարտությունն այն է, որ այս ընթացքում մենք տեսանք միտումների արագացում, որոնք դանդաղորեն առաջ էին գնում համաճարակից առաջ: Օրինակ, VOD հեռարձակումները:

Խոշոր ստուդիաներում կինոարտադրությունը հիմնովին տարբերվում է VOD- ում կինոարտադրությունից: Ստուդիաներն աստղակենտրոն են և փորձում են նախագծերը թանկացնել, որպեսզի հանդիսատեսին գրավեն դեպի ֆիլմը: Բայց VOD- ն չունի կարմիր գորգեր և մեծ քաղաքների պաստառներ և շոուներ մեծ առևտրի կենտրոններում, ուստի այն արտադրում է ավելի էժան ֆիլմեր, որոնք հաճախ աստղակենտրոն չեն:

Ի՞նչ է VOD- ը: VOD- ը նշանակում է Video On Demand:Այն պատկանում է IPTV- ի միջոցով մատուցվող ծառայությունների շարքին: VOD օգտվողները և հանդիսատեսները կարող են դիտել ֆիլմեր, հեռուստասերիալներ, հետաքրքիր վավերագրական ֆիլմեր և կրթական ծրագրեր և դիտել իրենց նախընտրած տեսաձայնային հաղորդումները: Այս համակարգում հանդիսատեսը և օգտվողները ստիպված չեն հաղորդումներ դիտել հեռարձակման ընթացքում: IPTV տեխնոլոգիան օգտագործվում է այդ նպատակով, որպեսզի  VOD  հասանելի դարձնի հեռուստացույցներին և համակարգիչներին: VOD հեռուստատեսային համակարգը կարող է  բովանդակությունը Set-top box-ի,  համակարգչի կամ այլ սարքի միջոցով  stream անել ՝ թույլ տալով օգտատերին ակնթարթորեն դիտել բովանդակությունը:

Մալուխային կամ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողներից շատերն օգտատերերին առաջարկում են հոսքային VOD, որը ներառում է ինչպես անվճար, այնպես էլ դիտման դիմաց վճարվող pay-per-view բովանդակություն: VOD- ին կարելի է հասանելիություն ունենալ նաև հատուկ ծրագրերի միջոցով: Որոշ ավիաընկերություններ առաջարկում են VOD ՝ թռիչքի ժամանակ իրենց ուղևորների ժամանցն ապահովելու համար: VOD- ի որոշ ծառայություններ օգտագործում են բաժանորդագրության մոդել, որի համաձայն օգտատերները կարող են հասանելիություն ունենալ այս ծառայության բովանդակությանը`վճարելով ամսական բաժանորդավճար: Այլ ծառայություններն օգտագործում են գովազդի վրա հիմնված մոդել, որի դեպքում օգտվողների համար բովանդակության հասանելիությունն անվճար է, և այդ հարթակների հիմնական եկամուտը կախված է գովազդի վաճառքից:

Իրադարձություններից մեկը, որը չնայած VOD- ին կարող է խոցելի դարձնել կինոն, կինոյի բացառումն է քաղաքացիների մշակութային ապրանքների զամբյուղից: Հակառակորդները պնդում են, որ VOD- ը կարող է բացասաբար անդրադառնալ ֆիլմերի վաճառքի և, հետևաբար, արդյունաբերության տնտեսական վիճակի վրա: Նույնիսկ նախքան կորոնավիրուսի բռնկումը, այս  համակարգը որոշ երկրներում նեղացնում էր էկրանը: Այս միտումը արագացավ համաճարակի օրերին, և ապագան կորոշի, թե որքանով ֆիլմերի տարածման այս մեթոդի ժողովրդականությունը կարող է օգնել կինոարդյունաբերությանը կամ այն մոտեցնել անկմանը:

Կինոարդյունաբերությունը 2021 թ. հիմք է պատրաստում կորոնավիրուսից հետո նոր սկզբի համար. շրջան, որը պետք է արմատական ​​փոփոխություններ կատարի ֆիլմերի ստեղծման և ցուցադրման գործում: Բայց, մինչև կրպակներում ֆտոմսերի վաճառքը, Հոլիվուդը դեռ երկար ու դժվար ճանապարհ ունի անցնելու, և դեռ կան լուծելու հարցեր, ինչպիսիք են կինոթատրոններում տիրող տնտեսական ճգնաժամը և կինոստուդիաներում կինոարտադրության եղանակի փոփոխությունը: Իհարկե, կինոթատրոնների վերաբացումը չի նշանակում նրանց բարգավաճումը, իսկ կինոթատրոնների շուկան մեկ գիշերվա ընթացքում չի աճի: Արդյունաբերության սեփականատերերի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ կան: Այս արդյունաբերության ապագայի վերաբերյալ մտահոգությունները բնական են: Իհարկե, շատերը դեռ լավատես են և դեռ ֆիլմերի տարածման առցանց հարթակները  չեն համարում կինոյի լուրջ մրցակիցներ: Այս ոլորտի սեփականատերերը և գործիչները հույս ունեն, որ կինոսիրողները վառ կպահեն այս ոլորտի լույսը, և այն նախաձեռնությունները, որոնք օգտագործել են բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ, հանդիսատեսին գրավելու համար, կաշխատեն:

Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ այս արվեստ-արդյունաբերության բոլոր խնդիրները կապված չեն համաճարակային ճգնաժամի և դրա հետևանքների  հետ, բայց որ կինոարտադրանքը նախկինի պես չի կարող հանդիսատեսին դեպի կինոթատրոններ տանել: Ակնհայտ է, որ կինոն ամբողջ աշխարհում բախվելու է մեծ ճգնաժամի ու մարտահրավերի հետ, և ապագան դատելու համար դեռ վաղ է: Կինոյի սեփականատերերը կարծում են, որ 2022 թվականին հնարավոր կլինի  հասկանալ,ոչ արդյոք կինոն կվերադառնա իր սովորական օրերի՞ն, թե՞ ոչ: