Ճշմարտություն և վիրտուալ աշխարհ(15)
(last modified Sun, 12 Sep 2021 09:56:31 GMT )
Սեպտեմբեր 12, 2021 14:26 Asia/Tehran

Որոշել էինք ավելի շատ խոսել տեղեկատվության ու մեդիայի ժամանակաշրջանում մեր զավակների դաստիարակման մասին,սակայն արդյ՞ոք մենք գիտենք դաստիարակության տարրական սկզբունքները :Արդյ՞ոք գիտենք ,որ տարբեր տարիքի մեր զավակները ի՞նչ հիմնական կարիքներ ունեն և մենք ի՞նչպես պետք է բավարարենք այդ կարիքները:

Առաջին հաղորդավար

Հանուն բարեգութ Աստծո։  Բարև Ձեզ ,Ինչպես եք ձեզ զգում,հուսանք  չեք մոռացել մեր պայմանավորվածությունը :

Այո ,որոշել էինք խոսել տեղեկատվության ու մեդիայի ժամանակաշրջանում մեր զավակների դաստիարակման մասին,բայց արդյո՞ք մենք գիտենք դաստիարակության տարրական սկզբունքերի մասին:Արդյ՞ոք գիտենք ,որ տարբեր տարիքի մեր զավակները ի՞նչ հիմնական կարիքներ ունեն և մենք ի՞նչպես պետք է բավարարենք այդ կարիքները:

Հիմնական հարցը հետևյալն է ,որ երեխաների դաստիարակման նպատակը ո՞րն է :Ինչու՞ մենք ՝ ծնողներս, պետք է  ժամանակ հատկացնենք մեր  երեխաների դաստիարակության համար:

Տարիներ է ինչ դպրոցները ստանձնել են երեխաների կրթության կարևոր բաժինը ,արդյ՞ոք անհրաժեշտ է ,որ մենք կրկին մտահոգվենք մեր զավակների դաստիարակման հարցով:

Մեր զավակները դպրոցում իրենց համատարիքների հետ են շփվում : Համատարիքները կարող են ամենաշատ ազդեցությունը ունենալ նրանց վարքի ու բարքի վրա ,սակայն մենք գիտենք արդյ՞ոք որ նրանց համատարիքները ինչպիսի ընտանիքներում են մեծացել և ի՞նչ վարքի ու բարքի են հետևում :

Երկրորդ հաղորդավար

Միգուցե այն կարծիքի եք ,որ այս օրերին երեխաները իրենց ընտանիքից և դպրոցում իրենց հասակակիցներից սովորելու փոխարեն ,սովորում են մեդիայից: Այո ճիշտ է ,այս օրերին երեխաները շատ փոքր տարիքից փորձում են մեդիայի օգտագործումը:Նույնիսկ հավանական է ,որ մեդիայի հետ նրանց առաջին շփման փորձը կատարվի նախքան մեկ տարեկանը: Բայց դպրոցների և լրատվամիջոցների առկայությունը ոչ միայն չի նշանակում, որ ծնողները պատասխանատվություն չեն կրելու  իրենց երեխաների նկատմամբ ,այլև ընդհակառակը, այս ամենը կրկնապատկել է նրանց պարտականությունները:

 Հետաքրքիր է, որ եթե երեխան ինչ -որ բան սխալ է կատարում և պատճառ է դառնում, որ ուրիշները վիրավորվեն, բոլորը մեղադրում են նրանց  ծնողներին:Ոչ ոք չի հարցնում, թե երեխան ո՞ր դպրոցում է սովորել ,կամ ո՞ր լրատվամիջոցներին է ծանոթ եղել:Ընտանիքի պարտականությունն  է ,որ իրենց երեխաների համար ընտրեն հարմար դպրոց և օգնեն նրանց գտնել լավ ընկերներ:Նույնպես ընտանիքի պարտականությունն է   թույլ չտալ երեխային ամեն  բան դիտել կամ սովորել ԶԼՄ-ներից: Ոչ ոք չի ժխտում , որ երեխաների դաստիարակության ամենակարևոր բաժինը  ընտանիքի և ծնողների պարտականությունն է:Լավագույն դեպքում դպրոցը և լրատվամիջոցները կարող են լինել միայն ծնողների օգնականներ, այլ ոչ թե փոխարինողներ:

Առաջին հաղորդավար

Ոմանք երեխային դիտարկում են որպես ծնողների զգացումային կարիքներին արձագանքելու միջոց :Մյուսները նրան ճանաչում են ,որպես ընտանիքին ծառայող  անդամ,ոմանք էլ իրենց երեխաներին համարում են իրենց ծերության և տկարության տարիների հենարանը : Կան նաև նրանք, ովքեր ձգտում են իրենց երեխաների մեջ տեսնել  իրենց չիրականացված երազանքները:Այս հայացքներից  յուրաքանչյուրը մեզ ստիպում է տարբեր մեթոդներ կիրառել մեր երեխաներին դաստիարակելու  հարցում:Բայց Իմամ Ալին,համապարփակ հայացքով երեխային ներկայացնում է ,որպես աստվածային օրհնություն,ով կարող է իր ծնողների դաստիարակության շնորհիվ դառնալ արդար մարդ :Մարդ, ով  փնտրում է բարություն և բարերարություն և ձգտում  է հասարակությունների զարգացմանը և մարդկային վեհությանը: Անշուշտ նման անձ,միայնակ չի թողնելու իր ծնողներին անկարողության և ծերության ժամանակ և միշտ ծառայելու է ընտանիքին ու հասարակությանը: Ըստ մեզ իրանցիների «Երբ գալիս է հարյուրը 90-ը մեզ մոտ է»:

Մեր երեխաները ոչ միայն կարող են, այլև իրավունք ունեն հասնել մարդկայինության գագաթնակետին,հիմնականում նրանք ստեղծվել են այս նպատակով, ինչպես և մենք, և մենք պետք է հմուտ ուղեցույցներ և վստահելի խորհրդատուներ լինենք նրանց համար:Ուղեցույց և  խորհրդատու, ով երբեք չի դավաճանում նրանց ,չի ստում և չի խոչընդոտում նրանց նպատակների  իրականացման ճանապարհը :Նա ով գիտի շեղված և սխալ ճանապարհները և ճանապարհ է հարթում նրանց համար: Նա ով գիտի ավելի դյուրին ճանապարհները և լավապես ճանաչում է նրանց կարողականություններն ու ունակությունները:

Երկրորդ հաղորդավար

  Մտավորականներն ու հոգեբանները երեխաներին դաստիարակելու համար բազմաթիվ և տարատեսակ տեսակետներ են ներկայացրել ,սակայն  այն, ինչի մասին մենք այսօր խոսելու ենք, Մոհամմադ մարգարեի խոսքերից արված մեջբերում է ,նա ասել է.« Երեխան յոթ տարի տեր է,յոթ տարի ծառայող և յոթ տարի նախարար է: Ուստի եթե 21-տարեկանում  նրա վարք ու բարքը ընդունելի ու բարեհամբույր եղավ , Աստծուն փառք տվեք , հակառակ դեպքում՝ թող  նրան ,քանի որ Աստծու մոտ արդարացված ես»: 

Այս սրբազան հադիսը ,զավակի դաստիարակման համար ՝յոթ ամյա երեք շրջաններ է նկատի առել և պարզում է ,թե երեխան յուրաքանչյուր շրջանում իր նկատմամբ ինչպիսի տեսակետ ունի : Սա կարող է մեզ ապացուցել , թե ինչպես պետք է բավարարենք մեր երեխաների կարիքները յուրաքանչյուր շրջանում:

Իրենց կյանքի առաջին յոթ տարում երեխաները տերերի դերում են հանդես գալիս , այսինքն ՝ նրանք լիակատար իրենց իրավունք են վերապահում ամեն հարցում:Այս տարիքում նրանք իրենց խոսքն ու գործը համարում են ճիշտ և անթերի, ոչ ոքու  հետ չեն խորհրդակցում  և ոչ ոքու կարծիքը  չեն հարցնում:Ամենակարևորը ՝ նրանք իրենց գործողությունները չեն համադրում  որևէ մեկի ցանկությամբ և կարծիքներով:Նրանք իրենց  տեր ու տիրական են զգում և, հետևաբար, ակնկալում են  ,որ բոլորը հենթարկվեն իրենց և չեն հանդուրժում ցանկությունների  մերժումը։

Իրապես մենք ծնողներս ի՞նչ պետք է անենք , նման արարածի հետ:Ի՞նչպես կարելի է պաշտպանել նրան վնասներից կամ սովորեցնել նրան օգտակար բաներ:Թվում է թե սա կարող է դժվար խնդիր լինել , բայց այս ոլորտում կան որոշ խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել, և մենք կփորձենք ձեզ ներկայացնել  ամենաարդյունավետներից մի քանիսը:

 

Առաջին հաղորդավար

Որպես առաջին խորհուրդ, անհրաժեշտ է իմանալ , որ մինչև յոթ տարեկան երեխաները դեռ չեն կարողանում տարբերել լավն ու վատը, սակայն հնարավոր չէ  ուղղակիորեն նրանց հրահանգներ տալ: Նրանք ուշադրություն չեն դարձնելու  ձեր բացահայտ հրամաններին և սպառնալիքներին:Եթե ​​այս տարիքում դուք երեխաներից ակնկալում եք հնազանդություն և ձեզ լսել, ապա պետք է համբերատար լինեք և ձեր ցանկությունները արտահայտեք մեղմ ու բարեհամբյուր :Երբեք մի հակաճառեք նրանց հետ ,ինչ որ աշխատանք կատարելու կամ նրանց հրաժարեցնելու համար , դա միայն նրանց ձեր նկատմամբ կամակոր կդարձնի:

Միգուցե ձեր երեխան ներկայացնի  իր շահերից չբխող խնդրանք,այս դեպքում դուք,ծնողներդ  պետք է իմանաք, որ պարտավոր չեք ցանկացած իրավիճակում կատարել երեխայի ցանկությունները, սակայն երեխային չպետք է անտեսել:Պետք է համբերատար լսել նրան, բայց, ի վերջո, ինչ -որ բան փոխարինել  նրա ցանկությանը , որպեսզի  հրաժարվի իր նախկին խնդրանքից:Այս շրջանում կարևոր սկզբունքն է ուշադրություն դարձնել երեխայի ցանկություններին, այլ ոչ թե բավարարել  նրան,որոշված չէ որ ծնողները ամեն կերպ բավարարեն երեխային :

Կարելի է կանխել հակասությունները և չիրականացնել նրա անտեղի պահանջները ,ինչպես օրինակ մանկան դաստիարակման միջավայրից հեռացնել վտանգավոր ու զգայուն իրերը,կամ էլ մի շարք հաղորդակցության միջոցներ ,իշարս՝ համակարգիչն ու բջջային հեռախոսը,որպեսզի երեխան չպահանջի դրանք:Այս մեթոդը կոչվում է պաշտպանության մեթոդ: Այս մեթոդի մեջ , երեխային սահմանափակելու փոխարեն, մենք պետք է սահմանափակենք տան իրերը:

Երկրորդ հաղորդավար

Երեխան կյանքի առաջին յոթ տարիներին կարիք  է զգում ազատության և լիազորության, բայց նրան ազատ թողնելը չի ​​նշանակում նրան միայնակ թողնել:Նրա ազատությունը թույլատրված է այնքանով որ նա ,  ինքն իրեն չվնասի :Ինչպես ջեռուցիչին կամ տաք հարթուկին  դիպչելը կարող է վնասել  նրա մարմինը,ԶԼՄ-ների օգտագործումը առանց հստակ ծրագրի  կամ անսահմանափակ ձևով կարող է վնասել նրա հոգին ու միտքը:Ուրեմն ինչքան հնարավոր է  դուք կարող եք, այլընտրանքային և պաշտպանող մեթոդների միջոցով երեխաներին հեռու պահել լրատվամիջոցներից և վիրտուալ միջավայրից։

Երեխայի կյանքի առաջին յոթ տարիները անուղղակի դաստիարակության և կրթության շրջան են:Բոլոր ուսուցումները  պետք է ներկայացվեն խաղերի, բանաստեղծությունների և ժամանցային ծրագրերի միջոցով ,որպեսզի երեխան իր ցանկությամբ ծանոթանա տարբեր հարցերի:Այս տարիքում երեխային երբեք մի ստիպեք ինչ որ բան սովորի:Հետաքրքիր է իմանալ ,որ սա հենց այն մեթոդն է ,որ ԶԼՄ-ներն են օգտագործում իրենց պատգամը փոխանցելու համար: Ուստի եթե այս  ժամանակահատվածում մենք չզգուշանանք  մեդիայի միջոցով մեր երեխաների տրամադրվող թեմաների մասին , նրանք ավելի լուրջ վնասներ կստանան:

Առաջին հաղորդավար

Իհարկե, այս ժամանակաշրջանի կեսերից, այսինքն ՝ երեք -չորս տարեկան հասակում, դուք կարող եք ընտրովի և սահմանափակ կերպով օգտագործել ԶԼՄ -ները `ձեր երեխային այբուբեն , թվեր և նման բաներ սովորեցնելու համար,սակայն դարձյալ զգուշացեք ԶԼՄ-ների ենթատեքստային և անուղղակի հաղորդագրություններից:Միգուցե ուսուցման ընթացքում  ձեր երեխային փոխանցվի  անհարիր հաղորդագրություն և ակամայից նրա միտքը զբաղեցնի:Օրինակ, այբուբենը ուսուցանելու պահին կարելի է ցուցադրվեն հատուկ հագուստով երեխաներ, կամ յուրահատուկ ուտելիքի  պատկերը կարող է բազմիցս կրկնվել:Սա կարող է խրախուսել ձեր երեխային կրել այդ հագուստը կամ պահանջել այդ ուտելիքը :Այս ազդեցությունը միգուցե անմիջապես չարտացոլվի , բայց կարող է դրսևորվել ավելի մեծ տարիքում անտեղի հետաքրքրությունների և ցանկությունների ստեղծման մեջ:Հետևաբար, հենց պաշտպանության մեթոդով , պետք է կանխել անհամապատասխան պահանջների հիմքը:

Միգուցե այս պաշտպանությունը իրականացնելու համար  ավելի լավ կլինի, որ ծնողները իրենք սովորեն ուսուցման անուղղակի մեթոդներ, սովորեն նոր խաղեր, բանաստեղծություններ և պատմություններ:Ներկայացումներ խաղաղան և խոսեն  տիկնիկների փոխարեն:Այո անհրաժեշտ է երեխաների հետ երեխայություն անել և նրանց հետ կրկին մեծանալ: Եթե ավելի շատ ժամանակ հատկացնենք մեր երեխաներին ,կկարողանանք առանց այդ անհարմար ենթատեքստերի ,ամեն ինչ ուսուցանել մեր զավակներին: Վստահ եղեք որ ձեր երեխան գերադասում է ձեզ հետ լինել ,քան  ԶԼՄ-ների: Փորձեք ,նրա ձեզ հետ լինելու պահերից քաղցր հուշեր ստեղծել:Հաջողություն ենք մաղթում Ձեզ։