Գրքի հմայքը(18)
https://parstoday.ir/hy/radio/world-i153394-Գրքի_հմայքը(18)
Մուսուլմանների շրջանում ձևավորված շատ գիտություններ, ներառյալ որոշ փորձառական կամ գիտական ​​գիտություններ, ինչպես փիլիսոփայությունը, ի տարբերություն այլ գիտությունների, ինչպիսիք են՝ իսլամական մեկնաբանությունը, իրավագիտությունը, աստվածաբանությունը և միստիցիզմը,ոչ տեղայնական աղբյուրներ ունեին:Այս գիտությունների մեծ մասը ներթափանցել է մուսուլմանների կյանք «թարգմանչական շարժում» գործընթացի շնորհիվ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2021 07:05 Asia/Tehran

Մուսուլմանների շրջանում ձևավորված շատ գիտություններ, ներառյալ որոշ փորձառական կամ գիտական ​​գիտություններ, ինչպես փիլիսոփայությունը, ի տարբերություն այլ գիտությունների, ինչպիսիք են՝ իսլամական մեկնաբանությունը, իրավագիտությունը, աստվածաբանությունը և միստիցիզմը,ոչ տեղայնական աղբյուրներ ունեին:Այս գիտությունների մեծ մասը ներթափանցել է մուսուլմանների կյանք «թարգմանչական շարժում» գործընթացի շնորհիվ:

Այսպիսի գիտելիքների փոխանցման մեջ մեծ դեր են խաղացել այնպիսի դպրոցներ և կենտրոններ, ինչպիսիք են Ջոնդի Շափուրը  և իրանական գրավոր ստեղծագործությունները:Թարգմանությունը  բազմակողմանի գործընթաց է ,որը բնագրերի մեկնաբանությունը և բնագրերն իր իսկ լեզվից փոխանցում է նպատակային լեզվին: Դա հնարավոր չէ, բացառությամբ՝ բառերի իմաստի, բովանդակության և տեքստի գրելու ոճի ճիշտ ընկալմամբ:Հենց այս խնդիրն էլ լավապես արտացոլում է թարգմանության կարևորությունը: Թարգմանությունը պահանջում է խոսքի հզորություն և հիմք հանդիսացող լեզվի հարուստ բառապաշար  ,ինչը կհանգեցնի փորձի վրա հիմնված վերլուծության և կարելի է այն համարել լավ թարգմանության սկիզբը:

Թարգմանությունը , անհատների բնական կարիքն է,լեզվական  հաղորդակցության  գծով, որը եղել է ամենաանհրաժեշտ գործողություններից մեկը ինչպես ժամանակակից դարաշրջանում, այնպես էլ հեռավոր անցյալում:Գիտելիքների և հումանիտար գիտությունների թարգմանությունը ևս մի կարևոր խնդիր է, որը ցույց է տալիս թարգմանության անհրաժեշտությունը,քանի որ գիտելիքների արտադրությունը կարող է տեղի ունենալ բոլոր երկրներում և ցանկացած լեզվով, մինչդեռ որոշ մարդիկ չեն կարող տիրապետել բոլոր լեզուներին, բացառությամբ մայրենի լեզվի:Լավագույն դեպքում, մարդիկ կարող են  միայն երկու կամ ավելի լեզուներ իմանալ մակերեսային կամ շատ լավ ձևով :

Տեքստերի թարգմանությունը ժողովուրդների  միջև մշակութային փոխանակման լավագույն  եղանակներից մեկն է:Իրականում թարգմանությունը գիտական ​​և գրական փորձի փոխանցումն է մեկ մշակույթից մյուսը:Թարգմանությունների հիմնական դերերից մեկը փոփոխութիւններ և հոսանքներ ստեղծելն է: Վերածնունդը, նորարարությունը և քաղաքակրթական թռիչքները սովորաբար տարբեր մշակույթներից թարգմանության կարճ ժամանակահատվածների  արդյունքն են,հենց այնպես ,որ Հիջրեթի . երրորդ դարից սկսած «Իսլամական քաղաքակրթության ոսկե դարաշրջանի» ստեղծումը արդյունք էր հիջրեթի երկրորդ դարում հիմնադրված գիտական ​​կենտրոնների,որոնց մեջ հիմնականում գիտական ու գրական տեքստերը Պահլավերենից, հունարենից,արամերենից ու հնդկերենից թարգմանվել են արաբերենի: Նաև  Վերածննդի սկզբին և շարունակությանը, այնպես էլ դրան հաջորդած զարգացումներին, որոշիչ դեր է խաղացել  հունարեն, լատիներեն, արաբերեն և պարսկերեն տեքստերի թարգմանությունը:

Իսլամական բազմաթիվ նվաճումների արդյունքում ,պաշտոնապես ընդունվեց  արաբերեն լեզուն և դարձավ   իսլամական երկրների առաջին լեզուն,և դա ինքնին համոզում էր  տարբեր ազգերի գիտնականներին իրենց գիտական ձեռքբերումները  թարգմանել  ժամանակի կառավարության պաշտոնական լեզվով:

Ըստ պատմական վկայությունների ՝ թարգմանական շարժման պաշտոնական շարժումը սկսվեց լուսնային 148 թվականին, Աբբասյան խալիֆա Մանսուր Դավանիղիի ժամանակ,ով  Բաղդադում հիմնել էր բժշկական դպրոց և գրողներին հանձնարարել արաբերեն թարգմանել գիտական ​​աշխատությունները:Նրա հետաքրքրությունը եւ ցանկությունը  նոր գիտություններ  սովորելու առումով , նրա ուշադրությունը սևեռեց դեպի խալիֆայության արտաքին սահմաններ, և բարձրաստիճան պատվիրակություններ ուղարկելով Հռոմի  կայսեր արքունիք ,դիմեց նրան ,իր համար  ուղարկել  հունական հին գրքեր և տեքստեր:Հռոմեացիները ևս իսլամական խալիֆայության արքունիք ` ուղարկեցին  Էվկլիդեսի գիրքը ,բնական գիտությունների որոշ աշխատություններ և Պտղոմեոսի «Մաջեստի» գիրքը ,արաբերենի թարգմանելու համար:

Պահլավերենից արաբերենի  թարգմանված առաջին գործերից է «Քելիլեհ և Դեմնեհ» գիրքը:Բացի այդ, «Հնդկական փաստաթուղթ» գիրքը արաբերենի է թարգմանվել հնդիկ հմուտ թարգմանիչների կողմից:Ի լրումն հունական որոշ գործերի, ինչպիսիք են Պտղոմեոսի «Ալմագեստ»-ն  և Էվկլիդոսի գիրքը,  արաբերենի են թարգմանվել նաև  մի շարք գրքեր Արիստոտելից , ինչպես նաև թվաբանական՝«Արասմա թիղի»գիրքը  և հին հունական այլ գործեր:

Պահլավերենից արաբերենի թարգմանված առաջին գործերից է՝ «Քելիլեհ և Դեմնեհ» գիրքը 

Թարգմանության նկատմամբ մուսուլմանների հետաքրքրության համար բազմաթիվ պատճառներ կան,այս պատճառներից մի քանիսը վերադառնում են կրոնական մոտեցումներին և իսլամական ուսմունքներին, իսկ մյուսները արմատավորված են խալիֆների քաղաքականության մեջ: 

Ամենակարևոր պատճառներից են՝ Մոհամմադ մարգարեի անդադար խորհուրդները գիտություն ձեռք բերելու անհրաժեշտության վերաբերյալ:Սուրբ Ղուրանը բազմիցս խորհուրդ է տվել իմաստությամբ օժտվել և  նույնիսկ  խորհուրդ  է տվել ճանապարհորդել աշխարհի զանազան վայրեր գիտելիքներ   ձեռք բերելու համար:

Նաև գիտություն ձեռք բերելու  Մոհամմադ  մարգարեի շեշտը՝ նույնիսկ անհավատներից կամ աշխարհի ամենահեռավոր անկյուններից (ինչպես  Չինաստանից ), մուսուլմանների համար խթան  հանդիսացավ այդ ժամանակվա աշխարհի գիտելիքների վրա հիմնված գիտական ​​շարժում ձևավորելու համար:Որոշ ասույթներ,գիտությունը  բնութագրում են հավատացյալի կորցրածը  , որի ճանապարհին նույնիսկ արժե դիմանալ բազմաթիվ դժվարությունների:

Թարգմանչական շարժումը ձևավորող այլ խնդիրներից  էր՝մուսուլման արաբների հեռացումը քոչվորական և նախնական կյանքից դեպի քաղաքացիական կյանք և նոր կառույցներ:Երբ մուսուլմանները սկսեցին երթևեկել դեպի հեռավոր շրջաններ, ինչպիսիք են Իրանը և Հռոմը, որոնք երկար պատմություն ունեին գիտության և կրթության տարբեր ոլորտներում, մուսուլմանները իրազեկ դարձան իրենց թերությունների  ու գիտական ​​կարիքների մասին: Իսլամական տարածքների  ընդլայնումը և մուսուլմանների դեմ հանդիման գալը տարբեր լեզուներին  և լեզվական ներդաշնակության լուրջ անհրաժեշտությունը ,ապահովեցին թարգմանության անհրաժեշտ հիմքերը:

Որոշ հետազոտողներ , ինչպիսիք են ՝անգլիացի արևելագետ Էդվարդ Գրանվիլ Բրաունը, կարծում են, որ թարգմանական շարժումը իսլամական քաղաքակրթության ոսկեդարն է:Այս ընթացքում տարբեր գրքեր  թարգմանվել են արաբերենի  և պատմության ընթացքում գիտության թարգմանությունների ամենամեծ ծավալը ձեռք է բերվել այս շրջանում:Բայց ոմանք նաև հավատում են, որ թարգմանական շարժումը միայն  միջոց  էր ,իսլամական քաղաքակրթության ոսկե դարաշրջանի համար, և գրքեր գրելու և տարբեր գիտություններ զարգացնելու դարաշրջանը, որը ձեռք է բերվել մոտ հիսուն տարի անց, իսլամական քաղաքակրթության ոսկեդարն է:

Ամեն դեպքում, թարգմանչական շարժման ամենակարևոր արդյունքներից են՝ իսլամական քաղաքակրթության զարգացումը, ստեղծագործական գիտական ​​տաղանդների ի հայտ գալը և մարդկությանը գիտական ​​մեծ նվաճումների ներկայացումը,սոցիալական և մշակութային խմբերի առաջացումը, որոնք աստիճանաբար կրոնական բանավեճից անցան գիտական ​​և փիլիսոփայական երկխոսության,արաբերեն լեզվի հարստանալը , և պարսկերենից , նաբատերենից, հունարենից, ասորերենից  և հնդկերենից շատ  բառերի ներգրավվածությունը այդ լեզվին:

Որպես այս շարժման արդյունքներ կարելի է համարել նաեւ մզկիթների կողքին գիտական  դպրոցների ​​և այլ կրթօջախների հիմնումը:Գիտահետազոտողների  թվի ավելացման և մզկիթներում ուսումնասիրությունների շրջանակների ընդլայնման հետ մեկտեղ մուսուլմանների աղոթքի տարածքները ավելի սեղմվեցին: Գիտական ​​շրջանակների հարաճուն ընթացքը , անկասկած, ուժեղացրեց կրթական կենտրոնների և հաստատությունների ,իշարս դպրոցների նկատմամբ կարիքը: Այսպիսով, մզկիթների կողքին ստեղծվեցին գիտական ​​դպրոցներ, որոնք լրջորեն զբաղվում էին ուսանողների կրթությամբ:

Բացի այդ, թղթի տարածումը հսկա  փոփոխություն առաջացրեց գրքերի հրատարակման և պատճենահանման գործում:Ավելի վաղ ՝ բանավոր և խոսակցական  համակարգից գրավոր համակարգին անցնելու դարաշրջանում, մշակված  մաշկի վրա գիտելիքների գրանցումը սովորական բան էր:Բայց Սամարղանդի նվաճումով մուսուլմաններին հասանելի դարձավ այդ երկրի թուղթ արտադրող  գործարանները:Սամարղանդի լավ  և ընտիր թղթերը  որոնք մեծ հռչակ  էին վայելում, արտահանվում էին այլ վայրեր և աստիճանաբարգ շահագործման հանձնվեցին  թղթի արտադրման արհեստանոցներ:Այսպիսով, թուղթը ճանաչվեց ,որպես գրենական  և առանց մրցակցի լավագույն միջոց  և գրքի ձևավորման ու պատճենագրման առումով շրջադարձային շրջան ստեղծվեց: 

Նման ջանքի անվիճելի արդյունքը համարվեց՝ գրքերի և ձեռագրերի թվային աճը , պետական ​​և մասնավոր գրադարանների բարգավաճումը և գիտական ​​դպրոցների զարգացումը:Թղթի արդյունաբերության աճին և թարգմանության բարգավաճմանը զուգահեռ ստեղծվեցին նոր և եկամտաբեր աշխատանքներ, ինչպիսիք են ՝ թղթի արտադրումը, պատճենահանումը,կազմարարությունը ,գրքի ձևավորումը  և հարակից աշխատանքներ,ինչպիսիք են՝  գրքերի կազմությունը և ոսկեզոծումը , իսկ  բազմաթիվ գրքերի բերումով զարգացան գրադարանները, և շահույթաբեր առևտուր ձևավորվեց: 

Պատմությունը վկայում է, որ վաղ դարաշրջանում իրանցիները կարևոր դեր են խաղացել իսլամական քաղաքակրթության ձևավորման և դրա փառքի ու վեհության գործում: Ամերիկացի արեւելագետ Դմիտրի Գուտասն իր գրքում  թարգմանչական շարժման մասին գրում է.«Թարգմանչական շարժումը հիմնականում զբաղվել է իրանական գրքերը   միջին պարսկերենի կամ պահլավերենի թարգմանելով , և փաստաթղթերը ապացուցում են ,որ  Ահարոնի օրոք հունարենից արաբերենի թարգմանված միակ հունական ստեղծագործությունը եղել է «Ալմագեստ»-ն:Իհարկե, եւ՛ Մարվը, եւ՛ Ջոնդի Շափուրն արդեն քիչ թե շատ ծանոթ էին հունական մշակույթին ու մտքին, եւ հունական ստեղծագործությունները ներթափանցել էին այդ տարածքներ: Մշակույթով հետաքրքրված իրանցիների ջանքերի շնորհիվ, ովքեր ազդեցիկ էին արքունիքում,  գիտական նյութերը պարսկերենից, ասորերենից և հունարենից սկսվեցին թարգնավել  արաբերենի:

Ըստ պատմական փաստաթղթերի, Իրանի գիտական ​​կենտրոններից մեկը Ջոնդի Շափուրի համալսարանն էր:Այս գիտական ​​կենտրոնում, բացի իրանցի գիտնականներից, ներկա էին նաև հույն գիտնականներ, ովքեր հունարեն գրքերը թարգմանում էին պարսկերենի:Նույնիսկ արաբական թերակղզու որոշ արաբներ  բժշկություն են սովորել Ջոնդի Շափուրում:Ինչպես օրինակ Թաեֆի բնակչությունից և Բանի Սաղիֆ ցեղախմբից Հարես բին Քալդեն  այս  կենտրոնում բժշկություն սովորելուց հետո  վերադարձավ Թաեֆ և զբաղվեց բժշկությամբ: Քանի որ նա ապրում էր Մոհամմադ  մարգարեի օրոք,մարգարեն բուժման համար հիվանդներ էր ուղարկում նրա մոտ: 

Խորվաթ հնագետ, մատենագետ, գրադարանավար և պատմաբան Ալեքսանդր Ստիպշևիչը,անդրադառնում է  Իրանում կազմակերպված գրադարանների գոյությանը և ասում է.«Իրանի Սասանյան դինաստիայի  վերջին թագավորի արքունիքում գրականությունը, արվեստը և գիտությունը խիստ ծաղկել էր  և կային կազմակերպված գրադարաններ, որոնցում հին ձեռագրերը արտագրվում  և թարգմանվում էին:Այսպիսով, այն ժամանակաշրջանում, երբ հունահռոմեական ժառանգությունը Արևմտյան Եվրոպայում և նույնիսկ Բյուզանդիայում դժվար ժամանակներ էր ապրում, Իրանը ապահով ապաստարան էր բանաստեղծների և գիտնականների համար»: