Հեռուստատեսային սերիալներում բռնության նորմալացման վտանգը
(last modified Tue, 18 Jan 2022 11:20:01 GMT )
Հունվար 18, 2022 14:50 Asia/Tehran

Սերիալներն աշխարհի բոլոր երկրներում ամենագրավիչ ծրագրերից են և հեռուստացանցերից բացի , առցանց բաժանորդագրման համակարգերն ու պլատֆորմերը նույնպես, սկսել են սերիալներ արտադրել և հեռարձակել։

Մի քանի տարի է, ինչ այս ցանցերը ակտիվացել  են նաև Իրանում և արտադրում ու հեռարձակում են սերիալներ, որոնք ընդառաջվում են լսարանի  կողմից:Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք  ամենակարևոր խնդիրներից մեկին, որը անտեսվում է այս ցանցերում:

Այս օրերին կաբելային  ցանցերով հեռարձակվող սերիալներում, բռնությունը դարձել է գրավչություն ստեղծելու գործոն և կարծես  թե՝ ինչքան շատանում են  բռնության  տեսարանները, կոպիտ և   բռնի դերասանը դառնում է ավելի գրավիչ և այդքանով  սերիալները ավելի են դիտվում: Սա այն դեպքում, երբ իրականում  հասարակության մեջ այսքան բռնություն ու բիրտ  իրադարձություններ չկան :Այս սերիալների թեմաները  շատ բազմազան են  և հաճախ դրանց արտադրության մեջ օգտագործվել են հեռուստատեսության և կինոյի պրոֆեսիոնալ դերասաններ,սակայն այդ բոլոր աշխատանքները  ունեն մեկ ընդհանուր կետ՝ «բռնություն»:Բացահայտ բռնություն, որը շատ դեպքերում ցուցադրվում է առանց դիտողին  նախազգուշացնելու: 

Թե ի՞նչու են մարդիկ այս օրերին դարձել  ավելի բռնի, դա կարելի է տեսնել ամբողջ աշխարհում:Օրինակ՝ «Կաղամարի  խաղ»(Սկուիդ գեյմ) սերիալը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում եւ ունեցավ շատ մեծ վաճառք,այն սերիալներից է ,որում նկատելի է խիստ բռնություն և ծավալուն քննադատությունների է արժանացել: 

«Կաղամարի  խաղ» սերիալը

«Կաղամարի   խաղ»Squid Game -ը , հարավկորեական հեռուստասերիալ է, որը հեռարձակվել է Netflix-ով և արագորեն դարձել աշխարհի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկը։Այս սերիալի պատմությունը հիմնված է 1970 և 1980 ականներին առնչվող կորեական սիրված մանկական խաղի վրա,որը կոչվում էր«Կաղամարի ձկան »խաղ:  456 հոգուց բաղկացած մի խումբ՝ կյանքի տարբեր փորձառություններով, 38 միլիոն 7 հարյուր հազար  դոլար մրցանակ շահելու համար,հրավիրվում է մասնակցելու դժբախտ հետևանքներով մանկական խաղերի շարանին։

«Կաղամարի   խաղ» սերիալն ունի մութ,արյունոտ և կոպիտ բնույթ: Պատմությունը կապիտալիստական ​​հասարակության բացահայտ քննադատությունն է այն մասին, որ աղքատները, կյանքի ու  մահվան խաղում , աներկբայ  մրցակցում են գոյատևման համար և այդ բոլորը լոկ  հարուստների զվարճանքի համար է:Մանկական խաղերը շատ խորհրդանշական են, քանի որ ցույց են տալիս, որ կյանքի ու մահվան մրցակցությունը սկսվում է  հենց մանկությունից։Իրականում, մանկական խաղերը լավ փոխաբերություններ են մեծահասակների կյանքի համար:Այս սերիալը  պարզում է, որ մեր կյանքը մի ընդհանրություն է՝   դաժան խաղերի, որոնց մեջ մենք փորձում ենք գոյատևել:Խաղի կայքերը նման են հասարակության մանրակերտի   և խաղի ժամանակ  խաղացողները հաճախ կորցնում են իրենց մարդկայնությունը և տարբեր իրավիճակներում  բացահայտում իրենց կենդանական բնազդը: Գոյատևելու համար նրանք պետք է խաբեն և դավաճանեն ուրիշներին, և այս առումով յուրաքանչյուր խաղ արտացոլում է այն դժվարությունները ,որոնք հեշտությամբ նկատվում են հասարակության մեջ: 

Անհերքելի փաստ է ,որ «Կաղամարի խաղ»(Սկուիդ գեյմ) սերիալը ամենահաջող ու պրոֆեսիոնալ սերիալներից էր, սակայն այս սերիալը դիտողները, անդրադարձան ,որ այն վատ ազդեցություն է թողնում իրենց հոգեկանի վրա:  Մրցույթում հաղթելու և սարսափ խաղում գումար շահելու այս ֆիլմի հերոսների մեծ ցանկությունը բացասաբար է ազդել հեռուստադիտողների հոգեվիճակի վրա։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Google-ում  առցանց որոնումը «կաղամարի մղձավանջ» կամ «Սկուիդ մղձավանջ» բառի  համար ,այդ սերիալի հեռարձակումից հետո աճել է ՝ 4600 տոկոսով:Շատ օգտատերեր նշել են նաև, որ «Սկուիդ  խաղը» իրենց տեսած ամենաանհանգստացնող սերիալն էր՝ քանի որ այն դիտելուց հետո շատ հեռուստադիտողներ ունեցել են մղձավանջներ:  Հոգեբանական լուրջ հետևանքները, որ առաջացրել է այս սերիալը դիտելուց հետո , հատկապես օրվա վերջին ժամերին և քնելուց առաջ, պատճառ է դարձել, որ կրկին  արծարծվեն ԶԼՄ-ներում բռնության և  դրա ցուցադրման մասին վեճերը։

Բռնությունն ունի բազմաշերտ և լայն հասկացություն և հնարավոր  է ներկայացնել  մի քանի հայեցակարգային և գործնական բացատրություններ  և այն ուսումնասիրել տարբեր հարթություններով: Սակայն ԶԼՄ-ներում,բռնությունը ներառում է բոլոր տեսարանները և մոնիտորինգի պատկերները (տնային էկրաններ, ինչպիսիք են ՝հեռուստացույցը և նույնիսկ պլանշետները, բջջային հեռախոսները և կինոթատրոնները) ,պատմության և պատմվածքի մեջ  խոսքն ու ձայնը  ,որը արտացոլվում է՝ագրեսիվ վարքի տեսքով, ուրիշներին կամք պարտադրելով, ուժի միջոցով տրամաբանական ու անտրամաբանական նպատակ ու մտադրություն առաջ մղելով , յուրաքանչյուր անսովոր  խոսք և վրդովեցուցիչ պահվածքով, որոշակի կամքով առաջացած բռնի շարժումով, ինչպես նաև ֆիզիկական ուժի կիրառումով մարմնի վրա կամ ֆիզիկական՝ անձին կամ անձանց վնաս հասցնելու համար,որը  դիտողի  մոտ առաջացնում է հուզմունք, վախ ու անհանգստություն եւ այլն։ Բռնությունը բաժանվում է երկու տեսակի՝ իրական եւ շինծու , որոնք դրսևորվում են լրատվամիջոցներում , ֆիլմերում,սերիալներում կամ անիմացիաներում:Չնայած այս տեսակի բռնությունը շինծու  է եւ տարբերվում է սոցիալական փաստացի տվյալներից ու   իրական լրատվական  զեկույցներից, սակայն իր ազդեցություններն է թողնում   հեռուստադիտողների վրա:

Կատարված բոլոր քննարկումների համաձայն, գրեթե բոլոր հետազոտությունները հաստատում են ,կոպիտ ծրագրերի ազդեցությունները:Հատկապես  շինծու բռնությունների մասին ,ավելի քան 5000 ուսումնասիրություններ ,ապացուցել են ծրագրերի ազդեցությունը : Իհարկե այն հասարակություններում որտեղ տարածված է եղել բռնությունները և քաղաքացիները ամեն օր ականատեսն են եղել ,նման պարագաների, այսպիսի ծրագրերի ազդեցությունը  ԶԼՄ-ներով հետաքրքրվողների վրա շատ ավելի է և նրանց համար ,ովքեր  ագրեսիվ են և ունեն կոպիտ ու ոչ բնական վարքագծեր ,հեռուստատեսային ծրագրերում կոպտությունները , ավելի է բորբոքում նրանց: Այլ խոսքով,նման ծրագրեր այս դիտողներին ,ավելի տեղեկություններ է փոխանցում ,որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտվեն դրանք և ավելի թափ հաղորդեն իրենց ագրեսիվ վարքագծին: 

Ֆիլմերն ու  հեռուստասերիալները ստեղծված են,որպեսզի  ազատ ժամանակ  զվարճացնեն և ուսուցանեն  մարդկանց,սակայն  դժբախտաբար ,համայն աշխարհում  որոշ կինոգործիչներ, դրանք վերածել են բռնություն  քարոզելու  միջոցի:Ըստ զեկույցների՝ ֆիլմերի 90%-ը, վիդեոխաղերի 68%-ը, հեռուստսերիալների  60%-ը և երաժշտական ​​տեսահոլովակների 15%-ը կոպիտ  ժանրից են: Որոշ դեպքերում այդ տոկոսներն ավելանում են և վերջին 50 տարիների ընթացքում կինոֆիլմերում բռնության մակարդակը անդադար աճ է արձանագրել: 

Շատերը հաճույք չեն ստանում   հեռուստատեսային դաժան  տեսարաններից,սակայն ակամայից դիտում են դրանք: Իրականում, կոպիտ  ֆիլմերն ու սերիալները գրավիչ են երիտասարդների, հատկապես տղաների համար:Որոշ տեսությունների համաձայն՝ բռնի ֆիլմերը կարող են անհատին հոգեպես պարպել։Քանի որ մարդը սկսում է կարեկցել ֆիլմի դեմքերի հետ և իր ձախողումները փորձում է քողարկել նրանց վարք ու բարքով: Սակայն հոգեբանական տեսությունները  շեշտում են այն խնդիրը ,որ երբ հասարակության մեջ նախադրյալներ լինեն, դաժան ֆիլմերի ու հեռուստասերիալների հեռարձուկումը ,որոնք անփութ են վերաբերվում մահվանը ,խոշտանգմանը և այլնի նկատմամբ ,ավելացնում է բռնությունները և նույնիսկ փոփոխման ենթարկում կոպիտ վարքագծերի տեսակը: 

Նույնիսկ հեռուստատեսային որոշ սերիալներ,մահը և սպանությունը շատ հեշտ ու զավեշտալի են ներկայացնում և խոշտանգումն ու առևագումները  բնութագրում են ընդհանրացած ու անկարևոր: Այսպիսով կարելի է ակնկալել ,որ կոպիտ ֆիլմերը  ավելացնեն հանցագործությունն ու ոճրագործությունը: Ըստ փորձագետների ,զենքով սպանությունը, շղթայական սպանություններն ու առևանգումները,այնպիսի երևույթներ են ,որոնք հաճախ իրականանում են հեռուստատեսային կոպիտ տեսարանները ընդօրինակելով: Այսօր երեխաները կարող են ավանդական սարքերով ,ինչպես հեռուստատեսությամբ, և դյուրակիր համակարգիչներով, ինչպիսիք են՝ նոութբուքերը և պլանշետները,հասանելի լինել ԶԼՄ-ներին: Առավել հասանելիությամբ, երեխաները ավելի շատ են դեմ հանդիման կանգնում բրտարարքների: Ուսումնասիրությունները ապացուցում են ,որ երեխաների կողմից նպատակային համարվող ԶԼՄ-ների 37 տոկոսը ,հեռարձակում են ֆիզիկական ու լեզվական կոպտություններ: 

Դժբախտաբար  կոպիտ իրավիճակները ընդհանրացած են առօրյա զբաղումներում և երեխաների ֆիլմերում ու վիդեոխաղերում ևս նկատվում են ագրեսիվ քայլեր: Նման հարցերի դիմաց կանգնած երեխաները ,կարող են սխալ ընկալել բռնությունը և դրա իրական անդրադարձը ,քանի որ եթե երեխաներին թվա թե՝ բռնությունը բնական երևույթ է դժվար կլինի փոխել նման մտայնությունը: Սա նման է տնային բռնությունների ոլորտում իրականացված ուսումնասիրություններին ,որտեղ երեխաների մեծ մասը,որոնք  բռնության են ենթարկվում ,կամ  դառնում են հանցագործ կամ զոհ, քանի որ համոզված են ,որ այն ինչի դիմաց ,որ  կանգնած են, բնական է: 

Երեխաների և դեռահասների կողմից բարձր ռիսկային վարքագիծը կարող է ներառել բռնություն ուրիշների նկատմամբ և անտեսել դրա հետևանքները:Սխալ մտածողությունը երեխաների մոտ կարող է առաջացնել սթրեսային գործոններ, որոնք կարող են հանգեցնել բազմաթիվ տարբեր ախտանիշների:Երեխաները, ովքեր դիտում  են ԶԼՄ-ներում արտացոլվող  բռնությունը, ավելի հավանական է, որ թշնամական զգացմունքներ ունենան:Կոպիտ  ֆիլմերի նկատմամբ զգացմունքային արձագանքները իմիտացիայի միջոցով են, և հեռուստատեսային ֆիլմերում  տեսածը նմանակելու գործողությունը, վնասում է իրենց կամ ուրիշներին:

Երեխաների մոտ  կարևորագույն ազդեցություններն են՝ քնելու խանգարումները, փսիխոզը և ագրեսիան ընտանիքի և ընկերների հետ շփումներում, հատկապես ՝խաղալու կամ զվարճանալու պարագաներում: Այսպիսով,այն  երեխաները, ովքեր ավելի շատ բռնություն են դիտում վիրտուալ աշխարհում, հեռուստացույցով , ֆիլմերով  և տեսախաղերով , ավելի հավանական է, որ իրական աշխարհում դրսևորեն ագրեսիվ մտքեր , վարք ու բարք   և զայրույթ: