Հեռուստատեսային սերիալներում բռնության նորմալացման վտանգը
Սերիալներն աշխարհի բոլոր երկրներում ամենագրավիչ ծրագրերից են և հեռուստացանցերից բացի , առցանց բաժանորդագրման համակարգերն ու պլատֆորմերը նույնպես, սկսել են սերիալներ արտադրել և հեռարձակել։
Մի քանի տարի է, ինչ այս ցանցերը ակտիվացել են նաև Իրանում և արտադրում ու հեռարձակում են սերիալներ, որոնք ընդառաջվում են լսարանի կողմից:Այս հաղորդման ընթացքում մենք կանդրադառնանք ամենակարևոր խնդիրներից մեկին, որը անտեսվում է այս ցանցերում:
Այս օրերին կաբելային ցանցերով հեռարձակվող սերիալներում, բռնությունը դարձել է գրավչություն ստեղծելու գործոն և կարծես թե՝ ինչքան շատանում են բռնության տեսարանները, կոպիտ և բռնի դերասանը դառնում է ավելի գրավիչ և այդքանով սերիալները ավելի են դիտվում: Սա այն դեպքում, երբ իրականում հասարակության մեջ այսքան բռնություն ու բիրտ իրադարձություններ չկան :Այս սերիալների թեմաները շատ բազմազան են և հաճախ դրանց արտադրության մեջ օգտագործվել են հեռուստատեսության և կինոյի պրոֆեսիոնալ դերասաններ,սակայն այդ բոլոր աշխատանքները ունեն մեկ ընդհանուր կետ՝ «բռնություն»:Բացահայտ բռնություն, որը շատ դեպքերում ցուցադրվում է առանց դիտողին նախազգուշացնելու:
Թե ի՞նչու են մարդիկ այս օրերին դարձել ավելի բռնի, դա կարելի է տեսնել ամբողջ աշխարհում:Օրինակ՝ «Կաղամարի խաղ»(Սկուիդ գեյմ) սերիալը, որը մեծ աղմուկ բարձրացրեց ամբողջ աշխարհում եւ ունեցավ շատ մեծ վաճառք,այն սերիալներից է ,որում նկատելի է խիստ բռնություն և ծավալուն քննադատությունների է արժանացել:
«Կաղամարի խաղ»Squid Game -ը , հարավկորեական հեռուստասերիալ է, որը հեռարձակվել է Netflix-ով և արագորեն դարձել աշխարհի ամենադիտվող հեռուստասերիալներից մեկը։Այս սերիալի պատմությունը հիմնված է 1970 և 1980 ականներին առնչվող կորեական սիրված մանկական խաղի վրա,որը կոչվում էր«Կաղամարի ձկան »խաղ: 456 հոգուց բաղկացած մի խումբ՝ կյանքի տարբեր փորձառություններով, 38 միլիոն 7 հարյուր հազար դոլար մրցանակ շահելու համար,հրավիրվում է մասնակցելու դժբախտ հետևանքներով մանկական խաղերի շարանին։
«Կաղամարի խաղ» սերիալն ունի մութ,արյունոտ և կոպիտ բնույթ: Պատմությունը կապիտալիստական հասարակության բացահայտ քննադատությունն է այն մասին, որ աղքատները, կյանքի ու մահվան խաղում , աներկբայ մրցակցում են գոյատևման համար և այդ բոլորը լոկ հարուստների զվարճանքի համար է:Մանկական խաղերը շատ խորհրդանշական են, քանի որ ցույց են տալիս, որ կյանքի ու մահվան մրցակցությունը սկսվում է հենց մանկությունից։Իրականում, մանկական խաղերը լավ փոխաբերություններ են մեծահասակների կյանքի համար:Այս սերիալը պարզում է, որ մեր կյանքը մի ընդհանրություն է՝ դաժան խաղերի, որոնց մեջ մենք փորձում ենք գոյատևել:Խաղի կայքերը նման են հասարակության մանրակերտի և խաղի ժամանակ խաղացողները հաճախ կորցնում են իրենց մարդկայնությունը և տարբեր իրավիճակներում բացահայտում իրենց կենդանական բնազդը: Գոյատևելու համար նրանք պետք է խաբեն և դավաճանեն ուրիշներին, և այս առումով յուրաքանչյուր խաղ արտացոլում է այն դժվարությունները ,որոնք հեշտությամբ նկատվում են հասարակության մեջ:
Անհերքելի փաստ է ,որ «Կաղամարի խաղ»(Սկուիդ գեյմ) սերիալը ամենահաջող ու պրոֆեսիոնալ սերիալներից էր, սակայն այս սերիալը դիտողները, անդրադարձան ,որ այն վատ ազդեցություն է թողնում իրենց հոգեկանի վրա: Մրցույթում հաղթելու և սարսափ խաղում գումար շահելու այս ֆիլմի հերոսների մեծ ցանկությունը բացասաբար է ազդել հեռուստադիտողների հոգեվիճակի վրա։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ Google-ում առցանց որոնումը «կաղամարի մղձավանջ» կամ «Սկուիդ մղձավանջ» բառի համար ,այդ սերիալի հեռարձակումից հետո աճել է ՝ 4600 տոկոսով:Շատ օգտատերեր նշել են նաև, որ «Սկուիդ խաղը» իրենց տեսած ամենաանհանգստացնող սերիալն էր՝ քանի որ այն դիտելուց հետո շատ հեռուստադիտողներ ունեցել են մղձավանջներ: Հոգեբանական լուրջ հետևանքները, որ առաջացրել է այս սերիալը դիտելուց հետո , հատկապես օրվա վերջին ժամերին և քնելուց առաջ, պատճառ է դարձել, որ կրկին արծարծվեն ԶԼՄ-ներում բռնության և դրա ցուցադրման մասին վեճերը։
Բռնությունն ունի բազմաշերտ և լայն հասկացություն և հնարավոր է ներկայացնել մի քանի հայեցակարգային և գործնական բացատրություններ և այն ուսումնասիրել տարբեր հարթություններով: Սակայն ԶԼՄ-ներում,բռնությունը ներառում է բոլոր տեսարանները և մոնիտորինգի պատկերները (տնային էկրաններ, ինչպիսիք են ՝հեռուստացույցը և նույնիսկ պլանշետները, բջջային հեռախոսները և կինոթատրոնները) ,պատմության և պատմվածքի մեջ խոսքն ու ձայնը ,որը արտացոլվում է՝ագրեսիվ վարքի տեսքով, ուրիշներին կամք պարտադրելով, ուժի միջոցով տրամաբանական ու անտրամաբանական նպատակ ու մտադրություն առաջ մղելով , յուրաքանչյուր անսովոր խոսք և վրդովեցուցիչ պահվածքով, որոշակի կամքով առաջացած բռնի շարժումով, ինչպես նաև ֆիզիկական ուժի կիրառումով մարմնի վրա կամ ֆիզիկական՝ անձին կամ անձանց վնաս հասցնելու համար,որը դիտողի մոտ առաջացնում է հուզմունք, վախ ու անհանգստություն եւ այլն։ Բռնությունը բաժանվում է երկու տեսակի՝ իրական եւ շինծու , որոնք դրսևորվում են լրատվամիջոցներում , ֆիլմերում,սերիալներում կամ անիմացիաներում:Չնայած այս տեսակի բռնությունը շինծու է եւ տարբերվում է սոցիալական փաստացի տվյալներից ու իրական լրատվական զեկույցներից, սակայն իր ազդեցություններն է թողնում հեռուստադիտողների վրա:
Կատարված բոլոր քննարկումների համաձայն, գրեթե բոլոր հետազոտությունները հաստատում են ,կոպիտ ծրագրերի ազդեցությունները:Հատկապես շինծու բռնությունների մասին ,ավելի քան 5000 ուսումնասիրություններ ,ապացուցել են ծրագրերի ազդեցությունը : Իհարկե այն հասարակություններում որտեղ տարածված է եղել բռնությունները և քաղաքացիները ամեն օր ականատեսն են եղել ,նման պարագաների, այսպիսի ծրագրերի ազդեցությունը ԶԼՄ-ներով հետաքրքրվողների վրա շատ ավելի է և նրանց համար ,ովքեր ագրեսիվ են և ունեն կոպիտ ու ոչ բնական վարքագծեր ,հեռուստատեսային ծրագրերում կոպտությունները , ավելի է բորբոքում նրանց: Այլ խոսքով,նման ծրագրեր այս դիտողներին ,ավելի տեղեկություններ է փոխանցում ,որպեսզի անհրաժեշտության դեպքում օգտվեն դրանք և ավելի թափ հաղորդեն իրենց ագրեսիվ վարքագծին:
Ֆիլմերն ու հեռուստասերիալները ստեղծված են,որպեսզի ազատ ժամանակ զվարճացնեն և ուսուցանեն մարդկանց,սակայն դժբախտաբար ,համայն աշխարհում որոշ կինոգործիչներ, դրանք վերածել են բռնություն քարոզելու միջոցի:Ըստ զեկույցների՝ ֆիլմերի 90%-ը, վիդեոխաղերի 68%-ը, հեռուստսերիալների 60%-ը և երաժշտական տեսահոլովակների 15%-ը կոպիտ ժանրից են: Որոշ դեպքերում այդ տոկոսներն ավելանում են և վերջին 50 տարիների ընթացքում կինոֆիլմերում բռնության մակարդակը անդադար աճ է արձանագրել:
Շատերը հաճույք չեն ստանում հեռուստատեսային դաժան տեսարաններից,սակայն ակամայից դիտում են դրանք: Իրականում, կոպիտ ֆիլմերն ու սերիալները գրավիչ են երիտասարդների, հատկապես տղաների համար:Որոշ տեսությունների համաձայն՝ բռնի ֆիլմերը կարող են անհատին հոգեպես պարպել։Քանի որ մարդը սկսում է կարեկցել ֆիլմի դեմքերի հետ և իր ձախողումները փորձում է քողարկել նրանց վարք ու բարքով: Սակայն հոգեբանական տեսությունները շեշտում են այն խնդիրը ,որ երբ հասարակության մեջ նախադրյալներ լինեն, դաժան ֆիլմերի ու հեռուստասերիալների հեռարձուկումը ,որոնք անփութ են վերաբերվում մահվանը ,խոշտանգմանը և այլնի նկատմամբ ,ավելացնում է բռնությունները և նույնիսկ փոփոխման ենթարկում կոպիտ վարքագծերի տեսակը:
Նույնիսկ հեռուստատեսային որոշ սերիալներ,մահը և սպանությունը շատ հեշտ ու զավեշտալի են ներկայացնում և խոշտանգումն ու առևագումները բնութագրում են ընդհանրացած ու անկարևոր: Այսպիսով կարելի է ակնկալել ,որ կոպիտ ֆիլմերը ավելացնեն հանցագործությունն ու ոճրագործությունը: Ըստ փորձագետների ,զենքով սպանությունը, շղթայական սպանություններն ու առևանգումները,այնպիսի երևույթներ են ,որոնք հաճախ իրականանում են հեռուստատեսային կոպիտ տեսարանները ընդօրինակելով: Այսօր երեխաները կարող են ավանդական սարքերով ,ինչպես հեռուստատեսությամբ, և դյուրակիր համակարգիչներով, ինչպիսիք են՝ նոութբուքերը և պլանշետները,հասանելի լինել ԶԼՄ-ներին: Առավել հասանելիությամբ, երեխաները ավելի շատ են դեմ հանդիման կանգնում բրտարարքների: Ուսումնասիրությունները ապացուցում են ,որ երեխաների կողմից նպատակային համարվող ԶԼՄ-ների 37 տոկոսը ,հեռարձակում են ֆիզիկական ու լեզվական կոպտություններ:
Դժբախտաբար կոպիտ իրավիճակները ընդհանրացած են առօրյա զբաղումներում և երեխաների ֆիլմերում ու վիդեոխաղերում ևս նկատվում են ագրեսիվ քայլեր: Նման հարցերի դիմաց կանգնած երեխաները ,կարող են սխալ ընկալել բռնությունը և դրա իրական անդրադարձը ,քանի որ եթե երեխաներին թվա թե՝ բռնությունը բնական երևույթ է դժվար կլինի փոխել նման մտայնությունը: Սա նման է տնային բռնությունների ոլորտում իրականացված ուսումնասիրություններին ,որտեղ երեխաների մեծ մասը,որոնք բռնության են ենթարկվում ,կամ դառնում են հանցագործ կամ զոհ, քանի որ համոզված են ,որ այն ինչի դիմաց ,որ կանգնած են, բնական է:
Երեխաների և դեռահասների կողմից բարձր ռիսկային վարքագիծը կարող է ներառել բռնություն ուրիշների նկատմամբ և անտեսել դրա հետևանքները:Սխալ մտածողությունը երեխաների մոտ կարող է առաջացնել սթրեսային գործոններ, որոնք կարող են հանգեցնել բազմաթիվ տարբեր ախտանիշների:Երեխաները, ովքեր դիտում են ԶԼՄ-ներում արտացոլվող բռնությունը, ավելի հավանական է, որ թշնամական զգացմունքներ ունենան:Կոպիտ ֆիլմերի նկատմամբ զգացմունքային արձագանքները իմիտացիայի միջոցով են, և հեռուստատեսային ֆիլմերում տեսածը նմանակելու գործողությունը, վնասում է իրենց կամ ուրիշներին:
Երեխաների մոտ կարևորագույն ազդեցություններն են՝ քնելու խանգարումները, փսիխոզը և ագրեսիան ընտանիքի և ընկերների հետ շփումներում, հատկապես ՝խաղալու կամ զվարճանալու պարագաներում: Այսպիսով,այն երեխաները, ովքեր ավելի շատ բռնություն են դիտում վիրտուալ աշխարհում, հեռուստացույցով , ֆիլմերով և տեսախաղերով , ավելի հավանական է, որ իրական աշխարհում դրսևորեն ագրեսիվ մտքեր , վարք ու բարք և զայրույթ: