Գրքի հմայքը(34)
(last modified Wed, 16 Feb 2022 06:04:07 GMT )
Փետրվար 16, 2022 09:34 Asia/Tehran

Գրախանութները շատ կարևոր են աշխարհի մշակույթի և պատմության ձևավորման գործում, և մշակութային շատ իրադարձություններ տեղի են ունենում գրախանութներում: Այս հաղորդման ընթացքում կներկայացնենք աշխարհի մեծ ու գեղեցիկ գրախանութներից մի քանիսը։

Բուենոս Այրեսը հայտնի է որպես գրախանութների մայրաքաղաք, քանի որ այն ունի ավելի շատ գրախանութներ, քան աշխարհի ցանկացած այլ մայրաքաղաք: 2015 թվականին Guardian թերթը հայտնել էր, որ Արգենտինայի մայրաքաղաքում 100 000 բնակչին բաժին է ընկնում 25 գրախանութ։ El Ateneo Grand Splendid  գրախանութն  աշխարհի ամենահոյակապ գրախանություն է, որը գտնվում է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Այդ գրախանութի բացումը կատարվել է 1919 թվականին։ Մինչև 1920 թվականն այս շենքում եղել է Teatro Grand Splendid թատրոնը, որտեղ անցկացվել են բազմաթիվ վիթխարի բեմադրություններ: Անցյալ դարի կեսերին թատրոնը փոխարինվել է կինոթատրոնով, որը գործել է մինչև 1991 թվականը, որից հետո որոշվել էր շենքը հիմնովին քանդել: Սակայն Pero և Torres Armengol ճարտարապետների ոգեշնչման շնորհիվ՝ շինությունը դարձավ հսկայական գրախանութ՝ պահպանելով շենքի ճարտարապետության պատմական արժեքները: 

Բուենոս Այրեսի El Ateneo Grand Splendid  շքեղ գրադարանը

Այն ժամանակ, երբ Բուենոս Այրեսը ծաղկում էր որպես խոշոր նավահանգիստ և առևտրային կենտրոն, ներգաղթյալների հոսքն այդ տարածք նպաստեց մշակութային և գեղարվեստական ​​ոլորտների զարգացմանը: Գրախանութն այն պայմաններում սկսեց իր աշխատանքը, երբ արդեն  փլուզման վտանգի տակ էր գտնվում շենքը,  սակայն 2000 թվականին վերակառուցվել է շենքը գնողի կողմից:

Հաստատության ինտերիերը բոլորովին չի փոխվել գրախանութ դառնալուց հետո։ Իսկ ահա նախկին թատրոնի բեմում այժմ սրճարան է, որտեղ այցելուները կարող են սուրճ ըմպել՝ գրադարակներից վերցված գրքերը թերթելով։ Սեղաններ և աթոռներ կան նաև գրախանութի տարբեր անկյուններում։

Այժմ գրախանութն ամեն տարի ունենում է մոտ մեկ միլիոն այցելու, լինում են դաշնամուրի կենդանի կատարումներ:

Օրվա 2-րդ կեսին այստեղ նվագում է դաշնակահարը, իսկ երեկոյան անցկացվում են թատերական միջոցառումներ և նույնիսկ համերգներ։

---

«Շեքսպիր և ընկերություն»-ն աշխարհի ամենահետաքրքիր գրախանութներից է։ Այս գրախանութն իր անունն ստացել է ավելի հին խանութից,որը հիմնադրվել էր 1919 թվականին Փարիզի Սեն գետի ձախ ափին։  «Շեքսպիր և ընկերություն» առաջին գրախանութը հիմնադրվել է տիկին Սիլվիա Բիչի կողմից։

Ներկայիս գրախանութը բացվել է 1951 թվականին Ջորջ Ուիթմենի կողմից Փարիզում։ Նա այդ միջավայրն անվանեց «սոցիալիստական ​​ուտոպիա գրախանութի տեսքով» և գիշերվա ժամերին հյուրընկալում էր բազմաթիվ գրողների: Գրական տարբեր հրատարակություններ այստեղ գրանցել են նաև իրենց խմբագրականները։

 «Շեքսպիր և ընկերություն» գրախանութ

 

Երկրորդ համաշխարհային պատերազմի և Փարիզի օկուպացիայի ժամանակ, «Շեքսպիր և ընկերություն» գրականութը փակվեց, քանի որ դրա տերը չէր ցանկանում գրքեր վաճառել նացիստներին: Մի օր երբ զինվորականը գրախանութ էր եկել գիրք գնելու,  խանութի տերը հրաժարվել էր գիրք  վաճառել նրան։

Նացիստ սպան ասաց, որ կեսօրին  կվերադառնա զինվորականների հետ և կառգրավի բոլոր գրքերը: Խանութի սեփականատերը անմիջապես փակեց գրախանութը և բոլոր գրքերը տեղափոխեց իր բնակարան։ Դա հանգեցրեց նրան, որ նա վեց ամսով բանտարկվեց նացիստական ​​ճամբարում, իսկ գրախանութը չբացվեց մինչև պատերազմի ավարտը։

1951 թվականին Ջորջ Ուիթմենը գրախանութը  բացեց նույն տարածքում, և  «Շեքսպիր ոև ընկերությունը» նորից ձևավորվեց։Ուիթմենը մահացավ 2011 թվականին, իսկ այժմ նրա դուստրն  է ղեկավարում  գրախանութը։

Այսօր այս գրախանութի սրահում կարող են ժամանակ անցկացնել նաև քիչ եկամուտ ունեցող այցելուները։ Գրադարակների միջև կան մահճակալներ հանգստանալու համար։ Պատերին շարված են մեծ քանակությամբ գրքեր, իսկ առաստաղը զարդարված է հաստ փայտերով, և հատակը՝ ասիմետրիկ սալիկներով։ Գրախանութի բացումից ի վեր ավելի քան 30000 հյուրեր մնացել են գրախանութում:

Ջորջ Ուիթմենն իր գրախանութի կողքին

Եթե ուսումնասիրենք գրախանութների պատմականը, ապա կհայտնաբերենք, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Սակայն աշխարհի ամենագեղեցիկ գրախանութները, իրենց յուրահատուկ դիզայնով, որը հաճախորդների ուշադրությունը  շեղում է  գրքերից, գրախանութների հերթական գրավիչ օրինակներն են ամբողջ աշխարհում:

--- 

Livraria Lello հրատարակչության գրախանութը գտնվում է Պորտուում։

Այն  տեղակայված է նեոմանուելինո ոճի օրիգինալ շենքում։ Պորտուգալիայի՝ ներկայում գործող ամենահին գրախանութներից մեկն է, որն իր ոչ սովորական ինտերիերի համար տարբեր հրատարակությունների կողմից բազմիցս ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների ցանկում։

Գրախանութը հիմնադրվել է ֆրանսիացի Էռնեստ Շարդրոնի կողմից 1869 թվականին։1894 թվականին  այն դարձել է Լելլո եղբայրների սեփականությունը, որոնք ինժեներ Ֆրանսիսկո Խավիեր Էստևեսին պատվիրել են կառուցել նոր շենք  որտեղ Livraria Lello գրախանութը հանդիսավոր բացվել է 1906 թվականին հունվարի 13-ին և գործում է մինչ օրս։

1981 թվականին դեկտեմբերին Պորտուգալիայի մշակույթի նախարարությանն առաջարկվել է գրախանութը ներառել մշակույթի հուշարձանների ցանկում։ Այդ գործընթացն ավարտվել է 2013 թվականի սեպտեմբերի 20-ին, երբ Livraria Lello գրախանութը ճանաչվել է հանրային նշանակության հուշարձան։

Գրախանութը կղմինդրյա տանիքով երկհարկանի շենք է։

Ճակատամասը կառուցված է նեոմանուլինոյի ոճով՝ մոդեռնի տարրերով։ Արվեստն ու գիտությունը մարմնավորող երկու քանդակներն ստեղծվել են պրոֆեսոր Ժոզե Բիլմանի կողմից։ Մուտքի վերևի հատվածում «Լելլո և Եղբայր» գրությունն արված է գոթական մեծ տառերով։

Ինտերիերում, որտեղ առկա են արտ-դեկոյի տարրեր, գերիշխում է երկատված սանդուղքը, որն առաջին հարկը միացնում է երկրորդում տեղակայված պատկերասրահին։ Առաստաղի կենտրոնում 8x3,5 մ չափերով ապակենկար է սեփականատերերի միացագրով ու նրանց կարգախոսով՝ «Պատիվն աշխատանքում է» (լատ․՝ «Decus in Labore»)։ Առաստաղի դեկորատիվ տարրերն արվել են ներկած սվաղով, որով ձևացվել է փորագրազարդ փայտ։

Շենքում դեռևս պահպանվում են այն ռելսերն ու փայտե սայլակը, որոնք երբևէ օգտագործվել են գրքերը դարակների միջև տեղափոխելու համար։

Նշվում է, որ գրախանութը ոգեշնչել է Ջոան Ռոուլինգին՝ գրելու Հարի Փոթերի մասին գրքերը: Նա 10 տարի այս շրջանում  անգլերեն է դասավանդել և որպես մշտական ​​հաճախորդ  գրախանութի երկրորդ հարկում սուրճ էր խմում։

Livraria Lello գրախանութը

----

Ամեստերդամում գտնվող The American Book Center Ամերկյան գրքի կենտրոնը կամ ABC-ն ծառի բունով պատրաստված գրախանութ է։

Ծառի բուն Ամստերդամի Ամերիկյան գրքի կենտրոնում

 

Գրախանութը 1972 թվականին  բացվել է երկու ամերիկացի եղբայրների կողմից՝ որպես էժան գրախանութ և ունի քույր խանութ  Դանիայի Հաագայում։ Գրքի այս կենտրոնը հայտնի է, որպես Եվրոպայի մայրցամքում անգլերեն լավագույն տեղեկատու գրքերի խանութ։

Ամերիկյան գրքի կենտրոն

--- 

Paddy Field գրախանութը գտնվում է մի լքված տանը, Չինաստանի Սյադի գյուղի ծայրամասում գտնվող բրնձի դաշտերում: Այն գյուղը  800 տարվա  վաղեմություն ունի: Բայց այս գրախանութի պես կիսավեր շենքերը քանդելու փոխարեն վերականգնվել են, և դրանց սկզբնական կառուցվածքից մնացել են միայն փորագրված արտաքին պատերը։

Նշվում է, որ գրախանութը ղեկավարում է Librairie Avant-Garde անկախ գրախանութի միջոցով, որը բացվել է Նանջինգում 1996 թվականին և դրանից հետո ընդլայնվել է ողջ Չինաստանում:

Paddy Field-ը եռահարկ գրախանութ է:  Առաջին հարկում կա բեմական տարածք, երկրորդ հարկում՝  ընթերցանության սենյակ, իսկ տանիքում՝ տեռաս, որպեսզի այցելուները կարողանան վայելել շրջակա բնապատկերի տեսարանը ։ Սակայն, երբ գրախանութի շենքի վերականգնման աշխատանքները սկսվեցին, նախորդ շենքից անձեռնմխելի էին մնացել  միայն երեք հողե  և բակի մի քանի խարխլված  պատեր։

Paddy Field գրախանութը

 

Ճարտարապետները գրախանութի վերականգնված շենքը համարում են ավանդույթի և մոդեռնիզմի համադրություն, որը պարունակում է ավելի քան 8000 անուն գիրք՝ արվեստի  և հասարակական գիտությունների թեմայով: Այն ունի նաև սրճարան,որտեղ երևում են բրձնի գեղեցիկ դաշտերն ու գյուղի տեսարանը:

Գրքերի թեմաներն են՝  հին գյուղերի պաշտպանությունը, գյուղական կրթությունը և գյուղատնտեսական քաղաքակրթությունները: Գրախանութը ողջ տարվա ընթացքում կազմակերպում է արվեստի ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ և կենդանի երաժշտության ներկայացումներ:

---

Թեհրանի Աբբասաբադի բլրի վրա  կանգնած  է մշակութային ու ազգային կենտրոնների հոյակապ մի համալիր: Այդ կենտրոններից  մեկը մշակույթի,գրքի ու գիտության ոլորտում եզակի նախագիծ է,որը վեց տարի առաջ  հանձնվել է շահագործման: Թեհրանի գրքի այգին հանդիսանում է աշխարհի ամենամեծ գրախանութը:

Թեհրանի գրքի այգին զբաղեցնում է  110 հազար քառակուսի մետր տարածք, որից 65 հազար քառակուսի մետրը հատկացվել է վարչական ու ցուցահանդեսային շենքերին և համագումարների դահլիճներին,իսկ մնացած տարածքը կանաչապատ է ,որտեղ կա նաև արհեստական լիճ: Թեհրանի գրքի այգու ներքին հատվածում կառուցվել է 16 ցուցահանդեսային երկհարկանի շենք, որոնցից յուրաքանչյուրը զբաղեցնում է  2000 քառակուսի մետր  տարածք:

Տարվա չորս եղանակին Թեհրանի գրքի այգում լինելու են գրքի ցուցահանդեսներ: Գոյություն ունի  տեղեկատվական ծավալուն ցանց` գրքի որոնման ու պատվիրման համար: Գրքի այգում կան  էլեկտրոնային ձևաչափերով գրքեր ,որոնց ընթերցողը կարող է հեշտությամբ ներբեռնել:

Թեհրանի գրքի այգին

Գրքի այգին բաժանվում է երկու կարևոր մասերի: Մեկը գրքի բաժինն է ,իսկ մյուսը գիտության այգին: Գրքի բաժինը ևս բաժանվում է երկու մասի: Առաջինը նախատեսված է  երեխաների  ու պատանիների համար, երկրորդը` մեծահասակների: Նախատեսվել է նաև երաժշտության բաժին, որտեղ երեխաների դասագրքերի բանաստեղծություններն ուղեկցվում են երաժշտությամբ:

Այս բաժնի առաքելությունն է ավելացնել գրքի սպառման և ոչ թե  գնման ծավալը: Այգու առաջին շերտը գրախանութներն են, որոնք համարվում են  աշխարհի մեծագույն գրախանութները, երկրորդ շերտը արվեստի պատկերասրահներն են, որոնք ևս հանդիսանում են երկրի ավեստի խոշորագույն  պատկերասրահները և երրորդ շերտը կինոթատրոններն են: Գրքի այգու կարևորագույն շերտը հանդիսանում է երկրի մանուկների ու պատանիների գիտական կենտրոնը ,որին հատկացվել է մոտ 12 հազար քառակուստի մետր տարածք: Գիտական կենտրոնները նախատեսված են 2-8, 12-18 տարիքային խմբերի համար : Յուրաքանչյուր կենտրոնում միաժամանակ կարող են խաղաղ 40 երեխաներ և օրական ծառայություն է մատուցվում 800 մարդու: Գրքի այգու հինգերորդ շերտը վերաբերում է երեխաների ու պատանիների արկածախնդրությանը: Այն կոչվում է երեխաների ու պատանիների այգի: Վեցերորդ շերտը ժամանցային բնույթ է կրում,որը նախատեսված է բոլորի համար անկախ նրանց տարիքից. բոլորը բոլոր տարիքում  կարող են օգտվել գրքի այգուց:

Թեհրանի գրքի այգին

Անդրադառնալով Թեհրանի գրքի այգու մեկ այլ յուրահատկությանը,   Newsweek հանդեսը գրել է «Մինչ Թեհրանի գրքի այգու բացումը,ԱՄՆ-ի  նյույորքյան Barnes & Nobles գրախանութը   որպես աշխարհի ամենամեծ գրախանութը գրանցվել էր Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Գրախանութի տարածքը կազմում է 14 հազար քառակուսի մետր, իսկ Թեհրանի գրքի այգու տարածքը կազմում է 65 հազար քառակուսի մետր և գրապահարանների երկարությունը 19 կիլոմետր: Այժմ Թեհրանի գրքի այգու բացմամբ  աշխարհի ամենամեծ գրախանութի  պատիվը  Նյու Յորքից  պետք է փոխանցել Թեհրանին»:

Թեհրանի գրքի այգու խանութի բաժինը զբաղեցնում է 25 հազար քառակուսի մետր տարածք։