Եմենի պատերազմը եւ դրա հետևանքները Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար
https://parstoday.ir/hy/radio/world-i166870-Եմենի_պատերազմը_եւ_դրա_հետևանքները_Սաուդյան_Արաբիայի_և_ԱՄԷ_ի_համար
Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատերազմը թևակոխել է յոթերորդ տարին: Ժամանակի ընթացքում պարզվել է այս պատերազմի հետեւանքներն այս երկու երկրների համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2022 15:33 Asia/Tehran

Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պատերազմը թևակոխել է յոթերորդ տարին: Ժամանակի ընթացքում պարզվել է այս պատերազմի հետեւանքներն այս երկու երկրների համար։

Արաբական Միացյալ Էմիրությունները ,որն իր պատմական փորձառության ընթացքում միշտ ապահով է եղել տարածաշրջանային անկայունության հետևանքներից ,արաբական հեղափոխություններից հետո  ավելի անմիջական և ակնհայտ միջամտություն դրսևորեց տարածաշրջանային հարցերում և նույնիսկ ռազմական գործողություններում: Եմենի դեմ պատերազմի հիմնական դերակատարն է ՝Սաուդյան Արաբիան:Պատերազմի առաջին 5 տարիներին,Արաբական Միացյալ  Էմիրություններն ակտիվ դեր է խաղացել ,սակայն ժամանակի ընթացքում , նահանջել է ակտիվ գործակցությունից  և Եմենում ,Սաուդյան Արաբիայի համար վերածվել է մրցակցի և ձգտում է ՝ Եմենի ռազմավարական տարածքներում առավել ներկայություն և ազդեցություն ունենալ: Այս պատերազմը, երկու հիմնական դերակատարներ՝ Սաուդյան Արաբիայի ու ԱՄՆ-ի համար հետևանքներ է ունեցել ,որոնցից մի քանիսը բացահայտվել են:

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար Եմենի դեմ պատերազմի կարևորագույն հետևանքներից է՝անվտանգության խոցելիության բացահայտումը։ Պատերազմի առաջին տարիներին Անսար Ալլահը, որը ժառանգորդն էր  Ալի Աբդոլլահ Սալեհի ձախողված կառավարության  և սնանկ ռեժիմի ,Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին հարվածելու ռազմական հնարավորություններ չի ունեցել ,բայց պատերազմի երկարաձգումը հնարավորություն էր ռազմական գիտելիքներ ձեռք բերելու համար։ԱԹՍ-ների  և հրթիռային տեխնոլոգիաների ձեռքբերումը, Անսար Ալլահին և նրա դաշնակիցներին հնարավորություն տվեց թիրախավորել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի խորքերը:Բացի Սաուդյան Արաբիայի հարավային շրջաններից, որոնք սահմանակից են Եմենին, երկրի արևելյան և կենտրոնական շրջանները նույնպես բազմիցս թիրախավորվել են եմենական հրթիռների և ԱԹՍ-ների միջոցով: Այս հաջող հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ և՛ Սաուդյան Արաբիան, և՛ ԱՄԷ-ն ամենաշատ ռազմական ծախսեր ունեցող երկրների շարքում են։

Այսպիսով, յոթերորդ տարում Եմենի պատերազմի կարեւոր հետեւանքներից մեկը Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի թուլությունն ու ռազմական խոցելիությունն էր։Սա է պատճառներից մեկը, որ Սաուդյան Արաբիան որդեգրել է ռազմական արդյունաբերության տեղայնացման ռազմավարություն,քանի որ մի կողմից նրա ռազմական ուժը վարձկան ուժ է, որը երբեք չի կարող ազգային ուժի պես կռվել, իսկ մյուս կողմից՝ ռազմական արդյունաբերության կախվածությունն արտաքին ուժերից  մեծացնում է այդ երկրների ռազմական ծախսերը և առաջացնում բյուջեի դեֆիցիտ այդ  երկրներում։

Պատերազմի երկարաձգման  մեկ այլ հետևանքն է՝ արաբական կապիտալիստական ​​երկու երկրներում տնտեսական անապահովության առաջացումը: Ռազմական անապահովությունը տնտեսական անապահովություն է առաջացնում: ԱՄԷ-ն այն երկիրն է, որը հայտնի է ,որպես օտարերկրյա ներդրողների և աշխարհում հեղինակավոր ընկերությունների ներգրավման վայր: Այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում է ԱՄԷ-ի անվտանգությունը, որովհետեւ եթե ապահովություն չլինի, ներդրողն անպայման իր կապիտալը կփոխանցի ապահով վայրեր։ «Ոսկու քաղաքը, Դուբայը և կապիտալիզմի երազանքը» գրքի հեղինակ Ջիմ Քրեյնը 2009թվականին ասել էր.«Դուբայը հայտնի է ,որպես Մերձավոր Արևելքի Շվեյցարիա, մի վայր, որը կառուցվել է առևտրի համար տարածաշրջանային բռնությունների պայմաններում, բայց այժմ մի խնդիր է ծագել:ԱՄԷ-ն, որին մաս է կազմում Դուբայը, դարձել է տարածաշրջանային բռնությունների  ակտիվ խաղացող և լարվածություն է ստեղծում Աֆրիկայից մինչև Եմեն»։Ջիմ Քրեյնը ասում է.«Սա մի իրավիճակ է, որում  հայտնվել է Դուբայը, և դա նրա մեղքով  չէ։Դուք կարող եք պատերազմել  կամ առևտուր կատարել  ձեր հարևանների հետ:Իսկ դժվար է երկուսը միատեղել ՝այսինքն առևտուր կատարել և պատերազմել»:

Աբուդաբիի վրա Եմենի հարձակումները ,նույն մղձավանջը ստեղծեց Արաբական Միացյալ Էմիրությունների համար ,ինչը ստեղծել էր Սաուդյան Սրաբիայի համար: Վերջերս The Wall Street Journal-ը  գրել էր, որ օտարերկրյա ներդրողները աստիճանաբար հեռանում են Սաուդյան Արաբիայից և օտարերկրյա ներդրումների ծավալը Սաուդյան Արաբիայում մեկ տասնամյակ առաջվա համեմատ նվազել է 70%-ով։ԱՄԷ-ի եկամուտների մի մասը ևս գոյանում է  զբոսաշրջության և օտարերկրյա ներդրումների միջոցով,սակայն ռազմական գործողությունները կարող են նվազեցնել զբոսաշրջությունը և ներդրումները ԱՄԷ-ի տարբեր տարածքներում, հատկապես Դուբայում, որը ԱՄԷ-ի տնտեսական կենտրոնն է:Stratfor վերլուծական կենտրոնը ,մի վերլուծության մեջ գրել է,որ եթե ​​Եմենի ուժերը ավելի կայուն պայքար սկսեն ԱՄԷ-ի դեմ,կվնասվի այս   երկրի հեղինակությունը , որպես ներդրումների և առևտրի ապահով վայր և կվնասվի նաև  տնտեսական դիվերսիֆիկացման ռազմավարությունը։Ըստ Stratfor-ի՝ Եմենի ուժերի վերջին ռազմական հարձակումը Աբու Դաբիի վրա , կարող է առաջացնել մի շարք նման հարձակումներ, որոնք կթուլացնեն ԱՄԷ-ի հեղինակությունը ,որպես առևտրային կենտրոն:Ռազմական առճակատման հարցով մտահոգությունը, որը կարող է վախեցնել զբոսաշրջիկներին, գործարարներին և ներդրողներին և ստիպել նրանց փախչել ԱՄԷ-ից ,կարող է նվազեցնել Արաբական Միացյալ Էմիրությունների տնտեսական գրավչությունը: 

Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար Եմենի պատերազմի մեկ այլ ռազմավարական արդյունքը այն է, որ  հեղինակազրկեց այս երկրների համար ԱՄՆ-ի անվտանգության հովանավորությունը: ԱՄԷ-ը, իր փոքր տարածքի և փոքրաթիվ բնիկ բնակչության ,նաև ռազմական թույլ ուժի պատճառով  իվիճակի չէ ինքնուրույն ապահովել իր  անվտանգությունը։Այսպիսով, այս երկիրը  իրեն դրել է ԱՄՆ-ի անվտանգության հովանու ներքո , սակայն անվտանգության այս հովանավորությունը  վերջին մի քանի տարիներին չի կանխել  Անսար Ալլահին , Աբու Դաբիի վրա հարձակումներից :Աբու Դաբիի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումը հարված էր ներմուծվող անվտանգության վերաբերյալ ԱՄԷ-ի բոլոր պատկերացումներին:Փաստորեն , եմենցիները,Աբու Դաբիի վրա հարձակվելով ապացուցեցին , որ անվտանգությունը ներկրվող և գնելու ապրանք չէ, և որ ԱՄՆ-ը ի վիճակի չէ այդ ապրանքը մատակարարել ԱՄԷ-ին։

Սաուդյան Արաբիան չնայած տարածաշրջանային ուժ է,սակայն նրա  անվտանգությունն ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ի աջակցությունից:Թեև Սաուդյան Արաբիան,Եմենի դիմաց ,որն արաբական ամենաաղքատ երկիրն է  ԱՄՆ-ի աջակցության կարիքը չունի,սակայն ԱՄՆ-ի  հրթիռային համակարգերը չկարողացան խափանել Եմենի հակաօդային  և հրթիռային հարվածները և Եմենցիների ԱԹՍ-ները  ու հրթիռներն անցնելով   ամերիկյան համակարգերից, խոցել են  Սաուդյան Արաբիայի ռազմավարական թիրախները։Այն ինչ այս պատերազմում ապացուցվեց Սաուդյան Արաբիայի համար ,հետևյալն է , որ եթե Սաուդյան Արաբիան  ավելի մեծ երկրի հարձակմանը ենթարկվի  ապա ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիային պաշտպանելու կամքը չունի:Մյուս կողմից,այն  ճնշումները, որ վերջին մեկ տարվա ընթացքում , Մոհամմադ բեն Սալմանն է  կրել է ԱՄՆ-ի կառավարության կողմից  ,ապացուցեցին որ Վաշինգտոնը այն ժամանակ է հովանավորելու Սաուդյան Արաբիային ,երբ սաուդացի գործակատաները ,Սպիտակ տանը մոտիկ և ցանկալի անձինք լինեն: Այդ իսկ պատճառով Սաուդյան Արաբիայի համար առավել քան երբևէ կասկածի տակ է դրվել ԱՄՆ-ի անվտանգության հովանոցը։

Եմենի պատերազմի արդյունքներից  մեկն այն էր, որ պատերազմը դադարեցնելու լիազորությունը Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ձեռքում չէ:Այս երկրները պատերազմ սկսող էին ,սակայն չեն կարողանում պատերազմը ավարտել իրենց պայմաններով: ԱՄԷ-ի դեմ Եմենի ուժերի գործողությունները պարզեցին ,որ ներկայումս խնդիրների վերահսկողությունը այդ ուժերի ձեռքում է:Սա ,Եմենում,Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի պարտություններից մեկն է,որովհետև Սաուդյան Արաբիան ,որպես արաբական ամենակարևոր ուժը և ԱՄԷ-ն, որպես արաբական հարուստ երկիր չեն կարողանում իրենց կամքը պարտադրել Եմենին,որը արաբական ամենաաղքատ երկիրն է: Պատերազմի ութերորդ տարում դա ավելի ակնհայտ կլինի Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի համար։

Թանկագին ունկնդիրներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: