Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (67)
https://parstoday.ir/hy/radio/world-i166872-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(67)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Սրբազան պաշտպանության ամենաբարդ ու ամենահաջողված գործողություններից համարվող Վալֆաջր 8 օպերացիայի մասին, որի նպատակը Ֆավ թերակղզու նվաճումն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2022 14:38 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Սրբազան պաշտպանության ամենաբարդ ու ամենահաջողված գործողություններից համարվող Վալֆաջր 8 օպերացիայի մասին, որի նպատակը Ֆավ թերակղզու նվաճումն էր:

«Բադր» գործողությունից հետո մեկ տարի պահանջվեց, Հուրում իրականացված Խեյբար և Բադր գործողությունների փորձն օգտագործելով, «Վալֆաջր 8» կոչվող օպերացիայի նախագծման և հորդառատ ու ապստամբ Արվանդ գետը հատելու համար: Խեյբար և Բադր գործողությունների ժամանակ մարտադաշտը ցամաքից դեպի Հուր Ալ-Հովեյզեյի ջրեր տեղափոխվեց, նախաձեռնությունն անցավ իրանցի զինվորականների ձեռքը: Ռազմի դաշտում այս փոփոխությունից հետո Իրաքի բաասական բանակը բախվեց նոր իրավիճակի, որը գործնականում տարբերվում էր անցյալ պատերազմական փորձառություններից, ինչպես նաև իր դասական մտածողության տեսանկյունից: Որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի Սադամի բաասական ռեժիմը մարտի դաշտում փոփոխությունների նոր պայմաններին հարմարեցնի իրաքյան պատերազմի կազմակերպությունը: Այդ ընթացքում իրանական ուժերը հնարավորություն ունեցան պլանավորել ևս մեկ խոշոր գործողություն՝ օգտագործելով Խեյբար և Բադր գործողությունների փորձը։ Սակայն այդ ընթացքում մի շարք սահմանափակ գործողություններ իրականացվեցին՝ հիմնականում Հուրի տարածքում ռազմաճակատները ակտիվ պահելու նպատակով։ Իրաքի բաասական բանակը որպեսզի չկորցնի իր տարածքները օրակարգում ներառել էր բացարձակ պաշտպանությունը առաջնագծում, երբ Իրանը ծրագրում էր իրականացնել «Վալֆաջր 8» գործողությունը։ Այդ նպատակով այն ուժեղացրել է պաշտպանության առաջին գծերը ինժեներական ինտենսիվ միջոցառումների ու գործողությունների օգնությամբ ինչու չէ նաև ռազմաճակատների տարածքում ստեղծելով տարբեր խոչընդոտներ ու ականապատ դաշտեր։ Երբեմն նա նաև սահմանափակ հարձակումներ էր կատարում իրանական ուժերի դիրքերի վրա։ Իրաքի բաասական բանակը 1984 թվականին փորձեց փոխել իր ռազմավարությունը՝ բացարձակ պաշտպանությունից անցնել շարժական պաշտպանության և ծրագրում էր նման կարողության հասնել: 1985 թվականի ձմռանը Իրանը ձգտում էր վճռական հարված հասցնել Իրաքի բաասական ռեժիմին, որպեսզի հասնելով իր նպատակներին վերջ տալ պատերազմին: Իսլամական Խորհրդարանի նախագահ և պատերազմի հրամանատար այաթոլլահ Հաշեմի Ռաֆսանջանին «Վալֆաջր 8» գործողությունից առաջ կայացած հանդիպման ժամանակ հրամանատարներին ասաց, որ դուք անցեք Արվանդ գետը և գրավեք Ֆավի տարածքը, մենք կվերջացնենք պատերազմը: Ֆավ օպերատիվ տարածքը թերակղզի է, որը շրջապատված է Արվանդ գետով, Պարսից ծոցով և Խոր Աբդուլլահ ծոցով: Այն ցամաքով հասնում է Բասրա։ Արվանդ գետը և Աբադան կղզին գտնվում են այս շրջանի հյուսիսում, իսկ նրանից 90 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Բասրա արդյունաբերական քաղաքը։ Նաև հարավում Խոր Աբդուլլահն է, իսկ հարավ-արևելքում՝ Պարսից ծոցը, իսկ հարավ-արևմուտքում՝ Ում Ալ-Ղասր նավահանգիստը:

Ֆավ շրջանի արբանյակային պատկեր

Քանի որ տարածաշրջանի հողը շրջապատված է ջրով, դրա վրա ազդում են Պարսից ծոցի ջրի մակընթացությունները և դրա արդյունքում այդ տարածքում մշտական ​​խոնավություն է: Այնպես որ հողատարածքի մեծ մասը ճահճային ու աղակալված է: Այդ իսկ պատճառով, բացառությամբ գետից մինչև Ֆավ-Բասրա առաջին ճանապարհը, որն ունի վարելահողեր, մնացած հողը աղակալված է և սայթաքուն ու կպչուն է դառնում ամենաքիչ տեղումների դեպքում, և ցանկացած տրանսպորտային միջոցի և ծանր տեխնիկայի երթևեկությունը գրեթե անհնար է դառնում։ Արվանդ գետի ջուրը սկիզբ է առնում Իրաքի Տիգրիս և Եփրատ գետերից, իսկ Իրանի Քարուն գետը թափվում է այդ գետի մեջ։ Ջուրը շարժվում է հյուսիսից հարավ թափվելով Պարսից ծոց։ Ծովի ազդեցության տակ գտնվող Արվանդ գետի ջուրը հիմնականում ունենում է երկու շարժում՝ տեղատվություն (ջրի բարձրության նվազում և դեպի Պարսից ծոց տեղափոխում) և մակընթացություն (ջրի բարձրության բարձրացում և ծովից գետ տեղափոխում), ինչը 24 ժամվա ընթացքում կրկնվում է չորս անգամ: Գետի ամենախոր հատվածում ջրի բարձրությունը հասնում է 25 մետրի, իսկ ամենացածր տեղատվության և ամենաբարձր մակընթացության ջրի բարձրության տարբերությունը հասնում է երեքուկես մետրի։ Բնակելի Ֆավ քաղաքը, նրա նավամատույցները (Չհար Չերաղ, Մաամեր և Ղեշլե), ինչպես նաև այս շրջանի արդյունաբերական և նավթային օբյեկտները պատերազմի ընթացքում Իսլամական Հանրապետության օդային և հրետանային կրակի պատճառով վնասվել և օգտագործելի չէին: «Ֆավ» օպերատիվ տարածքը,  նրա աշխարհագրական դիրքը հատուկ իրավիճակ էր ստեղծում ԻՀՊԿ-ի օպերատիվ հրամանատարների առջև, այնպես որ մի կողմից դրական գործոնները հաղթանակ էին խոստանում , իսկ մյուս կողմից՝ աչքի ընկնող խոչընդոտներն էին դրսևորվում, որ յուրաքանչյուրն իր հերթին կարող էր զսպող դեր խաղալ աշխատանքը դադարեցնելու և օպերացիան ձախողման մատնելու գործում: Իրականում սա այն խնդիրներից մեկն էր, որը հանգեցրեց գործողության բարդությանն ու հատուկ մարտավարության որդեգրման անհրաժեշտությանը։

Տարբեր օպերատիվ մարտավարությունների և մարտական ​​տարբեր մեթոդների շարքում ջրային-ցամաքային գործողությունները, հատկապես գետը հատելը, ռազմական շարժումների ամենաբարդ տեսակն են՝ այն էլ Արվանդի պես գետում, որը ցերեկը և գիշերը բարձր մակընթացություն ունի: Գետի մի ափիից մյուսի տարածությունը 500-ից 2000 մետրը փոփոխական է և նաև մակընթացության սկիզբն ու վերջն ունի հատուկ հատկանիշներ: Այնպես որ ​​ժամանակին ջրի հոսքի ինտենսիվությունը գետի ափին, մեջտեղը, մակերեսին և խորությանը տարբեր է, ապա այդպիսի գետը հատելու համար անհրաժեշտ է ջրային հոսանքների վրա կատարել ճշգրիտ հաշվարկներ: Հաշվի առնելով օպերացիայի զգայունությունը անհրաժեշտ էր ուշադրություն, տեղեկությունների պահպանում ու միևնույն ժամանակ արագություն: Նկատի առնելով օպերացիոն բարդությունները պետք էր հայթայթվեր հատուկ հնարավորություններ, որոնք գլխավորապես հիմնված էին հնարամիտ նախագծումների վրա: Որպես օրինակ Արվանդ գետի վրա կամրջի կառուցումը համարվում էր օպերացիայի կարևոր բարդություններից մեկը: Օգտագործելով Խեյբար գործողության փորձը և օգտագործելով առկա հնարավորությունները՝ երկիր ներսում պատրաստվեցին անհրաժեշտ կամուրջները։ Պարտադրված պատերազմի ութ տարիների ընթացքում Իրանի գործողությունների առանձնահատկություններից էր թշնամուն անակնկալի բերելու սկզբունքը։ Այդ իսկ պատճառով խոշոր գործողության համար մի քանի խաբեության գործողություններ են իրականացվել։ Անակնկալության սկզբունքին հասնելը հիմնականում կախված է խաբեության պլանների տեղեկությունների պահպանման ու կատարման, ինչպես նաև գործողության արագության և հատուկ ու նորարարական մարտավարությունների գործադրումից։ Հաշվի առնելով Իրաքի բաասական բանակի ջանքերը՝ հակահեղափոխական խմբավորումներից որպես հինգերորդ հենասյուն «Մոջահեդին Խալղ» կազմակերպությունից (Մոնաֆեղներից) տեղեկատվություն և համագործակցություն ստանալու համար, անակնկալի բերելու նպատակին հասնելը պահանջում էր բազմաթիվ խնդիրների լուծում և տարբեր վերիվայրումների հաղթահարում: Այդ նպատակով, գաղտնիությունը պաշտպանելուց բացի, միջոցներ ձեռնարկվեցին բաասական թշնամուն խաբելու համար, հատկապես զորքերի տեղաշարժի ոլորտում։ Վալ-Ֆաջր 8 գործողությանը մոտ ժամանակները թշնամու կողմից տեղաշարժեր են եղել, ինչն էլ հենց վկայում էր նրա անակնկալի գալու մասին։ 16-րդ իրաքյան դիվիզիայում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Արվանդի գլխավոր գոտու հրետանու մի մասը տեղափոխվել է Արևելյան Տիգրիսի (Հուր) գլխավոր գոտի։

«Վալֆաջր 8» գործողությունը հաջողությամբ իրականացնելու համար ԻՀՊԿ-ի բոլոր հնարավորությունները և տասնյակ հազարավոր կամավոր աշխարհազորայիններ, ովքեր մարտի դաշտեր էին մեկնել «Քարբալայի ուխտավորների» անվան տակ, ԻՀՊԿ-ի և բանակի հրետանային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Հոգ և Ռափիեր հրրթիռներ և բանակի վեց դիվիզիաներ, բանակի ստորաբաժանումներ և ռազմաօդային ուժերի մի շարք ուղղաթիռներ և օդուժի ինքնաթիռներ մոբիլիզացվել էին գործողությունն իրականացնելու համար: Ոչ մի օպերացիայի համար այսքան հարմարություններ ու զինված ուժեր չէին օգտագործվել։ Խաթամ ​​ալ-Անբիա ճամբարը ղեկավարում էին ԻՀՊԿ-ի և բանակի երկու բազաները: Սրբազան պաշտպանության ժամանակ բազմաթիվ գործողություններ իրականացվեցին Իրաքի բաասական ագրեսոր բանակին Իրանի օկուպացված տարածքներից դուրս մղելու, ինչպես նաև թշնամու ուժերի վրա ռազմական ճնշում գործադրելու համար՝ պարտադրված պատերազմին վերջ տալու նպատակով։ Այդ մարտերից մի քանիսը տեղի են ունեցել հակառակորդի տարածքում՝ շարունակելով բաասական ուժերի ագրեսիան հետ մղելու փորձը։ Ամենակարևոր գործողություններից մեկը՝ թե՛ համապատասխան օպերատիվ ռազմավարության որոշման, թե՛ շատ ճշգրիտ կատարողական մարտավարության կիրառման, ինչպես նաև վճռորոշ քաղաքական և ռազմական արժեքի առումով, իրանական ռազմական ուժերի գործողությունն էր Իրաքի Ֆավ թերակղզում։ Նման գործողության, ինչպես նաև Իրաքում տեղի ունեցած այլ մարտերի պլանավորումը ոչ թե Իրաքի ռազմական նվաճման համար էր իրականացվում, այլ նրանց հիմնական նպատակն էր Իրաքի բռնապետին հասցնել մի կետի, որ նա զղջա Իրանի դեմ պատերազմ սանձազերծելու համար և ապագայում այլևս,նման մի քայլի դիմելն անգամ նրա մտքովը չանցնի: