Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները (5)
https://parstoday.ir/hy/radio/world-i167872-Ղարաբաղյան_երկրորդ_պատերազմի_նպատակներն_ու_հետևանքները_(5)
Հանուն Բարձրյալի: Ձեզ ենք ներկայացնում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմում Իսրայելի ռազմավարական նպատակների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 06:01 Asia/Tehran

Հանուն Բարձրյալի: Ձեզ ենք ներկայացնում «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական զրույցը: Այսօր խոսելու ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմում Իսրայելի ռազմավարական նպատակների մասին:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դերակատարներից մեկը Սիոնիստական ​​ռեժիմն է: Միջազգային զարգացումների փորձագետ Համիդ Խոշայանդն ասում է. «Ապացույցների, փաստաթղթերի, քաղաքական, հետախուզական և ռազմական տվյալների հիման վրա Սիոնիստական ​​ռեժիմը եղել է ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր և շահագրգիռ դերակատարներից մեկը, որը կարողացել է անուղղակիորեն մտնել հակամարտության մեջ»:

Աջակցելով Ադրբեջանի Հանրապետությանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմը հետապնդում էր երկու ընդհանուր նպատակ: 1- Ռազմավարական նպատակներ 2- Բիզնես նպատակներ, ինչպիսիք են զենք վաճառելը և էներգիա ստանալը:

Ադրբեջանի Հանրապետությունը աշխարհագրորեն և ռազմավարական առումով գրավիչ է Սիոնիստական ​​ռեժիմի համար։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի Հանրապետության հետ Սիոնիստական ​​ռեժիմի համագործակցության ռազմավարական նպատակները կարելի է դիտարկել 4 առանցքներում: 1- Իրանի դեմ դավադրություն կազմակերպել 2- ԱՄՆ-ի կողքին կանգնելով  Ռուսաստանի վրա ճնշում գործադրել 3-Ներթափանցել և իր  ազդեցությունը տարածել իսլամական աշխարհում և 4- վերահսկել Թուրքիային:

Ճանաչելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական և աշխարհառազմավարական նշանակությունը՝ հատկապես աշխարհաքաղաքական դիրքի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարևանության պատճառով Սիոնիստական ​​ռեժիմն ավելի շատ կենտրոնացել է Հարավային Կովկասում իր ներկայության վրա: Ադրբեջանի Հանրապետության հետ համագործակցելու Իսրայելի ռեժիմի կարեւորագույն ռազմավարական նպատակը այդ երկիրը Իրանին սպառնացող հենակետի վերածելն է։ Սիոնիստական ​​ռեժիմն ընդլայնելով իր ազդեցությունն Իրանի հարեւանների շրջանում, մի կողմից փորձում է մեծացնել Իրանի դեմ ճնշումների ու սպառնալիքների շրջանակը, մյուս կողմից՝ կանխում է կրոնական գաղափարների տարածումը Ադրբեջանի Հանրապետությունում։  Իսկական  իսլամական խմբավորումների տարածումի վախից Սիոնիստական ​​ռեժիմն իրեն անապահով է զգում Հարավային Կովկասում։

Միջազգային հարաբերությունների փորձագետ դոկտոր Շայել Բեն-Էֆրայմը կարծում է.««Քանի դեռ Ադրբեջանի Հանրապետությունը օգտակար է Իսրայելի ռեժիմին Իրանի դեմ պայքարում, Իսրայելը կշարունակի նյութական աջակցություն ցուցաբերել Բաքվին։ Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայությունն օգտագործել է Ադրբեջանի ենթակառուցվածքը՝ լսակետեր ստեղծելու և Իրանի անվտանգության մասին տեղեկություններ հավաքելու համար։ Բաքուն թույլատրել է Սիոնիստական ​​ռեժիմին օգտագործել ադրբեջանական օդանավակայաններն Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու համար։ Այս միջոցները Բաքվին դնում են Իրանի  կողմից վրեժխնդիր լինելու լուրջ վտանգի առաջ»:

Սիոնիստական ​​ռեժիմի երկրորդ նպատակը ԱՄՆ-ի հետ համագործակցելն է , և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելը։ Վաշինգտոնը և Թել Ավիվը վաղուց են ձգտում մոտենալ ռուս-իրանական սահմանին և միջամտել երկու հզոր երկրների ներքին գործերին։ «Վրացական Geocase վերլուծական կենտրոնի Արևմտյան Ասիայի բաժնի հետազոտությունների տնօրեն Էմիլ Աուդլիանին ասում է.«Սիոնիստական ​​ռեժիմի և Ադրբեջանի սերտ հարաբերությունները համահունչ են Հարավային Կովկասում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի տեսլականին։ 1990-ականների սկզբին Վաշինգտոնը գծեց Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի միջև համագործակցության եռանկյունին: Որոշ ժամանակ անց նրանց միացավ Վրաստանը։ Վրաստանը նաև տարանցիկ դեր է խաղում Թուրքիայի, Ադրբեջանի Հանրապետության և Սիոնիստական ​​ռեժիմի հարաբերություններում»։

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում Ադրբեջանի Հանրապետությանն աջակցելու Սիոնիստական ​​ռեժիմի երրորդ նպատակը իսլամական աշխարհի ներսում ազդեցություն և օրինականություն ձեռք բերելն է: Իսլամական երկրների մեծամասնության շրջանում Սիոնիստական ​​ռեժիմը արհամարհված ռեժիմ է համարվում: Այս կեղծ ռեժիմը փորձում է հարաբերություններ հաստատել ցանկացած իսլամական երկրի հետ։

Իսրայելի ռեժիմը,  Բեն-Գուրիոնի դոկտրինի շրջանակում, աջակցելով Ադրբեջանի Հանրապետությանը, առիթը օգտագործում է իսլամական երկրների  շրջանկում մեկուսացումից դուրս գալու համար։

Սիոնիստական ​​ռեժիմի չորրորդ ռազմավարական նպատակը, Թուրքիայի քաղաքականության փոփոխությունն  ու հավասարակշռումն է: Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի հարաբերությունները բազմաթիվ վայրիվերումներ են ունեցել: Թուրքիայի հետ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունները կարող են ակնհայտորեն ազդել Թել Ավիվի և Անկարայի հարաբերությունների վրա։

Եթե ​​Թուրքիայի և Սիոնիստական ​​ռեժիմի միջև ամուր հարաբերություններ լինեն, ապա Ադրբեջանի Հանրապետությունը կարող է միանալ նրանց՝ որպես այս եռանկյունու երրորդ կողմ։ Եթե ​​Սիոնիստական ​​ռեժիմի և Թուրքիայի հարաբերությունները սառեն, ապա Ադրբեջանի Հանրապետությունը կարող է դեր խաղալ երկու կողմերի հարաբերությունների բարելավման գործում։


 

2020 թվականին 44-օրյա Ղարաբաղյան պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմն աջակցելով Բաքվին կամ լռելով պատերազմում, ինչպես նաև զենք տրամադրելով և սիոնիստ սպաներ ուղարկելով Ադրբեջան փորձում  է արտոնություններ կորզել  Բաքվից։ Հեռահար զենքի ոչ պաշտոնական բազաների ձեռքբերում, անօդաչու թռչող սարքերի բազաների ստեղծում, հետախուզական կենտրոնների զարգացում, գաղտնալսում և լրտեսություն, Ադրբեջանի Հանրապետության ազատագրված տարածքներում խելացի գյուղերի քողի տակ ներկայություն, այս տարածքների շիական կառուցվածքի փոփոխությունը, ցեղային ու ծայրահեղականության հրահրումը Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Բաքվից պահանջվող արտոնություններից  են:

Էներգետիկայի դիմաց զենքի առաքման քաղաքականության շրջանակներում Սիոնիստական ​​ռեժիմը փորձում է ավելի էժան գնով իր համար ապահովել ադրբեջանական  նավ ու գազ։

Ադրբեջանի Հանրապետությունում Սիոնիստական ​​ռեժիմի տեղաշարժերն իրականանում  են  այն ​​ժամանակ, երբ ուկրաինական պատերազմից և Ռուսաստանի կողմից Լուգանսկի և Դոնեցկի անկախության հռչակումից հետո քաղաքական շրջանակները ականատես եղան Մոսկվայի հետ հարաբերությունները զարգացնելու Բաքվի անսպասելի քայլին և ստորագրեցին«Դաշինակիցների փոխգործակցության» մասին պայմանագիրը: Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ 44-օրյա պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմի քայլերը ոչ միայն չհանգեցրին Ղարաբաղի ազատագրմանը և  Բաքվին տարածքների վարադարձին, այլև բարդացրեցին նրա իրավական իրավիճակը, և Բաքվի պաշտոնյաներն այժմ խորապես մտահոգված են Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության դիրքի ամրապնդմամբ։

Փաստորեն, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Բաքվի կապը Թել Ավիվի հետ չօգնեց Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի Հանրապետությանը։

Հաջորդ հաղորդման ընթացքում կխոսենք ղարաբաղյան երկրորդ պատերազմում Սիոնիստական ​​ռեժիմի տնտեսական նպատակների մասին։