Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները (4)
https://parstoday.ir/hy/radio/world-i167878-Ղարաբաղյան_երկրորդ_պատերազմի_նպատակներն_ու_հետևանքները_(4)
Հանուն միակ Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք Թուրքիայի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմը որպես գործիք օգտագործվելու հարցը: Մնացեք մեզ հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 27, 2022 06:26 Asia/Tehran

Հանուն միակ Աստծու: Բարև Ձեզ, հարգելի ունկնդիրներ: Ներկայացնում ենք «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում քննարկելու ենք Թուրքիայի կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմը որպես գործիք օգտագործվելու հարցը: Մնացեք մեզ հետ:

Թուրքիան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի քաղաքական ու ակտիվ լուրջ դերակատարներից էր: Իր ռազմավարական ու ոչ ռազմավարական նպատակների շրջանակոմ, Անկարան այս պատերազմում լիրարժեք աջակցություն ցուցաբարեց Ադրբեջանին: Այդ աջակցության ամենավառ օրինակը, որը կարելի է համարել Թուրքիայի՝ իր նպատակներին հասնելու խորհրդանիշ, Շուշիի հռչակագրի ստորագրումն էր:

Շուշիի հռչակագիրը ստորագրվեց 2021թ հունիսին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև   հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից մի քանի ամիս անց: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիի հռչակագիրը համեմատել է Կարսի պայմանագրի հետ: Հռչակագիրը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հայտնվելու  է Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի հովանու տակ: Հռչակագրի մասին Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտոնյաների հայտարարությունները մտածելու տեղիք են տալիս և դրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ իր հետևանքները:

Ռազմական տեսանկյունից, խոսելով Շուշիի հռչակագրի մասին, Էրդողանն ի նկատի ունի, որ այն հնարավորություն է Ղարաբաղում թուրքական բանակի տեղակայման համար, ինչը հնարավորություն կտա այդ տարածաշրջանում տեղակայել ռազմաբազա և ԱԹՍ-ների կառուցման գործում համագործակցել Բաքվի հետ: Իսկ դա տարածաշրջանի ու դրանից դուրս գտնվող երկրներին հնարավորություն կտա ռազմական ներկայություն հաստատել Ադրբեջանում: Արձագանքելով Լեռնային Ղարաբաղում ռազմաբազա հիմնելու Թուրքիայի հայտարարությանը, Ռուսաստանը նշել է, որ դա համարում է ՆԱՏՕ-ի ներկայությունն իր ետնաբակում և սպառնացել, որ այդ դեպքում Մոսկվան հակահարված կտա: Հետևաբար, զարմանալի չէ, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը զուգահեռ, Իլհամ Ալիևը շտապեց ՌԴ, որտեղ Վլադիմիր Պուտինի հետ ստորագրեց դաշնակցային համագործակցության հռչակագիր, որը հակասում է  Շուշիի հռչակագրին:

Ռուսաստան-Թուրքիա առճակատում Հարավային Կովկասում

Թուրքիայի համար Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մյուս արդյունքը Շուշիում հյուպատոսության բացումն էր, որը խորհդրանշեց Հայաստանի դեմ Բաքվի ու Անկարայի միավորումը: Բացի այդ, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Թուրանական կամ «Զանգեզուրի» կեղծ միջանցքի վերաբերյալ հայտարարությունները զայրացրեցին Հայաստանին ու Իրանին: «Զանգեզուրի» կեղծ միջանցքի մասին հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան ու Ադրբեջանը  մտադիր են իրականություն դարձնել Թուրանական միջանցքի նախագիծը: Իսկ դա իր հերթին ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա տեղակայվել Ռուսաստանի ու Իրանի սահմանների մոտ և վնասել երեք երկրների տրանզիտային համագործակցությանը:

2021 թվականի հոկտեմբերի 1-ին «Խեյբարի նվաճողներ» զորավարժությունների անցկացմամբ, Իրանը  զգուշացրել է Թուրքիայի, Ադրբեջանի և Սիոնիստական ​​ռեժիմի լարվածություն հարուցող  տեղաշարժերի  կապակցությամբ։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքակն փոփոխության: «Զանգեզուրի» միջանցքի մասին հայտարարությունները վկայում են, որ Ղարաբաղի տարածքների ազատագրումը պարզապես պատրվակ էր՝ որոշ երկրների տարածամոլական նպատակներն առաջ տանելու համար:

Իրանցի փորձագետ Մաջիդ Քարիմին ասում է. «Ղարաբաղի ազատագրման մասին հայտարարությունը կեղծ կարգախոս էր: Բաքվի ու Թեհրանի համար Շուշիի գրավման նպատակը Թուրանական երևակայական միջանցքի բացումն էր, որը Ղարաբաղը Ասլանդուզի և Զանգիլանի միջոցով Նախիջևանի հետ կապելն է: Թուրանի միջանցքը Անկարային ու ՆԱՏՕ-ին հնարավորություն կտա մոտենալ Չինաստան-Կենտրոնական Ասիա սահմանին: Քաղաքագիտության պրոֆեսոր Կորշադ Զորլուի կարծիքով՝ Թուրքիան այս միջանցքի միջոցով կկարողանա միանալ «թուրքական աշխարհին»։

Կովկասի հարցերով իրանցի փորձագետ Ահմադ Քազեմին նշում է Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հայաստանի և նույնիսկ Ադրբեջանի համար այս կեղծ միջանքի հավանական 8 վնասները: Դրանք են.

1. Կովկասում կխաթարվեն Իրան-Ռուսաստան առևտրային հարաբերությունները:

2. Կխաթարվեն Հայաստանի ու Վրաստանի հետ Իրանի առևտրային հարաբերությունները:

3. Ադրբեջանը կդառնա Թուրքիայի պաշտպանության տակ գտնվող երկիր, դրանից բխող կրոնական, մշակութային ու էթնիկ հետևանքներով:

4. Թուրքիան կփորձի ընդլայնել անվտանգության ու ռազմական ոլորտում թուրքալեզու երկրների միավորմանն ուղղված ջանքերը:

5. Կձևավորևվի նոր ճգնաժամային աղբյուր՝ հիմնված էթնիկ պատկանելիության վրա և ուղղված Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ:

6. Կհզորանա արևելք-արևմուտք էներգիայի փոխանցման ուղղությունը և կնավզի Իրանի, Չինաստանի ու Ռուսաստանի դերը տարածաշրջանի էներգետիկ հավասարումներում:

7. Կթուլանա Չինաստանի «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» ծրագրի դիրքը:

8. ՆԱՏՕ-ն Թուրքիայի միջոցով կհզորանա և ճնշում կգործադրի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի վրա:

Միջազգային հարաբերությունների ոլորտի հետազոտողներ Շաբնամ Դադփարվարը և Սաիդ Ազիզին կարծում են. «Ղարաբաղյան պատերազմը Թուրքիային հնարավորություն կտա փորձել թուլացնել Ռուսաստանի և ուժեղացնել՝ իր դիրքերը: Տպավորություն է ստեղծվում, որ բացի Թուրքիայից, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն նույնպես փորձում են թուլացնել Ռուսաստանի դիրքերը, որպեսզի մեծացնեն իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում»:

«Խեյբարի նվաճողներ» զորավարժություններն Իրանի հյուսիս-արևմուտքում

 

Իր պանթուրքիստական նկրտումների շրջանակում, Թուրքիան փորձում է ընդլայնել  ազդեցությունը Հարավային Կովկասում և Ադրբեջանի միջոցով հասնել մինչև Կենտրոնական Ասիա: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այդպիսով վնասել իր տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հայաստանի շահերին և նույնիսկ մարտահրավեր նետել նրանց աշխարհառազմավարական քաղաքականությանը։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքը Թուրքիայի համար ընդհանուր առմամբ եղավ այն, որ Անկարան կարողացավ ամրապնդել իր դերակատարությունը Լեռնային Ղարաբաղում և Հարավային Կովակսում: Իրականում, Թուրքիան փորձեց Հայաստանի վերաբերյալ իր նպատակներին հասնել, որպես գործիք օգտագործելով Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը:  Այդ իսկ պատճառով, Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից որոշ ժամանակ անց, Թուրքիան բանակցություննր սկսեց Հայաստանի հետ՝ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Երևանին առաջարկվեց ընտրություն կատարել 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչաման և իր նկատմամբ քաղաքական ու ռազմական ճնշումը շարունակելու միջև: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ծախսերը կրեց Ադրբեջանը, սակայն Թուրքիան ավելի շատ շահեց դրանից, փորձելով կարգավորել Երևանի հետ իր հարաբերությունները: Եվ դա այն դեպքում, երբ Ղարաբաղի հարցը լուծված չէ, իսկ Ադրբեջանը չի կարող դրա համար քննադատել Թուրքիային:

Փորձագետների համոզմամբ, եթե Անկարան շարունակի իր պանթուրքիսատական քաղաքականությունը և փորձի կյանքի կոչել «Զանգեզուրի» միջանցքն ու այդ հարցում ունենա Ադրբեջանի աջակցությունը, Հարավային Կովկասում լարվածությունը կսրվի: Միջանցքի նախագիծը կյանքի կոչելու Թուրքիայի և Ադրբեջանի պնդումն իրականում ՆԱՏՕ-ի ընդլայնվելու համար հնարավորություն է, ինչը  կարող է Ադրբեջանում Ուկրաինայի իրադարձությունները կրկնվելու պատճառ դառնալ: Ադրբեջանը, որպես ԳՈՒԱՄ-ի անդամ, ինչպես Ուկրաինան, վերջին տարիներին ջանքեր է գործադրել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայության ուղղությամբ և Թուրանի միջանցքի հարցը բարձրացվել է  հենց այդ նպատակով:

Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնումը Ռուսաստանի կարմիր գիծն է: Իսկ այդ հարցում Բաքվի ցանկացած ռազմավարական սխալ կարող է հանգեցնել Ղարաբաղում Դոնեցկի ու Լուգանսկի իրավիճակի կրկնվելուն և Մոսկվայի կողմից ԼՂ անկախության ճանաչմանը: Եվ կարծես թե Իլհամ Ալիևը առաջինը հասկանալով դա, Վլադիմիր Պուտինի հետ կնքեց դաշնակցային համագործակցության մասին փաստաթուղթը, և Մոսկվային վստահեցրեց, որ ՆԱՏՕ-ին միջանցքի հնարավորություն չի տա:

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց  «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նպատակներն ու հետևանքները» հաղորդաշարի չորրորդ թողարկումը:

Հաջորդ հաղորդման ընթացքում կանդրադառնանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Սիոնիստական ռեժիմի նպատակներին: