Վրաստանի արևմտամետ կողմնորոշման հետևանքների քննարկումը (5)
https://parstoday.ir/hy/radio/world-i167880-Վրաստանի_արևմտամետ_կողմնորոշման_հետևանքների_քննարկումը_(5)
Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից մինչև ներկա ժամանակները։ Այս թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք Եվրոպա հասկացությանը և Վրաստանում եվրոպականացման ու արևմտականացման միտումներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 25, 2022 06:32 Asia/Tehran

Այս հաղորդաշարի շրջանակներում ամեն շաբաթ քննարկում ենք Վրաստանի զարգացումները՝ սկսած Վարդերի հեղափոխությունից մինչև ներկա ժամանակները։ Այս թողարկման ընթացքում հակիրճ կանդրադառնանք Եվրոպա հասկացությանը և Վրաստանում եվրոպականացման ու արևմտականացման միտումներին։

«Եվրոպա» և «եվրոպական» բառերի մեկնությունը  Վրաստանում դարեր շարունակ բուռն քննարկվող թեմա է եղել։ Այս երկու հասկացությունները բազմիցս օգտագործվել են մեկը մյուսի փոխարեն, և նույնիսկ այսօր դրանց իմաստները դեռ շարունակում են փոխվել, և մարդիկ կարող են ներկայացնել տարբեր մեկնաբանություններ: Սկզբում «Եվրոպա» բառն ուներ միայն աշխարհագրական նշանակություն, և չնայած Եվրոպայի սահմանափակ տարածքին՝ այլ մայրցամաքների համեմատ, բնական սահմանները նրան բաժանում էին այլ մայրցամաքներից։ Միջնադարում Եվրոպա հասկացությունն ուներ նաև մի տեսակ քաղաքական նշանակություն, բայց դեռ վերաբերում էր աշխարհագրական տարածքներին։ 14-րդ դարից սկսած և հատկապես օսմանյան թուրքերի տիրապետության ընդլայնմամբ, աշխարհագրական և քաղաքական հասկացությունների հետ մեկտեղ, առաջացավ քրիստոնեական աշխարհի վրա հիմնված աճող եվրոպական ինքնություն:

--- 

Վրաստանը քրիստոնյա մեծամասնություն ունեցող երկիր է

18-րդ դարի լուսավորության դարաշրջանում մի շարք գրողների, այդ թվում՝  Մոնտեսքյեի, Վոլտերի  և Սմիթի ստեղծագործություններում  Եվրոպան ավելի շատ ներկայացվեց, որպես քաղաքակրթություն: Միևնույն ժամանակ, գլխավոր հարցը ոչ թե այն է, թե ինչպես է Եվրոպան տեսնում իրեն, այլ ավելի շուտ այն, թե ինչպես են այն ընկլալում վրացիները և, որ ավելի կարևոր է, Եվրոպային պատկանելու նրանց զգացումը: Միխայիլ Սահակաշվիլին 2008 թվականին նախագահության մեկնարկի առիթով ունեցած ելույթում ասել էր․ «Վրաստանը և Եվրոպան միշտ միավորված են եղել: Մենք ունենք անքակտելի  ընդհանրություններ ու կապեր, որոնք հիմնված են ընդհանուր մշակույթի, պատմության և ինքնության, ինչպես նաև մի շարք արժեքների վրա, որոնց հիմք են հանդիսանում  խաղաղությունը, բարեկամությունը և  արդարությամբ ու երջանկությամբ լի հասարակության ստեղծումը։ Սահակաշվիլին  համոզված էր, որ վրացիները բնույթով եվրոպացիներ են  թե՛ մշակութային, և՛ թե քաղաքական առումներով:

Թեև Վրաստանի եվրոպական լինելու մասին պնդումները, և այդ կապակցությամբ մեդիա քարոզչությունները շատ են, սակայն  պատմական, մշակութային և աշխարհագրական առումով շատ քիչ ապացույցներ կան: Պատմական առումով պետք է ասել, որ Ասիայի հետ հարավարևմտյան Եվրոպայի աշխարհագրական սահմանը հստակորեն որոշվել է հին ժամանակներում հաշվի առնելով երկրաֆիզիկական հատկանիշները և  հազվադեպ է կասկածի տակ դրվել։ Այս սահմանն անցնում է  Էգեյան, Մարմարե ու Սև ծովերով և  Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով։ Այս սահմանը մինչև  Սև ծովի հյուսիս կամ արևելք ձգվելու  մասին եղել են ու  կան տարբեր կարծիքներ, ինչը առնվազն 2500 տարվա ընթացքում բազմաթիվ քննարկումների պատճառ  է դարձել։ Պատմության ընթացքում Եվրոպա-Ասիա սահմանի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են եղել, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել։ Վրացի պատմաբան և աշխարհագրագետ  Վախուշտի Բագրատիոնիի կողմից 1752 թվականին գծված Եվրոպայի քարտեզում Կումա-Մանիչ իջվածքը՝ որպես Ասիայի և Եվրոպայի սահման է ցույց  գծվել, որը հստակորեն Վրաստանը ներառում  է Ասիա մայրցամաքում։ 

Վրաստանի աշխարհագրական դիրքը՝ Կովկասում

 

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ աշխարհագրագետները փորձել են գտնել երկրաֆիզիկական առանձնահատկություններ՝ Եվրոպայի և Ասիայի բաժանարար գիծը որոշելու համար։ Հստակ սահմանազատման բացակայության պատճառով այս հարցը ձևավորվել  է որպես  պայմանագրային թեմա, որի համար պատմության ընթացքում մի քանի մեկնաբանություններ են արվել, որոնցից և ոչ մեկը ընդհանուր համաձայնության չի հանգեցրել: Բացառությամբ մ.թ.ա. վեցերորդ դարի մի քանի հույն գրողների, ովքեր ներկայիս Վրաստանի հյուսիսարևմուտքի  մի փոքր հատվածը համարում էին Եվրոպայի մաս, մյուս բոլոր աշխարհագրական մեկնաբանություններում Վրաստանը բացահայտորեն Եվրոպայից դուրս է գտնվում։ Ժամանակակից աշխարհագրագետները ուշադրություն չեն դարձնում Եվրոպայի և Ասիայի բնական սահմանազատմանը։

Իրականում, անկախ Արևելքի և Արևմուտքի ազդեցություններից՝ վրացական մշակույթը պատմականորեն ընդլայնվել է՝ հիմնվելով վաղեմի ավանդույթների վրա, որոնք կրել են իրանական քաղաքակրթության ազդեցությունը: Ի տարբերություն Եվրոպայի, լատիներենը կամ ֆրանսերենը երբեք չեն դարձել Վրաստանի պաշտոնական լեզուն։ Վրացական գրականությունը շատ սահմանափակ ազդեցություն է կրել Եվրոպայից, իսկ Արևելքում գրվել է Վրաստանի ամենակարևոր էպոսը` «Ընձենավորը», որն իրանցի բանաստեղծ Ֆիրդուսիի Շահնամեի պարզ և գեղեցիկ ադապտացիան է: Վրացական ավանդական երաժշտությունն իր հատուկ և խիստ հակասական բազմաձայն հարմոնիայով չունի եվրոպական նմանակ, և վրացական երաժշտական ​​գործիքներն ավելի շատ նման են  իրանական և արևմտյան Ասիայի երաժշտության գործիքներին: Ուստի Սամուել Հանթինգթոնը Վրաստանը չի համարում արևմտյան քաղաքակրթության  մաս

Եվրոպական մշակույթի որոշ տարրեր Վրաստան են մտել 18-րդ դարից, հատկապես Ռուսաստանի միջոցով։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ վրացական հարուստ և ոգեշնչող մշակույթը իրականում ներառում է մի շարք եվրոպական տարրեր, որոնք ձեռք են բերվել Հին Հունաստանի, Հռոմեական կայսրության, Բյուզանդական կայսրության, Ռուսական կայսրության և Եվրոպայի հետ որոշ անմիջական շփումների արդյունքում: Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ նմանություններ իրանական և ասիական այլ մշակույթների միջև, որոնցից ազդվել է  վրացական մշակույթը: Այնուամենայնիվ, շատ դժվար է վերլուծել, թե դրանցից որ մեկի ազդեցությունն է ավելի ամուր ու մնայուն։ Այդուհանդերձ, ԱՐևմուտքն այսօր միակողմանի է դիտարկում  Վրաստանի պատմությանը և փորձում այն ներկայացնել զուտ եվրոպական:

---

Վրաստան; Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցության կենտրոնը

Վրաստանի  կառավարությունների արևմտամետ քաղաքականության  կարևորագույն  պատճառներից մեկը եղել է «եվրոպացի դառնալու երազանքը», որը վերաբերում է երկրի էլիտայի մի հատվածին։ Ամեն անգամ, երբ այս երազանքը վերանում էր, արևմտամետ էլիտան փորձում էր դեպի ՆԱՏՕ, Միացյալ Նահանգներ և ընդհանուր առմամբ Արևմուտք հակումներով, փոխարինել եվրոպականությանը: Թվում է, թե տարբեր կառավարություններում Վրաստանի՝ դեպի Արևմուտք հակվածության և մոտեցման ամենագլխավոր պատճառը եղել է եվրոպացի լինելու և Ռուսաստանի հետ կապված իր պատմական խնդիրներից փախչելու երազանքը։  Սա այն դեպքում, երբ այսօր, հատկապես Ուկրաինայի զարգացումներից և 2022 թվականի փետրվարին այս երկիր ռուսական ներխուժումից հետո, Վրաստանի ժողովրդի մոտ և քաղաքական շրջանակներում լուրջ կասկածներ կան արևմտամետ  քաղաքականությունը շարունակելու վերաբերյալ։