Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (68)
https://parstoday.ir/hy/radio/world-i168702-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(68)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ռազմական գործողության մեկնարկի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:31 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք ռազմական գործողության մեկնարկի մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Վալֆաջր 8 ռազմական գործողության տարածաշրջանի մասին: Վալֆաջր 8 ռազմական գործողությունը պարտադրյալ պատրեազմի 6-րդ տարում իրականացված ամենաբարդ ու ամենահաջող գործողություններից մեկը և միաժամանակ իրաքյան ուժերին անակնկալի բերելու գագաթնակետն էր: Իրանական ուժերը պետք է անցնեին Արվանդ հորդառատ գետից, որպեսզի հասնեն  Ֆավ ռազմավարական քաղաք: Արվանդ հորդառատ գետը սկիզբ է առնում Տիգրիս ու Եփրատ գետերի հատման կետից ու Քարուն գետն էլ միանում է նրան և իվերջո թափվում է Պարսից Ծոց: Այս գետի լայնքը տարբեր է և փոփոխվում է 400-ից 1600 մետրի սահմաններում: Այս գետում տեղի են ունենում շատ ուժգին մակընթացություն և տեղատվություններ: Ստրատեգիական ու ռազմական նշանակությունից բացի Արվանդ հսկայական գետի ափին գտնվող Ֆավ նավահանգիստը Սադդամի ռեժիմի համար նաև տնտեսական նշանակություն ուներ: Այնպես որ տարածաշրջանի աշխարհագրության մեջ Ֆավ քաղաքը հայտնի է «Ծովահարս» անունով: Արմավենու ընդարձակ պուրակները, նավթի հսկայական կայանները, Ալ-Բաքր և Ալ-Օմիյե նավամատույցները կապի զարկերակը և անթիվ ուրիշ արտադրանքները ինչպես հինան ու աղը Ֆավին տվել են բացառիկ նշանակություն: Կարճ ասած կարող ենք Ֆավ քաղաքը ներկայացնել, որպես արմավի, աղի ու նավթի քաղաք: Վալֆաջր 8 ռազմական մեծ գործողության այլ հատկանիշներից կարող ենք համարել Իրանի ու Սադդամի բաասական ռեժիմի ռազմական անհավասար կարողությունը: Սադդամի սանձազերծած ագրեսիայի սկզբնական ժամանակաշրջանի համեմատությամբ Իրաքի բաասական ռեժիմի ռազմական կարողությունը բազմապատկվել էր՝ արևելյան ու արևմտյան երկու բլոկների և տասնյակ այլ երկրների աջակցությամբ: ԱՄՆ-ի ռազմական փորձագետ Էնթոնի Քորդզմանի զեկույցի համաձայն 1983-1985թթ. ընթացքում Իրաքը 18 մլրդ. դոլար արժողությամբ զենք է ու զինամթերք էր գնել: Այս ռազմական փորձագետի հաշվարկով 1985թ. իրաքյան բանակի ռազմական մշտական ուժերի ընդհանուր քանակը 1985թ. այսինքն Վալֆաջր 8 օպերացիայի իրականացման տարվա ընթացքում կազմում էր 750 հազար մարդ և Իրաքի Ջեյշ Ալ-Շաաբիի ուժերը նույնպես ունեին 650 հազար մարդուժ: Քորդզմանը 1985թ. Իրաքի զենքի ու ռազմական տեխնիկայի քանակը այսպես է հաշվարկել: 4830 տանկ, 3200 զրահապատ մեքենաներ, 3000 ծանր հրետանի, ավելի քան 400 հակաօդային համակարգեր, 2000 տանկ կրող մեքենա, 580 օպերատիվ ինքնաթիռ և 380 ուղղաթիռ: Պատերազմի 6-րդ տարում Իրաքի բանակը ուներ 550 գումարտակ հետևակ ուժեր և հարձակողական գործողությունների համար 300 ազատ գումարտակ և հենց նույն ժամանակահատվածում Իրանի բանակի կողքին ԻՀՊԿ-ն միայն 7 օրվա պատերազմի համար ուներ 80 գումարտակ մարդուժ:

Վերջապես 1986թ. փետրվարի 9-ի ժամը 23:10-ին մեկնարկեց Վալֆաջր 8 ռազմական օպերացիան: Այն ուժերը, որ երկար ժամանակ սպասում էին նման մի գիշերվա, օպերացիայի նշանաբանը լսելուն պես սկսեցին ծավալուն հարձակումը: Ջրասուզակները, ովքեր նախապես անցել էին Արվանդ գետը և դարան էի մտել թշնամու պատնեշների առջև  վերջինիս պաշտպանությունը կոտրելու և տարածքը մաքրագործելու համար սկսեցին իրենց հարձակումները: Ջրասուզակները պետք է ճանապարհ բացեին նավակների համար որպեսզի նրանք կարողանան մտնել թշնամու ուժերի ափեր և մինչև լուսաբաց տարածաշրջանը մաքրագործել տեղում ամրանալու ու կայունանալու համար: Գործողության մեկնարկից առաջ ԻՀՊԿ-ի ուժերը ինժեներական խիստ գործողություններով, որոնք կատարվում էին լիարժեք քողարկված կերպով, Աբադանի հանրային տարածքում արմավենու պուրակների միջև նախապես կառուցված հարմարավետ դիրքերում տեղակայեցին շուրջ 500 անապատային հրետանի, հակաօդային հրետանի և տանկեր: Այս քայլը Խաթամ Ալ-Անբիա զորակայանի համար ստեղծել էր հնարավորություն, որ բաասական թշնամուն առնի ԻՀՊԿ-ի ծանր ու հեռահար կրակի տակ՝ 100 կմ. նախքան Ֆավ հասնելը՝ տարածաշրջանի հատման կետերում և հաղորդակցման ճանապարհներում տեղաշարժվելիս: Գիծը ճեղքելու և Իրաքի բաասական բանակի հետ բախվելու պահին, մառախլապատ եղանակը և անձրևը օգնեցին ջրասուզակներին ավելի լավ գործողություններ իրականացնել: Անակնկալի եկած իրաքցիները փախան առանց դիմադրության։ Բախումից մեկ, երկու ժամ անց բաասական թշնամու գաղտնալսումն վկայում էր Իրաքում իրավիճակի վատթարացման մասին: Իրաքի հրամանատարներից յուրաքանչյուրը հրաժարվել է իր պաշտպանության տակ գտնվող տարածքի պատասխանատվությունից և օգնության խնդրանքով դիմել վերադասներին։ Քանի որ թշնամու ստորաբաժանումների հրամանատարներից մեկը, ով իր վերադասին հաղորդում էր ներկայացնում նախնական իրավիճակը այսպես էր նկարագրում.«Թշնամին (Իրանը) հեղեղի պես նավով իջնում ​​է ու վերադառնում, եթե լուծում չգտնենք, հավանաբար կգան ու կգրավեն Ում Ալ-Ղասրը, մեր վիճակը շատ վատ է»։ Ի պատասխան այս հաղորդման Սադամն ասում է.«Դուք դիմադրեք: Մենք երեք զրահապատ դիվիզիա կուղարկենք և կհաղթենք իրանցիներին»:

Գործողության առաջին օրն անցավ մի իրավիճակում, երբ տեւական անակնկալի, իրավիճակից անտեղյակության եւ ամպամած երկնքի պատճառով իրաքցի թշնամին ցամաքային կամ օդային որեւէ արձագանքի համար հնրարավորություն չունեցավ։ Գործողության առաջին գիշերն ու օրը, թշնամուն հանկարծակիի բերելու սկզբունքի պահպանման և գործադրված մեծ ջանքերի շնորհիվ, որոնք գործադրվել են մի քանի ամիսների ընթացքում Ֆավ օպերատիվ տարածքի նախապատրաստման և խուզարկման ընթացքում թշնամու զգոնությունը կանխելու, ինչպես նաև խաբեություն Ում Ալ-Ռասասի առանցքում ... բաասական թշնամուց ոչ մի հիմնական քայլ չնկատվեց: Փաստորեն, այս օրը Բաասական ուժերի քաոսային իրավիճակի և իրաքյան շատ ուժերի գործողությունների և դրա ծավալների անտեղյակության պատճառով արձակուրդից վերադարձած ուժերը կամ նյութատեխնիկական ապահովման և աջակցության համար պատասխանատու ստորաբաժանումները՝ առանց իմանալու, Ֆավում իրանցի մարտիկների ներկայության մասին մտնում էին գործողությունների տարածք, ինչը մեծ կորուստներ է պատճառել թշնամուն։ Գործողության առաջին օրը Իրաքի ռազմաօդային ուժերը էապես ակտիվ չեն եղել։

Իրանցի զինվորների առաջխաղացումն ահազանգեց Բասրայի անկման մասին, և Իրաքը ստիպված եղավ ամեն գնով նվազեցնել իրանական ուժերի առաջխաղացումը։ Հետագա օրերին կողմերի միջև տեղի ունեցան կատաղի մարտեր: Բայց այս պատերազմներն ու փախուստները իրենց գագաթնակետին հասան Խուր Աբդուլլահի և «Աղի գործարան» կոչվող տարածքի մոտ։ Սակայն Իրաքն այլևս չկարողացավ տարածաշրջանում վերադառնալ իր նախկին պաշտպանության դիրքերին և ընդունեց իր պարտությունը Ֆավ քաղաքում: Շուրջ երկու ամիս տարածքը գտնվում էր ուժեղ կրակի և ուժեղ հակահարձակման ու քիմիական ահավոր ռմբակոծությունների տակ, մինչև իրավիճակը աստիճանաբար հանդարտվեց և պաշտպանական գծերը կայունացան։ Այս ընթացքում ԻԻՀ-ի բանակի հրետանին իր անխոնջ ջանքերով փորձում էր հնարավորինս աջակցել գծում տեղակայված մարտիկներին։ Վալֆաջր 8 գործողության ընթացքում Իրանի կողմից նվաճվել  է շուրջ 800 քառակուսի կիլոմետր Իրաքի տարածք և բաասական թշնամուն պատճառվել են մեծ կորուստներ։ Գործողության արդյունքում Իրաքը ունեցավ մոտ 52000 զոհ, վիրավոր և գերի, այդ թվում՝ մեկ դասակի հրամանատար և հինգ բրիգադի հրամանատար, իսկ գերիներից՝ մի քանի շտաբի գնդապետներ, փոխգնդապետ, մայոր, սպա, կործանիչի և ուղղաթիռի օդաչու։ Ընդհանուր առմամբ ամբողջությամբ ոչնչացվել է 10 հետևակային, կոմանդո և հատուկ նշանակության և 2 զրահային բրիգադ, 4 հակաօդային գումարտակ, 10 «Ջեյշ Ալ-Շաաբի» գումարտակ և թշնամու 5 հրետանային գումարտակ։ «Վալֆաջր 8» գործողության ընթացքում իրանական զինված ուժերը նաև ոչնչացրել են բաասական թշնամու 74 ինքնաթիռ, 11 ուղղաթիռ,600 տանկ և անձնակազմ տեղափոխող մեքենա, 500 մարտական ​​մեքենա, 20 դաշտային հրետանի, 55 ՀՕՊ, 2 հրթիռային կայանք և 5 մեքենա: Իրանցի զինվորները իրաքյան բանակի տեխնիկայից առգրավել են տանկեր և անձնակազմ տեղափոխող մեքենա, 250 մեքենա, 35 դաշտային հրետանի, 150 զենիթային հրանոթ և 3 հրթիռային ռադար և ինժեներական տեխնիկա։