Նորություններ(32)
https://parstoday.ir/hy/radio/world-i168714-Նորություններ(32)
Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 06, 2022 10:46 Asia/Tehran

Նորություններ հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում ենք Իրանում գրանցված վերջին ձեռքբերումները՝ գիտական, մշակութային, տնտեսական ու ռազմական ոլորտներում:

 

Գիտության և տեխնոլոգիայի մոնիտորինգի և գիտությունների վկայակոչման  ինստիտուտի (ISC)-ի նախագահի խոսքերով,ըստ  Scopus -ի միջազգային վկայակոչման կենտրոնի տեղեկությունների, 2021թվականին,  գիտահետազոտական ​​աշխատանքներում՝  գիտական ​​հոդվածների և փաստաթղթերի հրապարակման , կամ այլ խոսքով  գիտական ​​դիվանագիտության  առումով,  Իրանի միջազգային ներգրավվածությունը  կազմել է ավելի քան 34 տոկոս, որը  ամենաբարձր ցուցանիշն է  վերջին 20 տարվա ընթացքում։Իհարկե, 2021 թվականի  տեղեկությունները դեռ չեն  լրացվել։Նաև 2019-ի համեմատությամբ,2020թվականին, Իրանի Իսլամական Հանրապետությունը 12.5 տոկոս աճով և Հնդկաստանի հետ 0.14 տոկոս տարբերությամբ աշխարհում երկրորդ տեղում է համաշխարհային գիտական ​​դիվանագիտության աճի տեմպերով։Երրորդ տեղում է Մալայզիան՝ 12% աճով, որին հաջորդում են համապատասխանաբար Թայվանն ու Թուրքիան։Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում այլ երկրների հետ ակտիվ, կառուցողական և ոգեշնչող համագործակցության և փոխգործակցության ընդլայնումը, Գերագույն առաջնորդի կողմից հռչակված գիտության և տեխնոլոգիայի ոլորտում ընդհանուր քաղաքականություններից է։

Այս պատասխանատուի խոսքերով, 2011 թվականին Իրանի ընդհանուր  հոդվածներից ,միջազգային գործակցությամբ հոդվածների բաժինը կազմել է մոտ 16.5%:Այս ցուցանիշը 2016-ին հասել  էր 19.7%-ի և աստիճանաբար հաջորդ տարիներին աճել է,ինչպես՝ 2018-ին այն աճել է մինչև 24%, 2019-ին, 2020-ին և 2021-ին՝ համապատասխանաբար ՝ 27.2%, 30.5% և 34.2%։

ISC-ի նախագահը հավելել է.«Հաշվարկելով 2020 թվականին միջազգային գործակցությամբ հրապարակված հոդվածների թվային  աճը ՝2019 թվականի համեմատությամբ,պարզվել է, որ Իրանում տեխնոլոգիայի և ճարտարագիտության ոլորտը՝18%-ով ունեցել է ամենաբարձր աճը:Հաջորդը ՝ հումանիտար գիտությունների ոլորտն է, որը 17 տոկոս աճ է գրանցել:Երրորդ տեղում է՝բժշկական գիտությունները, 13% աճով։Հաջորդ հորիզոնականներում են՝ հիմնական գիտությունները՝ 12% -ով, հասարակական գիտությունները՝ 11%-ով, ապա գյուղատնտեսական գիտությունները՝ 8%-ով։

Բժշկական մի հետազոտության արդյունքում ,Յեյլի համալսարանի հետազոտողները՝ համալսարանի բժշկության և գենետիկայի դասախոս՝ Արիա Մանիի գլխավորությամբ, հայտնաբերել են գեն, որը կարող է ուղղված լինել լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունների և ինսուլինի դիմադրության բուժման համար:Հետազոտողները պարզել են, որ Dyrk1b գենի մուտացիաները կապված են մետաբոլիկ համախտանիշ կոչվող խանգարման հետ:Այս համախտանիշը  մեծացնում է սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի վտանգը։Ներկայումս, բազմաթիվ  դեղամիջոցներ են մշակվում լյարդի ճարպային հիվանդության բուժման համար:Բայց սա առաջին ուսումնասիրություններից  է, որն ուսումնասիրում է այս գենի դերը ոչ ալկոհոլային ճարպային լյարդի հիվանդության (NAFLD) և ինսուլինի դիմադրության մեջ:

Հետազոտողները պարզել են, որ գեների արտահայտման ավելացումը հիպեր լիպի դեմիայի, լյարդի ճարպային հիվանդության, հեպատիտի և ֆիբրոզի ռիսկի բարձրացման նշան է:Նրանք նաև պարզել են, որ mTORC2-ը՝ ռապա միցինին  զգայուն սպիտակուցային բաղադրություն է,որը  միջամտում է Dyrk1b-ի ազդեցության ոլորտում  և կարող է լինել պոտենցիալ թերապևտիկ թիրախ, լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությամբ հիվանդների համար:mTORC2-ի ակտիվացումը մոլեկուլային մակարդակում կարգավորում է բջիջների բազմացումը և նյութափոխանակությունը:Սա առաջացնում  է ինսուլինի նկատմամբ  դիմադրություն:Մյուս կողմից, Dyrk1b գենի թիրախավորումը նվազեցնում է ինսուլինի դիմադրությունը:

Հետազոտությունը հրապարակված է Journal of Clinical Research ամսագրում:

Իրանցի հետազոտողի միջոցով և  Յեյլի համալսարանի հետազոտողների հետ համատեղ հայտնաբերվել է  ճարպային լյարդի հիվանդության ազդեցիկ գենը

Բժշկական մեկ այլ նվաճման մեջ՝ Թեհրանի բժշկական գիտությունների համալսարանի Էնդոկրին ոլոգիայի և նյութափոխանակության գիտահետազոտական ​​ինստիտուտի բջջային թերապիայի և վերականգնողական բժշկության գիտահետազոտական ​​կենտրոնի և Դանիայի DanStem հետազոտական ​​կենտրոնի և Ռոյան գիտահետազոտական ​​ինստիտուտի հետազոտողները,հաջողել են լաբորատորիայում արտադրել՝ ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող օրգանական նմանակը ՝ շաքարախտի բջիջների բուժման համար:

Նախագծի գլխավոր հեղինակ դոկտոր Յասեր Թահմտանիի խոսքով, վերջին տարիներին բազմաթիվ ջանքեր են գործադրվել,որպեսզի լաբորատոր պայմաններում արտադրվեն՝ ենթաստամոքսային գեղձի օրգանական  նմանակը,կամ   օրգանոիդները ՝ցողունային բջիջներից արտադրելու համար:Այս նմանակված օրգանները կարող են օգտագործվել, որպես մոդել՝հիվանդությունների հայտնաբերման ,կամ որպես շաքարախտի նման հիվանդությունների բջջային թերապիայի միջոց:Այս նպատակին հասնելու համար ,ավելի մանրամասն ենք ուսումնասիրել բջիջների տեսակները, որոնք մարդու մարմնում դերակատր են ՝ենթաստամոքսային գեղձի բնական զարգացման մեջ :Հետևաբար, այս նախագծում ուսումնասիրվել է ենթաստամոքսային գեղձի միկրոմասնիկների արտադրության մեջ հզոր ցողունային բջիջների և մի քանի տեսակի բջիջների եռաչափ  տեխնոլոգիան։

Ըստ այս հետազոտողի՝ աշխարհում շաքարախտի բուժման տարբեր մոտեցումներ կան։Մեր կատարած նախագիծը վերաբերում է շաքարախտի բջջային թերապիային, և հուսով ենք, որ այն հետագայում կկիրառվի այն մարդկանց համար, որոնց  արյան շաքարը վերահսկելու հնարավորությունը գոյություն չունի: Այս նախագիծն իրականացվել է ցողունային բջիջների օգտագործմամբ և դրանք վերածելով ինսուլին արտադրող բջիջների՝ օգտագործելով նմանակված օրգանների կամ արգանոիդների  արտադրության տեխնոլոգիան:Այս նախագծում մեզ հաջողվեց լաբորատորիայում արտադրել ինսուլին արտաթորող բջիջները և բարելավել այս արտադրությունը:

«Ռոյան» գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական կազմի անդամի  խոսքով, մենք կատարել ենք նախնական կենդական- լաբորատոր հետազոտություններ կամ նախակլինիկական հետազոտությունները և կատարելագործելով այս ուսումնասիրությունները,ֆինանսների ապահովման դեպքում,  կարող ենք մտնել մասսայական արտադրության փուլ, ,ապա իրականացնել կլինիկական փորձարկումներ:Սահմանափակ երկրներ, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ը  և սիոնիստական ​​ռեժիմը, սկսել են իրենց առաջին և երկրորդ փուլերի կլինիկական փորձարկումները 2020 թվականին, բայց դեռ չեն հասել բուժման գործընթացին:Այս բջջային թերապիան ներկայումս օգտագործվում է առաջին տիպի շաքարախտով հիվանդների   համար,որոնց արյան շաքարը չի կարգավորվում  ընդհանրացած  մեթոդներով,բայց  հուսով ենք, որ կենսաբժշկական տեխնոլոգիաների և հյուսվածքների ճարտարագիտության առաջընթացի շնորհիվ , կկարողանանք այդ բջիջները ներդնել պարկուճի մեջ և փոխպատվաստել այս տեսակի հիվանդներին:Այս կերպ մենք կարող ենք դիաբետով հիվանդների ենթամաշկային հյուսվածքին պատվաստել  ինսուլին արտազատող օրգանների նմանակը պատունակող  պարկուճ՝ նվազեցնելու կամ վերացնելու իմունո սպրեսիվ դեղամիջոցների օգտագործումը։Այս տեխնոլոգիան ,որի գիտությունը առկա է , կարող էբջջային թերապիայի գործընթացից բացի,օգտագործվել նաև շաքարախտի բուժման առումով դեղամիջոցներ հայտնաբերելու համար:

Այս նախագծի արդյունքները վերջերս հրապարակվել են երկու միջազգային հեղինակավոր ամսագրերում՝ Stem Cell Reviews and Reports եւ Cellular and Molecular Life Sciences-ում:

Ինսուլին արտադրող՝ենթաստամոքսային գեղձի նմանակված-օրգանների արտադրությունը

Ջրի սառցակալման  կետը մեկնարկային կետն է, որտեղ ջրի մոլեկուլները սկսում են սառչել:Առաջին փոփոխությունը տեղի է ունենում այն մոլեկուլների մեջ, որոնք մակերեսի վրա գտնվելով ցուրտ օդի ենթակա են և նրանց ձևավորած սառցե բյուրեղները, նույնպես խթանում են հարակից մոլեկուլներին  սառչել:Այս գործընթացը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև ամբողջ ջուրը վերածվի սառույցի:Ջրի յուրաքանչյուր կաթիլ կսառչի 0°C-մինչև -38°C կամ (-36.4°F) ջերմաստիճանում:Բայց նոր ուսումնասիրության ընթացքում հետազոտողները հաջողել են -44 °C-ում որոշ փոքր կաթիլներ պահել հեղուկ վիճակում:

Ըստ հետազոտողների ,հիմնական  կետը, մակերևույթի տեսակն է, որի հետ ջուրը շփվում է: Սառցե բյուրեղները հեշտությամբ ձևավորվում են կոշտ մակերեսների վրա, բայց ավելի փափուկ կապակցությունները , ինչպիսիք են ՝յուղերը կամ գելերը, ավելի երկար են դիմանում սառցակալմանը և ավելի փոքր կաթիլները կարող են հեղուկ մնալ նույնիսկ ավելի երկար, քան ավելի մեծ կաթիլները:Ավելի ճշգրիտ ուսումնասիրելու համար, թե ինչպես է ջուրը վերածվում սառույցի, այս նախագծի հեղինակ Հադի Ղասեմին ,Հյուսթոնի համալսարանի հետազոտողների համագործակցությամբ ,իր փորձարկման համար, սովորական 100 նանոմետրանոց կաթիլների փոխարեն օգտագործեց երկու նանոմետրանոց ջրի կաթիլներ:Դրա համար գիտնականները ջուրը պահել են ՝ անոդացված ալյումինի օքսիդից պատրաստված թաղանթի ծակոտիներում:

Նանո մասնիկները շրջապատված էին օկտանային յուղով՝ մակերեսային կցորդը  «փափուկ» պահելու համար։Հետազոտության հեղինակ Հադի Ղասեմիի խոսքով,նանոմետրի մասշտաբով մի քանի կաթիլ ջրի սառեցման ջերմաստիճանը փոխելու փորձարարական հետազոտությունը չլուծված մարտահրավեր է, մենք հաջողել ենք  ուսումնասիրել ջրի կաթիլների սառեցման գործընթացը միկրոն մասշտաբից մինչև 2 նանոմետր:Այս բացահայտումը կարող է օգնել մշակել նոր մեթոդներ՝ նվազեցնելու սառույցի ձևավորումը ինքնաթիռներում հողմային տուրբիններում և այլ կենսական  ենթակառուցվածքներում:Այս մեթոդը կարող է նաև հանգեցնել սննդամթերքի սառեցման համակարգերի բարելավմանը կամ նոր սարքերի արտադրությանը՝ մարմնի հյուսվածքները սառեցված պահելու համար՝ առանց դրանք վնասելու:

Իրանցի հետազոտողը ջուրը  հեղուկ է պահել  սառցակալման կետից ցածր

Անցյալ շաբաթ Իրանում ականատեսը եղանք գեղարվեստական ​​մի շարք նվաճումների։

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական ​​խորհրդի 39-րդ Գլխավոր ասամբլեան, և  նշանակվել են գործադիր խորհրդի նոր նախագահն ու անդամները։Այս շրջանում, առաջիկա երկու տարվա համար խորհրդի նախագահ է ընտրվել Եվրոպայի կոմպոզիտորների միության նախագահ Ալֆոնսո Կարաբոդան:Իրանցի հետազոտող և հրատարակիչ Արդավան Ջաֆարյանը, ով այս ընտրություններում աուդիո ստեղծագործությունների պրոդյուսերների արհմիության  թեկնածու էր, երկրորդ անգամը լինելով  ընտրվեց, որպես Գործադիր խորհրդի գլխավոր անդամներից մեկը հաջորդ երկու տարիների համար և ներառվեց այս խորհրդի կազմում։Մյուս անդամները  ընտրվեցին Բելգիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իռլանդիայից, Կամերունից, Նորվեգիայից և Լիբանանից։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտական ​​խորհուրդը հիմնադրվել է 1949 թվականին և ունի ավելի քան 177 անդամ 150 երկրներից։Այս խորհրդի հիմնական աշխատանքը՝ երաժշտության ոլորտում իրավական պաշտպանության ռազմավարությունների հաստատումը և երաժշտության հիմնական իրավունքների զարգացումն է՝ կառավարությունների, օրենսդիր կազմակերպությունների և համաշխարհային երաժշտական ​​ակտիվիստների մակարդակով և այն  գործում է, որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական մարմին և կենտրոնակայանը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շենքում՝ Փարիզում:

Իրանական երաժշտության հետազոտող և կոմպոզիտոր Սոհեյլ Սալիմզադեն ,Հարավային Կորեայի Սեուլում կայացած Re-Creative փառատոնում նվագախմբային բաժնում ներկայացվել է որպես հաղթողներից մեկը՝ իր «Թաբարեստանի ռապսոդիա» ստեղծագործությամբ։Այս փառատոնը ձևավորվել է տարբեր երկրների և մշակույթների դասական կամ ֆոլկլոր  ստեղծագործությունների վերստեղծման և մեկնաբանման նպատակով, որին մասնակցել են ավելի քան 150 մասնակիցներ տարբեր երկրներից։

Սոհեյլ Սալիմզադեն այն կոմպոզիտորներից, գործիքավորողներից և երաժիշտներից է, ով իր երաժշտությունը սկսել է ջութակով Բաբակ Շահրաքիի մոտ և բացի ջութակ սովորելուց, այս արվեստագետի  մոտ  շարունակեց սովորել կոմպոզիցիայի և գործիքավորման հիմունքները։24 տարեկանում Սալիմզադեն թողարկեց իր առաջին պաշտոնական ալբոմը՝ «Սարի Գելին»-ը՝ համագործակցելով  մի քանի արվեստագետների հետ, ինչպիսիք են՝ Ռամիզ Ղոլիևը, Էըթեբար Ղասեմբիելին, Վահիդ Ասադոլլահին և Նասեր Ռահիմին։

Թանկագին բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: