Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում (69)
https://parstoday.ir/hy/radio/world-i169330-Սրբազան_պաշտպանության_8_ամյա_հերոսապատման_վերընթերցում_(69)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Վալֆաջր 8 ռազմական գործողության ընթացքում Իրաքի բանակին հանկարծակիի բերելու մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2022 08:08 Asia/Tehran

Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում խոսելու ենք Վալֆաջր 8 ռազմական գործողության ընթացքում Իրաքի բանակին հանկարծակիի բերելու մասին:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Վալֆաջր 8 բարդ ու հաջողած գործողության մասին: Այս գործողությունը այն աստիճան հանկարծակիի բերեց Իրաքի բանակին, որ այդ բանակը ռազմական տրամաբանության տեսանկյունից բացառում էր Ֆավ թերակղզում ռազմական գործողություն իրականացման հնարավորությունը: Վալֆաջր 8 ռազմական գործողությունից հետո ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Իրաքի բաասական բանակի հետախուզական բաժինները արբանյակային ու օդային լուսանկարների օգնությամբ և Իրանի գործունեության դիտարկմամբ հասել էին այն եզրակացության, որ ապացույցներն ու փաստերը վկայում են Ֆավի ու Ռաաս Ալ-Բիշեի տարածքներում իրանական ուժերի կողմից լայնածավալ գործողության հավանականության մասին: Սակայն հաշվի առնելով ռազմական տրամաբանությունը Իրաքյան բանակի հրամանատարները Արվանդ գետի վրա առանց բազում կամուրջներ ունենալը ու նույնպես հարձակվող ուժերի նախապատրաստական դժվարությունները բացառում էին այդ գետից անցնելու հնարավորությունը և լայնածավալ հարձակման իրականացումը: Նրանք այս կարգի գործողության իրականացումը համարում էին մեծ ինքնասպանություն և հիմնական սխալ Իրանի համար: Վալֆաջր 8 ռազմական գործողությունից մի քանի օր առաջ Իրաքի բաասական բանակի մի քանի բարձրաստիճան հրամանատարներ այցելել էին Ֆավի տարածաշրջան և Իրանի ինժեներական գործունեությունը և Արվանդ գետի պայմանները դիտարկելուց հետո հասել էին այն եզրակացության, որ Արվանդ գետից անցնելու դժվարությունները այնքան շատ են, որ իրանցիների կողմից ծավալուն հարձակումն անհավանական էր թվում: Հետևաբար կարելի է այնպես եզրակացնել, որ թշնամու հանկարծակիի գալու հիմնական գործոնը այդ ժամանակահատվածում Իրաքի բաասական բանակի շտաբի կողմից Իրանի ռազմավարության ճիշտ չընկալելն էր և նույնպես Իրանի ծավալուն ծրագրավորումները մի լիարժեք հաջողած գործողություն իրականացնելու համար: Մինչև գործողության առաջին օրերը Իրաքի բանակը ենթադրում էր, որ հիմնական գործողությունը կատարվելու է Հուրի տարածաշրջանում և Մաջնուն կղզիներում և Ֆավի գործողությունը միայն մի խաբկանք օպերացիա է: Այդ պատճառով էլ շուրջ երեք օր Վալֆաջր 8 օպերացիայի մեկնարկից հետո օդային հարձակումները կենտրոնացված էին Հուր և Մաջնուն կղզիների վրա: Ֆավ գործողությունից հետո Իրաքի ԱԳ նախարար Թարիղ Ազիզը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից տրամադրված արբանյակային լուսանկարները Աբադանի կղզու և Արվանդ գետի արմավենիների պուրակի կողմը մուգ էին և այդ լուսանկարներով հնարավոր չէր այս շրջանում իրանական ուժերի կենտրոնացվածությունը և մի օպերացիայի փաստերն ու ապացույցները նկատել:

Ֆավ տարածաշրջանի արբանյակային լուսանկարը

Վալֆաջր 8 ռազմական օպերացիայի ընթացքում Իրաքի բաասական բանակի 26-րդ դիվիզիայի զորակայանը նվաճելուց հետո ձեռք բերված փաստաթղթերի մեջ գտնվել էր Իրաքի բաասական բանակի 111-րդ բրիգադի կողմից այդ երկրի բանակի 7-րդ կորպուսի հրամանատարին գրված նամակը, որի մեջ բրիգադի հրամանտարը իր զեկույցի մեջ գրել էր, որ իրանական 400 լոդեր, բոլդոզեր և բեռնատար մեքենաներ ինժեներական աշխատանքն են իրականացնում Արվանդ գետի շրջակայքի արմավենիների պուրակների մեջ: Նա նշելով Իրանի զինվորների տարբեր գործողությունների դիտարկման արդյունքում ձեռք բերված փաստերի ու ապացույցների մասին հասել էր այն եզրակացության, որ իրանցիներն ուզում են այս տարածաշրջանում ռազմական օպերացիա իրականացնել: Բայց 7-րդ կորպուսի հրամանատար Մահեր Աբդուլ Ռաշիդն իր պատասխան նամակում գրել է, որ իրանցիները ցանկանում են մեզ խաբել Աբադանի և Ֆավի շրջաններում և  դու առավել վախ մի՛ սերմանիր զինված ուժերի սրտում, մենք ավելի լավ գիտենք, թե Իրանը որտեղ է օպերացիա ուզում իրականացնել: Ֆավի գրավումից հետո, որը տեղի ունեցավ իրաքյան բանակի անսպասելիության գագաթնակետին, իրաքցի հրամանատարները ձգտում էին իրանական զինվորներին հետ մղել իրենց նախկին դիրքերը, նախքան այն, որ նրանք կտեղակայվեին և կամրացնեին իրենց պաշտպանության գծերը: Այս համատեքստում գործողության չորրորդ օրը Իրաքի գվարդիան ներխուժել է հակամարտության տարածք՝ չունենալով նոր պայմանների մասին անհրաժեշտ գիտելիքներ։ Սադամի վարչակարգի նախագահական գվարդիան՝ Իրաքի ամենաուժեղ և լավագույն ստորաբաժանումը, որը պատրաստ էր հակահարված տալ իրանական ուժերին, իրանցի մարտիկներին տեսել էր իրենց պաշտպանական գծում և մեծ ու ծանր պարտություն էր կրել մեծ կորուստներ էր ունեցել։ Մեծ զոհերն ու շփոթությունը պատճառ դարձան, որ Գվարդիայի դիվիզիան նահանջեց առավոտյան ժամերին  տեղի ունեցած ապարդյուն մի բախումից հետո: Գվարդիայի դիվիզիայի նահանջից հետո Իրաքի հրամանատարները հրամայեցին քիմիական փամփուշտներ արձակել իրենց դիրքերի ուղղությամբ, բայց այս անգամ քիմիական փամփուշտը պատահաբար պայթեց գվարդիայի դիվիզիայի երկու բրիգադների միջև: Այս դեպքից հետո Իրաքի նախագահական գվարդիայի սարսափահար ստորաբաժանումը բազմիցս օգնություն է խնդրել։ Բայց քանի որ նրանք պաշարված էին, օգնությունը հնարավոր չէր։ 7-րդ կորպուսի միակ օգնությունը 433-րդ բրիգադն ուղարկելն էր: Մի գումարտակի ոչնչացմամբ նրանք նույնպես դիմեցին փախուստի: Նախագահի գվարդիայի 4-րդ բրիգադի հրամանատարը կրակի և իր ստորաբաժանման վիճակի մասին իր  վերադասին զեկուցել է.«Մեր վիճակը շատ վատ է ու ծանր, հրետանային կրակը շատ արդյունավետ է մեզ վրա ու րոպեների հաշվարկով զոհերն ավելանում են, մենք այս պահին մեր դիրքերում դիմադրում ենք, բայց եկեք մեզ օգնության»։ Նա հավելում է.«Մենք բոլոր կողմերից  շրջապատված ենք թշնամու կողմից։ Մեզ զրահապատ բրիգադ է պետք՝ ճանապարհ բացելու համար։ Այս միջոցառումը պետք է արագ կատարվի: 26-րդ դիվիզիայի հրամանատարին ասեք, որ մեքենայացված գումարտակ ու հրետանի ուղարկի մեզ աջակցելու համար։ Պետք է ափամերձ ճանապարհից 3-րդ և 4-րդ բրիգադի համար ուժեր ուղարկեք, թեև դա թանկ կարժենա»։ Գվարդիայի դիվիզիայի հրամանատարը իպատասխան նշել էր.«Դուք պատերազմ ու փախուստ մեթոդով դուրս եկեք պաշարումից, քանի որ այդ լուրը մինչև Բաղդադ տարածվել է: Եթե կարող եք ձեր բրիգադի անունը բարձր պահեք և վերադարձեք մենք ոչ մի գործ անել չենք կարող»: Այս հրամանից հետո, որ խնդրանքի ու հորդորի էր նմանում Իրաքի նախագահական գվարդիայի մնացած մասը անհուսորեն սկսեց իր աշխատանքը և մի ժամ տևած մարտերից հետո կեսօրից հետո ժամը 3-ի մոտ, 16 ժամ տևած մարտերից ու պաշարումից հետո նրանք կարողացան փրկվել: Սակայն միայն սակավաթիվ ուժեր կարողացան փախչել, քանի որ մեծ մասը կամ սպանվել կամ էլ վիրավորվել էին և դիակներն ու խոցված տանկերը ծածկել էին ստրատեգիական մայրուղու շրջակայքը:

ԻԻՀ-ի գործող գումարտակների հրամանատարներից մեկն այս առնչությամբ ասում է.«Երբ հասանք թշնամուն, երբ միացված էին բաասական թշնամու լուսավորողներն ու լուսարձակները, մենք բացահայտեցինք նրանց կուտակումները և այդպիսով թափանցեցինք շրջանի դատարկ տարածքներով, իսկ նախագահական գվարդիայի յուրաքանչյուր խմբի համար, որը հանգստանում էր առանց խրամատների և տանկերի ապաստանի տակ տեղակայեցին գումարտակի ուժերից մի խումբ»: Մինչ Գվարդիայի դիվիզիան հանգստանում էր՝ հաջորդ առավոտ իրանական զինվորների դիրքերի վրա հարձակկվելու համար, երեք առանցքներից սկսվեց նախագահական գվարդիայի վրա հարձակումը։ Հարձակումն այնքան անսպասելի էր, որ նրանք իվիճակի չեղան ամենափոքր արձագանքի։ Իրաքի նախագահական գվարդիայի ոչնչացման մասին լուրը լայն ու մտահոգիիչ արձաքանք գտավ նաև արևմտյան լրատվամիջոցներում»: Այս մասին  Washington Post-ը գրել էր.«Արևմտյան դիտորդները, ովքեր հետևում էին հինգուկես տարի շարունակվող Իրանա-իրաքյան պատերազմին, կարծում էին, որ Իրանի կողմից Ֆավի դեմ ցամաքային, ծովային և օդային  հանկարծակի հարվածի հետևանքով իրաքյան բանակից սպանվել և վիրավորել է ավելի քան 10,000 զինծառայող: Նույնպես Իրաքի բանակի ամենահզոր ստորաբաժանումներից մեկը համարվող նախագահական գվարդիան ծանր պարտություն է կրել»: Ֆավում իրանական զինված ուժերի ներկայության արդյունքը եղավ Բաղդադի իշխանության թուլացումն ու անկայունությունը ու նույնպես Իրաքի բանակի թուլությունն ու անկարողությունը: Նոր իրավիճակի առաջացում մի բան չէր, որ բաասական թշնամին կարողանար անտեսել այն և այդ իսկ պատճառով Իրաքի բանակի իրարահաջորդ օդային ու ցամաքային ճնշումները կանխատեսելի էին: Միջանկյալ ժամանակահատվածում, երբ նոր գծեր պետք է վերանորոգվեին Սադամի վարչակարգը հույս ուներ ճանապարհ հարթել Ֆավի վերահսկման համար՝ իր համապարփակ շարժումներով: Բացի այդ, Ում Ալ-Ղասր նավահանգստի սպառնալիքը Սադամի վարչակարգի նոր խնդիրների մի մասն էր, որը պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկվեր այն ապագայում պահպանելու համար։ Ամեն դեպքում, հաշվի առնելով տարածաշրջանի հատուկ դիրքը և իրանական ուժերի տեղակայումն բաասական բանակի կրած կորուստները, իրաքյան ռեժիմին, ստիպեցին մի քանի քայլ ձեռնարկել Ֆավը հետ վերցելու համար: Գործողություններ, որոնք հանգեցրին Սրբազան պաշտպանության ութ տարիների ընթացքում գրաված տարածքների կայունացման համար իրականացվող ամենաերկարարտև գործողությանը: Առաջնագծի ռմբակոծումն ու կամուրջների ավերումը առաջին քայլերից էին։ Հաշվի առնելով, որ իրանական մի քանի դիվիզիաների և բրիգադների մատակարարումը շատ դժվար էր աղմկող, հորդառատ և վայրի Արվանդ գետի պատճառով, Սադամի վարչակարգը կարծում էր, որ Իրանական ուժերի հետին ու լոգիստիկանա ստորաբաժանումների և կամուրջների վրա մեծածավալ կրակ տեղացնելով կարող է ճնշել Իրանի պաշտպանական գծերը և վերջիններիս ստիպել դիմել նահանջի: Երկրորդ փորձը իրանական ուժերի վրա ճնշում գործադրելու ծանր ու շարունակական հակահարձակումն էր։ Ֆավը հետ վերցնելու համար Սադամի երրորդ քայլը քիմիական զենքի համատարած օգտագործումն էր, այս մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ հաղորդման ընթացքում։