Ընտելանանք (11)
https://parstoday.ir/hy/radio/world-i175662-Ընտելանանք_(11)
Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2022 06:07 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

 

Անձնական աճի և զարգացման ուղիներից մեկը ժամանակի կառավարումն է: Անկասկած, ժամանակն ու հնարավորությունը մարդ արարածի համար ամենամեծ ու եզակի կապիտալն է, որը կարելի է օպտիմալ կերպով օգտագործել բոլոր բնագավառներում, և հասնել նյութական ու հոգևոր բարձրագույն աստիճանների։

Ղուրանում ժամանակն այնքան հարգված է, որ կարծես արժեքների գագաթնակետին է և առաքինությունների մայրը: Աստված Ղուրանում ասում է. «Վալ-Ասր. երդվում եմ ժամանակին»: «Ասր» նշանակում է ժամանակ: Այս այայի մեկնաբանության մեջ՝ Ժամանակը հենց նույն պահն է: Ղուրանում այն, ինչ վատնում է ժամանակը, նշվում է որպես  կեղծիք, ավելորդություն և ընդհանրապես՝ իզուր ու անհեթեթ, և մեղադրվում է, քանի որ ոչնչացնում է կյանքի բարձրագույն կապիտալը, և առողջ ապրելակերպի դեմ ուղղված պատուհաս է։ Հավատքով մարդու բնորոշման մասին Աստված ասում է.«Հավատացյալները խուսափում են ունայն գործերից»: Աստված նաև ասում է «Հարության ժամանակ ամբարիշտներն ու ժամանակ վատնողները կվնասվեն»:

Աստված ասում է.««Պետք է վախենալ այն ​​օրվանից, երբ մարդն իզուր ասի, վայ ինձ այն ավելորդությունների ու թերությունների համար, որ արել եմ Աստծուն հնազանդվելիս»։ Այնպես որ մարդիկ  լացակումած գոռում են, որ պետք է վերադառնանք աշխարհ, ժամանակն օգտագործենք, բայց իրենց ասվում է՝ մենք ձեզ երկար կյանք ու ժամանակ էինք տվել, ինչո՞ւ չօգտագործեցիք։ Դժոխայինները աղաղակում են, Տե՛ր մեզ դժոխքից հանիր՝ արդար գործեր անենք, բացի այն, ինչ մենք արեցինք: Նրանց ի պատասխան ասվում է  միթե ձեզ այսքան ժամանակ չե՞նք տվել։ Այնպես որ, ով խրատվում է, ընդունի խրատները, և մի՞թե աստվածային զգուշացնողը չի եկել ձեզ մոտ: Հիմա համտեսեք աստվածային պատիժը, որովհետև կեղեքողներին օգնական չկա»։

Այսօրվա բազմազբաղված կյանքում ժամանակն առավելագույնս օգտագործելը շատերի համար անհրաժեշտ է և թերևս դժվար է դարձել: Ժամանակի կառավարումը անձնական նպատակներն առաջ տանելու և ուսման կամ անձնական հաջողության հասնելու հիմնական գործոններից մեկն է: Մարդիկ տարբեր պատճառներով բախվում են ժամանակի սղության հետ և արդյունքում նրանց մոտ առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Ահա թե ինչու էական է սովորել, թե ինչպես կառավարել ժամանակը: Ժամանակի կառավարում նշանակում է կառավարել ձեր ժամանակը, որպեսզի առավելագույն օգուտ քաղեք դրանից: Ժամանակը բաժանեք այնպես, որ կատարեք ձեր ուզած բոլոր աշխատանքները գերազանց որակով։ Երբ դուք ունեք քիչ ժամանակ և շատ աշխատանք, այս հմտությունը կօգնի ձեզ խելամտորեն օգտագործել այդ ժամանակը։

Ժամանակի կառավարում, բացի որ մեզ կօգնի արդյունավետորեն օգտագործել այս  սահմանափակ ռեսուրսը այլ այն ունի առավելություններ: Կարգավորումը, կառավարումը և ժամանակ խնայելը այս առավելություններից մեկն է: Ամենօրյա առաջադրանքների և գործողությունների ժամանակացույցը անպայման կօգնի մեզ միաժամանակ կառավարել ժամանակը,և  այդպիսով խնայել ժամանակը և այն նաև թույլ է տալիս մեզ անել ուրիշ գործերը, և մենք կարող ենք  ժամանակի կտրվածքով անել առավելագուն աշխատանքը:

Ծրագիր և ժամանակացույց ունենալը կօգնի ձեզ ազատվել ժամանակին գործերը կատարելու մտահոգություններից և ավելի քիչ սթրես ունենալ: Գործերն ավարտին հասցնելու պատրաստակամությունն ու կարողությունը ժամանակի կառավարման ևս մեկ առավելություն է: Երբ դուք լավ օգտագործում եք ժամանակի կառավարումը և ունեք ժամանակացույց՝ գործերը կատարելու համար, դուք գիտեք, թե ինչ պետք է անեք ամեն օր և  կստանաք անհրաժեշտ պատրաստվածություն և գործեր անելու ունակություն և դուք առաջ կշարժվեք, որպեսզի հասցնեք ամեն ինչի, և այս պատրաստակամությունն ու կարողությունը ձեզ հոգեկան անդորր, վստահություն և հաջողություն կպարգևեն:

Ժամանակի կառավարման մեկ այլ առավելությունն այն է, որ դուք կարող եք ժամանակին կատարել գործերը և նվազեցնել ձեր կատարած աշխատանքի ծավալը: Ժամացույցի համաձայն՝ մենք հետևում և կատարում ենք  աշխատանքների մեծ ծավալի պատճառով հետաձգվաձ և ձգձգված աշխատանքները։ Այս պրակտիկան օգնում է բարելավել մեր ընդհանուր աշխատանքը և ամենօրյա գործունեությունը և  մենք չենք տեսնի աշխատանքի ու չկատարված գործունեության աճող ծավալը։

Ժամանակացույցը մեզ թույլ է տալիս ավելի լավ վերահսկել այն, ինչ մենք պետք է անենք: Մենք կարող ենք առաջնահերթություն տալ և բաժանել աշխատանքները՝ վերահսկելով և գնահատելով, ինչպես նաև վերանայել և վերահսկել կատարված աշխատանքը կամ այն ​​աշխատանքը, որը մենք պետք է անենք: Մենք նաև լիովին տեղյակ կլինենք կատարված աշխատանքների և անելիքների և մասին և մենք գիտակցաբար կորոշենք երբ ինչ անել, ինչ որակով ու քանակով։ Աշխատանքի արդյունավետությունը ժամանակի կառավարման ևս մեկ առավելություն է: Օգտավետությունը արդյունավետությունն է, երբ մենք օգտագործենք ժամանակի գրաֆիկը, մենք անպայման կդառնանք արդյունավետ մարդիկ և մեր աշխատանքի արդյունավետությունն ավելի բարձր կլինի։ Մենք գործելու ենք արդյունավետ, և դա կլինի հեշտ և արագ ճանապարհ ցանկալի նպատակներին հասնելու համար։ Մենք նույնպես արագ  կշարժվենք դեպի նպատակները և ոչ մի կերպ չի ընդհատվի գործունեությունը։

Ժամանակի կառավարման դեպքում մեր աշխատանքներում ավելի քիչ շփոթություն, ափսոսանք և  ձգձգում կլինի:

Պլանավորելով գործողությունները և աշխատանքի ու կյանքի նպատակասլացությունը՝ մենք չենք տառապի հիասթափությունից, ափսոսանքից, ժամանակի վատնումից և աշխատանքի ձգձգումից: Նաև աշխատանքային գրաֆիկ ունենալով՝ կկանխենք ժամանակի և գումարի վատնումն ու աշխատանքային  գերծանրաբեռնվածությունը, իսկ արդյունքում կկանխենք  աշխատանքում ձախողվելուց։ Գործեր անելու ժամանակացույց ունենալն ինքնաբերաբար պաշտպանում է մեզ աշխատանքների ընդհատման համար զղջալուց:Եվ կոնկրետ ընթացակարգով մենք գործերը կանենք լավագույն և արժանավոր ձևով։ Ժամանակի կառավարման դեպքում դուք ավելի քիչ ժամանակ եք վատնում աննշան գործերի վրա, ինչը հանգեցնում է ավելի շատ հնարավորությունների օգտագործմանը: