Խինդ ու խրատի ծաղկաստանում( 8. Ութերորդ գլուխ, հեքիաթ համար՝ 71, նախանձ)
Նախանձ մարդը միշտ տառապում է, և տառապանքը մարդուն տանում է դեպի մահ:
Իրանցի մեծ բանաստեղծ Սաադիի ծննդյան թվականը ներկայացվում է հիջրեթի 600-615 թվականների միջև ընկած ժամանակահատվածը:
Երիտասարդ տարիքում Սաադին Բաղդադի ռազմական վարժարանում ուսումանսիրել է գրականություն, մեկնություն, իրավագիտություն, աստվածաբանություն, իմաստություն։ Այնուհետև նա մեկնել է Սիրիա, Մարոկկո, Եթովպիա և Հեջազ, իսկ Շիրազ վերադառնալուց հետո գրել է իր գլուխգործոցները։
655թ Սաադին հեղինակել էր իր «Բուստան» պոետական տրակտատը իսկ 656 թ «Գոլսեստան» ստեղծագործությունը: Սաադին հեղինակել է նաև ղասիդեներ, քառյակներ, բանաստեղծություններ, գազելներ, ռուբայիներ և արաբերեն հոդվածներ: Նա վախճանվել է 690-694 թվականներ միջև ընկած ժամանակահատվածում Շիրազում և թաղվել այնտեղ։
Սաադիի ստեղծագործություններն անքան շատ են թարգմանվել եվրոպական լեզուներով, որ կարելի է ասել, եվրոպացիներն Իրանի գրականությունը ճանաչում են Սաադիի բանաստեղծությունների միջոցով:
Այսօր ձեզ կպատմենք մեկ այլ գեղեցիկ հեքիաթ Սաադիի «Գոլեստան» գրքից: Այն պատմում է նախանձ մարդու մասին և ասում, որ նախանձ մարդուն մնում է միայն տառապանքը որը նրան ուղեկցում է մինչև կյանքի վերջ:
----
Սաադին պատմում է. «Մի իմաստուն ու հասկացող մարդու տեսա իր տանը, որն իր ուշիմության շնորհիվ գրավել էր շահերի ուշադրությունը: Քաղաքի իմաստուններն ասում էին, որ ուժը խելքի ու արվեստի մեջ է, ոչ թե հարստության: Այս մարդու հասակակիցները նախանձում էին նրան, մեղադրում դավաճանության մեջ ու նույնիսկ փորձում սպանել, սակայն դա նրանց չհաջողվեց: Թագավորը նրան հարցրեց իր նկատմամբ թշնամության պատճառի մասին:
Մարդն ասաց. «Ես բոլորի հետ բարի էի ու փորձում էի արժանանալ նրանց գոհունակությանը, բացի նախանձ մարդուց, ով չէր բավարարվում և ցանկանում էր որ ես կորցնեմ ձեզ մոտ ունեցած իմ հեղինակությունը: Ես կարող եմ անել ամեն ինչ, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ: Սակայն նախանձի հետ ոչինչ անել չեմ կարող, քանի որ նախանձը մարդուն տանում է դեպի մահ»:
Սաադիի այս պատմութունը մեզ հիշեցնում է, որ նախանձը արգահատելի առանձնահատկություն է և ինչպես ասում է պարսկերեն ասացվածքը, Նախանձը երբեք չի հանգստանում:

-------------
Պատմող.Ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ այս գեղեցիկ պատմության կիրառությունը տեսա իմ կյանքում:
Մեր թաղամասում ապրում էին ամուսիններ: Հարևաններն ամեն օր լսում էին, թե ինչպես է կինը բողոքում ամուսնուց, անընդհատ նախանձում ու հիշեցնում ուրիշների, և նույնիսկ իր հարևանների ունեցածն ու լացում: Նրա ձայնը միշտ լսվում էր թաղամասում: Մի օր հարևանի կինը եկավ մեր տուն և նայեց տան ներսը: Մենք նոր էինք փոխել բազմոցներն ու հեռուստացույցը: Ես նրա աչքերում նկատեցի նախանձը: Մայրս նրան ասաց, որ մեկ շաբաթ արձակուրդ ենք մեկնելու և եթե նա կարող է, ուշադիր լինի մեր տանը: Մյուս օրը մենք մեկնեցինք ճամփորդության: Ճանապարհին հայրս հիշեց, որ գործիքների տուփը մոռացել է տանը և մենք վերադարձանք այն վերցնելու: Երբ ներս մտանք, տեսանք, որ տան դուռը բաց է, իսկ երբ մտանք տուն, այնտեղ ամեն ինչ խառնված էր: Հեռուստացույցը կոտրված էր իսկ բազմոցները՝ պատառոտված: Մենք զարմացած նայեցինք չորսբոլորը և լսեցինք մորս ձայնը.
-Ինձ բաց թող, ինձ բաց թող:
-Ինչո՞ւ քեզ բաց թողնեմ, փախչում էիր: Հրաևաններ, օգնեք, մեր տուն գող է մտել:
Երբ դուրս եկանք բակ, տեսանք, որ մայրս բռնել էր հարևանուհու ոտքից, որը փորձում էր պատով փախչել:
- Դու նոր հեռուստացույց ու բազմոցներ էիր գնել: Ես չդիմացա:
- Դու էլ ունես բաներ որ ես չունեմ: Ուրեմն պետք է քեզ նախանձե՞մ:
- Ոտքս բաց թող: Ես ի՞նչ ունեմ, որ դու չունես:
- Դու մաքուր ու կոկիկ կին ես և ես երեխաներիս միշտ քեզ օրինակ եմ բերում:
- Խնդրում եմ, բաց թող ոտքս:
- Ինքդ խոստովանում ես, որ պատռել ես բազմոցներս ու կոտրել հեռուստացույցս:
- Հիմա ես ի՞նչ անեմ
- Եթե չես ցանկանում, որ ամուսնուդ այդ մասին պատմեմ, տունն ինձ հանձնիր այնպես, ինչպես նախկինում էր:
Պատմող.Հարևանի կինն այդ օրը մինչև ուշ երեկո մնաց մեր տանը և կարգի բերեց այն: Հետո նրանք մորս հետ գնացին շուկա, որտեղից գնեցին պաստառ և պաստառապատեցին բազմոցները: Այնուհետև նրանք գնացին մեկ ուրիշ խանութ, որտեղից ապառիկով գնեցին հեռուստաուցյց, որի գումարը պիտի վճարեր հարևանի կինը:
- Նախանձն ինձ կորստից բացի այլ բան չբերեց:
- Նախանձը քեզ սովորեցրեց, որ բացի հոգեկան ցավից, կարող ես նաև կրել ֆինանսական կորուստ:
- Ուզում եմ քեզ մի բան ասել:
- Լսում եմ:
- Մենք որոշել ենք վաղը գնալ ճամփորդություն:
- Հանգիստ եղիր, այս անգամ ուշադիր կլինեմ տանդ:
- Այո, այդ առումով հանգիստ եմ: Բայց ուզում էի քեզ հրավիրել միանալ մեզ, որպեսզի տրամադրությունդ փոխվի:
Պատմող.Հաջորդ օրը, հարևանուհին իր ամուսնու հետ միացան մեզ և մենք մեկ շաբաթով մեկնեցինք ճամփորդության: Երբ վերադարձանք, դրանից հետո կնոջ ձայնն այլևս չէր լսվում ու նա այլևս չէր նախանձում:
----
Հաղորդավար.Նախանձն ապականում է հավատքը: Քանի որ նախանձ մարդը կարծում է թե Աստված ներողամիտ չէ և Նրա գործերն արդար չեն: Իսկ դա վնասում է հավատքին:
Նախանձի պատճառով մարդն ունենում է հոգեկան ու հոգեբանական խնդիրներ, նա հանգսիտ չի լինում, մեկուսանում է ու կորցնում ընկերներին: Նախանձ մարդը դադարում է առաջ գնալ, քանի որ իր էներգիան ծախսում է նախանձի դեմ պայքարելով:
Այս պատմությունից հասկանում նք, որ չպետք է նախանձել, քանի որ նախանձը մարդու համար դժվարություններ է ստեղծում: Նախանձ մարդիկ հարցականի տակ են դնում ուրիշների արժեքն ու կարողությունները՝ հանուն իրենց բավարարվածության: Նրանք մեղադրանքներով ու վատ խոսքերով նվաստացնում են ուրիշներին, ինչը հասարակության մոտ դժգոհություն է առաջացնում: Խանդոտ մարդիկ պատրաստ են հակառակորդին ոչնչացնելու համար նույնիսկ իրենք իրենց ոչնչացնել: