Խինդ ու խրատի ծաղկաստանում( 8. Ութերորդ գլուխ, հեքիաթ համար՝ 71, նախանձ)
https://parstoday.ir/hy/radio/world-i176268-Խինդ_ու_խրատի_ծաղկաստանում(_8._Ութերորդ_գլուխ_հեքիաթ_համար_71_նախանձ)
Նախանձ մարդը միշտ տառապում է, և տառապանքը մարդուն տանում է դեպի մահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2022 08:23 Asia/Tehran

Նախանձ մարդը միշտ տառապում է, և տառապանքը մարդուն տանում է դեպի մահ:

Իրանցի մեծ բանաստեղծ Սաադիի ծննդյան թվականը ներկայացվում է հիջրեթի 600-615 թվականների միջև ընկած ժամանակահատվածը:

Երիտասարդ տարիքում Սաադին Բաղդադի ռազմական վարժարանում ուսումանսիրել է գրականություն, մեկնություն, իրավագիտություն, աստվածաբանություն, իմաստություն։ Այնուհետև նա մեկնել է Սիրիա, Մարոկկո, Եթովպիա և Հեջազ, իսկ Շիրազ վերադառնալուց հետո գրել է իր գլուխգործոցները։

655թ Սաադին հեղինակել էր իր «Բուստան» պոետական տրակտատը իսկ 656 թ «Գոլսեստան» ստեղծագործությունը: Սաադին հեղինակել է նաև ղասիդեներ, քառյակներ, բանաստեղծություններ, գազելներ, ռուբայիներ և արաբերեն հոդվածներ: Նա վախճանվել է 690-694 թվականներ միջև ընկած ժամանակահատվածում Շիրազում և թաղվել այնտեղ։

Սաադիի ստեղծագործություններն անքան շատ են թարգմանվել եվրոպական լեզուներով, որ կարելի է  ասել, եվրոպացիներն Իրանի գրականությունը ճանաչում են Սաադիի բանաստեղծությունների միջոցով: 

Այսօր ձեզ կպատմենք մեկ այլ գեղեցիկ հեքիաթ Սաադիի «Գոլեստան» գրքից:  Այն պատմում է  նախանձ  մարդու մասին և ասում, որ նախանձ մարդուն մնում է միայն տառապանքը որը նրան ուղեկցում է մինչև կյանքի վերջ:

----

Սաադին պատմում է. «Մի իմաստուն ու հասկացող մարդու տեսա իր տանը, որն իր  ուշիմության շնորհիվ գրավել էր շահերի ուշադրությունը: Քաղաքի իմաստուններն ասում էին, որ ուժը  խելքի ու արվեստի մեջ է, ոչ թե հարստության: Այս մարդու հասակակիցները նախանձում էին նրան, մեղադրում դավաճանության մեջ ու նույնիսկ փորձում սպանել, սակայն դա նրանց չհաջողվեց: Թագավորը նրան  հարցրեց իր նկատմամբ թշնամության պատճառի մասին:

Մարդն ասաց. «Ես բոլորի հետ բարի էի ու փորձում էի արժանանալ նրանց գոհունակությանը, բացի նախանձ մարդուց, ով չէր բավարարվում և ցանկանում էր որ ես կորցնեմ ձեզ մոտ ունեցած իմ հեղինակությունը: Ես կարող եմ անել ամեն ինչ, որպեսզի որևէ մեկին չվիրավորեմ: Սակայն նախանձի հետ ոչինչ անել չեմ կարող, քանի որ  նախանձը մարդուն տանում է դեպի մահ»:

Սաադիի այս պատմութունը մեզ հիշեցնում է, որ նախանձը արգահատելի առանձնահատկություն է և ինչպես ասում է պարսկերեն  ասացվածքը, Նախանձը երբեք չի հանգստանում:

------------- 

 

Պատմող.Ես ձեզ կպատմեմ այն օրվա մասին, երբ այս գեղեցիկ պատմության կիրառությունը տեսա իմ կյանքում:

Մեր թաղամասում ապրում էին ամուսիններ: Հարևաններն ամեն օր լսում էին, թե ինչպես է կինը բողոքում ամուսնուց, անընդհատ նախանձում  ու հիշեցնում ուրիշների, և նույնիսկ իր հարևանների ունեցածն ու լացում: Նրա ձայնը միշտ լսվում էր թաղամասում: Մի օր հարևանի կինը եկավ մեր տուն և նայեց տան ներսը: Մենք նոր էինք փոխել բազմոցներն ու հեռուստացույցը: Ես նրա աչքերում նկատեցի նախանձը: Մայրս նրան ասաց, որ մեկ շաբաթ արձակուրդ ենք մեկնելու և եթե նա կարող է, ուշադիր լինի մեր տանը: Մյուս օրը մենք մեկնեցինք ճամփորդության: Ճանապարհին հայրս հիշեց, որ գործիքների տուփը մոռացել է տանը և մենք վերադարձանք այն վերցնելու: Երբ ներս մտանք, տեսանք, որ տան դուռը բաց է, իսկ երբ մտանք տուն, այնտեղ ամեն ինչ խառնված էր: Հեռուստացույցը կոտրված էր իսկ բազմոցները՝ պատառոտված: Մենք զարմացած նայեցինք չորսբոլորը  և լսեցինք մորս ձայնը.

-Ինձ բաց թող, ինձ բաց թող:

-Ինչո՞ւ քեզ բաց թողնեմ,  փախչում էիր: Հրաևաններ, օգնեք, մեր տուն գող  է մտել:

Երբ դուրս եկանք բակ, տեսանք, որ մայրս բռնել էր հարևանուհու ոտքից, որը փորձում էր պատով փախչել:

- Դու նոր հեռուստացույց ու բազմոցներ էիր գնել: Ես չդիմացա:

- Դու էլ ունես բաներ որ ես չունեմ: Ուրեմն պետք է քեզ նախանձե՞մ:

- Ոտքս բաց թող: Ես ի՞նչ ունեմ, որ դու չունես:

- Դու մաքուր ու կոկիկ կին ես և ես երեխաներիս միշտ քեզ օրինակ եմ բերում:

- Խնդրում եմ, բաց թող ոտքս:

- Ինքդ խոստովանում ես, որ պատռել ես բազմոցներս ու կոտրել հեռուստացույցս:

- Հիմա ես ի՞նչ անեմ

- Եթե չես ցանկանում, որ ամուսնուդ այդ մասին պատմեմ, տունն ինձ հանձնիր այնպես, ինչպես նախկինում էր:

 

Պատմող.Հարևանի կինն այդ օրը մինչև ուշ երեկո մնաց մեր տանը և կարգի բերեց այն: Հետո նրանք մորս հետ գնացին շուկա, որտեղից գնեցին պաստառ և պաստառապատեցին բազմոցները: Այնուհետև նրանք գնացին մեկ ուրիշ խանութ, որտեղից ապառիկով գնեցին հեռուստաուցյց, որի գումարը պիտի վճարեր հարևանի կինը:

- Նախանձն ինձ կորստից բացի այլ բան չբերեց:

- Նախանձը քեզ սովորեցրեց, որ բացի հոգեկան ցավից, կարող ես նաև կրել ֆինանսական կորուստ:

- Ուզում եմ քեզ մի բան ասել:

- Լսում եմ:

- Մենք որոշել ենք վաղը գնալ ճամփորդություն:

- Հանգիստ եղիր, այս անգամ ուշադիր կլինեմ տանդ:

- Այո, այդ առումով հանգիստ եմ: Բայց ուզում էի քեզ հրավիրել միանալ մեզ, որպեսզի տրամադրությունդ փոխվի:

 

Պատմող.Հաջորդ օրը, հարևանուհին իր ամուսնու հետ միացան մեզ և մենք մեկ շաբաթով մեկնեցինք ճամփորդության: Երբ վերադարձանք, դրանից հետո կնոջ ձայնն  այլևս չէր լսվում ու նա այլևս չէր նախանձում:

----

Հաղորդավար.Նախանձն ապականում է հավատքը: Քանի որ նախանձ մարդը կարծում է թե Աստված ներողամիտ չէ և Նրա գործերն արդար չեն: Իսկ դա վնասում է հավատքին:

Նախանձի պատճառով մարդն ունենում է հոգեկան ու հոգեբանական խնդիրներ, նա հանգսիտ չի լինում, մեկուսանում է ու կորցնում ընկերներին: Նախանձ մարդը դադարում է առաջ գնալ, քանի որ իր էներգիան ծախսում է նախանձի դեմ պայքարելով:

Այս պատմությունից հասկանում նք, որ չպետք է նախանձել, քանի որ նախանձը մարդու համար դժվարություններ է ստեղծում: Նախանձ մարդիկ հարցականի տակ են դնում ուրիշների արժեքն ու կարողությունները՝ հանուն իրենց բավարարվածության: Նրանք մեղադրանքներով ու վատ խոսքերով նվաստացնում են ուրիշներին, ինչը հասարակության մոտ դժգոհություն է առաջացնում: Խանդոտ մարդիկ պատրաստ են հակառակորդին ոչնչացնելու համար նույնիսկ իրենք իրենց ոչնչացնել: