Նորություններ(44)
https://parstoday.ir/hy/radio/world-i176468-Նորություններ(44)
Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 10:27 Asia/Tehran

Շաբաթական հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Այս շաբաթվա Նորություններ հաղորդումը սկսում ենք տեխնոլոգիայի ոլորտի հետ կապված հոդվածով։

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի գիտահետազոտողները  ներկայացրել են քնելու տարբեր փուլերում ուղեղի անցողիկ վիճակի մոդելը:Շրջանավարտ  և այս նախագծի իրականացնող  Մահմուդ Ալիփուրի խոսքով, քնած ժամանակ ուղեղի նեյրոնային ցանցերի ինտերակտիվ վարքագծի սև արկղի տեսքով էվոլյուցիոն մոդելի բացակայությունը կարևոր պատճառներից մեկն էր, որը հանգեցրեց այս նախագծի իրականացմանը:Այս նախագիծը քնելու տարբեր փուլերում ուղեղի նեյրոնային ցանցերի ինտերակտիվ վարքագծի առաջին և միակ էվոլյուցիոն մոդելն է, որն իրականացվել է  EEG մեկ կանալի միջոցով։

Նախագծի հեղինական ասում է․- «Նախագիծը սկիզբն է ավելի մեծ հետազոտության շրջանակի ձևավորման , որում մենք ձգտում ենք մոդելավորել և կանխատեսել ուղեղի վարքագիծը քնելու խանգարումների դեպքում:Այդ նպատակով անհրաժեշտ էր նախ ուսումնասիրել առողջ մարդու քնելու  փուլերի էվոլյուցիոն մոդելավորումը, և այն արդյունավորվելուց հետո քնելու խանգարումների համար  մենք պետք է իրականացնենք այս գաղափարը»:

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի այս շրջանավարտի խոսքով,ներկայիս հետազոտության ճշգրտության ընդունելի մակարդակը ապացուցում է, որ  ուղեղի իրական վարքագծի մոդելավորումը հիմնված՝ քաոսային և մշուշոտ մոդելների վրա և հեռու՝հավանական տեսություններից կարող է նպաստել  քնելու տարբեր փուլերում խանգարումների առաջացման կանխատեսմանը: Ինչ վերաբերում է կլինիկական կիրառությունների համար այս նախագծի ինդուստրացմանը, ապա մենք կարող ենք ուղեղից պահանջվող տեղեկատվությունը ստանալ ականջի բլթակի միջոցով՝ քնելու երևույթի ճշգրիտ մաթեմատիկական մոդելավորման միջոցով:

Կատարված մոդելավորումը առաջին և միակ մոդելն է քնելու տարբեր փուլերում ուղեղի ինտերակտիվ վարքի էվոլյուցիոն մոդելավորման ոլորտում։Այս մոդելավորումը ,գործընթացների փոքր ծավալին և տարբեր սյուժեներին հարմարվելու բարձր ունակության պատճառով , ի վիճակի է ներդնել ապարատ՝ շարժական համակարգերի հետ կապ հաստատելու  համար, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսները , շարունակաբար վերահսկել առողջ մարդկանց վիճակը և կանխատեսել որոշ խանգարումների  առաջացումը, ինչպիսիք են՝ քնելու իներցիան:Այս մոդելը կարելի  է օգտագործել շարժական համակարգերում՝ առողջ մարդկանց քնելու փուլերը վերահսկելու և կլինիկական կիրառությունների համար քնելու փուլերը կանխատեսելու  և քնելու որակը բարձրացնելու և քնելու հետ կապված որոշ աննորմալություններ կանխելու համար:

Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողների կողմից քնելու տարբեր փուլերում ուղեղի անցողիկ վիճակի մոդելի ներկայացումը

Անցնող շաբաթվա ընթացքում Իրանում ականատեսն էինք  գեղարվեստական ​​մի քանի նվաճումների:

Իրանի կինոյի քննադատ, հետազոտող և միջազգային դասախոս Համեդ Սոլեյմանզադեն դարձել է Ստամբուլի 41-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային բաժնի դատավոր՝ Համաշխարհային կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի «Ֆիպերշի» մրցանակաբաշխության բաժնում։Այս կինոքննադատը, ով նախկինում դատել է այնպիսի հեղինակավոր փառատոներ, ինչպիսիք են՝ Կաննը, Բեռլինը և Գյոթենբերգը, Պորտուգալիայից Ֆրանչեսկո Ֆերեյերայի Francisco Ferreiera և Թուրքիայից Էրդողան Միտրանիի հետ միասին դատելու են այս կարևոր մշակութային իրադարձության միջազգային բաժնի ֆիլմերը։

Ստամբուլի միջազգային կինոփառատոնը Թուրքիայի առաջին և ամենահին միջազգային կինոփառատոնն է, որն անցկացվում է ամեն տարի ապրիլին Ստամբուլում՝ նպատակ ունենալով գովազդել  այս երկրի կինոշուկայում արժեքավոր ֆիլմերը:Մինչ այժմ այս փառատոնի միջազգային բաժնում իրենց աշխատանքներով ներկա են եղել իրանական կինոյի այնպիսի ռեժիսորներ, ինչպիսիք են՝ Աբբաս Քիառոստամին, Բահրամ Բեյզային, Բահման Ղոբադին, Մանի Հաղիղին  և Շահրամ Մաքրին։

Ստամբուլի 41-րդ կինոփառատոնը կայացել է  2022 թվականի ապրիլի 8-ից 19-ը:

Իրանցի քննադատը դարձել է Ստամբուլի միջազգային 41-րդ կինոփառատոնի ,միջազգային բաժնի իրավարարը Fipershi Award բաժնում:

Նաև, ռեժիսոր Մահսա Սամանիի  նկարահանած և վավերագրական ու փորձարարական կինոյի զարգացման կենտրոնի արտադած«Հաբուբ» անիմացիան ընդունվել է Գերմանիայում Դորտմունդ-Քյոլնի կանանց միջազգային փառատոնի մանկական և պատանեկան բաժնում ցուցադրության համար:Դորտմունդ-Քյոլնի կանանց միջազգային 40-րդ փառատոնին կներկայացվեն կին կինոգործիչների նշանավոր ֆիլմեր բոլոր ժանրերում :

Մանուկների և պատանիների բաժնի անցկացման նպատակը, որում ընդունված է «Հաբուբ» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը, երիտասարդներին ոգեշնչելն է բազմաթիվ ու բազմազան փորձառություններով ու հմտություններով։Այս փառատոնը կայացել է 2022 թվականի մարտի 19-ից ապրիլի 3-ը, այսինքն ՝1401 թվականի էսֆանդի 28-ից ֆարվարդինի  14-ը Դորտմունդ և Քյոլն քաղաքներում։ «Հաբուբ» 9 րոպեանոց անիմացիայի պատմության ամփոփման մեջ նշված է.«Հայր ու դուստր,  բնության մեջ ապրում են խաղաղ ու հանգիստ , սակայն որոշ ժամանակ անց կլիմայի փոփոխությունը փոխում է նրանց կյանքը...»:

«Հաբուբ» անիմացիան ընդունվել է Գերմանիայի Դորտմոնդ -Քյոլն-ի 40-րդ կանանց միջազգային փառատոնի մանուկների և պատանիների բաժնում

Սիրելի բարեկամներ,մինչ նոր հաղորդում Տերն ընդ Ձեզ: