Գրքի հմայքը (52)
Աշխարհում գոյություն ունեցող ու ունեցած յուրաքանչյուր գիտելիքին ծանոթանալու ամենակարեւոր միջոցներից է՝ ընթերցանությունը:Գիրքը տարբեր հմտությունների ձեռքբերման բանալին է և օգնում է զարգացնել մեր ոգին, ինտելեկտը և ճանաչողությունը:Սակայն միգուցե նպատակաուղղված ընթերցանության և գրքի ընթերցման կարևորագույն արդյունքը ,գիտելիք ձեռք բերելը և նույնիսկ գրող դառնալն է:
Ամերիկացի գրող Անաիս Նինն ասում է.«Մենք գրում ենք մեր կյանքի մասին տեղեկացվածությունը բարձրացնելու համար:Մենք գրում ենք ներկա պահին՝ նայելով անցյալին՝ կյանքը կրկնակի ճաշակելու համար։Մենք գրում ենք մեր կյանքը զարգացնելու, ինքներս մեզ բարձրացնելու համար…Սովորեցնել ինքներս մեզ, որ խոսենք ուրիշների հետ և հստակեցնենք լաբիրանտներում մեր կյանքի ուղին :Որպեսզի երբ զգում ենք շնչահեղձություն, կարոտ և միայնակություն ընդարձակենք մեր աշխարհը: Երբ չեմ գրում, զգում եմ, որ աշխարհս քանդվում է, ինձ բանտարկյալ եմ զգում, դառնում եմ անգույն ու անհրապույր :Անհրաժեշտ է առավել ընթերցանություն ,ավելի լավ տեքստեր գրելու համար և խնդիրների ավելի լավ ընկլալման համար ,պետք է ավելի շատ գրել: Կարդալն ու գրելը երկկողմանի կապ է»:

Աշխարհում գոյություն ունեցող և առկա յուրաքանչյուր գիտելիքին ծանոթանալու կարևոր գործոններից է՝ ուսումնասիրությունը: Գրքերը , տարբեր հմտությունների ձեռքբերման բանալին են և օգնում են զարգացնել մեր ոգին, ինտելեկտը և ճանաչողությունը:Բայց,միգուցե նպատակաուղղված ուսումնասիրության ամենակարեւոր արդյունքը ՝գրող դառնալն է։
Ընթերցանությունը միշտ եղել է գրելու վարժություն:Մի օրինակ բերեմ,ընթերցանությունը նման է բերրի հողատարածքի վրա տեղացող անձրևի: Եթե այդ տարածքը անպտուղ լինի,բոլորը կամ անձրևն են համարելու անօգուտ ,կամ տարածքը անմշակ: Նույն համեմատությամբ ուսումնասիրող մտքից ակնկալվում է արդյունք,որը կարող է լինել գրող դառնալը:
Եթե ցանկանում ենք գիրք ընթերցել ,գրքի բովանդակությունը կյանքում օգտագործելու նպատակով ,կամ ապագայում այդ մասին խոսելու համար ,միակ ելքը հետևյալն է ,որ մեր լեզվով այն ներկայացնենք ուրիշների համար և այն ինչ սովորում ենք ,սովորեցնենք ուրիշներին կամ թղթին հանձնենք:
Գրելը և գրելու պրակտիկան այն մարդկանց մտահղացումն է, ովքեր անընդհատ մտածում և ուսումնասիրում են:Մենք կարող ենք կարդալ մի գիրք, որը մեզ շատ բաներ է սովորեցնում և ոգեշնչող գաղափարներ ունի մեզ համար:Այդ նյութը խորապես ուսումնասիրելու և հիշելու ելքը շատ հեշտ է.«Վերցնենք թուղթ ու գրիչ ու սկսենք գրել այդ գաղափարի մասին տարբեր տեսանկյուններից:Այլ միջոցը հետևյալն է ,որ այն ամենը, ինչ սովորել ենք, մեր լեզվով , վերածենք պատմության և պատմենք որևէ մեկի համար: Դա պատճառ կդառնա նպատակաուղղված ուսումնասիրության»:
Գրելու պրակտիկան ոչ միայն օգնում է առավելագույնս օգտվենք մեր ընթերցանությունից, այլև ունի այլ առավելություններ:Գրելը միջոց է՝ ազատվելու տարբեր հարձակումներից, որոնք ներխուժում են մեր միտքը։Միտքը նման է համակարգչային պրոցեսորի, որում հազարավոր տվյալներ են փոխանակվում արթուն և նույնիսկ քնած ժամանակ:Գրելը քաոսային մտքերի հայելին է, որոնք կազմակերպվում են ,դրանք թղթին փոխանցելով:
Մենք բոլորս գիտենք, որ ընթերցանությունը շատ ճշմարտություններ է սովորեցնում ընթերցողներին, և ճիշտ ժամանակին ճիշտ փաստերի իմացությունը կարող է ավելի մեծ հաջողությունների բերել:Բայց ի՞նչ եք կարծում, դա՞ է բոլոր խելացի և հաջողակ մարդկանց հաջողության պատճառը:
Նյարդաբանությունը ապացուցում է , որ ընթերցանությունը պարզապես միտքը չի կուտակում անհամար տեղեկություններով,այլև մտքի գործընթացը ուղղորդում է դեպի ավելի լավի: Ընթերցանության ազդեցությունը կարող է կարճատև լինել, և փորձագետները տարակարծիք են ավելի մանրկրկիտ մանրամասների շուրջ:Սակայն զգալի քանակությամբ գիտական հետազոտություններ ցույց են տալիս, որ ընթերցանությունը ըստ էության, սրտակցության վարժություն է:Ընթերցանության ակտիվությունը մեծացնում է հուզական ինտելեկտը՝ խրախուսելով ընթերցողին նայել աշխարհին մեզանից տարբեր կերպարների տեսանկյունից:Այս ազդեցությունները հեշտությամբ տեսանելի են ուսումնասիրող անձի մտքի ելևեջների վրա:Օրինակ, եթե ձեր կարդացած գրքի հերոսը թենիս է խաղում, ձեր մտքի մեջ այն հատվածները կակտիվանան , երբ դուք ֆիզիկապես մարզադահլիճում զբաղված լինեիք թենիսով:

Այլ հետազոտություններ ցույց են տալիս, որ եթե մենք շատ ժամանակ ենք տրամադրում լավ գրքի համար, ապա կենտրոնանալու և բարդ գաղափարներ ընկալելու մեր կարողությունն ընդլայնվում է:Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որքան քիչ ենք ընթերցում, այնքանով մեր մտքում այս կենսական կարողությունները մաշվում են:
Բայց ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ընթերցանությունը երկարաժամկետ հեռանկարում:Ինչպե՞ս է մեր ուղեղի վրա ազդում այն ամբողջ ժամանակը, որը մենք դպրոցում կամ համալսարանում զբաղվում ենք սովորելով: Նոր ուսումնասիրությունները պատասխանում են այս հարցին:
Նվազում է մեր հակվածությունը դեպի համապարփակ տեսողական գործընթաց, և ավելանում է մեր խոսքային հիշողությունը և ուղեղի մեջ ավելացնում է բամբակյա տարրի հաստությունը,այսինքն՝ ուժեղանում է ուղեղի երկու կիսագնդերը միացնող հատվածը։
Հավանաբար, պետք չէ ուղեղի անատոմիայի մասին մանրամասներ անգիր անել,բայց երկարաժամկետ ուսումնասիրության ժամանակ ուղեղի գործընթացների այս ընդհանուր պատկերը արժե հիշել:
Եվ վերջին կետը հետևյալն է, որ սովորելը պարզապես մտքում ինֆորմացիա կուտակելու միջոց չէ,այլ՝ դա ընդհանուր առմամբ մտքի ավելի լավ գործունեությունը թարմացնելու մեթոդ է:Ուսումնասիրությունը մեծացնում է այլընտրանքային ուղիներ պատկերացնելու, մանրամասները հիշելու և մանրամասները պատկերացնելու ունակությունը և օգնում է մեզ ավելի լավ մտածել բարդ խնդիրների մասին: Ընթերցելը ոչ միայն ընդլայնում է գիտելիքները, այլև մարդկանց դարձնում է ավելի խելացի։
Ընթերցանության և սովորելու օգուտը հետևյալն է՝ տեղեկությունների նոր աշխարհ է մուտք գործում մարդու ուղեղ ,որպեսզի այն համատեղի իր սովորածի հետ և իր իմացածի միջև կապը գտնի և մի ոլորտում կատարելագործի իր սեփական մտածելակերպը (mindset)-ը:
Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ սովորելը յուրաքանչյուր հաջողակ մարդու կյանքի անբաժանելի մասն է, որը հետաքրքրված է առաջընթացով և գիրքը ավելի մեծ ազդեցություն ունի մեր ներքին և արտքին աշխարհի վրա, քան մենք կարծում ենք:
Սիրելի բարեկամներ, անցնող տարվա ընթացքում մենք ձեզ հետ էինք «Գրքի հմայքը» հաղորդաշարով և անդրադարձանք գիրք կոչվող գանձի մասին։Խոսեցինք գրքի պատմության, տեսակների, հեղինակների, թարգմանիչների ու հրատարակիչների մասին՝ պատմական ու հին գրադարաններից մինչև ժամանակակից գրադարանների, թանգարանների ու գրախանութների, ինչպես նաև գրադարանավարների վերաբերյալ: Հիշու՞մ եք, որ մենք ձեզ ենք ներկայացրել ուսումնասիրության ազդեցությունը հոգեկան և ֆիզիկական տարբեր խանգարումների ,ապրելակերպի և բուժման, անձնական և սոցիալական աճի և զարգացման վրա և մյուս կողմից, անդրադարձել ենք այն ազդեցությանը,որ կրոնները, քաղաքականությունը, պատմությունը, պատերազմներն, համաճարակները և ճգնաժամերն են թողել գրքերի և ընթերցանության վրա:Միևնույն ժամանակ մենք հպանցիկ ակնարկ ենք նետել արժեքավոր որոշ գրավոր ստեղծագործություններին և ձեզ համար ներկայացրել որոշ գրքերից հատվածներ։
Այս հաղորդումների ընթացքում մեր բոլոր ջանքերն ուղղված էին ձեզ ավելի լավ ծանոթացնել գրքին և հետաքրքրություն առաջացնել ընթերցանության և արդյունավետ ժամանակ անցկացնելու նկատմամբ:Հուսով ենք, որ այս ճանապարհին մենք հաջոել ենք:Այս հաղորդաաշարը, ինչպես միշտ, կավարտենք համաշխարհային և իրանական գրականության պատմության ամենաարժեքավոր գրքերից մեկը ներկայացնելով և մաղթում ենք Ձեզ հաճելի օրեր: Հուսանք ,որ շուտով Ձեզ հետ կլինենք և այդ ընթացքում չենք անտեսելու գիրքը եւ ընթերցանությունը:
«Շահնամեն» աշխարհի ամենամեծ և հայտնի էպիկական գանձերից է, որն իրանցի մեծ բանաստեղծ «Հեքիմ Աբոլղասեմ Ֆիրդուսիի» առնվազն երեսուն տարվա տքնաջան աշխատանքի և անխոնջ ջանքերի արդյունքն է։Գրական այս գլուխգործոցի թեման Իրանի առասպելներն են, լեգենդներն ու պատմությունը սկզբից մինչև 7-րդ դարը, որը բաժանված է երեք մասի՝ դիցաբանական, հերոսական և պատմական։
«Շահնամեն» մեծ ազդեցություն է ունեցել իրանական մշակույթի կողմնորոշման և պարսկերենի գոյատևման վրա, և այն պարսկերեն լեզվի ամենամեծ գիրքն է, որը ուշադրության է արժանացել ամբողջ աշխարհում և թարգմանվել է աշխարհի բազմաթիվ կենդանի լեզուներով։
Շահնամեն իմաստասիրության գիրք է, այն սկսվում է իմաստության ու գիտելիքի գովաբանությամբ, իսկ իմաստությունը որպես կյանք տվող արյուն ,սնուցում է այդ մարմինը և ավարտվում իմաստությամբ։
Ֆիրդուսին գիտելիքն ու իմաստությունը բարձր է համարել ամեն ինչից: Եվ այսպես է գրել.
Նա պատասխանեց՝ գիտելիքը լավագույնն է
Իմաստունը՝ տիրակալն է աշխարհի
Իմաստությունը վեր է Աստծու բոլոր շնորհներից
Իմաստության արդար գովաբանումը ավելի լավ է:
Ֆիրդուսիի տեսակետից գիտելիքի ու իմաստության դիրքն այնպիսին է, որ նա համեմատում է խաղաղություն պարգևող անսահման գանձի հետ։
Իմաստությամբ զարդարված սիրտը
Ցանկություններով առլեցուն գանձի է նման
Սովորիր ու ակնաջալուր եղիր յուրաքանչյուր գիտությամբ
Եվ ցնծա յուրաքանչյուր գիտությամբ
Սիրտն ու հոգին լուսավորվում է գիտությամբ
Եղիր ականջալուր ,որ չհետևես ստին:
Թուսի Հեքիմը ,Շահնամեի տարբեր բաժիններում խորհուրդ է տալիս, որ մի պահ անգամ չվարանել գիտելիքներ ձեռք բերելու համար և արժե ,որ մարդ անհատը տառապի ուսման ճանապարհին: Նա ընթերցանությունն ու ուսումը համարում է լավագույն առաքինությունը: