Ընտելանանք (12)
https://parstoday.ir/hy/radio/world-i176486-Ընտելանանք_(12)
Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2022 10:48 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքին հասնելու համար երբեմն անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ այս  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք ժամանակի կառավարման, դրա կարևորության և առավելությունների մասին։ Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք ժամանակի սղության պատճառներին և ժամանակի կառավարման որոշ սխալ պատկերացումներին։

Իմամ Ալին  ցերեկվա և գիշերվա ժամերը արդյունավետորեն օգտագործելու մասին ասում է.«Հավատացյալ մարդն իր կյանքի ժամերը երեք մասի է բաժանում, մի մասը հատկացնում է Աստծուն աղոթելով և աշխարհի Արարչի հետ հաղորդակցվելով։ Մի մասը նա օգտագործում է կենցաղային, սնունդ, հագուստ և բնակարանի ծախսերը հոգալու և ապրելու համար: Մյուս մասը՝ օգտագործում է հանգստանալու և  հոգու խաղաղության ու հալալ հաճույթների համար, և խոհեմ մարդը պետք է շարժվի,  այս երեք պարագաների, այսինքն՝ ապրուստ վաստակելու , աղոթելու  և ապագան կառուցելու  և կամ ոչ-հարամ հաճույքների ուղղությամբ»:

Հավանաբար լսել եք, որ ոմանք ասում են, որ իրենք բավարար ժամանակ չունեն աշխատանք կատարելու համար և նրանց աշխատանքների մեծ մասը մնում է անավարտ։ Հետեւաբար, նախքան ժամանակը կառավարելը,  պետք է բացահայտեք ժամանակի սղության պատճառը:

Անիրատեսական նպատակներ ունենալը ժամանակի սղության պատճառներից մեկն է։ Չափազանց մեծ և իռացիոնալ նպատակներն ու երազանքները շփոթության և ժամանակի պակասի պատճառ են դառնում: Դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր կարողություններին և սահմանափակ ժամանակին, ապա համապատասխանաբար սահմանեք ձեր նպատակները: Հաջորդ պատճառը առաջնահերթությունների հարցում հմտության պակասն է: Շատ անգամ մարդիկ շփոթվում են մեծ ծավալի աշխատանքի և գործունեության մեջ, սակայն առաջադրանքներին առաջնահերթություն տալու անկարողության պատճառով բախվում են ժամանակի սղության խնդրին։ Մարդիկ հաճախ դժվարանում են որոշումներ կայացնել և չեն կարողանում ճիշտ առաջնահերթություն տալ իրենց առաջադրանքներին:

Աշխատանքները ուրիշներին թողնելը ժամանակի սղության և ժամանակի ճիշտ կառավարման բացակայության ևս մյուս պատճառն է: Երբեմն անհրաժեշտ է լինում աշխատանքը բաժանել մյուսների միջև՝ ավելի մեծ արդյունավետության և որակի հասնելու համար։ Բայց երբեմն սխալ հանձնարարությունը ստիպում է մարդկանց ավելի շատ ժամանակ հատկացնել նրանց աշխատանքը ուղղելու համար և արդյունքում ավելի շատ ժամանակ  են կորցնում:  Ժամանակի պակասի մեկ այլ հիմնական պատճառն էլ աշխատանքի հետաձգումն է: Այնպես որ մարդը բավական ժամանակ ունի, բայց տարբեր պատճառներով հետաձգում է իր աշխատանքը և վերջին հնարավոր ժամանակում աշխատանքը կատարում է ամենանցածր որակով։ Լինում են դեպքեր, երբ մեր շրջապատը խնդրում է մեզ տրամադրել մեր ժամանակը և կատարել նրանց խնդրանքը: Նախ պետք է հաշվի առնել այդ անձի խնդրանքը և գնահատել այդ խնդրանքին այո ասելու անհրաժեշտությունը: Կան բաներ, որոնք լավ է անել, բայց չանելը չունի հետևանքներ, այնպես որ դուք պետք է խուսափեք այո ասել այնպիսի խնդրանքներին, որոնք կարևոր դեր են խաղում ժամանակի կառավարման մեջ և  ոչ ասելով, ավելի շատ ժամանակ խնայեք ձեր ավելի կարևոր գործերի համար: Ոչ ասելն այն թույլ կողմերից է, որի համար մենք պետք է թանկ գին վճարենք։ Ամեն անգամ, երբ մենք հայտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ մենք չենք կարող «ոչ» ասել, ցավոք, մենք ստիպված ենք լինում առերեսվել այն փաստի հետ, որ ոչ չասելը հանգեցնում է բացասական զրույցի ինքներս մեզ հետ և նվազեցնում մեր ինքնավստահությունն ու գոհունակությունը մեր կյանքից:

Կատարելապաշտները ցանկանում են ամեն ինչում լավագույնը լինել և ամեն ինչ ճիշտ լինի: Կատարելագործություն նշանակում է բարձրացնել աշխատանքային ստանդարտների մակարդակը այնքանով, որ այդ չափանիշներին հավատարիմ մնալը մեզ համար շատ ավելի թանկ արժե և չարժե այն  անել: Հավանաբար տեսել եք, որ մարդիկ ասում են՝ «Ես կամ ոչինչ չեմ անում, կամ անում եմ առավելագույնը»: Դուք տեսել եք, որ ոմանք ասում են, որ աշխատելու համար ես պետք է թողնեմ համալսարանը և կենտրոնանամ աշխատանքիս վրա։

Ինչու՞ է կարևոր ժամանակը և ժամանակի կառավարումը: Ժամանակը կառավարելու ձեր կարողությունը բազմաթիվ այլ գործոնների հետ միասին կօգնի ձեզ որոշել ձեր հաջողությունը կամ ձախողումը: Ժամանակը անհրաժեշտ ռեսուրս է նպատակին հասնելու համար։ Ժամանակը ձեր ամենաթանկ ռեսուրսն է: Դուք չեք կարող  պահպանել այն, և քանի որ այն կորել է, դուք չեք կարող վերստեղծել այն: Ինչ էլ անեք, դա ժամանակ է պահանջում, և որքան լավ օգտագործեք ձեր ժամանակը, այնքան ավելի շատ արդյունք կքաղեք: Ձեր կյանքում ժամանակի վրա ունեցած վերահսկողության չափը որոշում է, թե որքան ներքին խաղաղություն, ներդաշնակություն և լավ տրամադրություն ունեք: Ժամանակի վերահսկողության բացակայությունը սթրեսի, անհանգստության և դեպրեսիայի հիմնական աղբյուրն է: Որքան լավ կարողանաք կառավարել կյանքի կարևոր և որոշիչ իրադարձությունները, այնքան լավ կզգաք կյանքի պահերը, այնքան ավելի շատ էներգիա կունենաք, այնքան լավ կքնեք և այնքան ավելի շատ աշխատանքներ կկատարեք։

Ժամանակի կառավարման մասին որոշ սխալ պատկերացումներ կարող են մեզ հետ պահել ճիշտ վարվելուց: Ամեն ինչ ինքներս անելու ձգտումը այն սխալ պատկերացումներից մեկն է: Ժամանակի կառավարումը և առօրյա գործերի ժամանակացույց ունենալը և նպատակներին հասնելը չի ​​նշանակում ինքներս 100 տոկոսով կատարենք աշխատանքները: Որովհետև դա ամենևին էլ հնարավոր չէ, և մենք անշուշտ կարիք ունենք ուրիշների աջակցության և համագործակցության մեր աշխատանքներում,  և կյանքում, մեզ անհրաժեշտ է թիմային աշխատանք: 

Մենք սոցիալական էակներ ենք և կարիք ունենք ուրիշների օգնության և համագործակցության՝ ինչ-որ քայլ անելու և մեր նպատակներին հասնելու համար։ Որոշ աշխատանքներ  պետք չէ անձամբ անել և  պետք է հանձնարարել մեկ այլ անձի:

Երբեմն մենք ցանկանում ենք ամեն ինչ անել նվազագույն ժամանակում, և դա թյուր կարծիք է: Չպետք է կարծել, որ ժամանակացույց նշանակում է, որ մենք ամեն ինչ անում ենք հնարավորինս սեղմ ժամկետում: Ամեն ինչ պետք է արվի ժամանակին և բավարար ժամկետում, և աշխատանքի որակը չպետք է խախտվի։ Աշխատանքի մեջ որակը և ճիշտ աշխատելը չպետք է զոհաբերենք արագության և քանակի համար։ Շատերը կարող են սխալմամբ կարծեն, որ ժամանակի կառավարումը մեզ զրկում է կամքից, իշխանությունից ու ազատությունից: Բայց ոչ մի դեպքում դա այդպես չէ: Չնայած ժամանակի կառավարմանը՝ մենք ունենք ազատություն և իշխանություն, ազատ ժամանակ և խաղաղություն:

Ընդհանուր առմամբ, պլանավորումը կարևոր դեր է խաղում ժամանակի կառավարման մեջ: Ձեր ժամանակը առավելագույնս օգտագործելու համար պետք է լավ պլանավորել օրը: Գործերը չպետք է արվեն միայն դրանք իրականացնելու համար:Պլանավորումը և ժամանակի կառավարումը մարդուն տալիս է սեփականության և առաջնահերթության զգացում իր աշխատանքում և խրախուսում է նրան  ժամանակին կատարել իր առաջադրանքները: Պլանավորումը և ժամանակի կառավարումն օգնում են իմանալ, թե ո՞ր  աշխատանքը կատարել անմիջապես և ո՞ր աշխատանքը հետաձգել: