Սրբազան պաշտպանության 8-ամյա հերոսապատման վերընթերցում 88
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրան-Իարք պատերազմի վերջին երկու տարում ռազմադաշտերում Իրանի առավելությանը դիմակայելու համար ֆինանսական, սպառազինական ու տնտեսական օգնությամբ Սադդամի ռեժիմին հզորացնելու ուղղությամբ արևելյան ու արևմտյան բլոկների կողմից տարվող ջանքերին:
Նախորդ հաղորդման ընթացքում խոսոեցինք պատերազմը միջազգայնացնելու և քիմիական զենքի լայնածավալ կիրառմամբ, Իրանի բնակելի տարածքների, տնտեսական ու արդյունաբերական ենթակառուցվածքների ռմբակոծմամբ իրանական ուժերի առաջխաղացումը կասեցնելու համար Իրաքի բռնապետ Սադդամի կողմից գործադրվող ջանքերին: ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը իրենց արբանյակներով բացահայտորեն ծավալուն մասշտաբով բազմակողմանի աջակցություն էին ցուցաբերում Սադդամի ռեժիմին: ԱՄՆ-ի ժամանակի պետքարտուղար Մայքլ Արմաքաստը, հիշեցնելով ԽՍՀՄ-ի հետ պատերազմը վերջ տալու համար նախագիծ մշակելու անհրաժեշտության մասին, շեշտել էր.«Երկու գերտերությունները ցանկանում են կանխել Իրանի հաղթանակն այս պատերոզմում»:
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար և հռչակավոր ստրատեգ Հենրի Քիսինջերը կարևորել էր Իրաքի պարտության առաջն առնելու անհրաժեշտության վերաբերյալ, կարճատև ընթացքում ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի համակարծիք լինելը: Մի հարցազրույցում Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Քլոդ Սեշոնն ասել էր.«ԱԽ մշտական անդամները չհայտատարված որոշմամբ համաձայնության էին եկել ԻԻՀ-ի դեմ պատերազմում Իրաքին աջակցելու խնդրի շուրջ»: Իրանին պարտադրված պատերազմի այս փուլում Իրաքին սովետական օգնությունը շատ ավելի ակնառու ու տեսանելի էր այլ երկրների օգնության համեմատ և որոշ չափով որոշիչ ազդեցություն ունեցավ պատերազմական զարգացումների ընթացքի վրա։ Իրաքի և Խորհրդային Միության միջև համապարփակ հարաբերությունների ընդլայնումը հնարավորություն տվեց ռուսներին իրականացնել իրենց արտաքին քաղաքական նոր նպատակները տարածաշրջանում: Իսկ Սադդամի վարչակարգը, ունենալով Խորհրդային Միության քաղաքական-ռազմական աջակցությունը, ստանում էր ռազմական տեխնիկա և խորհրդատվական օգնություն։ Համաձայն Լոնդոնում լույս տեսնող Foreign Report շաբաթաթերթում տպված՝ Իրաքին խորհրդային սպառազինության օգնության մասին հոդվածի՝ ռուսները 1987 թվականի հունվարի 1-ին Իրաքին զենք հասցնելու համար օդային գնացք են գործարկել, և Իրաք են ուղարկվել միջին հեռահարության Scud-B «երկիր-երկիր» հրթիռներ, նոր Տ-72 տանկեր, ՄիԳ-23 և ՄիԳ-25 ինքնաթիռներ, որոնք փոխադրվել են առանձին պահեստամասերի տեսքով, տարբեր տեսակի զենիթային հրթիռներ՝ տեխնիկների հետ միասին։ Բացի այդ, Մոսկվան իրաքյան ռազմական ինքնաթիռների և ռմբակոծիչների օդային լիցքավորման համար հանձնել է «Տուպոլև 72» լիցքավորող ինքնաթիռ:
Ըստ Moscow News թերթի՝ 80-ականներին Խորհրդային Միության կողմից Իրաք հասցված զինատեսակներից են եղել՝ 500 Տ-72 տանկ, 1000 Տ-62 տանկ, 350 երկիր-երկիր 300 կմ. Հեռահարությամբ հրթիռներ, 25 ՄիԳ 29 կործանիչ, 23 ՄիԳ 25 կործանիչ, 70 ՄիԳ 23 կործանիչ, 70 ՄիԳ 21 կործանիչ, 30 Սուխոյ 25 կործանիչ, 50 Սուխոյ 20 կործանիչ: Սրանք Սադդամի վարչակարգին խորհրդային զինամթերքի օգնության մի մասն էին: Ամերիկացի հետազոտողներից Ջեյմս Բիլն Իրաքին խորհրդային օգնության մասին իր հոդվածում գրել է.«Խորհրդային Միությունը շատ սերտ հարաբերություններ ունի Իրաքի հետ և մատակարարում է այդ երկրի ռազմական տեխնիկայի մոտ 60%-ը,: բացի այդ, Իրաքում տեղակայվել են ՄիԳ 23, 21, 25, ՄիԳ-29, ինքանթիռներ և հազարավոր «երկիր-երկիր» Scud Fuag հրթիռներ: Խորհրդային Միության խորհրդականները կանոնավոր ժամանակացույցով համագործակցում են Իրաքի բանակի պաշտոնատարների հետ հետ: Կասկած չկա, որ Խորհրդային Միությունը Իրաքին աջակցող ամենամեծ արտաքին ուժն է»։ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողություններն ուժեղացան և ընդլայնվեցին՝ իրաքյան դիրքերում իրանական ռազմական ուժերի ավելացմանը զուգահեռ՝ նպատակ ունենալով կանխել Իրանի հաղթանակը և Իրաքի պարտությունը, քանի որ Իրանի հաղթանակն Իրաքի նկատմամբ անընդունելի էր ԱՄՆ-ի համար։ Նիզար Համդունին ուղարկելով որպես ԱՄՆ-ում Իրաքի դեսպան, ի լրումն տարբեր մակարդակներում իր հետապնդած նպատակների, Սադդամը հող ստեղծեց Իրաքի և ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդման համար, և աստիճանաբար Իրաքը դարձավ տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցը, և Իրաքի շուկան գնահատվել է որպես եկամտաբեր շուկա ԱՄՆ-ի համար։ Այդ պատճառով, ԱՄՆ-ի գործարար և արդյունաբերական համայնքը, որպես Իրաքի ամենամեծ աջակիցը, նպաստել է այս երկրի հետ ԱՄՆ-ի առևտրական հարաբերություններին։
ԱՄՆ-ի պետքարտուղար Մորֆին հայտարարեց.«ԱՄՆ-ի վերջնական նպատակը իսլամական հեղափոխությանը դիմակայելն է»: 1987թ.-ին Իրանի վրա «դիվանագիտական ճնշում» կազմակերպելով, ներառյալ 598-րդ բանաձեւի հաստատումը, ամերիկացիները ստանձնեցին Քուվեյթի նավթատարների պաշտպանությունը Պարսից ծոցի տարածաշրջանում մեծ ռազմական ներկայության առկայության հետ միաժամանակ: Այս կերպ, ստեղծելով «ռազմավարական աջակցության տանիք», Ամերիկան ճիշտ առիթ ու հնարավորություն ընձեռեց Իրաքին Իրանի նավթային տերմինալների, արդյունաբերական ու տնտեսական կենտրոնների վրա ավերիչ հարձակումների համար։ Հինգ տարում (1982-ից 1987 թվականներին) ԱՄՆ-ն 5,1 միլիարդ դոլարի համարժեք էլեկտրոնային սարքավորումներ, բոլոր տեսակի մեքենաներ, զգայուն սարքեր և քիմիական, հրթիռային և միջուկային զենքերի արտադրության ոլորտում չափազանց հզոր համակարգիչներ վաճառեց Սադդամի ռեժիմին։ Ավելի ուշ, ԱՄՆ Կոնգրեսի մի քննիչ, որը պատասխանատու էր Իրաքի դեմ ԱՄՆ կառավարության գործունեության հետաքննության համար, ասաց. «ԱՄՆ կառավարության կողմից Իրաք ուղարկված զգայուն տեխնոլոգիական սարքավորումների բազմազանությունը ցնցող է»:
Արևմտյան մյուս երկրների հետ համեմատ՝ ֆրանսիացիներն ապահովեցին Սադամի վարչակարգին անհրաժեշտ ամենաշատ զենքը: Ֆրանսիան ուներ անհրաժեշտ ռազմավարական ռեսուրսներ և ֆինանսական խթաններ՝ իրաքյան բռնապետական ռեժիմն ամրապնդելու համար, այդ իսկ պատճառով 1980 թվականի սեպտեմբերից ի վեր ֆրանսիական զենքի վաճառքը Իրաքին հասել է 5,6 միլիարդ դոլարի, երկու երկրների միջև կնքվել են 4,7 միլիարդ դոլարի առևտրային և ոչ ռազմական պայմանագրեր։ Այդ գործարքներից առնվազն յոթ միլիարդ դոլարը եղել է վարկերի տեսքով։ 1982 թվականին ֆրանսիական զենքի արտահանման 40%-ն ուղարկվել է Իրաք: Mirage F-1, Magic «երկինք-երկինք» հրթիռները, «Exhaust 39» հրթիռները: «Super Etandard» ինքնաթիռները, Սադամի վարչակարգի օդուժն ամրապնդելուց բացի, այս ռեժիմին գերակա դիրք տվեցին իրանական նավթատար տանկերի և նավթային տերմինալների վրա հարձակվելու համար: Նաև, իրաքցիները ֆրանսիական երեք մասնավոր ընկերությունների հետ 6,1 միլիարդ դոլարի պայմանագիր են կնքել «Ֆավի նախագիծ» անվան տակ: Իրաքցիները կանխատեսել էին, որ երեք փուլով կսեփականացնեն ինքնաթիռների արտադրությունը և տիեզերական արդյունաբերությունը, և Ֆրանսիայում «Mirages- F-1» կործանիչները վերանորոգելու և ծառայություններ ստանալու փոխարեն իրենք դա կանեն իրենց երկրում: Գերմանիան, ինչպես Ֆրանսիան և Բրիտանիան, Իրաքին մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տրամադրել։ Գերմանական տեխնոլոգիան ավելի շատ է օգտագործվել քիմիական զենքի և հրթիռների արտադրության մեջ, քան այլ ոլորտներում։ Ինչպես ֆրանսիացիները, այնպես էլ գերմանացիները մի տեսակ ռազմավարական դաշինք ունեին Իրաքի հետ։ Spiegel ամսագրի հաղորդման համաձայն՝ Սամարայում գերմանական ընկերությունների կողմից կառուցված քիմիական ձեռնարկություններում արտադրվել է «Թաբուն վելաստ» շատ մահաբեր քիմիական նյութ։ Գերմանացի փորձագետները հասկացել են նաև, որ Իրաքին վաճառված երեք գործարանները կարող են արտադրել թանձր և խտացված հիդրոցիանաթթու: 1987 և 1988 թվականներին 12-ամսյա ժամանակահատվածում գերմանացիները կրկնապատկեցին իրենց հարաբերությունները Իրաքի հետ չորս առանցքային ոլորտներում՝ քիմիական նյութեր, արտադրական ապրանքներ, ծանր մեքենաներ, ճշգրիտ հաստոցների և գիտական գործիքների վերահսկում: Գերմանական գործարաններից մի քանիսը միայն պատրաստում էին Սադամին անհրաժեշտ զենքերը։ Ըստ հավաստի և գաղտնի տեղեկությունների, գերմանացիները Իրաքին են տրամադրել գերմանական հիվանդանոցներում իրանցի քիմիական վիրավորներից ստացված տեղեկությունները, որպեսզի դրանք օգտագործեն իրենց զենքի մեջ օգտագործվող քիմիական միացությունները փոփոխելու համար։
Արաբական երկրները, հատկապես Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան, նույնպես հոգում էին երկրի ծախսերի մի մասը՝ Իրաքին հատկացվող ֆինանսական օժանդակությամբ։ Ըստ «Քուրդզմանի» հաղորդագրության, նշված երկու երկրներն ընդհանուր առմամբ Իրաքին տրամադրել են 25-ից 50 միլիարդ դոլար՝ անվճար վարկերի տեսքով։ Ավելի ուշ, Իրաքի և Քուվեյթի միջև վեճից և իրաքյան պաշտոնյաների «Իրանի դեմ միայնակ պատերազմելու» մասին հայտարարությունից հետո, Եգիպտոսի նախկին փոխնախագահ և պաշտպանության նախարար Աբու Ղազալեհը Իրաքի պնդումը մեկնաբանեց որպես մեծ սուտ և ասաց.« Միայն Քուվեյթն ու Սաուդյան Արաբիան ավելի քան 60 միլիարդ դոլար օգնություն են տրամադրել Իրաքին»։ Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահդն էլ իր ելույթում ասել էր.«Եթե Իրաքն ասում է, որ զոհաբերել է իր ժողովրդին, մենք նույնպես նպաստել ենք այդ զոհաբերությանը փողով, առաջադեմ զենքով և միջազգային համագործակցությամբ»։ Այնուհետև նա նշել է, որ իրաքյան ղեկավարության գործողությունները ապերախտության նշան են՝ Սաուդյան Արաբիայի ռազմական աջակցության նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում Քուվեյթի դեսպան Շեյխ Ալ-Սաբահն ի պատասխան իրաքցիների հայտարարությունների, ասել էր.«Քուվեյթը 14 միլիարդ դոլարի կանխիկ օգնություն և ավելի քան 16 միլիարդ դոլար օգնություն և այլ ծառայություններ է տրամադրել իրաքյան ռազմական մեքենային… և պատերազմի ընթացքում Սադդամին օգնելու համար Քուվեյթն ավելի շատ նավթ արտահանեց, քան անհրաժեշտ էր»: Ավելի ուշ քուվեյթցիները խոստովանեցին, որ բացի ֆինանսական օգնությունից, իրենք օդային բազա են տրամադրել Իրաքին, որն օգնել է իրաքցիներին հարձակվել Խարկ կղզու և իրանական նավթային տերմինալների և նավթատարների վրա: Սադդամի ռեժիմը ռազմական նպատակների համար իրեն անհրաժեշտ սարքավորումներն ու հումքը ձեռք է բերել 21 երկրների երկու հարյուր ընկերություններից։ Արևմուտքը մտադիր էր Իրաքին օգնելով կանխել Իրանի ռազմական գերակայությունը։ Արդյունքում, այս օգնությունները Պարսից ծոցի արաբական երկրների, հատկապես Սաուդյան Արաբիայի ֆինանսական աջակցության և ռուսական զենքի հետ միասին, բարելավեցին իրաքցիների ցամաքային հզորությունը, և հենվելով ֆրանսիական ու ռուսական զենքերի վրա նրանք կարողացան մեծացնել իրենց օդային հզորությունը: Տարբեր երկրներից զենք գնելով Իրաքի հրետանու հզորությունը նույնպես մեծացավ և հրթիռների և քիմիական զենքերի արտադրության արդյունաբերական ենթակառուցվածք ստեղծելու կարողությունը ստեղծվեց և ամրապնդվեց գերմանացիների օգնությամբ։