Գիտության պատմությունն Իրանում 10
(last modified Sun, 28 Aug 2022 06:07:36 GMT )
Օգոստոս 28, 2022 10:37 Asia/Tehran

Քամալեդդին Ֆարսին ապրում էր մի ժամանակաշրջանում, երբ իսլամական աշխարհը մի կողմից ազատվում էր խաչակրաց արշավանքներից, իսկ մյուս կողմից կանգնած էր մոնղոլների արշավանքին առճակատվելու շեմին։ Նրա շնորհիվ Իրանում և իսլամական երկրներումսկսվեց գիտության պատմության կարևորագույն շրջաններից մեկը։

Մարդկային կյանքը չի կարելի պատկերացնել առանց ջրի ու լույսի տարրերի: Լույսի տարրը, որ առաջանում է աշխարհն իմաստավորող կարգից, հնարավորություն է տվել մարդուն ապրել այս հողագնդի վրա: Այնպես ինչպես Երկիր մոլորակի վրա կյանքը հնարավոր է արեգակի գոյության ու էներգիայի ապահովմամբ, հավանաբար հենց այս պատճառով է, որ աստղագետները շարունակ փնտրում էին այնպիսի մոլորակներ, որոնք իրենց կյանքն ու գոյությունը իմաստավորել են մի աստղով, քանի որ առանց լույսի, նույնիսկ ջրային պաշարների գոյությամբ կյանքի համար բարենպաստ պայմաններ պատկերացնելը անհնար է:

Տեսողության ուժը լույսը հասկանալու ուժն է: Մարդու տեսողության բնույթը հասկանալու համար անհրաժեշտ է իմանալ լույսի հատկությունները: Աչքի հետազոտման և աչքի հիվանդությունների բուժման համար օգտագործվող շատ տեխնոլոգիաներ օգտագործում են լույսի հատկությունները, որպեսզի բժիշկները կարողանան հաջող փորձեր իրականացնել:

Տեխնիկապես լույսը միայն էլեկտրամագնիսական ալիքներն են, որոնք գտնվում են տեսանելի սպեկտրում: Այլ կերպ ասած, լույսը կապված է ֆոտոնների հետ, որոնք կարող են հայտնաբերել մարդու տեսողական համակարգը: Ֆոտոնները, որոնք գտնվում են տեսանելի սպեկտրից դուրս, տեխնիկապես լույս չեն, չնայած ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր լույս տերմինները հաճախ օգտագործվում են այդ սպեկտրների համար: Երբեմն տեսանելի լույս տերմինը օգտագործվում է նաև այն սպեկտրի համար, որը կարող է հայտնաբերել մարդու աչքը, սակայն տեսանելի տերմինը ավելորդ է:

Իրանցի գիտնականներից մեկը, ով մեծ ներդրում է ունեցել թվերի տեսության և լույսի ֆիզիկայի զարգացման գործում, Քամալեդդին Ֆարսին է։ Նա, ում պատկերացումները օպտիկական ֆիզիկայի մասին ծնվել են իր մտքում լույսի արտացոլման վերաբերյալ ունեցած հարցերից և իր կյանքի երկար տարիներ ծախսել է իր հարցերի պատասխանները գտնելու համար:

 Քամալեդդին Ֆարսին  նշանավոր ֆիզիկոս էր, ով ծնվել է Շիրազում 645 թվականին (1267 թ.) և մահացել Թավրիզում 697 թվականի դեյ ամսի 30-ին (1319 թվականի հունվարի 12-ին):

Լույսի ֆիզիկայի բնագավառում Քամալեդդին Ֆարսիի աշխատանքները շատ կարևոր են և նրանից հետո գիտական​​բացահայտումների աղբյուր են հանդիսանում ամբողջ աշխարհում։ Քանի որ Իբն Հեյսամի «Լույսի ֆիզիկա» գրքի ուսումնասիրությունն ու պրպտումը շատ լավ առաջարկ էր Ղոթբեդդին Շիրազիից Քամալեդդին Ֆարսիին, որն օգնեց նրան հասնել իր գիտական ​​նվաճումներին և օգնեց կանգնել գիտելիքների կուտակման ուղղության վրա:

Քամալեդդին Ֆարսին գիտելիք ձեռք բերելու համար ճանապարհորդել է տարբեր երկրներ: Նա երկար ժամանակ մաթեմատիկա է սովորել Սպահանում և ներկայացրել այս ոլորտում իր հայտնի աշխատությունը՝ Ասաս ալ-Ղավայեդ ֆի Ուսուլ ալ-Ֆավայեդ անունով։ Սովորել է նաև Ղոթբեդդին Շիրազիի մոտ։ Հայտնի աստղագետներ, ինչպիսիք են Իմադեդդին Քաշանին և Ղիյաեդին Ջամշիդ Քաշանին, իրենց աշխատություններում դրական են արտահայտվել նրա մասին։ Ֆիզիկայի գիտության մեջ Քամալեդդին Ֆարսին հատուկ ուշադրություն է դարձրել հեռանկարային՝ պերսպեկիտվ գիտությանը, հատկապես օպտիկային կամ օպտիկական ֆիզիկային, իսկ մաթեմատիկայի գիտության մեջ ուշադրություն է դարձրել երկրաչափությանը և անկյունների թեմային և կատարել հետազոտություններ այս ոլորտում։

Քամալեդդին Ֆարսին առաջին գիտնականն էր, ով բացատրեց աչքի վրիպում տեսությունը և առաջարկեց օգտագործել տարբեր ոսպնյակներ այս խնդիրը լուծելու համար։ Այս հետաքրքիր և եզակի տեսությունը հանգեցրեց տասնիններորդ դարում ոսպնյակների օգտագործմանը՝ լուսանկարչության կանոններում, աստղադիտակների ու մանրադիտակների կառուցման մեջ:

Քամալեդդին Ֆարսի

 Թանղիհ Ալ-Մանազերը Քամալեդդին Ֆարսիմ կարևոր աշխատություններից է օպտիկայի ոլորտում, որը վերաբերում է տեսողության և օպտիկայի թեմաներին և համարվում է իսլամական աշխարհի կարևորագույն գիտական ​​աշխատություններից մեկը։ Այս գիրքը վերանայում և մեկնաբանություն է Իբն Հեյսամի  Ալ-Մանազեր գրքի՝ յոթ հոդվածներով՝ նույն վերնագրերով: Այս յոթ հոդվածներում Քամալեդդինը քննարկել և փորձարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տեսողությունը և լույսը, ընկալումը, տեսողական սխալները, արտացոլումը և լույսի բեկումը:

 Թանղիհ ալ-Մանազերի ներածությունը հեղինակի գիտական ​​կենսագրության միակ հիմնական աղբյուրն է, և բացի այդ, այն համարվում է գիտական ​​աշխատությունների և թեմաների փոխանցման հավաստի փաստաթուղթ, և այս առումով շատ կարևոր է։ Այս ներածության մեջ Քամալեդդինը, երկար և արժեքավոր նկարագրություն տալով գիտության ոլորտում իր գործունեության սկզբի մասին, հստակ նշել է, որ իմաստուն երեցների սխալ վարկածները, հատկապես ճառագայթման, արտացոլման, բեկման և ներթափանցման անկյունների հավասարության ենթադրության մասին զարմանք են պատճառել իրեն։

Ըստ այս գրքի բովանդակության՝ Քամալեդդին Ֆարսին առանց կասկածի չի ընդունել Իբն Հեյսամի կարծիքները, ինչպես որ մերժել է Իբն Հեյսամի կարծիքը լույսի բախման և ցրման համեմատության մեջ։ Նաև որոշ դեպքերում, ինչպիսիք են մութ սենյակի քննարկումը, լույսի բեկումը երկու թափանցիկ գնդերում և լույսի բեկման ցուցիչի աղյուսակները (օդից ապակի), ընդլայնել է Իբն Հեյսամն տեսությունները:

Քամալեդդին Ֆարսին այս գրքում լույսի բնույթի մասին գրել է.«Լույսը, որը դուրս է գալիս լուսավոր մարմնից, սկզբնապես պատրաստված է ջերմությունից և կրակից, Որովհետև եթե արևի լույսը շողացնենք գոգավոր հայելու վրա (cas), այն կհավաքվի մի կետում և երբ այդ կետում այրվող առարկա լինի, այն կվառվի»:

Քամալեդդին Ֆարսիից չորս հարյուր տարի անց հոլանդացի ֆիզիկոս Քրիստիան Հյուգենսը լույսի մասին իր գրքում գրել է հետևյալը. «Լույսը կրակից է, և բոլորը գիտեն, որ լույսը առաջանում է կրակի բոցից: Ամեն անգամ, երբ մենք լույս ենք շողացնում գոգավոր հայելու վրա (CAS) և այն կենտրոնացնում ենք մեկ կետի վրա, առաջանում է լուսավոր կետ, որը այրող է և ունի ջերմություն: Եթե այրվող առարկան պահենք դրա դիմաց, այն կայրվի կրակի պես»:

Շոտլանդացի հայտնի ֆիզիկոսը Ջեյմս Քլերկ Մաքսվելը 1860 թվականին հրապարակել է իր «Էլեկտրոմանետիկա» կոչվող տեսությունը հետևյալ փորձերից հետո.«Լույսը, որը մենք տեսնում ենք, բաղկացած է երկու էլեկտրական և մագնիսական վեկտորներից, որոնք ուղղահայաց են լույսի ճառագայթին, որը միշտ թրթռում է: Նման վիճակը ստեղծում է բնական լույս»:

Բայց Քամալեդդին Ֆարսին Մաքսվելից առաջ ասել էր.«Երբ լույսը թեքորեն ներթափանցում է մի միջավայրից մյուս թափանցիկ միջավայր, դրա շարժումը կարելի է համարել երկու շարժման արդյունք՝ մեկ շարժում ուղղահայաց ուղղությամբ, իսկ մյուսը շարժում այն ​​ուղղությամբ, որն ուղղահայաց է առաջին ուղղահայացին»:

Քամալեդդինը գիտնական է, ով առաջին անգամ օպտիկայում օգտագործել է երկրաչափության օրենքներն ու թեորեմները՝ ապացուցելու իր տեսությունները: Այդ գործը նորարարություն էր այն ժամանակ և մեծ արժեք ուներ գիտական ​​գործունեության մեջ։ Բացի այդ, Քամալեդինի աշխատանքներից մեկը մութ տան կառուցումն ու անցքերի միջով լույս շողացնելն էր: Նա առաջին մարդն էր, ով բացատրեց աչքի վրիպման տեսությունը և առաջարկեց օգտագործել տարբեր ոսպնյակներ աչքի վրիպումը բարելավելու համար: Հետաքրքիր և եզակի այս տեսությունը պատճառ դարձավ, որ ոսպնյակները կիրառվեն լուսանկարչության սկզբունքներում և մանրադիտակների ու աստղադիտակների կառուցման մեջ ավելի ուշ՝ 19-րդ դարում:

Բայց կարևորն այն է, որ նախկինում Քամալեդդին Ֆարսիի Թանղիհ ալ-Մանազեր գրքի լատիներեն թարգմանությունը, ինչպես իրանցի գիտնականների բազմաթիվ գրքեր, հասել էր եվրոպական գրադարաններ, բայց շատ դեպքերում, ստեղծագործության հեղինակի անունը թարգմանության մեջ չի նշվել։ Այդ պատճառով Արևմուտքում որոշ շրջանակներ միտումնավոր կերպով  հայտարարել են, որ այդ արժեքավոր ստեղծագործությունները հեղինակ չունեն, և ցանկացած ոք կարող էր դրանք իր անվանը վերագրել: 

 Թանղիհ ալ-Մանազեր  գրքի մեկ այլ կարևոր ասպեկտը նրանում Հեռանկար գիտության առարկայական տարածքի լայնությունն է: Քանի որ Քամալեդդինը, տեսնելու և լույսի թեմայում  անպայմանորեն քննարկել է այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լույսը, ստվերը, խավարը, տեսանելիությունը և անտեսանելիությունը և համապատասխան ճառագայթները:

Նրա գիտական ​​ամենակարևոր ձեռքբերումը վերաբերվում է ծիածանին, որում ոչ միայն արիստոտելյան ավանդույթի հայեցակարգում, այլ նաև փորձարարական մեթոդի ընդունման մեջ նա մեծ վերափոխում է իրականացրել։ Նա փոխեց ամպի՝ որպես գոգավոր հայելու ֆունկցիայի գաղափարը, վերածելով ապակե գնդիկի, որը պարունակում է ջուր և  անձրևի կաթիլներ: Որոշ հետազոտողներ կարծում են, որ Քամալեդդինը ծիածանի մասին իր պատկերացումները ստացել է Ղութբ ալ-Դին Շիրազիից, սակայն չի կարելի հերքել Քամալեդդինի նորարարությունները այդ գաղափարները ներկայացնելիս:

Հետաքրքիր է իմանալ, որ Քամալեդդինի և նրանից առաջ գիտնականների՝ Ավիցեննայի և Ղութբ ալ-Դին Շիրազիի կարծիքները ծիածանի մասին բազմիցս համեմատվել են, այս ոլորտում, գերմանացի գիտնական Դիտրիխ (Թեոդորիկ) Ֆրայբերգի  վարկածների հետ: Այն տարբերությամբ, որ Քամալեդդինը իր նախորդներից բոլորովին այլ մոտեցմամբ, բացի դիտումից, փորձերի օգնությամբ՝ կարևոր արդյունքներ է ստացել այն մասին, թե ինչպես է աշխատում լույսը կամ ծիածանը։ Դիտրիխի բացատրությունը ներկայացվել է մոտ հիջրեթի 605 թվականին, այն ժամանակ, երբ հրապարակվել են ֆարսիի հետազոտությունների արդյունքները, և չկա որևէ պատճառ, թե ինչու ֆարսին նրանից հետո է հասել այս արդյունքներին: