Ընտելանանք(26)
https://parstoday.ir/hy/radio/world-i186874-Ընտելանանք(26)
Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2022 07:47 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան առողջությունը: Ձեր ուզած կյանքն ապահովելու համար երբեմն անհրաժեշտ է փոխել ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Պատասխանատվության զգացումը մարդու ձեռքբերովի հատկանիշներից է։Իրականում կարելի է ասել, որ այս հատկանիշը յուրատեսակ անձնական հմտություն է, և ոչ ոք չի ծնվում պատասխանատու կամ անպատասխանատու վարքագծով։Ավելի շուտ, ընտանիքի անդամների, ընկերների, դպրոցի և այլնի միջոցով ձեռք բերված զարգացման  և փորձառության  ճանապարհին այն զարգանում է ժամանակի ընթացքում, և այս հմտությունը պահանջում է վերապատրաստում և պրակտիկա:Այս հմտության բացակայությունը կարող է հանգեցնել բազմաթիվ խնդիրների կյանքում:Շատ ամուսնալուծություններ, հաղորդակցման այլ խնդիրներ և այլն, տեղի են ունենում այս հատկանիշը չունենալու պատճառով։Այդ իսկ պատճառով շատ ծնողներ մեծ ուշադրություն են դարձնում այս հատկանիշին, որպեսզի կարողանան իրենց երեխային հենց սկզբից սովորեցնել պատասխանատվության հմտությունը:Ուստի հնարավոր է ամրապնդել այս հատկանիշը՝ իմանալով պատասխանատվության ոգին բարձրացնելու ուղիները։

Մարդիկ պատասխանատվություն են կրում հասարակության մեջ իրենց ունեցած դերերի պատճառով:Որքան ավելի լավ են նրանք գիտակցում իրենց դերը, այնքան ավելի լավ կարող են հաղորդակցվել դրա մանրամասների հետ:Շարունակելով ծրագիրը  մենք միասին կվերանայենք պատասխանատվության տեսակները։

Սոցիալական պատասխանատվությունը նշված հմտություններից մեկն է:Մենք բոլորս հասարակության անդամներ ենք և պետք է ենթարկվենք նրա կանոններին:Սոցիալական  պատասխանատվության առումով  դուք պատասխանատու եք ցանկացած դերում, որը ձեզ հանձնարարվում  է, որպես հասարակության անդամ,օրինակ՝ որպես վարորդ ,որ երթևեկում եք քաղաքի փողոցներում , պետք է հարգեք  ճանապարհային երթեւեկության կանոնները:Կամ եթե դուք անցորդ եք կամ հետիոտն, ապա պետք է հարգեք քաղաքային անհրաժեշտ կանոնները ,օրինակ փողոցում աղբ չնետել: 

Նաև, մեզանից յուրաքանչյուրին աշխատանք է պետք,ապրուստը վաստակելու  և կյանքը շարունակելու համար: Յուրաքանչյուր աշխատանք ունի իր անհրաժեշտություններն ու արգելքները: Մեր աշխատանքային կանոններին տեղյակ լինելը էական ազդեցություն ունի պատասխանատու լինելու և այդ բոլոր կանոնների կատարման հարցով,ինչպես օրինակ՝ աշխատավայր մտնելու և դուրս գալու ժամանակը, որը որոշվում է կանոններով, և աշխատողները պետք է պատասխանատվություն կրեն դրա համար։Ինչ էլ որ լինի մեր աշխատանքը, ուղղակի կամ անուղղակիորեն կախված է որոշակի հաստատությունից կամ կազմակերպությունից:Մեր հանձնառությունը մեծ ազդեցություն ունի կազմակերպության աշխատանքային գործընթացի վրա:Որքան պատասխանատու լինենք մենք,որպես ընկերության աշխատակիցներ և աշխատուժ, այնքան ավելի լավ և դրական կլինի ընկերության առաջընթացը, և դրա առավելությունները կվայելենք նաև մենք:Այդ խնդրի հակառակը ևս գոյություն ունի: 

Մարդկանց մեծ մասը, բացի անհատական ​​դերերից, փոքր խմբի կամ թիմի անդամներ են,ճիշտ ընտանիքի նման ,որտեղ  ըստ խմբի տեսակի և տարողության տարբերվում է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը: Թիմային աշխատանքը և դա անելու կարողությունը համարվում են շատ կարևոր հմտություններ այսօրվա աշխարհում:Դուք մի խմբում տարբեր  մարդկանց դեմ հանդիման եք կանգնած , որոնցից յուրաքանչյուրը ձեզանից և մյուսներից շատ տարբեր անհատականություն և ինտելեկտ ունեն:Սկզբում դուք պետք է կարողանաք աշխատել նման խմբում և կատարել ձեր դերը համարձակ և արդյունավետ:Նման նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լինել պատասխանատու և կշռադատել ամբողջ աշխատանքը:Մանրազննին  պլան ունենալը այս առումով կարող է օգնել ձեզ :

Այս հմտությունը ունեցող մարդիկ առանձնահատուկ հատկանիշներ ունեն, և պատասխանատվության  զգացումը շատ օգուտներ է բերում մարդկանց:Ընդհանուր առմամբ, պատասխանատվության զգացումով անհատը իր կյանքի տարբեր ոլորտներում,սովորաբար ավելի լավ է հանդես գալիս, քան մյուսները :Նա չի մեղադրում ուրիշներին իր կյանքի ընտրության համար, նա զգում է իր ընտրությունների հետևանքները և օգտագործում դրանք իր նպատակներին հասնելու համար:Նման հոգեկանով պատասխանավության զգացում ունեցողը  ավելի քիչ խնդիրներ կունենա ուրիշների հետ հարաբերություններում։Նաև այս հատկանիշը համարվում է ամուսնության շատ դրական գործոններից մեկը: Քանի որ, ըստ հետազոտությունների, պատասխանատվության զգացումով  մարդիկ ավելի հաջողակ են իրենց համատեղ կյանքում:Բացի այդ, այս մարդիկ ավելի քիչ են տառապում դեպրեսիայից և սթրեսից:

Երբ  մի մարդ ստանձնի իր կյանքի բոլոր պարտականությունները, փոխադարձաբար հասարակության մեջ ևս նա կհաստատվի ուրիշների կողմից ,կընդունեն ,կպատվեն և կհարգեն նրան:Նա   կապ հաստատելու ոլորտում ավելի հաջող ու լավ կաշխատի և դա պատճառ կդառնա ,որ նա օրեօր ավելի լավ աշխատի և առավել մոտիվացիայով աշխատի իր պարտականությունները կատարելու համար:  Ամենակարևորն այն է, որ նա  իր աշխատանքը  կատարի ճիշտ ժամանակին, և այս հատկանիշը, ի վերջո, կբարձրացնի մարդու կատարողականությունը, և նա հրաշալի ձևով կկարողանա վերահսկել իր բոլոր գործերը։ Գործունեությունից  ստացված լավ արդյունքը նաև ավելի շատ մոտիվացիա և էներգիա կփոխանցի  ավելի լավ և նպատակասլաց կյանքի համար։ Պատասխանատվությունը նաև արդյունավետ գործոն է ինքնավստահություն ձևավորելու և ինքնագնահատական ​​ունենալու համար:Երբ մարդը ներքին բավարարվածություն է զգում, նրա մեջ ներքին կարգապահություն է մշակվում և վերջապես նա օժտվում է ուրախ հոգեկանով: 

 

Եթե ​​կարծում եք, որ ձեր պատասխանատվության զգացումն այնքան էլ ուժեղ չէ,  մի անհանգստացեք, քանի որ պատասխանատվությունը բարձրացնելու ռազմավարություններ կան, որոնց կարող եք հետևել՝ ամրապնդելու համար  այս հմտությունը:

Պատասխանատվությունները ավելացնելու համար նախ անհրաժեշտ է մի կողմ դնեք պատրվակները: Շատերը երբ իրենց աշխատանքների հարցով անփույթ մոտեցում են դրսևորում, տարբեր պատրվակներով մեկնաբանում են պայմանները: Մինչ այն ժամանակ ,երբ դուք աշխատանքները չիրականացնելու համար ուրիշներին մեղավոր համարեք ,կամ տարբեր պատրվակներ փնտրեք ,այս յուրահատկությունը Ձեր մեջ չի բարելավելու: Այդ պատճառով ավելի լավ է որեւէ գործ ստանձնելուց առաջ տեսնեք, թե որքան կարողություն և հմտություն ունեք այդ ոլորտում։Մի աշխատանքի մեջ հմտություն չունենալու պատճառով ,դրա պատասխանատվությունը չընդունելը ,շատ ավելի տրամաբանական է ,քան այն ընդունել և թերանալ այդ աշխատանքում: Խոչընդոտը լուծելու համար,այն հետաձգելու պարագային  անհրաժեշտ է առաջին քայլում կոնկրետ ժամանակացույց սահմանեք ձեզ համար։Եթե ​​գրառեք բոլոր աշխատանքների ժամանակացույցը , ապա կհասկանաք, թե որքան ժամանակ եք կորցրել  ինտերնետում և վիրտուալ էջերում շրջելիս:Որպեսզի կարողանաք ավելի լավ օգտագործել ձեր ժամանակը, սահմանափակեք ինտերնետի օգտագործումը և հատուկ ժամեր նկատի  առեք դրա համար:

Հաջորդ քայլում դուք պետք է հետևեք կանոնավոր ժամանակացույցին:Ձեր բնութագրերին և կարողություններին համապատասխանող կանոնավոր ծրագիր ունենալը ձեզ շատ կօգնի ավելացնել  պատասխանատվությունը:Նկատի ունեցեք, որ ճիշտ ժամանակացույցը պլանավորման կարևոր հատկանիշներից մեկն է:Ձեր նկատի առած  նպատակների համար որոշակի ժամանակ հատկացրեք, որպեսզի չընկնեք հետաձգման ու անփութության  թակարդը:Նաև  համարձակության հմտությունը  կամ ոչ ասելու կարողությունն ավելի շատ է ազդում ձեր պատասխանատվության վրա, քան կարծում եք:Միգուցե Ձեզ համար շատ է պատահել ,որ մի անհատ անտեղի դիմում է ներկայացրել ձեզ և ոչ ասելու անկարողության պատճառով ,ընդունել եք այդ: Իվերջո երբ անկարող եք դա իրագործել ,սկսում եք պախարակել ձեզ և հավանաբար որիշները ևս ձեզ քննադատեն ձեր անպատասխանատու կեցվածքի համար: 

Բացի այդ, ձեր կամ ձեր երեխայի մեջ այս հմտությունն ամրապնդելու համար դուք պետք է ուժեղացնեք կարեկցանքը:Կարեկցանք նշանակում է, որ դուք կարող եք շրջապատող իրադարձություններին նայել մեկ այլ մարդու տեսանկյունից և հասկանալ նրա զգացմունքներն ու հույզերը:Կարեկցանքն օգնում է ձեզ տեսնել, թե ձեր արածն ինչպես է ազդում ուրիշների վրա:Եթե ​​դուք կարողանում եք հասկանալ այս զգացմունքները, ավելի հեշտ է դառնում ընդունել ձեր գործողությունների հետևանքները:Անհրաժեշտ է այս հմտությունը զարգացնել հենց  մանկուց։Երբ ձեր երեխան վատ է վարվում այլ երեխայի հետ, առանց մեղադրելու կամ վատ վարվելու,նրան ծանոթացրեք  դիմացինի զգացմունքներին:Իսկ եթե այս խնդիրը լուծելու համարխնդրի դիմաց կանգնեք, դիմեք խորհրդատույի օգնությանը :  

 

Փորձառությունը կօգնի ձեզ մեծացնել պատասխանատվությունը: Սակայն փորձառություն ձեռք չի բերվում, միթե սխալներ թույլ տալով: Ուստի մի վախեցեք սխալվելուց և դրանից դասեր քաղեք և փորձեք այլ իրավիճակներում այլևս դա չկրկնել:  Այսպիսով կկարողանաք ավելացնել ձեր պատասխանատվությունը: Վճռակամ լինելը ևս պատասխանատվություն ընդունելու կարևորագույն սկզբունքներից է: Այս առումով կարևոր չէ, թե ձեր պատասխանատվությունը ինչքանով մեծ ,կամ փոքր լինի,կարևորը հետևյալն է, որ այդ գործը իրականացնեք կատարյալ հանձնառությամբ: 

Վերջում նշենք, որ մեր թվարկած կետերը ընդհանուր լուծումներ են՝ խթանելու և մեծացնելու պատասխանատվությունը:Եթե ​​այս քայլերը իրականացնելով,դուք դեռ խնդիրներ ունեք պարտականությունների կատարման հարցում, ապա ավելի լավ է խորհրդակցեք մասնագետի հետ, քանի որ հնարավոր է ավելի լուրջ խնդիրների դիմաց կանգնեք:Օրինակ, տագնապի  խանգարումներ ունեցող շատ մարդիկ չեն կարողանում կատարել իրենց առաջադրանքները բարձր տագնապի  պատճառով, կամ դեպրեսիա ունեցող մարդիկ չեն կարողանում հաղթահարել իրենց առաջադրանքները բավարար էներգիայի բացակայության պատճառով: Արդյունքում հոգեբանի այցելությունը կօգնի ձեզ մանրամասն գնահատեք  հոգեբանական  իրավիճակը ,որպեսզի գտնեք  ձեր խնդրի հիմնական պատճառները և լավագույնս կարգավորեք այն: