Նորություններ (60)
Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական, ռազմական ու տնտեսական ոլորտներում Իրանի գրանցած նորագույն ձեռքբերումները։

Նախ պատմենք Իրանի տեխնոլոգիայի ոլորտում գրանցված մի նվաճման մասին։
Առանձնացված հյուսվածքներում արյունահոսության վերահսկումը շատ կարևոր է հատկապես վիրահատության ժամանակ: Սա հատկապես կենսական է մարմնի փափուկ և ակտիվ ներքին օրգանների համար, քանի որ կարի, մամլակի կամ մետաղալարերի օգտագործումը սահմանափակ է: Նման դեպքերում ավելի օգտակար է բուժումը հեմոստատիկ կամ արյունահոսությունը դադարեցնող սոսինձներով : Այնուամենայնիվ, հեմոստատիկ միջոցները, որոնք օգտագործվում են կլինիկական դեպքերում, ունեն բազմաթիվ թերություններ, ներառյալ թաց հյուսվածքին չկպչելու և մեխանիկական թույլ հնարավորություններ:
Հաշվի առնելով այս պարագաները, իրանցի մի խումբ հետազոտողներ հորինել են երկու խաչաձև կապերով հերմետիկ նյութ, որն ունի իդեալական հեմեոստազ՝ համեմատած շուկայական նմուշների հետ, և դրանից բացի այս գելի մեջ պահպանվել է թաց հյուսվածքին կպչելու ունակությունը: Մեխանիկորեն այս նախագծված հիդրոգելը վերահսկում է արյունահոսությունը վերքը փակելու իր բնորոշ ունակության և քիմիական ակտիվության շնորհիվ:
Հոմոստատիկ սոսինձ հիդրոգելը ներշնչված է սադափից և կոչվում է մետակրիլոիլ-կատեկոլ ժելատին (GelMAC): Այս նյութը հիանալի կենսահամատեղելիություն ունի թե լաբորատոր և թե՝մարմնի պայմաններում: Հիդրոգելի հեմոստատիկ հատկությունը առաջին անգամ ցուցադրվել է լաբորատոր պայմաններում արյան մակարդման մեթոդով: Այս փորձարկման ժամանակ արյան մակարդման ժամանաահատվածը կրճատվել է Surgicel կամ կլինիկական հեմոստազի համեմատությամբ: Այս հիդրոգելի հնարավորությունները ներկայացվել են մկների մարմնի մեջ լյարդի արյունահոսության փորձարկմամբ: Այս գործընթացում այս հիդրոգելը արագ փակել է կտրվածքը, և արյան մակարդման գործընթացը սկսվել է նույնիսկ ավելի արագ, քան Surgicel-պարագայում:
.....
Արգանդը կենսական դեր է խաղում սաղմի առողջության համար: Սաղմի ժամանակաշրջանում հորմոնների, սննդանյութերի և արգանդի նյութափոխանակության յուրաքանչյուր խախտում կարող է մարդուն ողջ կյանքի ընթացքում ենթարկել հիվանդությունների:
Կաթնամթերքի և թզի նման մրգերի մեջ հայտնաբերված մոնո սաքարիդների տեսակներից մեկը D-գալակտոզն է, որը թունավոր ազդեցություն ունի նոր ձևավորված սաղմի (ձվի կամ ձվաբջիջի) վրա: «Շահիդ Բեհեշթի» բժշկական գիտությունների համալսարանի և Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները հետազոտել են մայրերի D-գալակտոզայի ազդեցությունը նրանց երեխաների ձվարանների կարողությունների վրա լաբորատոր կենդանիների մոդելում: Այս հետազոտության ընթացքում 10 հղի առնետներ բաժանվել են հինգ հոգանոց երկու խմբի և մինչև հղիության ավարտը մի խմբին կերակրել են ստանդարտ սնունդով, իսկ մյուս խմբին՝ 35% D-գալակտոզա պարունակող սնունդով:
Երկու խմբերից ծնվածները հետազոտվել են հորմոնների մակարդակի և ձվարանների վիճակը որոշելու համար: Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սկզբնական ֆոլիկուլների թիվը** զգալիորեն ավելի քիչ է եղել այն մայրերից ծնվածների մոտ, որոնք D-գալակտոզայի ազդեցության տակ են եղել: Դրանից բացի,նրանց հորմոնների արտազատման առումով նկատվել են խանգարումներ: Նաև այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մայրերը ,որոնք D-գալակտոզայի ազդեցությանն են ենթարկվել ,դա բացասաբար է ազդել նրանց դուստրերի ձվարանների կարողությունների վրա: Այնուամենայնիվ, ավելի շատ հետազոտություններ են անհրաժեշտ այս բացահայտումը մարդկանց ընդհանրացնելու և դրա մեխանիզմը հասկանալու համար:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «International Journal of Endocrinology and Metabolism» հանդեսում:
......
Իրանցի հետազոտողների այս շաբաթվա մեկ այլ ձեռքբերումը կապված է մեզենխիմալ ցողունային բջիջների հետ: Մեզենխիմալ ցողունային բջիջները*** իրենց յուրահատուկ հատկանիշներով նոր հորիզոններ են բացել բորբոքային և ոչ բորբոքային հիվանդությունների բուժման գործում։ Այնուամենայնիվ, դրանց կլինիկական օգտագործումը պահանջում է խիստ հսկողություն,որպեսզի վստահություն ստեղծվի ,որ հարգվում է օրենքներն ու սկզբունքները:
Բազմաթիվ գնահատումներ են անհրաժեշտ,որպեսզի լաբորատոր մի արտադրանքի կլինիկական օգտագործման իրավունք տրվի։ Այս գնահատումները ներառում են լաբորատոր հետազոտություններ, նախակլինիկական հետազոտություններ և կլինիկական փորձարկումներ: Այս բոլոր փուլերի նպատակը, որոնք սովորաբար տարիներ են տևում, բուժման մեթոդի անվտանգ և արդյունավետ լինելու մասին վստահանալն է: Նկատի առնելով Ռոյան գիտահետազոտական ինստիտուտի ջանքերն Իրանում բջջային թերապիան զարգացնելու համար՝ համաձայն միջազգային ամենաբարձր ստանդարտների , Ռոյան բջջային արտադրանքի տեխնոլոգիական զարգացման կենտրոնում ստեղծվել է բջջային արտադրանքի որակի գնահատման և երաշխավորման բաժին:
Ելնելով բջջային արտադրանքի կլինիկական օգտագործման հնարավորության հարցում նախակլինիկական հետազոտությունների կարևորությունից՝ Ռոյանի գիտահետազոտական ինստիտուտի հետազոտողները ուսումնասիրել են կլոնների տեսքով մշակված մեզենխիմային ցողունային բջիջների հնարավոր թունավոր ազդեցությունը, որոնք սառցակալումից հանվելուց հետո ներարկվել են որոշակի կետում կամ ներարկվում են արյան շրջանառության համակարգին(systematic) փոխպատվաստում ստացողի մարմնում:
Այս հետազոտության ընթացքում նախ քննարկվել են մեզենխիմալ ցողունային բջիջների ինքնատիպությունն ,ըստ դրանց կլինիկական օգտագործման միջազգային սահմանված չափորոշիչներին: Այնուհետև այդ բջիջները ներմուծվել են լաբորատոր մոդելային կենդանու օրգանիզմ՝ ներերակային ներարկման կամ միջողնային ողների մեջ ներարկվելու միջոցով: Դրանից հետո վարքագծային փոփոխությունները, թունավորման կլինիկական նշանները, մարմնի քաշի, սննդի և ջրի սպառման փոփոխությունները քննարկվել են խիստ կրիտիկական շրջանում ՝ 14 անընդմեջ օր և ենթաքրոնիկ շրջանում՝ 90 անընդմեջ օր: Վերջապես, հյուսվածքաբանական հետազոտություններ են կատարվել թունավորման և մարմնի նյութափոխանակության կարևոր հյուսվածքների վրա:
Այս հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ մշակված մեզենխիմալ ցողունային բջիջների փոխպատվաստումը կլոնավորման տարբերակով և երակային կամ Միջողնային դիսկի մեջ ներարկվելով, մոդել կենդանիների մոտ ոչ մի հետևանք չի ունեցել ,ինչպես՝ կլինիկական թունավորություն, հյուսվածքաբանական բնութագրերի փոփոխություն կամ ուռուցքի առաջացում:
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են Stem Cell Research & Therapy միջազգային հանդեսում:
.....
Հոդացավը ծերության հետ կապված հիվանդություններից է, որն առաջանում է աճառի էրոզիայի պատճառով։ Բնական աճառները կարևոր դեր են խաղում հոդերի պաշտպանության գործում, բայց, ցավոք, դրանք չեն վերականգնվում ծերությունից կամ վնասվածքներից հետո: Ընթացիկ բուժումները սովորաբար սահմանափակվում են ցավազրկողներով կամ ֆիզիոթերապիայով, և եթե հիվանդի վիճակը վատանում է, ծնկի ամբողջ կառուցվածքը վերակառուցվում է: Բայց եթե Դյուկի համալսարանի հետազոտողների նոր հայտնագործությունն աշխատի, ակնկալվում է բուժման նոր և ավելի լավ տարբերակ :
Նախկինում փափուկ և ճկուն հիդրոգելները հետազոտվել են որպես աճառի փոխարինողներ, բայց դրանցից շատերը չեն կարողացել դիմանալ քաշին: 2020 թվականին Դյուկի համալսարանի հետազոտողները պատրաստեցին հիդրոգել, որն ուներ նույն հատկությունները, ինչը բնական աճառը և նույնիսկ ավելի լավ կատարողականություն, քան իրական աճառը: Նոր հիդրոգելը պատրաստված է ցելյուլոզային մանրաթելից և այդպիսով ստացված նյութն ավելի ամուր է, երբ ձգվում է: Ցելյուլոզային մանրաթելերը զուգակցվում են պոլիվինիլ սպիրտի հետ և պատճառ դառնում ,որ հիդրոգելը վերադառնա իր սկզբնական վիճակին: Բացի այդ, հետազոտողները նաև ձևափոխել են դրա արտադրության մեթոդը և այլ հիդրոգելների պես սառեցնելու և սառցակալումից հանելու փոխարեն թիրախային նյութը տաքացրել են ապակու նման։Այս գործընթացի արդյունքում պոլիմերային ցանցում ստեղծվել են ավելի շատ բյուրեղներ:
Այս գործընթացի արդյունքը հիդրոգելն էր՝ մինչև 51 Մեգապասկալ բարձր ճկունությամբ և մինչև 98 մեգապասկալ բարձր ճնշման դիմադրությամբ: Այս կերպ ստացված հիդրոգելի ճկունությունը կազմում է 26%, իսկ ճնշման դիմադրությունը 66%-ով բարձր է բնական աճառի համեմատ։Նաև, ըստ հետազոտողների, այս հիդրոգելի ճկունությունը 5 անգամ ավելի բարձր է, իսկ ճնշման դիմադրությունը 2 անգամ ավելի բարձր է, քան այն հիդրոգելները, որոնք ստացվում են սառեցման և սառցակալումից հանելու արդյունքում։Ըստ հետազոտողների՝այն իմպլանտները ,որոնք պատրաստվել են այս նյութից , փորձարկվել են ոչխարների վրա: Բացի այդ, կլինիկական փորձարկումները նույնպես կսկսվեն 2023 թվականի ապրիլին։
Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են « advanced functional materials» պարբերաթերթում:

․․․․
* Մոնոսաքարիդները ամենապարզ ածխաջրերից են, որոնք հայտնի են նաև որպես պարզ շաքարներ։
** Ձվարանների ֆոլիկուլը գնդաձև պարկ է՝ լցված հեղուկով, որը պարունակում է սերմը: Ձվարանի մեջ շատ ֆոլիկուլներ կան:
***Մեզենխիմալ ցողունային բջիջները (MSCs), որը նաև հայտնի է որպես մեզենխիմալ ստրոմալ բջիջներ, բազմազդեցիկ բջիջներ են, որոնք կարող են տարբերվել բոլոր տեսակի բջիջների, ներառյալ օստեոբլաստային բջիջները (ոսկրային բջիջները), կոնդրոցիտները (աճառային բջիջները), միոցիտները (մկանային բջիջներ) և ճարպային բջիջները: