Ընտելանանք (27)
https://parstoday.ir/hy/radio/world-i187676-Ընտելանանք_(27)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2022 03:42 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Նախորդ հաղորդման ընթացքում քննարկել ենք պատասխանատվության հմտությունը։ Այս ծրագրում խոսելու ենք երեխաների պատասխանատվության մասին։ Մնացեք մեզ հետ։ 

Պատասխանատվությունը կյանքի անհրաժեշտ հմտություններից մեկն է, և այս հմտությունը մանկության տարիներին ծնողների կամ ուսուցիչների ուսուցումն նպաստում  է մարդկանց կյանքի որակին և հաջողությանը:

Իրականում, երեխայի մոտ վաղ տարիքից պատասխանատվություն ընդունելը հանգեցնում է ինտելեկտուալ զարգացման, անձնական աճի, հոգեկան առողջության և դրական ինքնավստահության բարձրացման: Ցավոք սրտի, սրտացավությունից շատ ծնողներ երեխային պատասխանատվություն չեն տալիս, և դա ապագայի համար խնդիրներ է ստեղծում։ Ծնողները պետք է ընդունեն երեխային պատասխանատվություն տալ և ակնկալել, որ նա որոշ բաներ անի ինքնուրույն: Երեխաներին որոշ պարտականություններ չտալու հետևանքով նա սովորել է ժամանակի ընթացքում հեշտությամբ ստանալ իր ուզածը և մեծ ակնկալիքներ ունենալ  ուրիշներից: Ծնողները պետք է փորձեն գտնել երեխաների պատասխանատվությունը բարձրացնելու միջոց: Երեխային տրված պարտականությունները պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և տարիքային աճին: 3-ից 5 տարեկան երեխաները կարող են ինքնուրույն ընտրություն կատարել, նրանք կարող են որոշել, թե այսօր ինչ հագնել մանկապարտեզում: Իհարկե, այս հարցը պետք է լինի ծնողների հսկողության ներքո։

Կամ նա կարող է ինքնուրույն որոշել  ինչ ուտել: Սա կարող է արդյունավետ լինել երեխաների անորեքսիայի բուժման համար: Իհարկե, պետք է որոշ սահմանափակումներ կիրառվեն։ Նաև 5 տարեկան երեխայից կարելի է ակնկալել, որ խաղալուց հետո կհավաքի իր իրերը, և եթե սխալ թույլ տվեց, նորից կփորձի ինքնուրույն մաքրել և հավաքել: Բայց երեխային կարելի է  այդ հարցում օգնել և ուղղորդել։ 

Երեխաներն ավելի շատ պարտականություններ են ստանձնում դպրոց ընդունվելուց հետո: Նրանք կարող են օգնել  տնային աշխատանքների , այդ թվում ճաշի սեղանը  պատրաստելու ժամանակ:: Երեխաների գրպանի փողի կառավարումը կարող եք թողնել նրանց։ Նրանք կարող են որոշել, թե որքան ծախսել և ինչի վրա ծախսել: Նախ սկսեք շաբաթական գումարից, և եթե երեխան շռայլում է և գումարը վերջանում է, չափից դուրս համակրելի մի եղեք և նորից փող  մի տվեք նրան: Նկատի ունեցեք, որ ճկունությունը երկկողմանի և հաջող հարաբերությունների գրավականն է: Հիշեք երեխաների հիմնական կարիքները և գործեք ըստ դրանց: Միևնույն ժամանակ նշեք տարիքին համապատասխան կանոններ և սահմանափակումներ և համոզվեք, որ երեխան գիտի կամ հասկանում է կանոնները: 

Երեխաները դեռահասության տարիքում և 10-11 տարեկանից հետո կարող են իրենց կարծիքն արտահայտել բազմաթիվ հարցերի շուրջ, և շատ կարևոր է, որ նրանց կարծիքը հարցնեք և խորհրդակցեք ընտանեկան համատեղ որոշումների ժամանակ։ Այս տարիքից դուք կարող եք ակնկալել, որ ձեր երեխան մենակ մնա տանը կամ մենակ դուրս գա իր ընկերների հետ: Իհարկե, երեխային տանը մենակ թողնելու սահմանափակումներ կան, որոնց նկատմամբ ծնողները պետք է զգույշ լինեն։ Մոտավորապես 15 տարեկանում երեխան կարող է ինքնուրույն շփվել, ամեն ամիս տնօրինել իր գումարը և զվարճանալ ընկերների հետ: 15-ամյա պատանուց նույնպես հնարավոր է ակնկալել մասնակցություն ունենալ  տնային գործերին։ Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի կամ պատանու ակնկալիքների և նրանց պահանջների միջև հավասարակշռությանը և միշտ  բանակցեք երեխայի հետ: Մյուս կողմից՝ երեխայի դաստիարակելու ձևը որոշում է նրա ապագան։

Եթե ​​երեխայի վրա պատասխանատվություն չդնեք, ապագայում կտեսնեք այնպիսի երեխայի, ով ձեզնից կախված կլինի ամենափոքր գործերում, և այս հարցը երեխայի մեջ կառաջացնի կախված անհատականության խանգարում։ Սրա մյուս հետևանքը երեխայի ինքնավստահության բացակայությունն է, այնպես, որ նա կարծում է, որ չի կարող միայնակ լուծել իր հարցերն ու խնդիրները։ Նման երեխան  առանց ծնողների չի կարող որոշում կայացնել: Ավելի բարձր տարիքում այս մարդիկ տառապում են կամքի բացակայություից և որոշումներ կայացնելու դժվարությամբ:

Երեխային պատասխանատվություն չկրելու համար կարող են լինել տարբեր պատճառներ: Այս պատճառներից մեկն այն է, որ ծնողները չափից դուրս բարության և կարեկցանքի պատճառով կարող են մտածել, որ  իրենց երեխան կհոգնի կամ չի ունենա դա անելու կարողություն: Որոշ ծնողներ, ովքեր իրենք են ունեցել դժվար մանկություն, կարող են չափից շատ ցանկանալ բավարարել երեխաների պահանջները կամ անհանգստանալ երեխաների տառապանքների համար:Իրականում նրանք կարող են հեշտացնել իրենց զավակների կյանքը որոշ ոլորտներում, բայց դժվար ապագա են ստեղծելու իրենց երեխայի համար:

Որոշ ծնողներ զբաղվածության կամ հոգնածության պատճառով բավարար ժամանակ և էներգիա  չունեն  երեխաներին սիրելու և ժամանակ անցկացնելու համար: Այս մարդիկ սովորաբար փորձում են բավարարել իրենց երեխային՝ տրամադրելով ավելորդ նյութական հարմարություններ կամ անելով այն, ինչ իրենց երեխան ցանկանում է: Երբեմն ծնողները մեղքի կամ վախի պատճառով, որ նրանք բավականաչափ լավը չեն, փորձում են փոխհատուցել այս զգացումը: Այս ծայրահեղ փոխհատուցումը նշանակում է միայնակ ընդունել բոլոր պարտականությունները և երեխայից ոչինչ չսպասել։

Այս դաստիարակչական մեթոդների ամենակարևոր հետևանքը ինքնավստահության նվազումն է, ինչը հանգեցնում է կատարողականի նվազմանը, սահմանափակ և ցածր ռիսկային ընտրությունների, անձի վրա բացասական ազդեցության և ինքնատելության զգացման: Ավելի վատ պայմաններում դա կարող է առաջացնել անհատականության խանգարումներ:

Երեխաների պատասխանատվությունը բարձրացնելու ամենահեշտ միջոցներից մեկը նրանց հասարակ գործունեության մեջ ներգրավելն է, ինչպիսիք են գնումներ կատարելը, տունը մաքրելը, ճաշ պատրաստելը և այլն: Երեխայի համագործակցությունը ձեզ հետ ուժեղացնում է երեխաների ինքնագնահատականի և անկախության զգացումը։ Բացի այդ, ձեր այս պահվածքը ստիպում է նրան հասկանալ, որ դուք հավատում եք, որ նա ընդունում է կատարել իր պարտականությունները: Անհրաժեշտ է նաև հստակ կանոններ սահմանել երեխաների մոտ պատասխանատվությունը բարձրացնելու համար, օրինակ՝ տնային աշխատանք կատարել,  և այլն։ Նշենք, որ կանոնները չպետք է լինեն չոր և անփոփոխ: Ավելի շուտ, նրանք պետք է ճկունություն ունենան փոխելու անհրաժեշտության դեպքում՝ ելնելով երեխայի կարիքներից:

Երբ երեխան կատարում է իր պարտականությունները, պարզապես մի շրջանցեք դա և խրախուսեք այս վարքագիծը: Հատկապես, երբ նա ինքն է նախաձեռնում առաջադրանքները կատարելու համար։ Պետք է ուշադրություն դարձնել երեխաների մեջ պատասխանատվությունը բարձրացնելու համար նրանց հիշեցնելուն, այլ ոչ թե մեղադրել: Եթե ​​ձեր երեխան դեռ չի կատարել իր տնային աշխատանքը և պնդում է նրան այգի տանել, «Ինչու դեռ չես կատարել քո տնային աշխատանքը» կամ «Ինչու երբեք ժամանակին չես կատարում քո աշխատանքը» ասելու փոխարեն կարող եք ասել. «Ես կցանկանայի քեզ այգի տանել, բայց դու նախ պետք է կատարեց քո տնային աշխատանքը, այս դեպքում մենք կարող ենք ավելի շատ ժամանակ մնալ այգում»։  Իրականում կարևորն այն է, որ ձեր երեխային հասկացնեք, որ դուք իր կողքին եք, ոչ թե նրա դեմ:

Երեխայի պատասխանատվությունը բարձրացնելու մեկ այլ միջոց ծրագիր գրելն է:Առօրյա պլաններ գրելն անհրաժեշտ է երեխաների համար։ Հիշեք, որ երբեք երեխային անպատասխանատու չանվանել: Նա սկսում է համոզվել, որ ինքը անպատասխանատու է, և երեխայի մոտ այդ վերաբերմունքը փոխելը դժվար է դառնում։ Եթե ​​երեխան իրականում պատասխանատու չէ, կարիք չկա նրան այս անունով կոչել, այլ ավելացրեք այս հմտությունը նրա մեջ:

Պարտականությունը պատասխանատվության հետ մի շփոթեք: Երեխայի պարտականությունն է իր սենյակը մաքրելը և իրերը դասավորելը։ Բայց պատասխանատվությունը նշանակում է, որ բացի այն պարտականություններից, որոնց համար պատասխանատու է երեխան, որոշ բաներ պահանջեք երեխայից: Երբ երեխային ինչ-որ բան եք խնդրում, նշանակում է՝ դա իր պարտականությունն է,  և դիմացը ինչ-որ բան կստանա։

Պատասխանատվության և պարտականության տարբերությունն այն է, որ պարտականության ժամանակ երեխային ստիպում են կատարել իրեն հանձնարարված աշխատանքը։ Բայց նա գիտակցաբար ընդունում և ընտրում է պատասխանատվությունը։