Ընտելանանք(28)
https://parstoday.ir/hy/radio/world-i187966-Ընտելանանք(28)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2022 08:12 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով։

Հարկ է նշել, որ  հաղորդաշարի շրջանակներում  ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և  հնարավոր է, որ դրանցից մի քանիսը  հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում  ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել  ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

 

Հարգարժան ռադիոլսող բարեկամներ, եթե հիշում եք նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք երեխաների մոտ պատասխանատվության հմտությունների մասին։ Այս թողարկման ընթացքում անդրադառնալու ենք աշխատավայրում  պատասխանատվություն կրելու հմտություններին։ Մնացեք մեզ հետ։

... 

Առօրյա կյանքում անհատականության կայուն գծերը շրջապատի մարդկանց մտածելակերպի վրա ազդող ամենակարեւոր գործոններից են, և այդ անհատականության գծերից մեկը պատասխանատվություն կրելն  է: Մենք գիտենք, որ ուրիշների վստահությունը ձեռք բերելը հեշտ գործ չէ, և դա էական ազդեցություն ունի մեր անձնական աճի և զարգացման վրա: Մարդկանց մեծ մասը սիրում են խմբում  լինել որպես վստահելի և պատասխանատու մարդիկ և շարունակաբար ավելի մեծ ու կարևոր դերեր կատարել։

Պատասխանատվությունն իհարկե վստահելի և արժանահավատ լինելու դրսևորումներից է: Այն մարդուն կապում է իր պարտականությունների հետ: Պատասխանատվության զգացում ունենալ նշանակում է հոգալ այլ մարդկանց ու շրջակա միջավայրի մասին: Մարդը պատասխանատու չի ծնվում, դառնում է այդպիսին: Պատասխանատվության զգացումը ձևավորվում և զարգանում է ժամանակի ընթացքում: Անկախ գիտակցելու կամ համաձայն լինելու փաստից՝ յուրաքանչյուրն ինքն է պատասխանատու այն ամենի համար, ինչ մտածում, ասում կամ անում է: Պատասխանատվությունը որոշակի բան անելու կամ չանելու պարտավորությունն է, հանձնարարություն կամ խոստում՝ համապատասխան հետևանքներով: 

Իսկ ինչպե՞ս  է առաջանում պատասխանատվությունը, որո՞նք են պատասխանատվության ծագման աղբյուրները: Այդպիսի աղբյուրներ են մարդկանց խոստումները, որոշակի պաշտոնի նշանակվելը, նրանց վրա պարտականություններ դնելը, աշխատանքի բնույթը, օրենքները, սովորույթները, քաղաքացիությունը, բարոյական սկզբունքները:

Նախ, պատմենք աշխատավայրում պատասխանատվություն ստանձնելու մասին: Ստանձնած աշխատանքում նշված առաջադրանքների կատարումը և տվյալ ընկերության կամ կազմակերպության քաղաքականությանն ու ընթացակարգերին հետևելը կոչվում է  պատասխանատվություն աշխատանքում: Յուրաքանչյուր աշխատանք իր մեջ ներառում է պատասխանատվություն:Ուսուցիչը պատասխանատու է դասավանդման գործընթացի կազմակերպման համար: Հաշվապահը պատասխանատու է կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների կազմելու և համապատասխան մարմիններին սահմանված ժամկետով ներկայացնելու համար:

Աշխատավայրում պատասխանատվություն կրելը  շատ կարևոր է մի քանի պատճառներով: Այն ցույց է տալիս ձեր պրոֆեսիոնալիզմը: Դա կարող է հանգեցնել աշխատանքում ձեր առաջընթացին:  Այն օգնում է ձեզ գործընկերների հետ աշխատանքային հարաբերություններ հաստատելու գործում և ընկերության կամ կազմակերպության ղեկավարներին  ու տնօրեններին ցույց է տալիս, որ դուք արժանի  աշխատող եք:

...

 

Եթե ​​ուշադիր նայեք, կտեսնեք, որ բարեխիղճ ու պատասխանատու մարդիկ ունեն իրենց առանձնահատկությունները։ Որպես օրինակ՝ աշխատավայրում պատասխանատու մարդիկ իրավասու են և արժանի։ Նրանք պահպանում են կարգուկանոնը։ Նրանք բարեխիղճ են։ Նրանք ձգտում են կազմակերպության հաջողությանը։ Նրանք ունեն անձնական կարգապահություն։ Դա նշանակում է, որ նրանք հարգում և հավատարիմ են իրենց սահմանած օրենքներին։ Նրանք գործում են մտածված և ուշադիր, իսկ աշխատավայրում պատասխանատու մարդիկ բարձր ինքնագնահատական ​​ունեն։

Աշխատանքում պատասխանատու լինելը շատ առավելություններ ունի մարդու համար։ Պատասխանատվությունը  ցույց է տալիս տվյալ անձի անհատականությունը։ Դա պատասխանատու մարդու համար բերում է աշխատանքային ապահովություն։ Պատասխանատվությունը ձևավորում է վստահություն և հնարավորություն է տալիս առաջընթացի համար:

Մյուս կողմից՝ աշխատանքում պատասխանատու չլինելը  մարդու համար հետևանքներ է ունենում։ Պատասխանատվություն չկրելուց կարող են տուժել և՛ ուրիշները և պատասխանատվություն չկրող անձը։ Պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է անարխիայի  և  անկազմակերպվածության, իսկ թիմային աշխատանքում դա կարող է խնդիրներ առաջացնել ամբողջ թիմի համար և վատնել բոլոր մարդկանց ջանքերը: Մարդիկ, ովքեր խուսափում են պատասխանատվությունից, հաճախ հետաձգում են գործերը և անում են վերջին րոպեին: Այս խնդիրը հանգեցնում է նրան, որ առաջադրանքը չի ավարտվում կամ ճիշտ չի կատարվում և, հավանաբար, խնդիրներ է առաջացնում անձի համար։ Որպես հետեւանք՝ այն  մարդուն տագնապ  է պատճառում։ Այս մարդիկ կարող են շատ ժամանակ ծախսել գործեր անելու վրա, քանի որ չունեն ծրագիր և ճիշտ չեն տնօրինում իրենց ժամանակը: Արդյունքում նրանք հոգնում  են իրենց պարտականություններից և հավանաբար փորձում իրենց ուսերից թոթափել պատախսնատվության բեռը:   Աշխատանքի ժամանակ կամ կյանքի տարբեր  իրավիճակներում ձախողումը հաճախ պայմանավորված է պատասխանատվություն չկրելով: 

Մարդկանց անպատասխանատվության առաջացման հիմնական գործոնն առաջին փուլում վերադառնում է ընտանիքին և  մանկության տարիներին։ Պարտականության և  հանձնառության զգացումի առաջացումը հիմնավորվում է ընտանեկան օջախում և աճում է պատշաճ դաստիարակությամբ: Մարդիկ, ովքեր ճիշտ են կատարել իրենց հանձնարարված աշխատանքները, շատ ավելի հաջողակ են, քան անպատասխանատու մարդիկ։ Չափազանց հարմարավետության ձգտելը և  չափազանց զգուշավոր լինելը, վախը և մոտիվացիայի բացակայությունը  գործոններ են, որոնք կարող են ստիպել մարդուն իր ուսերից թոթափել  պարտավորությունները:

․․․

Երբեմն դուք կարող եք ցանկանալ ունենալ լրացուցիչ պարտականություններ, քանի որ գոհ չեք ձեր ներկա աշխատանքից: Կարող եք նաև պատկերացնել, որ վազում եք վազքուղու վրա և առջևում կարիերայի զարգացում չեք տեսնում, կամ կարող եք մտածել, որ պատրաստ եք նոր մարտահրավերների:  Բայց դուք պետք է իմանաք, թե արդյոք պատրաստ եք ավելի շատ պարտականություններ ստանձնել թե ոչ:

Ուրեմն, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչպես պետք է պատրաստվել  ավելի շատ պարտականություններ ստանձնելու համար, ուշադրություն դարձրեք հետևյալ առաջադրանքներին։

 Եղեք ազնիվ ինքներդ ձեզ հետ: Որքանո՞վ եք հաջողակ ձեր ընթացիկ աշխատանքում: Եթե ​​դուք ժամանակին կատարում եք ձեր բոլոր աշխատանքները, նույնիսկ գերազանցում եք ձեր հանձնարարությունները և ստանում հավելյալ առաջադրանքներ, որոնք համապատասխանում են ձեր զբաղեցրած պաշտոնին, ապա, հավանաբար, ժամանակն է առաջխաղացման և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար: Աշխատանքային էթիկան ինքնին կարող է բավարար լինել աշխատակիցների առաջխաղացմանն ուղղված ընկերության չափանիշներին համապատասխանելու համար։

Փորձեք լավ հարաբերություններ ունենալ բոլորի հետ։ Բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալը կենսական նշանակություն ունի աշխատավայրում։  Նույնիսկ եթե դուք ինտրովերտ եք: Պետք է պատրաստ լինեք պատասխանատվություն ստանձնելու համար: Ոմանք դողում են պատասխանատվություն ստանձնելու մտքից, իսկ մյուսները, ովքեր պրոֆեսիոնալ են, հակված են ընդլայնել իրենց պարտականությունները  աշխատավարձի բարձրացման հույսով։ Ձեր աշխատավայրում հարցրեր տվեք ուրիշներին: Դուք կարող եք հեշտությամբ խորհուրդներ խնդրել ձեր գործընկերներից և հարցնել նրանց կարծիքը ձեր ընթացիկ առաջադրանքների վերաբերյալ, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով։

...

Պատասխանատվություն ստանձնելու հաջորդ կարևոր քայլն այն է,որ դուք  հասկանաք, թե ինչպես եք կարող ձեր տնօրենից կամ ղեկավարից խնդրել ավելացնել ձեր աշխատանքը, ձեր աշխատաժամերը:  Հիմնականում դուք փնտրում եք որևէ այլ աշխատանք, որը ձեզ կհանձնարարվի: Ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելուն ուշադրություն դարձրեք, քանի որ դուք ցանկանում եք ավելին անել, ավելի լավ է հետաքրքրություն ցուցաբերեք ամեն ինչի նկատմամբ։ Շատ ժամանակ, դուք չեք կարող սպասել, որ մեկ ուրիշը ձեզ որևէ աշխատանք առաջարկի: Դուք պետք է ընդունեք դա և նախաձեռնող լինեք ձեր ուզածին հասնելու համար: Դուք  սկսելու համար կարող եք  կազմել չկատարված աշխատանքների ցուցակ, այնուհետև տնօրենին տեղեկացնեք, որ այդ աշխատանքները չեն քննարկվել: Այդ դեպքում ձեր տնօրենը կամ տնօրենը ձեզանից կխնդրի,որ այդ աշխատանքը կատարեք կամ ընդհանրապես ուշադրություն չի դարձնի ձեր խոսքին:  Եթե ​​երկրորդ դեպքն է, ուրեմն գործ ունեք  անարժան տնօրենի հետ: Համենայնդեպս երկու դեպքում էլ հեռատեսությունը կարող է ձեզ տանել դեպի կարիերայի հաջողություն:

Հավանաբար շատ մարդկանց եք հանդիպել, ովքեր սթրեսի մեջ են և հոգնել են իրենց աշխատանքից: Ավելի շատ պատասխանատվություն ստանձնելու համար ավելի լավ է դրանք ներկայացնեք և խոսեք ձեր սեղանին կուտակված աշխատանքների մասին: Իհարկե պետք է խոսեք նրանց հետ,ովքեր ձեզ հետ միասին նույն ոլորտում են աշխատում: Պատասխանատվության ոլորտը մեծացնելու համար լավագույն միջոցը ձեր տնօրենի հետ խոսելն է: Շատ կարևոր է լինել ճշմարտախոս: 

Հիշեք, որ չպետք է շփոթել պատասխանատվությունը ոչ չասելու հետ: Հնարավոր է, որ որոշ գործատուներ չարաշահեն ավելի շատ աշխատանք ունենալու ձեր խնդրանքը: Նրանք կարող են ձեզ շատ աշխատանք տալ ,և  քիչ շահույթ:  Այսպիսով, դուք կարող եք երկար  ժամեր տրամադրել աշխատանքին,  «ոչնչին» հասնելու համար: Հիմնականում պետք է հավասարակշռված լինել։ Այսպիսով, եթե դա  չի նպաստում ձեր առաջընթացին և  ոչինչ չի ավելացնում ձեր աճին, ապա  դուք շեղվում եք ձեր հիմնական պարտականություններից: Ուրեմն այս դեպքում պետք է «ոչ» ասել հավելյալ աշխատանքին։

...

Ինչպես գիտեք, համապատասխան և արդյունավետ մարդկային ռեսուրսները կազմակերպություններում և երկրներում մակրոմակարդակում հաջողության գրավականն ու զարգացման շարժիչն են, և դա է պատճառը, որ աշխարհում հաջողակ ընկերությունները և կազմակերպությունները մեծ ուշադրություն են դարձնում իրենց մարդկային ռեսուրսներին:  Մարդկային ռեսուրսների աշխատանքի ընդունման ընթացքում պետք է ապահովել անձի փորձաքննությունը, նվիրվածությունը և մոտիվացիան և պահպանել նրա մոտիվացիան գործունեության ընթացքում՝ ստեղծելով խթաններ և այլ մեթոդներ: Մոտիվացված աշխատակիցներն ունեն շատ ավելի բարձր աշխատանքային արդյունավետություն, քան չմոտիվացված  աշխատակիցները: Մոտիվացված աշխատակիցներն զգալիորեն բարձրացնում են կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը:

Աշխատակիցներին մոտիվացնելու համար նախ պետք է ծանոթանալ աշխատակիցների կարիքներին ու ցանկություններին։ Երբ աշխատակիցները զգում են, որ իրենք կարևոր են կազմակերպության համար, նրանք անպայման  ամբողջ սրտով ու հոգով կնվիրվեն աշխատանքի:

Յուրաքանչյուր մարդու բնածին ամենակարևոր կարիքներից մեկը աչքի ընկնելն ու նկատվելն է: Կազմակերպությունում աշխատող և ծառայություններ մատուցող յուրաքանչյուր մարդ սիրում է կազմակերպության տնօրենն ուշադրություն դարձվի իր գործունեությանն ու ջանքերին, կարողություններին ու հմտություններին, ինչպես նաև աշխատանքի բարձր արդյունավետությանը: Աշխատակիցների պատշաճ աշխատանքն ու արդյունավետությունը տեսնելուց հետո նրանց պետք է պարգևատրել ավելի շատ մոտիվացնելու համար,ինչը կարող է խթանել աշխատակիցների հոգեկան անդորրն ու երախտագիտության զգացումը, և այդ դեպքում նրանք կզգան որ երբ կազմակերպությունն ավելի հաջողակ է դառնում, այն կիսում է իր հաջողությունը իրենց հետ և այդ պատճառով նրանք փորձում են ավելի լավ արդյունավետություն ունենալ կազմակերպության համար:

Աշխատակիցները եթե իրենց զգան մի ընտանիք են դա կարող է մոտիվացնել նրանց: Նաև աշխատակիցների խնդիրների լուծումը մոտիվացնում է նրանց։ Երբ աշխատակիցները տեսնում են, որ իրենց խնդիրները նույնպես կարևոր են տնօրենների համար, և տնօրենները ցանկանում են, որ աշխատակիցները աշխատեն ավելի լավ միջավայրում, նրանք ավելի մոտիվացված կլինեն: Տնօրենը ցույց տալով աշխատակիցների աշխատանքի ազդեցությունը կազմակերպության գործունեության վրա՝ նրանց մոտիվացնում է, և աշխատակիցները զգում են, որ նրանք նպաստել են կազմակերպության ընդհանուր հաջողությանը և կանխորոշված ​​նպատակների իրականացմանը: Հետևաբար երբ աշխատակիցներն իրենց աշխատանքը գնահատված տեսնեն ավելի լուրջ կկատարեն իրենց առաջադրանքները: 

Շատ տնօրեններ հակված են տարբեր ձևերով մոտիվացնել իրենց աշխատակիցներին: Ուստի անհրաժեշտ է իմանալ աշխատակիցների մոտիվացիան քայքայող գործոնները։  Պետք է նկատի ունենալ, որ աշխատակիցներին մոտիվացնելու համար նախ պետք է ծանոթանալ նրանց հետ և հեռացնել այն, ինչը սպանում է նրանց մոտիվացիան, որպեսզի անձնակազմի արդյունավետությունը և կազմակերպության ընդհանուր արդյունավետությունը զգալիորեն բարձրանա: Աշխատանքային միջավայրի ոչ պատշաճ պայմանները, աշխատակիցների ոչ-թափանցիկ պարտականությունները, նրանց աշխատավարձի կանոնավոր և ժամանակին չվճարելը, աշխատակիցներին մոտիվացնելու ազնվության բացակայությունը հանգեցնում են նրանց մոտիվացիայի ոչնչացմանը: