Տեխնոլոգիական հսկաների մրցակցությունը՝ օգտատերերին լրտեսելու համար
Սոցիալական ցանցերը, որոնք այսօր գրավել են ժողովրդի մտքերն ու սրտերը, այն լրատվամիջոցներն են, որոնք ազդում են հասարակության սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական կառուցվածքների վրա:
Սոցիալական ցանցերը վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ինտերնետի և ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման գործընթացի արդյունք են: Այս սոցիալական ցանցերը տեխնոլոգիայի ոլորտ մուտք գործեցին 1991 թվականից, և առաջին տասը տարիների ընթացքում դրանք ավելի քիչ սոցիալական կիրառություն ունեին, սակայն 2000 թվականից սկսած դրանցից եկող գալիք սերունդը սկսեց ավելի շատ ինտերնետ օգտատերեր գրավել։ Այս ցանցերը մի կողմից մեծացրել են քաղաքացիների և որոշ գործընթացների փոխազդեցությունն ու շփումը, և մյուս կողմից՝ ստեղծել են բազմաթիվ սոցիալական և ապահովական վնասներ։ Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք աշխարհում տեղեկատվական ծառայությունների կողմից որոշ հայտնի և հանրաճանաչ սոցիալական լրատվամիջոցների շահագործմանը: Ընկերակցեք մեզ:

Վերջին տարիներին սոցիալական մեդիայի բարձր որակը և տեղեկատվության արագ և առանց սահմանների փոխանակումը պատճառ է դարձել որ օգտատերերը ավելի շատ ցանկանան գործել այս սոցիալական ցանցերով: Ցանկությունների և մտքերի ներկայացնելը և ինտերնետ ծառայությունների մատուցումը, այս ցանցերին արագ միանալու պատճառներից են: Օգտատերերը սոցցանցերում տարածում են տեղեկատվություն, լուսանկարներ, ծրագրեր և այլն, իսկ գովազդային ընկերությունները գումար են վաստակում՝ գովազդելով իրենց արտադրանքը: Սոցիալական ցանցերում բոլոր օգտատերերը, ըստ երևույթին, նույն մակարդակի վրա են և օգտագործելով այս հնարավորությունները, նրանք կարողանում են հաստատել մարդկային լայն հաղորդակցություն՝ անկախ քաղաքական և աշխարհագրական սահմաններից: Այնուամենայնիվ, շատ վերլուծաբաններ կարծում են, որ թեև սոցիալական ցանցերը մարդկանց միջև հաղորդակցության միջոց են, բայց դրանք նույնքան կարող են վտանգավոր լինել։ Այս սոցիալական ցանցերի բազմաթիվ առանձնահատկությունները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, YouTube-ը, Google Plus-ը և այլն, բացառիկ հնարավորություններ են ստեղծել աշխարհի տեղեկատվական ծառայությունների համար՝ տեղեկատվություն հավաքելու, ազդելու, ուղղորդելու և սուբյեկտներին ներգրավելու գործում: Այս հատկանիշներն օգտագործվում են այնպես ցանկալի և հաշվարկված, որ նույնիսկ սոցիալական ցանցերը կարելի է համարել ծրագրված նախագծի արդյունք,որն իրականանում է ուղղակի կամ նվազագույնը տեղեկատվական ծառայությունների առաջնորդությամբ։

Facebook-ը համացանցում ամենահայտնի սոցցանցն է, որը ստեղծվել է 2004 թվականի փետրվարին։ Ըստ Facebook-ի՝ այս սոցիալական ցանցի ստեղծման նպատակն է աշխարհն ավելի բաց և միացված դարձնելը: Facebook-ի (Meta Company) վերջին հայտարարությունն ասում է, որ մարդիկ այս սոցիալական ցանցը օգտագործում են ընկերների և ընտանիքի հետ կապ պահպանելու և աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ բացահայտելու համար: Բայց արդյո՞ք դա իսկապես այդպես է։ Այսօր անհերքելի է, որ այդ կայքերի մեծ մասը գտնվում է լրատվական և տեղեկատվական ընկերությունների ծառայության մեջ։ Չնայած այս կայքերին անդամակցությունն անվճար է, սակայն իրականում ոչինչ անվճար չէ, և այդ կայքերի էլեկտրոնային ծառայություններից ակնհայտորեն անվճար օգտվելու դիմաց մարդիկ հեշտությամբ հրաժարվում են իրենց կյանքի գաղտնիքներից: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն ասում է. «Facebook-ն ամենաատելի լրտեսական միջոցն է, որը երբևէ ստեղծվել է։ Յուրաքանչյուր ոք, ով ավելացնում է իր ընկերների անուններն ու տեղեկությունները Facebook սոցիալական ցանցում, պետք է իմանա, որ այդ տեղեկությունները նրանք անվճար տրամադրում են ամերիկյան հետախուզական կառույցին, և տեղեկատվության այս գանձարանը լրացնում են նրանց համար»: Նրա խոսքով՝ Facebook-ը մարդկանց անունների և գրառումների հսկայական գանձարան է, որը օգտատերերը կամավոր և անգիտակցաբար տրամադրում են այս սոցիալական ցանցին, սակայն այդ միջոցը շահագործվում է ամերիկյան անվտանգության և հետախուզական գործակալությունների կողմից։ Այս տեղեկատվական գործակալների հասանելիությունը Facebook-ում պահվող տվյալներին, այն վերածել է ազգերի դեմ վտանգավոր գործիքի։

2013 թվականի օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցում Facebook-ը հայտարարեց, որ տրամադրել է իր օգտատերերի տվյալները տարբեր կառավարությունների խնդրանքով։ Այս զեկույցում նշվում է, որ միայն 2013 թվականի առաջին կիսամյակում տարբեր կառավարություններ խնդրել են մուտք գործել այս սոցցանցի ավելի քան 38000 օգտատերերի տվյաներին, որը պահանջների 80%-ի դեպքերում արդյունավետ է եղել։ Աշխարհի ավելի քան 74 երկիր նման պահանջներ է ունեցել Facebook-ից, իսկ պահանջների կեսից ավելին ԱՄՆ կառավարությանն է։ Facebook-ը նաև 2013 թվականի դեկտեմբերին մի հոդվածում հայտարարեց, որ կարող է պահպանել օգտատերերի գրառումների նախագծերը, որոնք, ի վերջո, որոշում է չհրապարակել, քանի որ դրանք գրառվում է: Հոդվածում պարզվում է, որ Facebook-ը հսկում է մարդկանց մտքերը նույնիսկ առանց գրառումների հրապարակմամբ։

WhatsApp-ը նաև ակնթարթային հաղորդագրությունների հավելված է սմարթֆոնների համար: Այս ծրագիրը ստեղծվել է WhatsApp-ի կողմից և վերջապես գնվել է Meta Platforms-ի կողմից (նախկին Facebook): Այս ծրագրի օգտատերերը, որը կազմում են շուրջ 2 միլիարդ մարդ, անակնկալի եկան 2021 թվականի սկզբին մի արտասսովոր հաղորդագրությամբ,որում WhatsApp-ը հայտարարեց, որ այս հարթակի օգտագործումը շարունակելու համար օգտատերերը պետք է համաձայնվեն այս ծրագրի նոր կանոններին և նոր հասանելիություն տան WhatsApp-ին, որ այս հարթակը Facebook-ին տրամադրի իր օգտատերերի անձնական տվյալները։ Այս հարթակը վերջապես հայտարարեց, որ ցանկացած օգտատեր, ով համաձայն չէ այս ձևաչափին, չի կարող օգտվել այս ծրագրից:
Այս միջադեպը քննադատության ուժեղ ալիք ստեղծեց ոչ միայն WhatsApp-ի, այլ հենց Facebook-ի դեմ, որը WhatsApp-ի և նրա մյուս ընկերության՝ Instagram-ի գլխավոր սեփականատերն է։ Սա այն դեպքում, երբ WhatsApp-ը իր ստեղծման օրվանից միշտ հայտարարել է, որ պաշտպանում է իր օգտատերերի տվյալների գաղտնիությունը: Բացի այդ, Telegram մեսենջերի սեփականատեր Պավել Դուրովը նույնպես ասում է, որ WhatsApp-ն ունի անվտանգության բազմաթիվ խնդիրներ և անվտանգ մեսենջեր չէ, և որ հաքերները միայն տեսահոլովակով կամ հեռախոսազանգով կարող են հասանելիություն ունենալ WhatsApp-ի օգտատերերի հեռախոսների ամբողջ տեղեկությանը։

Google-ը ակտիվ և հայտնի ամերիկյան ընկերություն է տեղեկատվական տեխնոլոգիաների, ներառյալ ինտերնետ որոնման, ծրագրային ապահովման և սարքավորումների ոլորտում: Ընկերությունը հիմնադրվել է Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից, որոնք երկուսն էլ Սթենֆորդ համալսարանի ասպիրանտներ էին և հայտնի էին որպես «Google Men»: Այսօր աշխարհում մարդկանց մեծ մասն օգտվում է այս խելացի որոնման համակարգից: Բայց արդյո՞ք օգտատերերի գաղտնիությունը հարգվում է այս տեխնոլոգիյաից օգտագործման ժամանակ: Չնայած Google-ը մեծ ուշադրություն է դարձրել օգտատերերի գաղտնիությանը Android-ի վերջին տարբերակում, սակայն ապացույցները փաստում են, որ ընկերությունը նախկինում դժվարացրել է այս օպերացիոն համակարգի օգտատերերի գտնվելու վայրը թաքցնել: Իրականում, նույնիսկ երբ Android սարքերի տեղորոշման տարբերակն անջատված է, այս ընկերությունը հավաքել է օգտատերերի գտնվելու վայրի հետ կապված տվյալները և օգտագործել է այն։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ Google-ի մեծ թվով ինժեներներ և ղեկավարներ տեղյակ էին այս խնդրի մասին:
Ըստ այս խախտման՝ Արիզոնա նահանգում գտնվող գլխավոր դատախազը դատի է տվել Google-ին՝ Android սարքերի տեղորոշումը խարդախությամբ օգտագործելու համար։ Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Google-ն անձնական շահի համար օգտագործել է իր օգտատերերի սարքերի գտնվելու վայրը, երբ նրանց տեղորոշման սարքը միացած չի եղել: Սա այն դեպքում, երբ Google-ն իր օգտատերերին բացատրել էր, որ տեղորոշումն անջատելը նշանակում է օգտատիրոջ գտնվելու վայրը թաքցնել Google-ի տեսադաշտից:
Միացյալ Նահանգների Առևտրի դաշնային հանձնաժողովի կատարած հետազոտության համաձայն՝ YouTube-ը, Google-ի խմբին պատկանող ընկերություններից մեկն է: Այն խախտել է իր անչափահաս օգտատերերի գաղտնիությունը, և այդ պատճառով Google-ը 2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից դատապարտվել է 170 միլիոն դոլարի տուգանքի։
Ըստ մեղադրանքների՝ YouTube սոցիալական մեդիան տեղեկատվություն էր հավաքում 13 տարեկանից ցածր երեխաներից՝ առանց ծնողների համաձայնության և իմացության, և ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը, այդ մեղադրանքների վերաբերյալ իր հայտարարության մեջ, շեշտել էր, որ Google-ը, օգտագործել է հավաքագրված տեղեկատվություններ երեխաներին ուղղված գովազդ տրամադրելու համար, սակայն այս գործողությունը հակասում է Երեխաների առցանց գաղտնիության պաշտպանության օրենքին, որը հաստատվել է 1998 թվականին:

Այս խոսքերով, թվում է, թե ինտերնետի և սոցիալական մեդիայի առաջացման ու ընդլայնման հետ կապված մարդկանց անվտանգությունն ու գաղտնիությունն ավելի շատ է անտեսվում, քան նախկինում, իսկ անհատական ու սոցիալական իրավունքներն ավելի քիչ են հարգվում: Սակայն հաշվի առնելով այս հարցի կարևորությունը և դրա ազդեցությունը հասարակության յուրաքանչյուր անդամի վրա՝ այս հարցը չի կարելի չլուծված թողնել։ Թեև գաղտնիության հարցը կարող է խնդիրներ ունենալ նրա էության և սահմանման հարցում, այդուհանդերձ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, ինչպիսիք են իրավական լուծումները, ընդհանուր կանոնակարգերի մշակումը և գաղտնագրման նոր տեխնիկանների օգտագործումը: Բայց միևնույն ժամանակ այս իրավիճակում, քաղաքացիներին խրախուսելը ակտիվորեն միանալու իրենց անձնական տվյալների պաշտպանության գործընթացին, կարելի է կանխարգելիչ և անհրաժեշտ միջոց համարել։