Հարավկովկասյան հակամարտությունը՝ զարգացումների հայելում
https://parstoday.ir/hy/radio/world-i196180-Հարավկովկասյան_հակամարտությունը_զարգացումների_հայելում
Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները տակավին մնում են չհաղթահարված։ Կովկասյան տարածաշրջանի հարցերով շատ փորձագետներ  կարծում են, որ Իլհամ Ալիևի   կառավարությունը հաղթել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 29, 2023 05:10 Asia/Tehran

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ծանր հետևանքները տակավին մնում են չհաղթահարված։ Կովկասյան տարածաշրջանի հարցերով շատ փորձագետներ  կարծում են, որ Իլհամ Ալիևի   կառավարությունը հաղթել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։

Բայց չի կարելի անտեսել  այն  ճշմարտությունը, որ Ադրբեջանի Հանրապետությունը պարտվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Փորձագետների այս նախադասությունը նշանակում է, որ Բաքվի կառավարությունը հաղթեց Ղարաբաղյան Երկրորդ պատերազմում օտարերկրյա դաշնակիցների օգնությամբ։ Իլհամ Ալիևի կառավարության արտաքին դաշնակիցները սեփականացրել են ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակի բոլոր առավելությունները։ Այդ իսկ պատճառով, Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հիմնական պարտվողը եղել է Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովուրդը։ Որովհետեւ նրանք պատերազմի առաջին գծում էին եւ կրել են հիմնական կորուստները։ Սակայն Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը աճուրդի է հանել երկրի անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանության իրավունքը։

Ադրբեջանի Հանրապետության տարածքի կարևոր հատվածները հանձնվել են Իսրայելի ռասիստական ​​ռեժիմին։ Որոշ հատվածներ  ևս տրամադրվել են այսպես կոչված  դաշնակից պետությանը։ Չնայած այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերին, սակայն մինչ այժմ Լեռնային Ղարաբաղի պատերտազմի հետևանքով տեղահանված ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներից ոչ մեկը չի վերադարձել իր տուն։ Ղարաբաղյան պատերազմի ադրբեջանցի փախստականները կա՛մ տարագրվել են Ադրբեջանի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բաքուն, Գյանջան, Աստարան և այլ քաղաքներ, կամ էլ  ամենավատ պայմաններում  շարունակում են ապրել հարևան երկրների նվիրաբերած վրաններում ։ Սա այն դեպքում, երբ փախստականների առաջին և երկրորդ սերունդները կա՛մ մահացել են, կա՛մ արդեն ծերության օրերն են անցկացնում։  

․․․․

Թեև Արաքսի հյուսիսային հատվածի ազերիախոսները նոյեմբերի 10-ը նշում են,որպես 2020 թվականին տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմում  Հայաստանի դեմ տարած հաղթանակի օր, բայց  ժամանակի ընթացքում, նրանք միգուցե հասկանան, որ սա Ադրբեջանի Հանրապետության անկախության ավարտի սկիզբն է։ Այս կապակցությամբ քաղաքագետ Մայքլ Ռաբինի հեղինակած «Արդյո՞ք այս հաղթանակը Ադրբեջանի Հանրապետության անկախության վերջն է» վերնագրված  հոդվածում,որը  լույս է տեսել ամերիկյան «National Interest» թերթում, ասված է.-«Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին ընդունեց հրադադարի մասին համաձայնագիրը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաղթանակելու զգացում ունենալու պատճառ ուներ: Քանի,որ վերադարձրել էր այն հողերը, որոնք նրա հայրը  Ադրբեջանի նախկին նախագահ՝ Հեյդար Ալիևը, կորցրել էր ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Իլհամ Ալիևը նույնպես ամրապնդել է իր իշխանության հիմքերը երկրի ներսում։Ալիևն իրեն դարձնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  անհրաժեշտ դաշնակիցը, հավանաբար հաշվարկ է արել , որ այս երկրները ցանկացած անկարգությունների ծագման դեպքում կերաշխավորեն իր իշխանության պահպանումը Ադրբեջանի Հանրապետությունում։

Բայց, անկասկած, Իլհամ Ալիևի այս հաղթանակը եղավ  Ադրբեջանի Հանրապետության անկախության գնով։ Փաստորեն, իր իշխանությունն ամրապնդելու և, հնարավոր է, կնոջ և որդու իրեն փոխարինելը երաշխավորելու համար, Իլհամ Ալիևը աճուրդի է հանել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ներկայումս Ադրբեջանի Հանրապետության տարածքում տեղակայված են ռուսական բանակի ուժերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հաստատված հրադադարի ռեժիմը երաշխավորելու համար։ Երկիրը, որն իր սահմանադրությամբ բացառում  է օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումն իր տարածքում, փաստորեն թույլ է տվել օտարերկրյա ուժեր տեղակայվեն իր տարածքում, և դա չի համապատասխանում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության իրավունքին։ Այս հարցում ամենաբարդ կետը Ադրբեջանի Հանրապետությունում թուրք զինվորական հրամանատարի նշանակումն է։ Փաստորեն, Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը, ովքեր զբաղվում են Ադրբեջանի Հանրապետության ռեսուրսների թալանով, Թուրքիային թույլ են տվել հրամանատար նշանակել Արաքսի հյուսիսային հատվածի զինվորականների համար։

Ակնհայտ է, որ Թուրքիայի մոտիվացիան տարբերվում է Ռուսաստանից։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Թուրքիայի առաջնորդները պանթուրքիստական նկրտումներ ունեն: Նրանք ցանկանում են աշխարհագրական, քաղաքական և տնտեսական առումով միանալ Ադրբեջանին և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի թյուրքական երկրներին։ Հենց այս հարցում պետք է որոնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնության պատճառը։ Ի դեպ Իլհամ Ալիևը Բաքվում տեղակայելով հրեական գործակալության (Սուխնոտ) գրասենյակը և նրան հանձնելով Իրանի հետ սահմանակից տարածքները, և Իրանի նկատմամբ իր պաշտոնական թշնամությունը հայտարարելով փորձում է առավել քան երբևէ տարածաշրջանում ամրապնդել Սիոնիստական ռեժիմի լրտեսական որջերը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահը ոչ միայն անտեսել է այս երկրի մուսուլման ժողովրդի ազգային շահերը, այլ այսպես կոչված իր դաշնակիցների շրջանում աճուրդի հանելով Արաքսի հյուսիսային հատվածի տարածքներն ու ռեսուրսները փորձել է ամրապնդել իր և իր  ընտանիքի իշխանությունը։

Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի՝ իր երկրում օտար ուժերի ներկայության հետ կապված խնդիրներից զատ, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իլհամ Ալիևը տարածաշրջանում որպես դերակատար փորձել է ոչ պատշաճ դերեր կատարել։ ԱՀ նախագահի այս գործողությունների նպատակն էր ցույց տալ իր հեղինակությունը այդ երկրի մուսուլման ժողովրդին։ Մինչդեռ, չնայած Ղարաբաղյան երկրորդ պատերազմում տարած հաղթանակին, Ադրբեջանի Հանրապետության մուսուլման և  հավատացյալ ժողովուրդն ավելի քիչ վստահություն ունի Իլհամ Ալիևի իշխանության նկատմամբ։ Որովհետև նրանք պարզել են այն ճշմարտությունը, որ նրա բոլոր գործողությունները միայն անձնական և ընտանեկան շահ են հետապնդում,իսկ օտարերկրա ուժերն էլ աջակցում են նրան և նրա ընտանիքին, Բաքվի իշխանությունը շարունակվելու համար։

․․․․

Իլհամ Ալիևի կառավարության վերջին երկու տարիների խաղերի հետևանքով Հարավկովկասյան տարածաշրջանում օտարերկրյա ուժերին անհրաժեշտ սպառազինությունների մրցավազքն աննախադեպ սրվեց։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր տարվա սկզբին  արձագանքելով Իլհամ Ալիևի կողմից զենքի գնումներին, ընդգծեց  ավելի առաջադեմ բանակ ունենալու անհրաժեշտությունը։ Հայաստանի  Հանրապետության վարչապետը հայ ժողովրդին ուղղված իր ելույթում ընդգծել է բանակի արդիականացման անհրաժեշտությունը՝ այս երկրի ինքնիշխանությունը պահպանելու համար և հայտարարել. «Բանակում սկսված խորը և համապարփակ բարեփոխումները մեծ նշանակություն ունեն»։ Փաշինյանը նաև կոչ արեց արդիականացնել և զինել բանակը նոր և առաջադեմ սպառազինություններով և ասաց. «Մեզ անհրաժեշտ է ուժեղ և պրոֆեսիոնալ բանակ՝ ուժեղ հոգով, ուժեղ իմացությամբ, ուժեղ ինտելեկտով, ուժեղ բազկով, ուժեղ ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող: Սակայն դարձյալ ուզում եմ կրկնել, որ բանակը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև Զինված ուժերի բարեփոխումներն առաջին հերթին մեզ համար կարևոր են կառավարության որդեգրած խաղաղության օրակարգն առաջ մղելու համար»ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է,որ   առաջադեմ սպառազինության տրամադրումը, զինվորականների աշխատավարձերի 100%-ով բարձրացումը, բանակին և ընդգրկված անձանց մատուցվող ծառայությունների ավելի լավ երաշխավորումը , երկրի ռազմական կառուցվածքի ծրագրված բարեփոխումների մի մասն են։ Ակնհայտ է, որ Փաշինյանի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հստակ ուղերձ Իլհամ Ալիեւի իշխանությանը, որը մշտապես շեշտում է Հայաստանի դեմ իր ծավալապաշտական դիրքորոշումը։ Ի դեպ, Հայաստանի վարչապետի վերջերս արած հայտարարությունները, որոնք արտահայտվել են ի պատասխան ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի ռազմական տեղաշարժերին և վերջին սպառնալից խոսքերին, ինչ-որ կերպ վկայում են Հարավակովկասյան տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի նոր փուլի մեկնարկի մասին»։

Նոր տարվա սկզբին Հայաստանին սպառնացող ելույթում հայտարարելով, որ երկաթուղիների և ասֆալտապատ ճանապարհների կառուցմամբ  լայնածավալ աշխատանք է տարվում Զանգեզուրի միջանցքի բացման ուղղությամբ, ԱՀ նախագահ Իլհամ Ալիևն ասել է.- «Զանգեզուրի միջանցքի բացման հետ կապված լայնածավալ աշխատանքներ են տարվում, կառուցվում են երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ։ Հայաստանն ուզի, թե չուզի՝ Զանգեզուրի միջանցքն անպայման բացվելու է: Մենք ցույց ենք տալիս մեր կամքի անսասանությունը, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Մեր պահանջը հիմնավոր է և արդարացի։ Մենք պետք է և կունենանք կապ Ադրբեջանի հիմնական մասի և նրա անբաժանելի տարածքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը։

Սակայն Երևանի կառավարության պաշտոնյաները, հատկապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բազմիցս ընդգծել են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կեսգիշերին ստորագրած տասը կետից բաղկացած համաձայնագրով ՀՀ կառավարությունը պատրաստ է կոմունիկացիաներ  բացել և Ադրբեջանին տրամադրել երթուղի՝ ՀՀ օրենսդրությամբ։Բայց Հարավային Հայաստանի մի մասը որպես միջանցք հանձնել Ադրբեջանի Հանրապետությանը բացառվում  է։

Բացի այդ, Երևանի պաշտոնյաներն ասում են. –«Մոսկվայի եռակողմ պայմանագրում ոչ մի խոսք չկա միջանցքն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնելու մասին։ Հայաստանից միջանցք ստանալու ԱՀ նախագահն այն դեպքում է  պնդում, երբ այս երկիրը կարող է հաղորդակցության ուղիներ ստանալով, մուտք գործել Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։ Բայց կարծես թե Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները օտարների պահանջները բավարարելու համար փորձում են ճնշում գործադրել Երևանի իշխանության վրա, որպեսզի այս երկրից միջանցք ստանան։

․․․

Միջազգային օրենքների և նորմերի համաձայն՝ տրանսպորտային ուղիների անվտանգությունն ապահովում են այն պետությունները, որոնք տրամադրում են այդ ուղիները մյուս կողմին։ Մինչդեռ միջանցքի անվտանգության ապահովումը վերապահված է այս հաղորդակցության միջանցքը ստացած կողմին։ Փաստորեն, եթե Ադրբեջանի Հանրապետությունը միջանցք ստանա Հայաստանից, ապա կստանձնի նաեւ այս միջանցքի անվտանգության ապահովման պատասխանատվությունը։ Այլ խոսքով՝ միջանցքն Ադրբեջանի Հանրապետությանը հանձնվելու դեպքում,դա կլինի աստիճանական մահ Հայաստանի համար։

Հարկ է նշել,որ Իրանի հետ Հայաստանի սահմանը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող սահմաններից է։ Բայց օտարերկրացիների միջամտությունն Իլհամ Ալիևի կառավարության գործերին պատճառ է դարձել, որ Բաքվի իշխանություններն Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդի ազգային ռեսուրսների և սպառազինության հաշվին իրենց ջանքերը կենտրոնացնեն օտարերկրացիներին պաշտպանելու և մատակարարելու վրա։ Բացի այդ, Իլհամ Ալիևի կառավարությունը օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, ինչի դեմ բողոքել են Երևանի կառավարությունը, ՄԱԿ-ը և արևմտյան շատ երկրներ։ Ակնհայտ է, որ Բաքվի իշխանությունների այս արարքը պատմության մեջ կգրանցվի որպես ծավալապաշտական (էքսպանսիոնիստական) նկրտումների իրականացման փորձ։ Մինչդեռ Բաքվի այս գործողությունը ոչ մի օգուտ չի բերի Ադրբեջանի Հանրապետության մուսուլման ժողովրդին։