Նորություններ(75)
https://parstoday.ir/hy/radio/world-i199082-Նորություններ(75)
Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 06:55 Asia/Tehran

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ։

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք տեխնոլգիայի ոլորտի հետ առնչվող մի հոդվածով։

 

Թեհրանի պետական  համալսարանի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի գիտահետազոտական ​​կենտրոնի գիտնականներին հաջողվել է ստեղծել նոր բնական հակաբակտերիալ վիրակապ՝ մաշկի խորը վերքերը բուժելու համար։Այս վիրակապերը, բնական լինելով հանդերձ, ունեն արյունահոսությունը արագ դադարեցնելու հատկություն։Այս նախագիծը հաջողությամբ ավարտել է  լաբորատոր և կենդանիների վրա ուսումնասիրությունների փուլը, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր ախտորոշիչ և անվտանգության թեստերը:

Այս նախագծի ուղեցույց ղեկավար, պրոֆեսոր Ալի Աքբար Սաբուրիի խոսքերով, մաշկը, որպես մարմնի ամենամեծ օրգանը, ի վիճակի է պատնեշի նման պաշտպանել մարմինը և դրա զանազան մասերը,կանխարգելիչ մեխանիկական և մանրէաբանական վնասվածքների դիմաց: Հետևաբար, մաշկի վնասվածքները կամ վերքերը այսօր բժշկության հիմնական խնդիրն են: Հատկապես ծանր քրոնիկ վերքերի բուժումը , որոնք տևում են ավելի քան 12 շաբաթ և հաճախ կրկնվում են: Այս վերքերը առաջանում են որոշ հիվանդություններից, ինչպիսիք են՝ շաքարախտը, ուռուցքային հիվանդությունները և ֆիզիոլոգիական վարակները: Բացի այդ, բակտերիաների հայտնվելը վերքի վայրում  և բուժմանը դիմակայուն  վարակիչ վերքերի առաջացումը, միշտ հիմնական և հիմնարար խնդիրներ են, որոնք առաջացնում են վարակ, հյուսվածքների վնասման ավելացում և վերքի տեղում տհաճ հոտ , իսկ խնդրի կարգավորման համար  առևտրային հակաբիոտիկների օգտագործումը ,առաջացնում է ավելի լուրջ կողմնակի բարդություններ, ներառյալ մաշկի ալերգիա և քոր: Հետևաբար, վերքերի բուժման համար մաշկի բջիջների հետ համատեղելի բնական հակամանրէային վիրակապ ստեղծելը կարևոր է առողջության և մարդկանց կյանքի որակի բարելավման համար:

Թեհրանի համալսարանի այս վաստակաշատ պրոֆեսորի խոսքով, նախագծված վիրակապերը հիմնված են կիտոզանի և ալգինատ բնական պոլիմերների վրա, որի մեջ ֆիբրինոգեն սպիտակուցը բեռնված է որպես թրոմբ առաջացնող նյութ վերքի մեջ, իսկ նիսինը որպես հակաբակտերիալ միջոց: Այս վիրակապերի բաղադրիչներից յուրաքանչյուրը շատ կարևոր դեր է խաղում վերքերի բուժման չորս փուլերում՝ հեմոստազ, բորբոքում, տարածում և վերականգնում: Հեմոստազի փուլը սկսվում է վերքի առաջացումից անմիջապես հետո, և տարբեր գործոններ նպաստում են վերքի տեղում թրոմբի ձևավորմանը, որոնցից մեկը ֆիբրինոգեն սպիտակուցն է, որն օգտագործվում է այս նախագծում։

Դոկտոր Սաբուրիի խոսքով՝ վերքերի բուժման երկրորդ փուլը, որը կոչվում է բորբոքային փուլ, զուգորդված է այտուցով և կարմրությամբ և այս փուլում տարբեր գործոններ, այդ թվում՝ արյան սպիտակ բջիջները, սկսում են աշխատել, ոչնչացնելու՝ վերքի միջավայրում եղած բակտերիաները,որը  խորը և քրոնիկ վերքերի դեպքում շատ երկար է տևում: Արդյունքում այս հետազոտության ընթացքում մենք օգտագործել ենք Նիսինը, որպես բնական հակաբակտերիալ միջոց, որն այս փուլում մեծապես օգնել է վերքերի ապաքինման գործընթացին։

Հենց որ բակտերիաները ոչնչացվում են և վերքի միջավայրը մաքրվում է, վերքը անցնում  է վերարտադրության և աճի երկու վերջին փուլերը, և ֆիբրո բլաստների ձևավորմամբ, կոլագենի և արյունատար նոր  անոթների ստեղծմամբ մաշկի հյուսվածքն ավարտում է իր վերականգնման գործընթացը և  այդ նպատակով ,որպես հիդրոգելի հիմնական սուբս տրատ օգտագործվել են ալգինատն ու կիտոզանը: Ալգինատը, որպես կենսահամատեղելի պոլիմեր, ի վիճակի է բարելավել վնասված հյուսվածքում նոր արյունատար անոթների ձևավորումը և արագացնել կոլագենի հյուսվածքի ձևավորման գործընթացը, բացի այդ, շնորհիվ իր բարենպաստ այտուցվածության, այն ի վիճակի է կլանել վերքից վարակիչ սեկրեցները և իրականացնել դեղամիջոցի վերահսկվող առաքումը վերքի վայր: Հաջորդ վիրակապում օգտագործված Կիտոզանի պոլիմերը,այդ  հատկություններից բացի , օգտագործվել է նաև որպես հակաբակտերիալ և արյան մակարդման միջոց:

Թեհրանի համալսարանի այս վաստակաշատ պրոֆեսորի խոսքերով, այս ծրագիրն իրականացվել է մի քանի նպատակային ուսումնասիրության փուլերում, ներառյալ կենսաֆիզիկական ուսումնասիրությունները, նախագծումը, արտադրությունը, թերապևտիկ հիդրոգելի օպտիմալացումը և բնութագրումը, և վերջապես կենդանիների ուսումնասիրությունների փուլը, որոնք բոլորը հաջողությամբ ձեռք են բերել անհրաժեշտ բաղադրիչները: Այս փուլի հաստատումները ստանալուց հետո, հաջորդ քայլում, մանրամասն ստուգումներից, բազմաթիվ օպտիմալացումներից և հակամանրէային դեղամիջոցի թողարկման ճշգրտումից հետո 48 ժամվա ընթացքում, արձանագրվել են բոլոր անհրաժեշտ ախտորոշիչ և լաբորատոր թեստերը:

Այս նախագծի ձեռքբերումներից մեկը, որն ալգինատ պոլիմերի վրա հիմնված վերքերի բնական վիրակապն է և վերջերս հրապարակվել է «Scientific Reports» միջազգային շատ հեղինակավոր ամսագրում,որը «Springer-Nature» հրատարակությունների շարքից է,հրապարակումից մի քանի ամիսներ անց,դրան են վկայակոչել միջազգային 10 հոդվածներ:

Թեհրանի համալսարանի հետազոտողների կողմից խորը վերքերը բուժելու համար նոր վիրակապեր են արտադրվել

 

Իրանցի հետազոտողներին հաջողվել է արտադրել քաղցկեղի վիրահատության սարքը ,որըաշխարհում առաջին լիիրավ իրանական սարքն է , որից 20-սարքը մինչ այժմ առաքվել է բժշկական կենտրոններ, և միջոցներ են ձեռնարկվել այս արտադրանքի  արտահանման ուղղությամբ։Թեհրանի պետական համալսարանի քաղցկեղի Էլեկտրոնային հետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Մոհամմադ Աբդոլ Ահադի խոսքերով, կրծքագեղձի քաղցկեղով վարակված եզրերի հայտնաբերման համակարգը կամ CDP-ն, էլեկտրական նանո կառուցվածքային սենսորի օգնությամբ  ,վիրահատության ընթացքում վարակված եզրերի և ներգրավված ավշային հանգույցների նույնականացնելու ունակություն ունի: Այս արտադրանքի ձեռքբերումը, սկսած բջիջների նյութափոխանակության էլեկտրական չափման վրա հիմնված նախնական գիտական ​​գաղափարի ձևավորումից և դրա ապացուցվելուց , մինչև վերջնական կլինիկական արտադրանք, տևել է 8 անընդմեջ տարիներ:

CDP-ի կարևորությունը գալիս է նրանից, որ աշխարհում ամենատարածված քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղն է, և դրա կրկնությունների զգալի տոկոսը տեղի է ունենում նախնական վիրահատության տարածքում:

Թեհրանի պետական համալսարանի Էլեկտրոնային քաղցկեղի հետազոտական ​​ինստիտուտի ղեկավարի խոսքով, այս համակարգը ԱՄՆ-ի կողմից ունի  մի քանի արտոնագրեր և ավելի քան 11 հոդվածներ միջազգային հեղինակավոր պարբերաթերթերում տարբեր ոլորտներում՝ բիոէլեկտրոնիկայից մինչև վիրաբուժություն՝ 10-ից բարձր չափանիշներով:

Իրանցի հետազոտողների կողմից աշխարհում առաջին անգամը լինելով կատարել իրանական քաղցկեղի վիրահատության սարք է  ստեղծվել

 

Կոնտակտային ոսպնյակները լավ այլընտրանք են այն մարդկանց համար, ովքեր որևէ պատճառով չեն ցանկանում ակնոց կրել: Սակայն այս մարդկանցից շատերը դեմ հանդիման են կանգնում աչքի չորության խնդրի դիմաց: Այդ իսկ պատճառով մի խումբ հետազոտողներ Ալի Խադեմ Հոսեյնիի հետ համագործակցելով փորձարարական ոսպնյակ են հորինել, որը կանխում է այդ խնդիրը :

Սովորաբար աչքի չորությունը կամ CLIDE-ն առաջանում է, երբ մարդու աչքի արցունքաբեր հեղուկը հոսում է միայն ոսպնյակի վրա և չի թափանցում դրա տակ։ Արդյունքում ոսպնյակի արցունքները գոլորշիանում են, և աչքի այն հատվածի համար, որը գտնվում է ոսպնյակի տակ, բավարար  խոնավություն չի մնում։ Այս խնդիրը լուծվում է աչքերում արհեստական ​​արցունքներ ցողելով, սակայն հետազոտողները դրա բուժման տարբեր եղանակներ են հորինել, օրինակ՝ ոսպնյակը, որը լիցքավորված է էլեկտրականությամբ, կամ իմպլանտը, որը խթանում է աչքի արցունքագեղձը և այլն։

Չնայած այս բոլոր մեթոդներն ունեն իրենց առավելություններն ու թերությունները,սակայն  Կալիֆորնիայի Terasaki ինստիտուտի հետազոտողները պարզ գործիք են հորինել, որը չի պահանջում օգտվողից մեծ ջանքեր գործադրել այն ակտիվացնելու համար: Այս հետազոտողների ջանքերի արդյունքը միկրո անցքերով ոսպնյակն է: Յուրաքանչյուր անցք սկսվում է մի կենտրոնից, աչքի առջևից  արցունքներ հավաքելու համար  և հասնում է դեպի ոսպնյակի տակ արցունքներ բաց թողնելու կենտրոնը: Այս անցքերը դասավորված են պարուրաձև ձևով, և յուրաքանչյուրը ոսպնյակի կենտրոնից արցունքներ է հավաքում և դատարկում  դրանց եզրերի մոտ: Իհարկե, ոսպնյակի կենտրոնը, որի տակ գտնվում է աչքի բիբը , մնում է ամբողջովին թափանցիկ։

Ամենակարևորն այն է, որ այս ոսպնյակում արցունքները փոխանցելու հնարավորությունը ակտիվանում է այն ժամանակ երբ անհատը  թարթում է աչքերը։ Սա նշանակում է, որ երբ օգտատերը բնականորեն թարթում է, այս ոսպնյակի միկրոանցքերը ակտիվանում են։ Այս գործիքը փորձարկվել է մի սարքի վրա, որը նմանակում է աչքի թարթելը: Նաև որոշված է,որ  այս ոսպնյակը նախ  փորձարկվի կենդանիների, իսկ ավելի ուշ՝ կամավոր մարդկանց  վրա: Իրանցի հետազոտող և Տարասակի ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալի Խադեմ Հոսեյնիի խոսքով՝ այս նախագծի հետազոտական ​​թիմը ստեղծագործական մեթոդներ է կիրառել՝ միլիոնավոր մարդկանց համար լուծում գտնելու նպատակով։

Այս հետազոտության արդյունքները հրապարակվել են «Small» հանդեսում։

Աչքերի չորությունը կանխարգելող ոսպնյակը  հորինվել է իրանցի հետազոտողի կողմից

..........................

*Մի տեսակ բիոսենսոր

(Tau Proteins) սպիտակուցներ են, որոնք առատորեն հայտնաբերվել են կենտրոնական նյարդային համակարգի նեյրոններում: