Պատումների պատերազմ(8)
Հանուն Աստծու :Ողջույն ձեզ սիրելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Պատումների պատերազմ» հաղորդաշարի հերթական թողարկումը,որի ընթացքում պատմելու ենք Իրանի անվտանգության մասին: Անվտանգությունը ցանկացած երկրում նրա հզոր կողմերից մեկն է, որն Իրանի ժողովրդի համար կրկնակի նշանակություն ունի՝ նկատի ունենալով հարևան երկրների վիճակը, ինչպես նաև Իրանի քաղաքական առանձնահատկությունները։Հրավիրում ենք ձեզ ունկնդրելու այս հաղորդումը:
Հավանաբար անվտանգության տերմինը բացատրելու առումով ,միգուցե աշխարհի ժողովուրդը քիչ թե շատ նույն բացատրությունը ներկայացնի,սակայն դրա կարևորության ընկալումը տարբեր է լինելու: Անկասկած պատերազմից տուժած երկրների,ինչպես Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի և Սուդանի ժողովուրդները իհամեմատություն այն երկրների ,որոնք ապրում են խաղաղ ու հանդարտ պայմաններում ,ավելի լավ են կարող խոսել անվտանգության կարևորության մասին : Ժամանակին ազգային անվտանգություն ապահովելը նշանակում էր երկրի տարածքային ամբողջականությունը միայն պաշտպանել արտաքին թշնամու ռազմական հարձակումից, բայց այսօր արտաքին թշնամին այլևս չի սպառնում երկրի ինքնությանը և անվտանգությանը միայն ռազմական ձևով:Մի խոսքով հասարակության կյանքի բոլոր ոլորտները կարող են անապահովության մատնվել,ինչպես սնունդը, առողջապահությունը և բնապահպանական հարցերը ,մինչև մշակութային, տնտեսական ,քաղաքական կամ այլն: Այսօր մի ժողովրդի գոյությանը սպառնացող մեթոդները տարբեր ձեւերով են իհայտ գալիս: Շատ դեպքերում օգտագործվում են բազմաթիվ մեդիա միջոցներ, որոնք շատ ավելի արդյունավետ, էժան և ավելի հաջողակ են, քան ռազմական գործիքները՝ երկրների անվտանգությունը վտանգելու համար: Իհարկե, պայմանով, որ թիրախ համայնքը չունենա մեդիա գրագիտություն։
.....
Երկիրն անվտանգ անվանելը սահմանվում է տարբեր ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ ժողովրդի սոցիալական ապահովվածության մակարդակը և ներքին ու արտաքին բռնությունները: Ուստի, երբ ԱՄՆ-ի CBS ցանցը հաղորդում է մայրաքաղաքում և երկրի այլ նահանգներում ոճրագործության ու հանցագործության ցավալի իրավիճակի մասին, այդ էլ ոստիկանական ուժի բացակայության, զինված բռնության, անցյալ ունեցող վտանգավոր հանցագործների առկայության և զենքի ազատ առք ու վաճառքի պատճառով ,և անդրադառնում 2019 թվականից հետո դրա հարաճուն ընթացքին ,որը ամերիկացիների մոտ մեծ վախ է առաջացրել ,կամ թե՝ «Գարդիան »օրաթերթը գրում է ,որ Անգլիայի ժողովուրդը Եվրոպայում ամենաանորակ կյանքով է ապրում ,որի պատճառներից մեկը, այդ երկրում ոճրագործության ու հանցագործության բարձր չափանիշն է ,պիտի ակնկալել ,որ այդ երկրներ ճանապարհորդելը ,ավելի զգուշավոր կատարվի: Քանի որ մի երկիր ճանապարհորդելու կարևորագույն կետերից է՝ անվտանգությունը:Սակայն տեսնում ենք ,որ այդ երկրներ ճանապարհորդությունների չափանիշները բարձր են: Միգուցե այն պատճառով, որ նման զեկույցները չեն նկատվում, դեպի այդ տարածքներ ,հազարավոր խաբուսիկ ճանապարհորդական գովազդների մեջ:
Մյուս կողմից, Իրան մեկնելը այն թեմաներից է, որը ժամանակ առ ժամանակ արևմտյան լրատվամիջոցների մեծ մասի կողմից արծարծվում է անվտանգության ոլորտում: Կեղծ լուրերը, կողմնակալ վերլուծությունները, փաստերը գլխիվայր ցույց տալը, թերությունների ուռճացնելը և դրական կետերը չնչին ներկայացնելը ,կամ անտեսելը, Իրանի և Իսլամական հեղափոխության դեմ իրականացվող հոգեբանական հիմնական քայլերից են։ Արևմտյան կառավարությունների և նրանց քարոզչամեքենայի կողմից այս հարցի բարձրաձայնման ծավալն այնքան է, որ միջազգային շատ զբոսաշրջիկներ Իրան այցելելու իրենց առաջին փորձառություններն արտահայտելիս խոսում են նրա բարձր անվտանգության մասին։ Զբոսաշրջիկների մեծ մասն ասում է, որ իր ուղևորությունը սկսել է Իրան՝ չնայած շրջապատի հակառակությանը: Պատճառն այն է, որ լրատվամիջոցներից Իրանի մասին լսած լուրերը միշտ բացասական են:« Արդեն երկրորդ անգամն է, որ այցելում եմ Իրան, նախապես երկարաձգել եմ վիզաս և մտածում եմ կրկին երկարաձգել այն:Ինչո՞ւ,որովհետև ես այս երկիրը շատ եմ սիրում : Ավելի քան 40 երկրների մեջ , որոնք ես այցելել եմ, Իրանը շատ ապահով է և մեծ տարբերությամբ, Իրանը ամենահյուրընկալ երկիրն է, որտեղ ես եղել եմ... Ես երբեք չեմ զգացել ավելի հարազատ երկիր, քան Իրանը: Ես սիրում եմ այստեղի լավ հյուրընկալությունը, եթե հարցնեք այլ մարդկանց, ովքեր եղել են Իրանում, խոստանում եմ, որ նրանք ևս նույնը կասեն»:
ԻԼԻՊ-ի ձևավորումը ,21-րդ դարի երկրորդ տասնամյակում ուղեկցվել է տարբեր երկրների բնակիչների անապահովության ընդհանուր փորձառությամբ: ԻԼԻՊ-ը բազմաթիվ աղետներ է առաջացրել Իրաքում և Սիրիայում։ ԻԼԻՊ-ը, որը, ըստ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ստեղծվել է ԱՄՆ-ի կողմից, հակառակ իրանական մի ասացվածքի,թե՝ դանակը երբեք չի կտրում իր բռնակը, 2015-ից 2017 թվականներին նա որոշեց հարձակվել Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքների հասարակական կենտրոնների վրա: Եթե հաշվի առնենք միայն 2017 թվականին ԻԼԻՊ-ի հարձակումը Թուրքիայի վրա (և մի կողմ թողնենք 2016 թվականին 337 մարդու սպանությանը հանգեցրած 27 ահաբեկչական հարձակումները), ապա Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքների և Թուրքիայի Ստամբուլի վրա ԻԼԻՊ-ի ինը հարձակումների հետևանքով ավելի քան 300 մարդ է սպանվել և 900-ը վիրավորվել է :
Ամենաքիչ զոհերի թիվը առնչվում էր Անգլիայի Մանչեստեր քաղաքին,որտեղ սպանվեց 23 մարդ ,իսկ ամենաշատ սպանվածների թիվը պատկանում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզին ,որտեղ սպանվածների թիվը կազմում է 130: Ստեղծված անապահովությունը պատճառ դարձավ ,որ Ֆրանսիայի ժամանակի Հանրապետության նախագահ Օլանդը, ով խիստ մտահոգված էր, արտակարգ դրություն հայտարարի Ֆրանսիայում։Սահմանները փակվեցին և երթևեկությունը արգելվեց: Ֆրանսիայի տարբեր շրջաններում տեղակայվեցին 6-ից 7 հազար զինվորական և անվտանգության ուժեր: Թուրքիայում ոստիկանությունը 12 ժամ հետո,երբ ահաբեկիչները փախան հայտարարեց գործողությունների ավարտը: Բայց Ստամբուլում մի քանի օր տիրում էր սարսափի ու վախի մթնոլորտ: Անգլիայի Մանչեստեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ժողովրդի մեծ մասը մի քանի օրով դադարեցրեց իր առօրյան, և քաղաքը հայտնվեց արտակարգ իրավիճակում:
Նույն օրերին ԻԼԻՊ-ի կողմից հարձակման ենթարկվեց նաև Իրանը: Անվտանգության ուժերի արագ գործողությունը պատճառ դարձավ ,որ խնդիրը ավարտվի 6 ժամվա ընթացքում ,երբ ահաբեկիչները սպանվեցին : Ահաբեկչական այս միջադեպն ունեցավ 17 զոհ և 45 վիրավոր, և այլ երկրներում տեղի ունեցած նմանատիպ հարձակումների համեմատ՝ ժամանակի և մարդկային կորուստների առումով, անվտանգության ուժերն ավելի լավ գործեցին , գործողությունը վերահսկելու հարցում։Նկատի ունենալով այն հարվածները,որ ԻԼԻՊ-ն է ստացել Իրանից , այս քայլն ավելի շատ նման էր հուսահատ ու հուսալքված քայլի և Իսլամական հեղափոխության առաջնորդի խոսքով ,այն նման էր փոքր պայթուցիկների խաղի։Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս ստորաբաժանումը նահատակ գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ, մեծ հարվածներ է պատճառել ահաբեկչական այս խմբավորմանը Սիրիայում և Իրաքում։ԻԼԻՊ-ի անդամները բազմիցս փորձել են մտնել Իրանի տարածք ,և տարբեր քաղաքներում ահաբեկչական գործողություններ իրականացնելով անապահով դարձնել երկրի ապահով միջավայրը: Սակայն նրանց գործողությունները հայտնաբերվել և վնասազերծվել են նախքան դրանց իրականացումը: 5 տարի անց (1401 թ.) ԻԼԻՊ-ը փորձեց Իրանի անցյալ տարվա աշնան անկարգությունների ու թեժ մթնոլորտում՝ հարձակվելով Շիրազ քաղաքի սրբավայրերից մեկի վրա ահ ու սարսափ տարածել: Միջադեպ, որը շատ արագ ավարտվեց երկրի անվտանգության ուժերի կողմից ահաբեկչի սպանությամբ։ Սակայն Իրանի ժողովրդին այն դասը փոխանցեց , որ ամենափոքր անտարբերությամբ և սոցիալական համախմբվածության խախտմամբ, հասարակության անվտանգությունը թիրախավորվում է այս երկրի թշնամիների կողմից։
Ժամանակ առ ժամանակ արեւմտյան լրատվամիջոցները խոսում են Իրանի ռազմական հզորության մասին, կլոր սեղաններ կազմակերպում և փորձագետներ հրավիրելով՝ առաջ են քաշում Իրանի վրա ռազմական հարձակման հարցը և խոսում դրա հետևանքների մասին: Ոմանք կարծում են, որ այս լրատվամիջոցների առաջնային նպատակը ունկնդիրների գիտակցության մեջ Իրանի նկատմամբ վախ ու սարսափ առաջացնելն է: Լրատվամիջոցների ցանկացած նպատակի դեպքում ,կամա թե՝ ակամա արծարծվում է Իրանի ռազմական հզորությունը: Հզորությունը, անվտանգության մյուս կողմն է, որն Իրանի ժողովուրդը շատ լավ է զգում իր օդային, ցամաքային և ծովային սահմաններում։ Միառժամանակ առաջ կիբերտարածությունում հրապարակվեց մի տեսահոլովակ, որը ցույց էր տալիս այս հզորության և անվտանգության մի օրինակը: Հոլովակի բովանդակությունը Պարսից ծոցի ջրերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմի և կոալիցիոն ուժերի զրույցն էր։ Կոալիցիոն ուժերի նավի պատճառով, Պարսից ծոցի ջրերում իրանցի ձկնորսների վտանգի և անապահովության զգացումից հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավը կոալիցիոն ուժերին զգուշացրել է չմոտենալ Իրանի սահմանային ջրերին։Խոսակցության ընթացքում պահապանների կորպուսի ուժերը ,դիմացի կողմին զգուշացրել են .« Այստեղ Պարսից ծոցն է, դուք պետք է խոսեք պարսկերեն: Նավի առաջնամասը և շարժման ուղղությունը դեպի Իրանի Իսլամական Հանրապետության ջրերն է , եթե շարունակեք այս ճանապարհը և մոտենաք Իրանի Իսլամական Հանրապետության ջրերին, մենք վճռական մոտեցում կդրսևորենք»: Ի պատասխան՝ կոալիցիոն ուժերից մեկը պարսկերենով ասաց.« Այո, լսեցի, մենք փոխել ենք մեր ուղղությունը,մենք միջազգային ջրերում, սովորական աշխատանք ենք կատարում՝ անվտանգությունը պահպանելու համար»: Ի պատասխան լսել է՝ «Պարսից ծոցում անվտանգությունը պահպանելու մասին մի խոսեք, ես կնեղանամ: Պարսից ծոցում անվտանգության ապահովումը Իրանի Իսլամական Հանրապետության գործն է, և մենք կարիք չունենք (որ մեր անվտանգությունը պահպանվի ձեր կողմից): Անհապաղ լքեք տարածքը՝ լարվածություն չառաջացնելու համար»։ Կոալիցիոն ուժերի նավը՝ հարգելով իրանական նավից հեռավորությունը, հայտարարել է.«Մենք ,ձեր նավից մեր հեռավորությունը պահպանում ենք ,մենք միջազգային ջրերում ենք ,կարիք չունենք մոտենալու Իրանի ջրերին ,մենք Ձեզ հետ որևէ բախման կարիքը չունենք»: