Նորություններ (79)
(last modified Wed, 21 Jun 2023 03:39:16 GMT )
Հունիս 21, 2023 07:09 Asia/Tehran

Բարև ձեզ հարգարժան ռադիոլսող բարեկամներ։ Շաբաթական եթեր հեռարձակվող «Նորություններ» հաղորդաշարի շրջանակներում, ներկայացնում ենք գիտական, մշակութային, գեղարվեստական ու տնտեսական ոլորտներում Իրանի ու աշխարհի նորագույն ձեռքբերումները։Ընկերակցեք մեզ:

Այս շաբաթվա հաղորդումը սկսում ենք գիտական ոլորտին վերաբերող հոդվածով:

 

Իրանի խուզեստան նահանգի Ահվազ քաղաքի նահատակ Չամրանի անվան համալսարանի գիտնականները Մալ Աղա գյուղում իրականացրած հետազոտության ժամանակ հայտնաբերել են  Noctuidae  թիթեռի նոր տեսակ:

Թիթեռն անվանվել է Մալ Աղայի գյուղի անունով՝ Leptologia malaqai: Արտասահմանյան ամսագրում տպագրված հոդվածում հետազոտության հեղինակները ներկայարացրել են թիթեռի բնութագրերը: Մալ Աղա շրջանը գտնվում է Զագրոսի լեռնաշղթայի Մոնգաշթ լեռներում և հայտնի է որպես զբոսաշրջային տարածք։ Այս տարածքում գերակշռող ծառը կաղնին է:

Ահվազի նահատակ Չամրանի անվան համալսարանի հետազոտողները հայտնաբերել են թիթեռի նոր տեսակ

Թեհրանի համալսարանի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ֆակուլտետի իրանցի հետազոտողները կառուցել են ընկույզի ծառը փոշոտող ռոբոտ, որն անցել է նախնական փորձարկումների փուլը: Ռոբոտի կողմից իրականացվող արհեստական ​​փոշոտումը մեծացնում է ընկուզենիների բերքատվությունը:

Թեհրանի համալսարանի գյուղատնտեսության և բնական ռեսուրսների ֆակուլտետի ասիստենտ, դոկտոր Մոհամմադ Դեհղանին նշում է, որ պտղատու ծառերի բերքատվության համար պատշաճ փոշոտումը կարևոր է, իսկ ոչ բավարար բնական փոշոտման  պատճառով արհեստական ​​փոշոտումը օգտագործվում է որպես այլընտրանք:

Հետազոտողը նշում է, որ ընկուզենին միատունկ ծառ է, որի արու և էգ ծաղիկները գտնվում են նույն ծառի վրա և փոշոտումն իրականացվում է քամու միջոցով: Լաբորատոր պայմաններում ընկուզենիների աճեցման դեպքում էգ ծաղիկները թափվում են և բավարար քանակությամբ ծաղկափոշի չի լինում, ինչի հետևանքով առաջանում է արհեստական ​​փոշոտման կիրառման անհրաժեշտություն:

Նա հավելում է, որ ռոբոտը փորձարկվել է իրական պայմաններում՝ ընկուզենու այգում: Ծաղկափոշին հավաքվել է և տարբեր տոկոսներով խառնվել Talc փոշու հետ և պահվել տարայի մեջ: Արդյունքները ցույց են տվել, որ ռոբոտի աշխատանքն արդյունավետ է եղել: 

Հետազոտողների խումբը միջազգային գիտաժողովներում ներկայացրել է այս կապակցությամբ երկու հոդված,  Ikram մրցույթում գրավել առաջին տեղը և մասնակցել Իրանում անցկացված՝ հետազոտությունների, տեխնոլոգիաների և տեխնոլոգիական նվաճումների ցուցահանդեսին: Վերջերս հետազոտության վերաբերյալ հոդված է հրապարակվել նաև Biosystems Engineering Magazine ամսագրում:

 

 

Թեհրանի համալսարանի գիտնականները փորձարկել են ընկույզի ծառը փոշոտող ռոբոտ 

Չինացի հետզոտողներին հաջողվել է բուժել մկների  ռետինիտ պիգմենտոզը: Այս ժառանգական հիվանդությունը կուրության հիմնական պատճառներից մեկն է։ Այն առաջացնում է տեսողության լուրջ խանգարումներ: Վաղ փուլերում մարդը գիշերը տեսողության հետ կապված խնդիրներ է ունենում, իսկ հիվանդության խորացմանը զուգահեռ, ցերեկը տեսողությունը թուլանում է։ Այս խանգարումը բուժելու համար հետազոտողները օգտագործել են CRISPR-ի վրա հիմնված գենոմի ճարտարագիտության նոր ձև, որը կարող է օգտագործվել տարբեր հիվանդություններ առաջացնող բազմաթիվ գենետիկ մուտացիաների բուժման համար:

Նախկինում հետազոտողներին հաջողվել էր գենոմի փոփոխության միջոցով վերականգնել մկների տեսողությունը  որոնք տառապում էին գենետիկական խանգարումներով, ինչպիսիք են Լեբերի հիվանդությունը (LCA):

Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Կայ Յաոյի խոսքով,    ցանցաթաղանթի՝ լույս ստացող  նյարդային բջիջների, հատկապես անառողջ կամ մահացող   բջիջների գենոմը փոփոխելու ունակությունը հույս է տալիս  գենետիկական գործիքներն օգտագործելու այնպիսի հիվանդությունների բուժման համար, ինչպիսիք է ռետինիտ պիգմենտոզը։

Յաոն և նրա գործընկերները որոշել են գենային թերապիայի միջոցով շտկել ռետինիտ պիգմենտոզ  ունեցող մկների տեսողությունը։ Այս հիվանդությունը պայմանավորված է PDE6β ֆերմենտի կոդավորման համար պատասխանատու գենի մուտացիայով։

Այդ նպատակով նրանք ստեղծել են CRISPR (գենոմի խմբագրման գործիք) համակարգը, որը կոչվում է PESpRY և թույլ է տալիս հայտնաբերել  ու շտկել յուրաքանչյուր գենոմում առկա  գենետիկ մուտացիաները:

Համակարգի նպատակն է ֆիքսել PDE6β գենի մուտացիան,  շտկել այն և վերականգնել հիվանդություն ունեցող մկների ցանցաթաղանթի ֆերմենտի ակտիվությունը։

Հետազոտության արդյունքները հրապարակվել են  Journal of Experimental Medicine ամսագրում։

Ուհանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները CRISPR գենետիկական ինժեներիայի մեթոդով բուժել են կույր մկներին

 

Իրանում նկարահանված սերիալն արժանացել է  Ֆրանսիական Series Mania փառատոնի միջազգային բաժնի գլխավոր մրցանակին:

Սա առաջին դեպքն է, երբ մասնավոր ընկերության կողմից նկարահանված իրանական սերիալն ընդունվում է միջազգային հեղինակավոր փառատոնում և գլխավոր և մրցութային բաժնում արժանանում գլխավոր մրցանակի։

Ֆրանսիայի Լիլ քաղաքում կայացած փառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվել են  հաղթողները և իրանական «Actor» սերիալն արժանացել է փառատոնի միջազգային մրցութային բաժնի գլխավոր մրցանակին։

Այս բաժնում չորս մրցանակ է տրվում լավագույն տղամարդ և կին դերասանների, լավագույն սցենարի և փառատոնի գլխավոր մրցանակի համար։ Լավագույն դերասան անվանակարգում ներկայացված էին դերասաններ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ճապոնիայից  և այնպիսի սերիալներից, որոնք նկարահանվել են Apple TV Plus, Arte, Hulu, Paramount և Prime Video ընկերությունների կողմից։

Series Mania փառատոնն աշխարհի խոշորագույն միջազգային սերիալային իրադարձություններից է: Փառատոնի այս շրջանին մասնակցելու համար գրանցվել էին շուրջ 400 սերիալներ տարբեր երկրներից, որոնցից միայն 8-ն է ներառվել միջազգային բաժնում: 

Իրանում նկարահանված Actor սերիալն արժանացել է  Ֆրանսիական Series Mania փառատոնի միջազգային բաժնի գլխավոր մրցանակին