Ընտելանանք (47)
https://parstoday.ir/hy/radio/world-i202106-Ընտելանանք_(47)
Լավ կյանքի համար կարևոր են թե ֆիզիկական թե հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկներն ընդհանուր են և կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 10:02 Asia/Tehran

Լավ կյանքի համար կարևոր են թե ֆիզիկական թե հոգեկան առողջությունը: Եվ երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար մենք պետք է փոխենք մեր ապրելակերպը: «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում փորձում ենք միասին մեր վատ սովորությունները փոխարինել լավերով: Սակայն պետք է նշել, որ հաղորդման ընթացքում ներկայացված առաջարկներն ընդհանուր են և կարող են հարմար չլինել բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում դիմեք ձեր բժշկին կամ խորհրդատուին, որպեսզի որոշ փոփոխություններ մտցնեք ձեր ապրելակերպում:

Ողջույն, հարգելի ունկնդիրներ: Նախորդ հաղորդման ընթացքում մենք ուսումնասիրեցինք խնջույքների ժամանակ սոցիալական էթիկետը։ Այս հաղորդման ընթացքում ուզում ենք իմանալ, թե ինչպես վարվենք, եթե հյուրընկալի դիրքում լինենք, որպեսզի հյուրն իրեն հարմարավետ զգա և չկաշկանդվի։

Եթե ​​երեկույթից առաջ պլանավորեք, ապա հյուրընկալելն այնքան էլ դժվար չէ, և ամեն ինչ կընթանա ըստ պլանի: Սա նշանակում է, որ անկարգություններ չեն լինի, և դուք չեք շփոթվի։ Մեկ այլ բան, որին պետք է ուշադրություն դարձնեք երեկույթից առաջ, այն է, որ եթե դուք դժվարանում եք ինչ-որ բաներ անել, փորձեք դա անել երեկույթից առաջ, որպեսզի կարողանաք լավ վարվել խնջույքի ժամանակ: Ավելի լավ է նոր բան չանել, որ  սխալ բան ստացվի: Ինչպես նաև, որպես հյուրընկալ, ձեր վարքագիծը պետք է լինի այնպես, որ հյուրերը ոչ միայն անհարմար չզգան, այլև ձեր ջերմ ընդառաջմանն արժանի դառնան:

Այս հաղորդման ընթացքում կքննարկենք այն կետերը, որոնց վրա դուք պետք է ուշադրություն դարձնեք որպես հյուրընկալ հյուրի ժամանման պահից։

Ուրիշների հետ շփվելը կարևոր կետերից է, որը դուք պետք է իմանաք երեկույթների ժամանակ և՛ որպես հյուրընկալող, և՛ որպես հյուր: Ինչպե՞ս հարց տալ: Ինչպե՞ս բարևել: Ինչպե՞ս բացել զրույցը ուրիշների հետ: Ինչպե՞ս կապ հաստատել աչքերով: Նույնիսկ ինչպե՞ս ճիշտ լսել ուրիշներին:

Պրոֆեսիոնալ հյուրընկալի տեսք ունենալու համար հրավիրեք հյուրերի, ովքեր կարող են շփվել միմյանց հետ, սա կարևոր կետ է, որին գուցե ոչ բոլորն են ուշադրություն դարձնում։ Այսինքն՝ հրավիրեք մարդկանց, ովքեր գիտեք, որ ավելի շատ ներդաշնակություն ունեն միասին, որպեսզի վստահ լինեք, որ հյուրերի միջև խնդիրներ կամ տարաձայնություններ չեն լինի։

Օրինակ՝ կարելի է հրավիրեք երկու ընտանիք, որոնցից յուրաքանչյուրն ունի 4-5 տարեկան աղմկոտ երեխա, և դուք գիտեք, որ այս երեխաները սովորաբար կռվում են, երբ տեսնում են միմյանց և բոլորին անհանգստացնում են. Երբեմն նույնիսկ այս երեխաների կռիվները պատճառ են դառնում նրանց ծնողների միջամտությանը, և վեճեր ու անհանգստություններ են առաջանում։ Այսպիսով, այս երկու ընտանիքներին միասին հրավիրելը ոչ մի արդյունք չի ունենա, քան նրանց ծնողներին, տանտիրոջը կամ նույնիսկ մյուս հյուրերին վրդովեցնելը:

Որպես հյուրընկալ, աշխատեք հյուրերին ջերմորեն ողջունել ժամանելուն պես: Ձեր սկզբնական շփումը կստիպի ձեր հյուրերին հարմարավետ և երջանիկ զգալ երեկույթի ընթացքում: Հոգ տարեք յուրաքանչյուր հյուրի մասին, որքան կարող եք: Եթե ​​նկատում եք, որ հյուրերից մեկի բաժակը դատարկ է, կամ եթե հյուրերից մեկը միայնակ է կանգնած, գործի անցեք և շտկեք իրավիճակը։ Հյուրասիրության ժամանակ ավելի լուռ մարդկանց ավելի եռանդուն ու աշխույժ մարդկանց հետ զրուցակից դարձնելով ավելի ջերմ ու հուզիչ մթնոլորտ կստեղծվի:

Որպես հյուրընկալ սկսեք զրուցել հյուրերի հետ: Դա նշանակում է, որ դուք՝ որպես հյքւրընկալ, պետք է իմանաք, թե ինչպես բացել զրույցը հյուրերի հետ, իսկ եթե խնջույքի մթնոլորտում լռություն է, ապա ավելի լավ է, որ դուք խախտեք լռությունը և կառավարեք խնջույքը։ Իհարկե, հյուրերի հետ խոսելիս զգույշ եղեք հավասարակշռություն պահպանել, այսինքն՝ շատ չխոսել, շատ լուռ ու ձանձրալի չլինել։ Զգույշ եղեք, որ չխոսեք միայն մի քանի կոնկրետ մարդկանց հետ։ Եթե ​​ձեր խոսակցությունը միայն որոշակի մարդկանց հետ է, մնացած հյուրերը իրենց ավելորդ կզգան։ Նաև զգույշ եղեք, որ հյուրերին անձնական հարցեր չուղղեք: Հարց տալուց առաջ միշտ մտածեք, թե ինչ կզգա ձեր խոսակիցը, երբ այն լսի, և ի՞նչեր կհիշեցնի այդ հարցը: Եթե ​​դա նրան հիշեցնում է դառը հիշողություն կամ վատ զգացողություն, դադարեցրեք այդ հարցը։

Խնջույքի ժամանակ ոչ ոք չի սիրում անորոշ վիճակում հայտնվել մի քանի կտոր մրգի կեղևի և ուտելիքի միջուկի համար միայն այն պատճառով, որ հստակ տեղ չկա այն դնելու համար: Խուսափեք այս խառնաշփոթից՝ փոքր ափսեներ դնելով այդ ուտեստի մոտ: Եթե ​​հյուր եք, փորձեք նախքան ուտելը, աղբը նետելու տեղ գտնեք: Ի թիվս այլ բաների պետք է ուշադրություն դարձնեք անձեռոցիկների, լվացող և ախտահանող լուծույթների առկայությանը, ինչպես նաև տան և զուգարանի մաքրությանն ու բուրմունքին:

Անկանխատեսելի իրադարձությունների կառավարումը ևս մեկ սկզբունք է, որը դուք պետք է կարողանաք որպես հյուրընկալ: Քանի որ հաճախ բոլոր հյուրասիրություններում անսպասելի բաներ են լինում։ Իրադարձություններ, ինչպիսիք են՝ անսպասելի հյուրերի ժամանումը, սննդի պակասը, ջրի կամ սննդի թափվելը հատակին, ամանները կոտրելը, երեխաների ընկնելը, հյուրերի ուշ ժամանումը, անպարկեշտ կատակ անելը և այլն։ Անկախ նրանից, թե տանտեր եք, թե հյուր, փորձեք հանգիստ ու հումորով զբաղվել ուտելիքի թափվելու և այլ հավանական անհարմարությունների հետ։

Նման չնախատեսված իրադարձությունները միանշանակ կարող են հանգեցնել անկարգության, անհարմարության և վատ վերաբերմունքի։ Նման դեպքերում, որպես հյուրընկալող, պատշաճ կառավարմամբ դուք կարող եք նվազագույն տհաճություն կամ վնաս պատճառել: Օրինակ, դուք կարող եք ավելի շատ ուտելիք պատրաստել, որպեսզի քիչ չլինի, չօգտագործեք ձեր սիրելի կոտրվող սպասքը, և այլն: Այսպիսով, փորձեք պահպանել ձեր հանգստությունը որպես հյուրընկալող: Անկոչ հյուր բերելը չնայած ճիշտ վարքագիծ չէ, և նման պահվածքը ձեզ համար անակնկալ կլինի, սակայն, եթե անկոչ հյուր ունեք, աշխատեք բարի լինել։ Ոչ մի բարեկիրթ հյուրընկալ երբեք անկոչ հյուրի պատճառով չի փչացնի երեկույթի մթնոլորտն ու իր հյուրերի տրամադրությունը: Անկախ նրանից, թե որքան խառնաշփոթ է իրավիճակը, ձեզնից է կախված՝ կառավարել այն, և ձեր խնդիրն է՝ ծրագիրը հասցնել մինչև վերջ և տեղեկացնել ձեր հյուրերին, թե երբ պետք է պատրաստ լինեն ընթրիքի, աղանդերի կամ զվարճանքի: Մերթ ընդ մերթ մոտեցեք ձեր հյուրերին: Ներկայացրեք նոր մարդկանց և մնացեք յուրաքանչյուր խմբի հետ այնքան ժամանակ, որ խոսակցությունը շարունակվի:

Շնորհակալ եղեք այն բանի համար, որ հյուրերը ձեզ ժամանակ են հատկացրել և ընդունել են ձեր հրավերը, և ցույց տվեք այս երախտագիտությունը ձեր վարքագծով։ Ցույց տվեք նրանց, որ դուք երջանիկ և գոհ եք ձեր կողքին նրանց ներկայությունից։ Եթե ​​դուք վարվեք այնպես, որ բոլորը ցանկանան գալ ձեր տուն, ապա հաստատ ոչ ոք չի մերժի ձեր հրավերը, և բոլորը, անկասկած, հաճույքով կմասնակցեն ձեր երեկույթներին: Հակառակ դեպքում հյուրերին փոխանցած վատ զգացումով ձեզ կդիտեն որպես եսասեր ու ինքնահավան մարդ, և ոչ ոք չի ցանկանա կրկին ընդունել ձեր հրավերը։

Այս հաղորդման ընթացքում քննարկված կետերի կիրառումը կբարելավի երեկույթների անցկացման ձևը և ձեզ կդարձնի հաճելի ու սիրելի զրուցակից ուրիշների համար: Այս սովորույթներն ու սկզբունքները հարգելը արդյունավետ հաղորդակցություն կստեղծի ուրիշների հետ։