Ընտելանանք(48)
https://parstoday.ir/hy/radio/world-i202110-Ընտելանանք(48)
Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2023 10:04 Asia/Tehran

Լավ կյանք ունենալու համար կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Երբեմն ցանկալի կյանքին հասնելու համար անհրաժեշտ է ապրելակերպի փոփոխություն։ «Ընտելանանք» հաղորդաշարի շրջանակներում միասին փորձում ենք սխալ սովորությունները փոխարինել ճիշտ սովորություններով:

Հարկ է նշել, որ հաղորդաշարի շրջանակներում ներկայացված խորհուրդներն ընդհանուր են, և հնարավոր է, որ դրանցից մի քանիսը հարմար չլինեն բոլորի համար: Անհրաժեշտության դեպքում ձեր կենսակերպում փոփոխություններ մտցնելու համար կարող եք խորհրդակցել ձեր բժշկի կամ խորհրդատուի հետ:

Ողջույն, սիրելի ունկնդիրներ, նախորդ հաղորդման ընթացքում քննարկեցինք հյուրասիրությունների ժամանակ կենցաղավարության կանոնները: Այս ծրագրում ուսումնասիրելու ենք սոցիալական վարվելակարգը բազմահարկ բնակարաններում , նաև կվերանայենք այն խորհուրդներն ու բարքերը, որոնք պետք է պահպանենք ծանոթների և հարևանների մասնագիտկան օգնությունը ստանալու ժամանակ:

Մեզանից շատերը զգացել են բազմահարկ բնակարաններում ապրելու կյանքը, և քանի որ բնակարաններում ապրելը, առանձնատների  համեմատ հարևաններից քիչ հեռավորության, ընդհանուր տարածքների օգտագործման և այլնի պատճառով, ավելի շատ վարքագծային խնամք է պահանջում,ուստի կանոններն ու վարվելակարգն ավելի անհրաժեշտ են՝ բնակարաններում:

Բնակարանում աղմուկ բարձրացնելը, ընդհանուր տարածքի ոչ պատշաճ օգտագործումը և այլն... այն խնդիրներից են,որոնք  բազմահարկ բնակարաններում նյարդայնացնում են ուրիշներին:Այդ իսկ պատճառով այն պարտավորեցնում է բնակիչներին  պահպանել բնակարանային բնակության համար հատուկ սովորույթներն ու կանոնները: Ինչևէ, բնակարանի բնակիչներն ընդունել են այնպիսի աղմուկներ, ինչպիսիք են ՝փոշեկուլների, երեխաների լացի, կահույքի տեղափոխման, երաժշտության և այլն ձայները, որպես կյանքի իրականության մաս:

Այնուամենայնիվ, բնակարանային կյանքում այս աղմուկները վերահսկելու և հարևանների համար խաղաղություն ստեղծելու համար ավելի լավ է պահպանել որոշ կետեր:Այսպիսով փորձեք գիշերները և առավոտները ,երբ հարևանները ցանկանում են հանգստանալ,և  տիրող լռության պատճառով ,ձայները ավելի նեղացնող են ,այս ժամանակ մի կատարեք այն աշխատանքները ,որոնք աղմկահարույց են: Նաև փորձեք հարևանների հետ համաձայնության գալ ,նախքան նրանց բողոքելը:Ինչպես օրինակ ՝ երաժշտական վարժություններ կատարելիս կամ աերոբիկ սպորտաձևեր իրականացնելիս նախապես տեղեկացրեք հարևաններին, ովքեր կարող են լսել այդ ձայները և համաձայնության եկեք նրանց հետ։

Երեխաներին սոցիալական էթիկետի պահպանումը սովորեցնելը անհրաժեշտ է հենց այդ  տարիքից։Նրանց սովորեցնենք ,որ ե՞րբ պետք է հարգեն լռությունը և չզբաղվեն աղմկոտ խաղերով ու վազելով և չբարձրացնեն երաժշտության ձայնը: Աստիճաններով չվազելը, տան ու բնակարանի մուտքի ու ելքի դռները հանգիստ փակելը, ընդհանուր տարածքում հանգիստ զրուցելը նույնպես այն պարագաներից  են, որոնք պետք է հարգել։

Բնակարաններում շատ ու աղմկոտ հյուրասիրություններ անցկացնելը նյարդայնացնում է հարեւաններին և վերջապես նրանց բողոքելու առիթ տալիս,ուրեմն փորձեք պակասեցնել այս հյուրասիրությունների թիվը: Նաև որոշ տարեցներ ,որոնք լավ չեն լսում ,սովորություն ունեն հեռուստացույցի ծրագրերը բարձր ձայնով լսել,նման անձանց վստահաբար առաջարկեք որ օգտագործեն ականջակալեր կամ լսողական սարքեր: Բնակարանի ներքին տարածքները՝ միջանցքները, վերելակները, աստիճանները, սրահները և այլ վայրերը  չաղտոտելը  նույնպես այն հարցերից են, որոնք  պետք է  հարգեն հարևանները։Միգուցե մտածում եք , որ ամեն ամիս ինչ որ  գումար եք մուծում, որպեսզի ինչ-որ մեկն իր վրա վերցնի մաքրության պատասխանատվությունը և այլն, բայց այդ բնակարանում ապրող բոլոր մարդիկ նույնպես պատասխանատու են մաքրության հարցով:

Բնակարանների ընդհանուր տարածքները հաճախ վեճեր և անհանգստություն են առաջացնում հարևանների միջև: Այդ տարածքների ճիշտ օգտագործումով և օրենքները հարգելով, բնակարաններում հաստատեք խաղաղություն: Օրինակ, նրանք , ովքեր ունեն երկու և ավելի ավտոներ, չպետք է կայանատեղին և բակը հատկացնեն միայն իրենց։Հաճախ այդ մարդիկ մի ավտոն  թողնում են ավտոկայանատեղիում, իսկ մյուսը՝բակում, առանց մյուս հարեւաններից թույլտվություն ստանալու։Եթե ​​դուք մտադիր եք նման բան անել, վստահ հարեւանների հետ համաձայնության եկեք: Եթե ​​միայն մի ավտո ունեք, այն նույնիսկ ժամանակավորապես կայանեք միայն ձեզ հատկացված կայանատեղիում: Նաև կայանեք ձեր ավտոն  ուղիղ գծերի միջև և ոչ թե դրանց վրա: Գծերի միջև կայանելը, միայն  կարգուկանոն է հաստատում  և մյուսները կարող են ավելի լավ կայանել իրենց ավտոն: Խուսափեք կայանատեղիում կամ բնակարանի մոտ ավտոյի շչակը հնչեցնելուց:

Քանի որ բարեկամական հարաբերությունների պահպանումը, քաղաքավարությունն ու փոխադարձ հարգանքը  հանգեցնում է մարդկանց միջև խաղաղության և վստահության, ուստի բնակարանում խնդիրների դեպքում աշխատեք սառնասրտություն պահպանել, որպեսզի դա վեճերի , բողոքների ու գանգատների չհանգեցնի։ Հարեւանների հետ խնդիրներ ունենալու դեքպում , աշխատեք հարցը արծարծել  հարգանքով ու հանգիստ տոնով եւ խուսափեք վիրավորական խոսքեր օգտագործելուց։Խնդիրը չլուծվելու և կրկնվելու դեպքում ,տեղյակ պահեք շենքի տնօրենին ,որպեսզի անհրաժեշտության դեպքում զգուշացնի այդ մասին ,և կամ շենքի բնակիչների միջև կազմակերպվող նիստերում ,արծարծի խնդիրը: Դժվարությունը շարունակվելու և բարդանալու դեպքում ,որպես վերջին միջոց կարող եք այն կարգավորել օրինավոր միջոցներով:

Ծանոթների ու հարեւանների հետ սոցիալական վարվելակարգը հարգելն այս բաներով չի ավարտվում և շատ ծավալուն է ,ու այս թողարկման ընթացքում  անդրադառնալու ենք կարևոր ու անհրաժեշտ պարագաներին:

Քանի որ էթիկան պահանջում է ուրիշներին հարգել, եթե ​​հարևանների, ծանոթների կամ բարեկամների մեջ կան մարդիկ, ովքեր մասնագիտություն կամ կրթություն ունեն ինչ որ  ոլորտում,մի չարաշահեք նրանց: Ցավոք, որոշ մարդիկ ակնկալում են, որ իրենց ընկերները՝ բժիշկները, ուսուցիչները, թարգմանիչները, խորհրդատուները, վերանորոգողները, վարսահարդարները և այլն, անվճար տրամադրեն իրենց մասնագիտությունը և միշտ պատրաստ լինեն նրանց ծառայելու։

Եկեք հիշենք, որ ինչպես մենք մեր  կյանքում, մեր ժամանակի մի մասը հատկացնում ենք զվարճությանը, ժամանցին և հանգստին, իսկ մյուս մասը՝ բիզնեսին և եկամուտներին, այս մարդիկ ևս  ոչ աշխատանքային ժամերին իսկապես հանգստանալու կարիք ունեն , և ցանկանում են որոշ ժամանակ  հատկացնել իրենց հաճույքի ու զբաղումների համար և մենք  մեր եսասիրությամբ չպետք է այս հաճույքը խլենք նրանցից ։

Այս մարդկանց օգնությունը ստանալու և նրանց փորձառությունը օգտագործելու համար դուք կարող եք անձամբ գնալ նրանց աշխատավայրը, ինչպես մյուս դիմորդները, ժամանակ ապահովել և արծարծել Ձեր դժվարությունները նրանց հետ: Դուք կարող եք նաև հարցնել ուսուցիչներին և դասախոսներին, թե՝ նրանք երբ են կարող ժամանակ հատկացնել ,որպեսզի դուք արծարծեք Ձեր հարցերը,որպեսզի չխաչաձևի նրանց հանգստի ժամերին: Դրանով դուք հարգում եք այս մարդկանց ժամանակն ու անհատականությունը  և ձեզ ներկայացնում  եք որպես էթիկա  ունեցող անհատ, այսինքն՝ մարդ, ով տիրապետում է սոցիալական  կանոններին և հետևում դրանց: Այսպիսով, հետևելով այս կետերին, դուք ավելի լավ հարաբերություններ եք ստեղծում  այս մարդկանց հետ և բացի այն հանգամանքից , որ դիտվում եք, որպես պրոֆեսիոնալ և էթիկայով մի անձնավորություն, Ձեզ չեն պիտակավորում, որպես ձանձրալի և նյարդայնացնող մարդու։