Իմամ Հոսեյնը՝ քրիստոնյա մտավորականների տեսանկյունից(1)
Իմամ Հոսեյնի նահատակությունը ոչ միայն շիաների և իմամի սիրահարների սրտերը ալեկոծեց ,որը երբևէ չի մեղմանում,այլև առաջնորդության աղբյուրը հանդիսացավ աշխարհի զանազան կրոնների ու հավատամքների հետևող ազատորդիների:
Քրիստոնյա զրադաշտ,հրյա թե՝ ասորի բոլորը գլուխ են խոնարհում ՝իմամ Հոսեյնի առջև և դասեր քաղում նրա ընդվզումից :Պատմության ընթացքում ,զանազան կրոնների հետևող բազմաթիվ մտավորականներ խոսել են Աշուրայի ընդվզման մասին :Այս և առաջիկա մի քանի հաղորդումների ընթացքում կանդրադառնանք քրիստոնյա չորս մտավորականներին ,ովքեր խիստ հարգանք են տածում իմամ Հոսեյնի նկատմամբ և իրենց գրած գրքերում ու հոդվածներում արտահայտել են իրենց հարգանքը նրա նկատմամբ:
Անտուան Բարան քրիստոնյա մտավորական է և այս հաղորդման ընթացքում մտադիր ենք ներկայացնել նրա տեսակետներն ու խորը հարգանքը իմամ Հոսեյնի նկատմամբ: Քրիստոնյա այս գիտահետազոտողն ու գրողը համոզված է ,որ իմամ Հոսեյնը միայն շիաներին չի պատկանում ,այլ համայն աշխարհին: Նա ասում է.«Իմամ Հոսեյնը իմ սրտում է ,եթե Հոսեյնը մերը լիներ ,ամեն մի երկրում նրա համար մի դրոշ էինք բարձրացնելու և Հոսեյնի անունով ժողովրդին կհրավիրեինք դեպի քրիստոնեություն: Դուք շիաներդ ու մուսուլմաններդ Իմամ Հոսեյնի արժեքը չգիտեք»:

Անտուան Բարնն այն սիրահարված քրիստոնյան է ,ով իր կյանքի երիտասարդ տարիների մեծ մասը ուսումնասիրել է իմամ Հոսեյնի կյանքը ,որպեսզի պատմության այս մեծ անհատականության մասին իրականությունները ներկայացնի իր ,սուրբ Ավետարանի և Աստվածային մարգարե Հիսուս Քրիստոսի դիտանկյունից: Իսլամի պատմության տարբեր աղբյուրներում երկար տարիների հետազոտությունից եւ ուսումնասիրությունից հետո նա գրել է մի գիրք, որն իր տեսակի մեջ եզակի է և դրա առանձնահատկությունը հետևյալն է ,որ մի քրիստոնյայի լեզվով է :Այս համեմատական ուսումնասիրության մեջ, որը կոչվում է «Հոսեյնը քրիստոնեության գաղափարախոսության մեջ», հեղինակն օգտագործելով իսլամի և քրիստոնեության գաղափարները և գովելի հմտությամբ, համեմատել է Հիսուսի կյանքն ու նահատակությունը քրիստոնեության տեսանկյունից և Իմամ Հոսեյնի կյանքն ու նահատակությունը իսլամի տեսանկյունից:Այս վերլուծություններում նկատվում են մի քանի հետաքրքիր կետեր ու նորություններ, որոնք զարմանալի են եւ ընթերցելի , յուրաքանչյուր արդար մուսուլմանի համար, ով փնտրում է ճշմարտությունը:
«Հոսեյնը քրիստոնեական գաղփարախոսության» մեջ գիրքն առաջին անգամ գրվել է 1978 թվականին և այժմ վերահրատարակվել է չորրորդ անգամ: Մինչ այժմ այս գիրքը թարգմանվել է 17 լեզուներով և հաստատվել 5 համալսարաններում մագիստրատուրայի և դոկտորական դասընթացների համար։Անտուան Բարան, ով ծագումով սիրիացի է և Քուվեյթաբնակ, ընդունակ և ճաշակով գրականագետ է, և բացի նշված գրքից, գրել է նաև 15 այլ գրքեր, որոնց մեծ մասը գրականության, վեպերի և պատմվածքների բնագավառում են:

Իմամ Հոսեյնը պատմություն կերտող գործիչ է, ում անվանում են «ազատորդի»,և ամեն տարի Մոհարամի օրերին նրա խիզախությունը վերակենդանանում է հանրության գիտակցության մեջ և վերափոխում է ազատատենչ սրտերն ու հոգիները :Շատերը ,ովքեր դիմակայել են թալանիչների ու բռնապետների ագրեսիային, նրանց ազատության ու կայունության արմատները վերադառնում են իմամ Հոսեյնի դիմադրությանը ,իրավատենչությանն ու արժանապատվությանը: Պատմական այս համոզմունքն ակնհայտ է նաև լիբանանցի լրագրող «Անտուան Բարայի» հանձնառու և ժամանակակից գրականության մեջ։Նա Իմամ Հոսեյնին հիշատակում է «կրոնների հավերժական և հավիտենական գոհար» արտահայտությամբ և ասում է.«Ես բազմաթիվ նմանություններ եմ գտել Հոսեյնի անձի և Հիսուսի անձի միջև:Նրանք շատ մոտ են միմյանց իրենց վարքագծով, արարքներով ու խոսքերով։Հիսուս Քրիստոս ասում էր.«Երբ մի տան մեջ հրդեհ է բռնկվում, այն շարունակաբար տարածվում է մի տնից մյուսը, և այրում շատ տներ, միթե այն ,որ առաջին տան հրդեհը մարվի։Բռնությունը ևս այսպես է ,եթե սկզբից կասեցվի բռնապետը ,դրա արդյունքում այլևս բռնապետ ղեկավար չի լինելու ,որպեսզի ժողովուրդը հնազանդվի նրան »: Անտուան Բարայի խոսքով՝ Իմամ Հոսեյնը ևս այսպես էր արտահայտվում բռնությանը դիմակայելու մասին:

Քրիստոնյա լրագրող և հետազոտող Անտուան Բարան շիականությունը ներկայացնում է, որպես աստվածային սիրո բարձրագույն աստիճան:Երբ Անտուան Բարան խոսում է Իմամ Հոսեյնի մասին, իր խոսքերում այնքան մեծ եռանդ կա , Իմամ Հոսեյնի նկատմամբ , որ կարծես մի սիրահար ու դյութված շիա է խոսում:Նա Իմամ Հոսեյնին է համարում «Իսլամի լույսը»,.ճրագ ,որը փրկության ճանապարհ է լուսավորել միլիոնավոր մուսուլմանների համար և կանխել նրանց ընկղմվել տգիտության հորձանուտում և իր հավերժական լուսավորությամբ աշխարհի ժողովրդին ապացուցել է արդարության ուղին :Նա նաև իմամ Հոսեյնին համարել է «Իսլամի զրահը» ,քանզի համոզված է ,որ նա պաշտպանել է հավատքը, համոզմունքներն ու հոգեւոր արժերքները յուրաքանչյուր թուլությունից ու տկարությունից և եթե նա չլիներ, Իսլամը որպես սկզբունք չէր արմատավորվելու մարդկանց սրտերում ու խղճում։