Հատուկ հաղորդում Թասուայի օրվա առիթով
Այդ գիշեր Հուսեյն Իբն Ալին իր զինակիցներին թույլ տվեց հեռանան ՝ ասելով, որ այժմ, գիշերը վարագույրի պես պատել է ձեզ , գնացեք այս խավարի օգնությամբ:
Այսօր Թասուա է ,Մոհարամ ամսի 9-րդ օրը ,որը շիաների օրացույցի մեջ Աշուրայի նման ոչ աշխատանքային օր է: Վերջին օրն է, ինչ շիաների երրորդ Իմամը՝ Հուսեյն իբն Ալին և նրա աջակիցները , գիտակցեցին դրա մայրամուտը և Աշուրայի օրը, դիմակայելով անարդարությանն ու անիրավությանը սխրագործություն կերտեցին: Այդ օրը, շիաների համար հույժ կարեւոր է: Շիաները ,Թասուան վերագրում են Աբբաս իբն Ալիին,նրան համարելով անձնազոհության, բարեկրթության,արիության եւ հավատարմության խորհրդանիշը:Այդ թվականից 1400 տարի անց, նրա մեծահոգությունը դեռ վառ է և նրա անունը նույնացվում է հավատարմության, բարեկրթության ու մարդկայնության հետ: Թասուայի օրն ինչպես և Աշուրայի օրը, մարդիկ կատարում են սգոր արարողություններ:
Հուսեյն իբն Ալին եւ իր աջակիցներն արդեն 8 օր գտնվում էին Նեյնավայում՝(Քարբալա): Լուսնային հիջրեթի 61-րդ տարվա Մոհարամ ամսի 9-րդ օրն էր (680 թվականի հոկտեմբեր ամիսը), և Քարբալայի անապատում Օմար Սաադի բանակը պատրաստվում էր մարտի, քանի որ նրանց չէր հաջողվել իսլամի մարգարեի թոռանը՝ Հուսեյնին, ստիպել հանձնվել: Հուսեյնը իր եղբոր՝ Աբբասի միջոցով մի գիշեր ժամանակ ստացավ աղոթելու համար: Այդ օրը Հուսեյնի աջակիցների վրանները պաշարվեցին: Շեմրը, ով Բանի Քալաբ ցեղախմբից էր, իր ցեղակիցներ Աբբասի ու նրա եղբայրների համար փրկագիր ուղարկեց, որպեսզի նրանց հեռացնի Հուսեյնի արդարատենչ բանակից: Սակայն Աբբասը բղավեց նրա վրա ասելով.«Մեզ ուզում եք փրկել ,իսկ Աստծու մարգարեի որդուն ո՞չ»:
Այնուհետ Հուսեյն իբն Ալին հավաքեց իր աջակիցներին եւ նրանց ասաց որ կարող են գիշերային խավարից օգտվելով, ցանկության դեպքում հեռանալ: Նա խոսքն ուղղելով իր զինակիցներին, ասաց.«Այժմ երբ գիշերային մթությունը պատել է Ձեզ, մթությունից օգտվելով հեռացեք: Այստեղ համախմբված բանակի թիրախը ես եմ»: Երբ նա այդ մասին խոսեց,Աբբասը ասաց. «Ինչու՞այդ քայլին գնանք: Արդյոքայն պատճառով որ քեզանից հետո շարունակենք ապրե՞լ: Աստված մեզ երբեք թույլ չի տա դիմել այս անարժան քայլին»: Նրա զինակիցներից յուրաքանչյուրն իր պատրաստակամությունը հայտնեց իր կյանքը նվիրաբերելու հանուն նրա: Ապա Հուսեյնը աղոթեց բոլոր նրանց համար:
Քարբալայում մինչև Մոհարամի 9-ը պատերազմի մասին խոսք չէր գնում: Թշնամու բանակն արգելում էր Հոսեյնի բանակին շարժվել դեպի Քուֆե: Հուսեյնն այդ քաղաքի ավագների խնդրանքով, Մեքքայից շարժվել էր դեպի այդ քաղաքը, սակայն Յազիդի բանակայինները, Նեյնավայում կանխեցին նրա ու նրա զինակիցների ընթացքը, պնդելով, որ նա պիտի իր հավատարմությունը հայտնի Յազիդին: Հուսեյնը մերժեց նրանց: Թասուայի օրը Շեմր իբն Զել Ջոշանը 4000 հոգով մտավ Քարբալա ու միացավ Օմար Սաադի մի քանի հազարանոց բանակին: Նա Քուֆեի նոր իշխանավոր Օբեյդոլլահից նամակ էր բերել, որը հասցեագրված էր Օմար Սաադին և որում պահանջվում էր, որ նա կամ Հուսեյնին ստիպի իր հավատարմությունը հայտնել Յազիդին,կամ նախապատրաստվել պատերազմի: Օբեյդոլլահի նամակում գրված էր.
«Ես քեզ չեմ ուղարկել իմ ու Հոսեյնի միջև բարեխոսելու: Նամակը հասնելուն պես, եթե Հուսեյնն անուշադրության մատնի մեր առաջարկությունը, հարձակվիր նրա վրա և սպանիր նրան ու իր զինակիցներին, իսկ սպանելուց հետո նրանց կտոր կտոր արա: Հուսեյնին ու իր զինակիցներին սպանելուց հետո, ձիերով անցիր նրանց դիակների վրայից: Ես գիտեմ, որ սպանվելուց հետո անօգուտ է նրանց դիակների վրա ձիերով անցնելը, սակայն քանի որ այդ մասին եմ խոսել, պիտի իրականացնես, ու եթե այս խոսքերին ուշադրություն դարձնես կհարգվես մեր կողմից ու կդառնաս մեր սիրելին: Իսկ եթե չես ցանկանում պատերազմել Հուսեյնի հետ, կզրկվես բանակի հրամանատարությունից և հրամանատարությունը կհանձնես Շեմր իբն Զէլջոշանին: Նա մեր գործավարը լինելով կկատարի մեր հրամանը»:
Սկզբում Օմար Սաադը չէր ցանկանում սպանել մարգարեի թոռանը. Սակայն խոստումների պատճառով, հանձնվեց: Նամակը ընթերցելուց հետո, նա Շեմրին ընտրեց որպես իր հետիոտն զորքի հրամանատար:
Շեմր իբն Զէլջոշանի միանալուց հետո, Հուսեյնի նկատմամբ ճնշումն ավելացավ: Յազիդի աջակիցները Հուսեյնի զինակիցներին զրկեցին ջրից, որպեսզի կանանց ու երեխաների ծարավը ճնշի Հուսեյնին և նա իր հավատարմությունը հայտնի Յազիդին: Սակայն Հուսեյնը հավատում էր իր ընտրած ուղուն ու նպատակին, որն էր վերականգնել իսլամը, մարգարեի ավանդույթը, վերացներ չարը: Ուստի նա պատրաստ էր նահատակվելու իր վեհ նպատակների ճանապարհին: Նրա զիանկիցներն, ովքեր հասկացան իսլամի հարգարժան մարգարեի ավանդությունները վերականգնելու նրա կամքը, իրենց հավատարմությունը հայտնեցին նրան, մինչև մահ մնալու նրա կողքին:
Լուսնային հիջրեթի 61 թվականի Մոհարամ ամվա իններորդ օրը հիշեցնում է նրանց հավատքի և հավատարմության մասին, ովքեր աշխարհին ուսուցանեցին հավատարմության և ազատության դասը` մնալով իրավացիութեան ուղու վրա և լիարժեք հնազանդվելով իրենց իմամին ու առաջնորդին: Նրանք իններորդ օրվա գիշերը լուսացրին դեպի Աստված բարձրացրած աղոթքով, որպեսզի դրա հաջորդ օրը, Աշուրայի օրը այնպիսի սխրագործություն գործեն, որն աշխարհը դարեր շարունակ հիացմունքով հիշի: Ամեն տարի այդ սխրագործության օրը, մուսուլմաններն ու աշխարհի ազատասեր մարդիկ յուրահատուկ արարողություններով ոգեկոչում են Հուսեյնի և նրա հավատարիմ զինակիցների անունը: Հուսեյնը անիրավության ու անարդարության դեմ իր շարժումով զոհվեց հանուն մարդկության ու իրավացիության ու նրա եղբայրը՝ Աբբասը, մեծահոգության խորհրդանիշն է: Թեև այն ժամանակ նրա դեմ խիստ անարդարություն կատարվեց, սակայն Աշուրայի շարժումը ապարդյուն չանցավ և այսօր այն օրինակ է ծառայում բոլոր իրավազրկվածների համար:
Թասուա է: «Սարոլլահ» խմբի վրաններում համախմբվել են քրիստոնյա ու զրադաշտ սգավորներ, որպեսզի սգան մեծն նահատակի հիշատակը:
Երիտասարդները սգո վրաններ են տեղադրել՝ ի պատիվ ազատականության ռահվիրայի: Երբ սգավոր բազմությունը հասնում է քաղաքի կենտրոնում գտնվող «Հաֆթե թիր» հրապարակ, աղմուկը դադարում է և սգավոր խմբերը վրաններից դուրս են գալիս: Մի խումբ սգավորներ վրանից դուրս ապասում են: Բարձրահասակ մի երիտասարդ ով ուսին կրում է սգո դրոշը, անդադար ձեռքերը վեր է բարձրացնում:
Դեռահասները վերցնում են դրոշակներն ու պաստառները և կանգնում մի քանի քայլ առաջ: Յուրաքանչյուր տարի ավելանում է Հուսեյնի սիրահարների թիվը: Երբ սգավորները վրաններում միասնաբար սգում են և ձայնակցելով կատարողին, վրանից դուրս են գալիս ու շարժվում կրոնական փոքրամասնությունների կենտրոն համարվող «Բահար Շիրազ» պողոտայով: Շարքերին հետեւում են սգավոր կանայք: Երբ խումբը վերադառնում է Սարալլահ կենտրոն, նրանց հյուրընկալում են նաև քրիստոնյա հայրենակիցներ: Խմորեղեն պատրաստող վարպետ Ապրիլ Իսային 24 տարի է ինչ Հուսեյն իբն Ալիի սգավոր խմբերին խմորեղեն է հյուրասիրում: Նրան օգնում է եղբորորդին՝ Համբիկը: Այս տարիներին նա բազմիցս դիմել է Աբաբդոլլա ալ Հուսեյնին և նրա ցանկություններն իրականացել են:
Հոգևորական Վարդանյանի հավաստմամբ, Հուսեյնը պատկանում է բոլոր ազատատենչներին ու արդարատենչներին: Նա ասում է.«Ես հարգում եմ շիաների երրորդ իմամին ու եթե Աշուրան համընկնում է եկեղեցական հատուկ արարողության հետ, զանգերը նրա հիշատակին չեն հնչում: Մենք ևս սգում ենք Քարբալայի վիշտը ու Հուսեյնի նահատակությունը»:
Այլ սգավոր Մարթին Վարդանյանը ասում է .«Շիաների երրորդ առաջնորդի պատմությունը նման է Հիսուսի դեմ իրագործված հալածանքներին և իհարկե, Աստծո այս վերջին մարգարեի դեմ հալածանքները շաղախված են հպարտությամբ, խիզախությամբ ու իրավացիությամբ և դարեր շարունակ Հուսեյնի կենդանի մնացած անունն ու հիշատակը ու շիաբնակ Իրանում ու Իրաքում և եվրոպական ու ամերիկյան երկրներում Մոհարամ ամսին իրականացվող սգո արարողությունները դրա վառ ապացույցն են»:
Մարթինին ուղեկցող Մարիանա Վարդանյանն ասում է.«Թեև կրոնական համոզմունքների պատճառով շատ չենք մասնակցում նման արարողություններին, սակայն հենց այս հպանցիկ ներկայությամբ այս սգո արարողությունները խիստ վիշտ են պատճառում: Մարիանան համոզված է ,որ երկրային գիտակցությամբ չի կարելի խոսել այս դեպքի մասնակիցների մասին, քանի որ իր համոզմամբ, նրանք ավելի շատ նման են առասպելական միֆերի,որոնց նմաններին տարբեր ժողովուրդներ և ազգեր փորձել են տարբեր ժամանակներում ստեղծել և պատկերել իրենց գրական գլուխգործոցներում»:
«Իմ անձնական կարծիքով, երբ Հուսեյնը իր մինուճարին իր ձեռքերով վեր է բարձրացնում թշնամիների խիղճը արթնացնելու հույսով, և այդ երեխայի կոկորդը պատռվում է ոխի ու տգիտության նետով, դա նշանակում է կատարյալ անիրավություն: Աստծու կամքին հնազանդվելը նշանակում է, որ մուսուլմանները սգալու հետ միաժամանակ պետք է հպարտանան այդպիսի առաջնորդ և իմամներ ունենալու համար»,ասել է նա:
Ողջույն Հուսեյնին, ով համարվում է աշխարհի ազատատենչների ռահվիրան եւ Աբբաս իբն Ալիին ով սիրո,հավատքի եւ հավատարմության խորհրդանիշն է: