Դեմոկրատական Ֆրանսիայի մյուս երեսը (Արևմուտքը հակասությունների բնօրրան է)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Արևմուտքում համակարգված խտրականությանն ու անհավասարությանը, հատկապես վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ցույցերին։
Անցյալ տարվա հունիսի վերջին Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններն ի ցույց դրեցին ֆրանսիայի դեմոկրատական հասարակության և Արևմուտքում ժողովրդավարության բնօրրանի մյուս երեսը: Ֆրանսիայում լարվածություններն ու անկարգությունները այն պայմաններում իրականացան , երբ հավասարության և եղբայրության կարգախոսով Ֆրանսիայի հեղափոխությունից անցել է ավելի քան 200 տարի։ Սակայն անցյալ ամիս միլիոնավոր ֆրանսիացի ներգաղթյալների զայրույթն ու դժգոհությունը ապացուցեց , որ մաշկի գույնը, ռասան և կրոնական համոզմունքները դեռևս Ֆրանսիայի քաղաքացիների միջև տարբերության ու տարանջատման օրինակներ են: Ֆրանսիայում իշխող կառավարությունները պաշտոնական հարցումներում և վիճակագրություններում հանել են ռասայի, կրոնի և մաշկի գույնի հարցը։ Այդ իսկ պատճառով այս երկրում կրոնական և ռասայական փոքրամասնությունների և ներգաղթյալների ծագումով իմիգրանտ բնակչության ճշգրիտ տվյալները գոյություն չունեն: Սակայն ներգաղթյալների և կրոնական փոքրամասնությունների բնակչության կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական տվյալների բացակայությունը պատճառ չեն դարձել, որ Ֆրանսիայում քողարկված մնան կրոնական, ռասայական, էթնիկական, տնտեսական, սոցիալական և կրթական անջրպետը: Ֆրանսիան իր գաղութատիրության պատմության շնորհիվ Եվրոպայում ունի ամենամեծ թվով ռասայական փոքրամասնություններ, ներգաղթյալներ և մուսուլմաններ: Ֆրանսիան տասնամյակներ շարունակ շահագործել է ավելի քան քսան աֆրիկյան երկրների։ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո և այս երկրների անկախացման արդյունքում , Ֆրանսիայի գաղութների մի շարք քաղաքացիներ ներգաղթել են այս երկիր՝ Ֆրանսիայի էժան աշխատուժի կարիքի պատճառով։ Բայց այս ներգաղթյալներն ու նրանց երեխաները երբեք չեն ինտեգրվել ֆրանսիայի հասարակությանը: Խտրականությունը, որը ստեղծվել էր բոլոր հարթություններում և հետագա տարիներին այս ներգաղթյալների և նրանց երեխաների շրջանում, նրանցից մի քանի սերունդ հետո ,Ֆրանսիայումնառաջացրեց ներգաղթյալ համայնքի մեկուսացումը: Այնպես, որ ներգաղթյալների գաղութներ ստեղծվեցին Փարիզի և Ֆրանսիայի մեծ քաղաքների արվարձաններում ։ The Guardian օրաթերթը Ֆրանսիայում լարվածության և անկարգությունների մասին հոդվածում գրել է. «Ֆրանսիայում բախումները, որոնք տեղի են ունեցել ոստիկանության ագրեսիվ գործողությունների հետևանքով , արմատավորված են այս երկրում ավելի ծավալուն խնդիրների մեջ, և ֆրանսիացիներն ասում են, որ այս պատերազմը միայն ոստիկանության դեմ չէ, այն ամբողջ ֆրանսիայի համակարգի դեմ է»:Ֆրանսիայի ներգաղթյալ քաղաքացիները և իմիգրանտները ոչ միայն դեմ հանդիման են կանգնած ամեն տեսակի խտրականության և ռասիզմի, այլ այն, ինչ առաջացրել է իմիգրանտների առավել զայրույթն ու դժգոհությունը, ոստիկանության ծայրահեղ բռնությունն է ներգաղթյալների, հատկապես սևամորթ և արաբ ներգաղթյալների նկատմամբ։Ոստիկանության այս պահվածքը առաջացրել է հարյուր հազարավոր ներգաղթյալ քաղաքացի երիտասարդների և պատանիների զայրույթն ու դժգոհությունը Ֆրանսիայի ոստիկանության կողմից ալժիրցի 17-ամյա Նաել Մ․ անունով պատանու մահից հետո:
Ֆրանսիայի ոստիկանությունը իհամեմատություն սպիտակամորթների, տարբեր կերպ է վերաբերվում ֆրանսիացի գունամորթների հետ : Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստ խմբերից մեկի ուսումնասիրության համաձայն՝ ոստիկանությունը 20 անգամ ավելի շատ է կասեցնում երիտասարդ սևամորթ և արաբ տղամարդկանց, իհամեմատություն իրենց համատարիքների: Ֆրանսիայում հրապարակված մի զեկույցում նշվում է, որ 2022 թվականից ի վեր երթևեկության կանգառների ժամանակ 21 մահացու հրաձգություն է տեղի ունեցել, և զոհերի մեծ մասը ծագումով արաբ սևամորթներ են: «Կարնեգի Մելով» համալսարանի Եվրո-Ատլանտիկ սևամորթների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն «Մամե Ֆաթո Նիանգը» ,Ֆրանսիայի վերջին խռովությունների մասին ասել է .««Օտար լինելը» հաճախ արյունակցական ժառանգություն է»:Նա ասել է .«Մենք խոսում ենք նրանց հետ ,ովքեր 100 տարի կամ կես դար բնակվել են Ֆրանսիայում և նրանով հանդերձ ,որ Ֆրանսիայի քաղաքացիներ են , դեռևս համարվում են օտարերկրացի ,կամ Ֆրանսիայի համար օտարներ»: Նիանգը նշել է, որ ռասիզմը ինքնին , Ֆրանսիայում հաճախ համարվում է օտար հասկացություն , և ֆրանսերենը ընդհանրապես չունի հատուկ բառեր ռասայական հարցերը քննարկելու համար:Ֆրանսիացիները հաճախ ռասայական հարցերը քննարկելու համար ,Ֆրանսերեն բառերի փոխարեն օգտագործում են անգլերեն բառեր: Օրինակ սևամորթներին «noire»կոչելու փոխարեն ,որը սևամորթ բառի ֆրանսերեն տարբերակն է ասում են «black»: Նիանգն ասում է.«Սա նման է նրան, որ ինչ-որ մեկը վարակված լինի քաղցկեղով և դիմում է իր բժշկին,որպեսզի բառարանից հանի քաղցկեղ բառը: Պետք է ընդունենք , որ հիվանդ ենք։ Պետք է ընդունենք, որ ռասիզմի հիվանդությունը միայն Միացյալ Նահանգներինը չէ»: Ֆրանսիայում խռովությունների մասին The Guardian օրաթերթը «Ունևոր և չունեևոր մարդկանց միջև ավելացող տարածության դառը պատմությունը» խորագրով հոդվածում գրել է.«Ֆրանսիացի երիտասարդի սպանության վայրի մոտ ապրող մի քաղաքացի,ով բնակվում է Փարիզի արվարձանի իմիգրանտների քաղաքավանում ամենաճիշտ ու պարզաբանող արտահայտությունն է կատարել: Ֆրանսիացի 30-ամյա քաղաքացի Քենդրան, Guardian-ի թղթակցին ասել է.« Այս երկրում երիտասարդներն իրենց տեսնում են համակարգի դեմ պատերազմի մեջ: Այս պատերազմը միայն ոստիկանական ուժերի դեմ չէ, այն ավելին է , հակառակ դեպքում դա չէր տարածվելու Ֆրանսիայի բոլոր քաղաքներում ու տարածքներում»:
Ֆրանսիայի ռասայական հավասարության ամենահայտնի ակտիվիստներից և գրողներից ՝Ռոխայա Դիալոն ասում է.« «Ֆրանսիայի ոստիկանությունում համակարգված ռասիզմի պրոբլեմ կա»: Ֆրանսիայի կառավարությունը բազմիցս հերքել է այս մեղադրանքը։Ֆրանսիայի իրավապաշտպան կազմակերպություններն ասում են, որ երիտասարդները, ովքեր սևամորթ կամ արաբ են համարվում, ֆրանսիացի չեն, բայց իրենց արմատները գալիս են ֆրանսիայի նախկին գաղութներից և ապրում են այսպես կոչված «բանլիյուսներում» կամ մեծ քաղաքների արվարձաններում, ինչպիսիք են Փարիզը, Մարսելը կամ Լիոնը»:
Ֆրանսիայի կառավարությունը դեռևս պատրաստ չէ ընդունելու Ֆրանսիայի ծագումով ալժիրցի երիտասարդի մահվան հետևանքով այդ երկրի ներգաղթյալ քաղաքացիների խռովությանը հանգեցրած իրականությունները: Էմանուել Մակրոնը և շատ այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ հազարավոր մեքենաների և կառավարական շենքերի հրկիզվելը վերագրում են սոցիալական ցանցերին, ներգաղթյալ երիտասարդների ու պատանիների ծնողներին խրախուսում են ավելի շատ վերահսկել իրենց երեխաներին։Նույնիսկ Ֆրանսիայի արդարադատության նախարարը սպառնացել է պատժել ներգաղթյալ երիտասարդների ծնողներին։Ֆրանսիայի աջակողմյան և ծայրահեղ աջակողմյան գործիչներն ու լրատվամիջոցները մեղադրում էին Մակրոնի կառավարությանը ,երիտասարդ ներգաղթյալներին ճնշելու հարցում անփութության մեջ: Մյուս կողմից, ձախակողմյան գործիչներն ու լրատվամիջոցները մեղադրում էին Մակրոնի կառավարությանը տասնյակ հազարավոր ներգաղթյալների զայրույթի ու դժգոհության պոռթկումի պատճառն անտեսելու մեջ։Ձախակողմյանները խոստովանել են,որ ներգաղթյալ համայնքի դեմ կիրառվում է խտրականություն ու անհավասարություն: Անգլիական Guardian օրաթերթը Ֆրանսիայում վերջին անկարգությունների մասին գրել է.«Այս պրոբլեմները միայն պատահար չէին,այլև ապացուցում են ավելի խորացած դժվարություններ ոստիկանության կառույցում ,ռասայական ու սոցիալական հարաբերություններում :Ընդհանուր առմամբ այս երիտասարդի մահը , հերթական անգամ հարց է առաջացրել թե ինչու է Ֆրանսիան պնդում ռասայական ուծացման, սեկուլարիզմի և ընդհանուր ինքնության ստեղծման հարցում: Այս երկիրը իր գաղութատիրական անցյալի ազդեցության տակ դեռևս չի կարողանում հասկանալ մաշկի գույնի վրա հիմնված մարդկանց միջև եղած տարբերությունները»։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ Ֆրանսիայի օտարերկրյա բնակչության յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը կարծում է, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվում,և Իտալիայի հետ մեկտեղ զարգացած երկրների մեջ ունի խտրականության ամենաբարձր մակարդակը։Միաժամանակ Ֆրանսիա մեկնած ներգաղթյալները գրեթե եռապատիկ աղքատության մեջ են, քան երկրում ծնվածները: Ներկայումս ֆրանսիացի վերջին ներգաղթյալների 28%-ը գտնվում է եկամտի ամենացածր խմբավորման մեջ, մինչդեռ ոչ ներգաղթյալների պարագայում այս թիվը կազմում է ընդամենը 8%: Պորտուգալական «Público» օրաթերթը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների մասին իր զեկույցում գրել է.« Ֆրանսիայում մի դժվարություն կա, որը չլուծվելու դեպքում կարող է տարածվել եվրոպական այլ երկրներում։ Քանի դեռ իշխանության ղեկավարները խնդիրը գտնում են հազարավոր հրկիզված մեքենաների, հարյուրավոր ձերբակալությունների և սոցիալական ցանցերի մեջ, խռովություն սկսած երիտասարդությունը չի հանգստանա։ Այս երկրի ղեկավարները չեն ցանկանում քաղաքական ու սոցիալական պատասխաններ տալ այս երիտասարդության կոնկրետ խնդիրներին»:
Հատկանշական է, որ այդքան խտրականություն և անհավասարություն ունեցող երկիրը հավակնում է պաշտպանել մարդու իրավունքները այլ երկրներում, և վերածվել է ահաբեկչական խմբավորումներին աջակցելու կենտրոնի։ Իրանի ժողովուրդը հանդիսանում է ֆրանսիայի կառավարության կողմից մարդու իրավունքների պաշտպանության երկակի քաղաքականության զոհերից մեկը։ Ֆրանսիայի կառավարությունը դարձել է «մոջահեդին-ե խալղ» կազմակերպության բազան։Կազմակերպություն ,որը սպանել է ավելի քան 17 հազար իրանցիների ամենաբարձր պաշտոններ զբաղեցնողներց մինչև հասարակ քաղաքացուն: «Մոջահեդին-ե խալղ» կազմակերպությունը Սադամի վարչակարգի պարտադրյալ ութամյա պատերազմի տարիների ընթացքում կանգնեց Իրաքի բռնապետի կողքին և իր ժողովրդի դիմաց: Ֆրանսիան արևմտյան ամենակարևոր երկրներից մեկն էր, որը ութամյա պատերազմի ընթացքում բոլոր տեսակի զենքեր էր տրամադրում Սադամի ռեժիմին...: