Հիրոսիմայի ժամանակով ժամը՝08:15- է
1945 թվականի օգոստոսի ամսի սկիզբն է : Գերմանիան և Իտալիան ամիսներ է ինչ հանձնվել են դաշնակիցներին, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի կրակը Եվրոպայի մայրցամաքում գործնականում մարել է, սակայն աշխարհի այս կողմում Ճապոնիան դեռ համառորեն դիմադրում է:
Կայսերական ճապոնիայի բանակը նահանջել է Արևելյան և Հարավարևելյան Ասիայում գտնվող իր օկուպացրած տարածքներից: ԱՄՆ-ի հետևակը ,Ֆիլիպինյան կղզիներից ճապոնացի զինվորներին հետ մղելուց հետո մտել է Ճապոնիայի ամենահարավային կղզի՝ Օկինավա : Այդ երկրի հազարամյա պատմության մեջ դա առաջին դեպքն է, երբ Ճապոնիայում ցամաքային մարտ է տեղի ունենում արտաքին թշնամու դեմ։
Ամերիկացի զինվորական հրամանատարները հասկացել են, որ ցամաքային ճակատամարտի շարունակությունը և Ճապոնիայի օկուպացումը կարող են հանգեցնել մինչև մեկ միլիոն ամերիկացի զինվորների սպանության: Ճապոնիայի դպրոցների պատմության դասագրքերում նշվում է, որ երբ մոնղոլական բանակը փորձեց հարձակվել Ճապոնիայի վրա, նրանց նավերը խորտակվեցին Կամիկաձեի (փոթորկի աստվածների) միջոցով Ճապոնիայի ծովում , և ոչ մի մոնղոլ մարտիկ չհասավ Ճապոնիա: Ուստի շողացող արևի երկիրը աստվածների կողմից «պաշտպանված է» և անպարտելի։ Այս լեգենդից ոգեշնչված «Կամիկաձե»՝ զինվորների թիվը, ովքեր իրենց կյանքի գնով կամավոր են ոչնչացնում թշնամու նավերն ու կործանիչները, միշտ գերազանցում է կայսերական բանակի տրամադրության տակ գտնվող նավերի և մահապարտ կործանիչների թվին:
Ամիսներ առաջվանից երբ ԱՄՆ-ի բանակը, որն իրեն անկարող էր տեսնում ցամաքային պատերազմով դիմադրել ճապոնացի զինվորներին ու կամիկաձեներին, սկսել էր քաղաքների օդային ռմբակոծությունը: 1945 թվականի մարտի 9-ի գիշերվանից մինչև մարտի 10-ի առավոտը, 300 ամերիկյան կործանիչներ Տոկիոն վերածեցին հրի և մոխրի կույտի և սպանեցին առնվազն 100,000-հոգու։ Այս ավերիչ հարձակումները և դրան հաջորդած ԱՄՆ ռազմօդային խոշոր գործողությունների ալիքը ոչնչացրել էին Ճապոնիայի մայրաքաղաքի գրեթե կեսը: Հզոր ապացույցները վկայում են թե՝ այս քանակությամբ ավերածություններով և զոհերով ,Ճապոնիայի պատերազմի պարագլուխները համոզվել են ինչ որ պայմաններով բանակցել և հանձնվել:
ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենը տեղյակ էր , որ պատերազմը շուտով կավարտվի, և դաշնակիցների մարտավարական դաշինքը իր տեղը կզիջի Խորհրդային Միության դեմ մրցակցությանը։
....
Խաղաղական օվկիանոսի Տինիան կղզում գտնվող ԱՄՆ ռազմաբազայում օդաչու գնդապետ Փոլ Վարֆիլդ Թիբեթսը պատրաստել էր իր B-29 Super fortress կործանիչը անհայտ ուղղությամբ թռիչքի համար: Մեկ-երկու ամիս առաջ Նյու Մեքսիկոյում հաջողությամբ փորձարկվել էր նոր զենք: Նա 4 տոննայից ավելի կշռվող «Փոքրիկ տղա» կոչվող ուրանի ռումբը տեղադրում է կործանիչի մեջ և վերջնական համադրությունները կատարում է իր հրամանատարների և թռիչքի անձնակազմի հետ։ Արդեն Ճապոնիայի հինգ քաղաքներ են նշանակվել ռմբակոծման համար՝ Հիրոսիմա, Կոկուրա, Նիիգատա, Յոկոհամա և Կիոտո:
Այս քաղաքների ընտրության պատճառների մասին կարելի է խորհել : Նախ՝ ամերիկյան քաղաքացիների և բանտարկյալների այդ վայրերում գտնվելու հավանականությունը ցածր է։ Երկրորդ՝ եղանակի տեսությունը: Գործողության օրը ռմբակոծության համար ընտրվում է արևոտ եղանակ ունեցող ցանկացած քաղաք, որպեսզի ռումբը ընկնի հենց քաղաքի և նպատակակետերի վրա։
...
Օգոստոսի 6-ի առավոտյան B-29 կործանիչը մոտենում է Ճապոնիային: Հիրոսիմայում եղանակը պարզ է և արևոտ: Չնայած երկիրը ներքաշված է պատերազմի մեջ, բայց չարաբաստիկ ճակատագրին անտեղյակ, այս քաղաքում կյանքը շարունակվում է։ Երկու տարեկան Սադակոն նոր է սկսել քայլել և ցատկոտել։ Երեխաները պատրաստվում են դպրոց գնալ: Ժամը ութն անց տասնհինգ րոպեին ամերիկյան կործանիչը «փոքրիկ տղային » նետում է քաղաքի վրա։ Հանկարծ շլացուցիչ լույսը քողարկում է արևը ապա ծխից ու մոխրից ամպի նման վեր բարձրանում դեպի երկինք։ Մի տղա, ով խաղում էր, պայթյունի ալիքից վեր է բարձրացվում և միայն նրա ստվերն է դրոշմվում պատին։ Սադակոն դուրս է նետվում տան պատուհանից։ Նրա մայրը շտապում է դուրս: Բայց զարմանալիորեն ողջ է գտնում նրան։
Ռումբի պայթյունի կենտրոնը հենց այնտեղ է, որտեղ գտնվում է հիվանդանոցը։ Հիվանդները ևս ծուխ են դարձել , աղյուսների, երկաթի և պողպատի կույտի հետ միասին։
Քաղաքում ամեն ինչ ոչնչացել է: Տները, դպրոցները, գործարանները,մի քանի կիլոմետր շառավղով կենդանի արարած չի երևում: Նույնիսկ Հիրոսիմայի ժայռերն ու հողն են հալվել ։ Գետերը լի են մարդկանց ու կենդանիների դիակներով։
Ամերիկյան թռիչքային թիմը ոգևորված այս ոճրագործությունից վերադառնում է:Անձնակազմից մեկը կործանիչի ներսից լուսանկարում է «Ատոմական սունկը»: Թռիչքի երկրորդ օդաչուն, տեսնելով հետևում թողած տեսարանը, իրեն մեղավոր է զգում և ասում. «Ի՞նչ արեցինք»։
Գործողության օդաչու գնդապետ Փոլ Թիբեթսն հետագայում ասում է.« Այն նման էր սև դժոխքի և ուներ լույս ու գույն, ներսից սպիտակ էր ու մոխրագույն, իսկ վերևը տոնածառի տեսք ուներ, մեկ հազարերորդական վայրկյանում Հիրոսիմա քաղաքն այլեւս գոյություն չուներ»:
....
Նախնական տվյալների համաձայն, Հիրոսիմայում մահացել էր 80 հազար մարդ։Սակայն, ըստ երեւույթին, սա անսպասելի չէր ամերիկացիների համար: Ոչ հեռու անցյալում այս թվից ավելին են սպանվել Տոկիոյում։
ԱՄՆ-ի կառավարությունը ռադիոյի, հեռուստատեսության, մամուլի անողոք քարոզչության և հատկապես հոլիվուդյան նոր արտադրության օգնությամբ ճապոնացիներից հրեշավոր կերպար էր ստեղծել, և «մարդուց ավելի ստոր » կոչող այդ մարդկանց նկատմամբ ցանկացած գործողությունը լիովին արդարացնում էր՝ «ԱՄՆ-ի ժողովրդին ծառայելու» կարգախոսով։Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների 85%-ը համաձայն էր Հիրոսիմայի ոճրագործությանը։
Երբ Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության մասին լուրը հասնում է ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենին, նա այն որակում է ,որպես «պատմության մեջ ամենամեծ գիտական նվաճումը»։ «Մենք ունենք ռումբ, որը պետք է օգտագործենք ամերիկացի երիտասարդության ցավը մեղմելու համար»: Ավելի գարշելին հետևյալն է,որ ՝ Թրումենը խորհուրդ է տալիս ԱՄՆ Կոնգրեսին ստեղծել հանձնաժողով, որը պատասխանատու կլինի վերահսկելու ատոմային ուժի օգտագործումը՝ աշխարհում «խաղաղություն» պահպանելու համար։Թրումենը մեկ այլ հրաման ևս արձակում է.« շքանշանով պարգևատրել գործողության օդաչու գնդապետ Փոլ Թիբեթսին»։
Բայց կարծես Հիրոսիմայի ոճրագործությունը չէր բավարարել ԱՄՆ-ի նախագահին։Խորհրդային Միությունը պաշտոնապես պատերազմ է հայտարարում Ճապոնիային և կորեական թերակղզու հյուսիսը և Մանջուրիան ,ճապոնական ուժերի օկուպացիայից դուրս բերում։Թրումենը Ճապոնիային հանձնվել պարտադրելուց առավել նպատակներ էր հետապնդում։ Մրցակիցներին իր հզորությունը պարտադրել և Ճապոնիայի դեմ տարած հաղթանակում Խ.միությանը մասնակից չդարձնել:
ԱՄՆ ռազմաօդային ուժերի մեկ այլ խումբ պատրաստ էր երկրորդ առաքելության իրականացմանը։Այս անգամ նրանք ստացել էին «գեր մարդու» բեռը պատասխանատու մարմիններից: Նրանց նպատակակետը Կոկուրա քաղաքն էր։Բայց այս քաղաքը գործողության օրը մառախլապատ էր։Այլընտրանքային թիրախը Նագասակի քաղաքն էր։Օգոստոսի 9-ին ժամը 11:20-ին քաղաքի վրա է նետվում «գեր մարդը», որն ավելի հզոր ու բարդ ռումբ էր, քան «Փոքրիկ տղան»։ Սակայն տարածքի լեռնային լինելու պատճառով վնասի չափն ու զոհերի թիվը Հիրոսիմայի համեմատ ավելի քիչ էր։
Հետաքրքիր է, որ դժբախտ քաղաք՝«Նագասակի»-ի անունը նախնական ցուցակում չի եղել։Ասվում է, որ ԱՄՆ-ի ժամանակի պատերազմի նախարար Հենրի Լյուիս Սթիմսոնը, տասնամյակներ առաջ իր մեղրամիսն անցկացրել է Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում և կապված էր այս քաղաքի հետ։Նա կամայականորեն Նագասակի քաղաքը ընտրեց Կիոտոյի փոխարեն։
.....
Ճապոնացիները վերակառուցում են Հիրոսիման իր մոխիրների վրա: Նախկին քաղաքից մնացել է միայն արդյունաբերական գիտահետազոտական շենքի գմբեթը։Այս գմբեթի առաքելությունն է խոսել այն ցավի ու տառապանքի մասին, որ Հիրոսիման ու նրա բնակիչները կրել են ատոմային ռումբից։«Հիբակուշա» (Ատոմային ռմբակոծությունից փրկվածներ) ասոցիացիան, առաջարկել է այս շենքի վայրում խաղաղության այգի հիմնել։Միառժամանակ է ինչ ծաղկում են դափնու ծաղիկները : Դա առաջին բույսն էր, որն աճել է քաղաքում ռմբակոծությունից հետո։Ճապոնացիներն այն համարում են հույսի և ավելի լավ ապագայի խորհրդանիշ: Բայց ամեն օր բացահայտվում են ոճրագործության հետեւանքների նոր ոլորտներ: Ամեն օր նոր զոհերի անուններ են գրանցվում: Տվյալների համաձայն՝ Հիրոսիմա և Նագասակի երկու քաղաքներում ուղղակի և անուղղակիորեն մահացել է մոտ 200 հազար հոգի։Որոշ փրկվածների մաշկի վրա բշտիկներ են երևան գալիս: Մազերը թափվում են, և երեխաները ծնվում են տարբեր արատներով և սրտաճմլիկ արտաքինով։Սադակոն, ով հրաշքով փրկվել էր պայթյունից, այժմ տասը ,տասնմեկ տարեկան աղջիկ է: Նա դպրոցի թեթև ատլետի թիմերի ակտիվ անդամ էր։Բայց մի օր վազելիս հանկարծ գլխապտույտ է ունենում և ուշաթափվում։Բժիշկներն անմիջապես ախտորոշում են նրա հիվանդությունը՝արյան քաղցկեղ: Սադակոն, ինչպես իր հասակակիցներից ու համաքաղաքացիներից շատերը, տուժել էր ատոմային ռմբակոծության հետևանքներից: Սադակոն լսել է, որ ով 1000 թղթե կռունկ պատրաստի, նրա ցանկությունները կկատարվեն։Նա իր առողջությունը վերականգնելու հույսով սկսում է փոքրիկ թղթե թռչուններ պատրաստել ,սակայն դրանց թիվը լրացնելուց առաջ մահանում է: Այժմն աշխարհի բոլոր երեխաների շրջանակում ,Սադակո Սասակին խորհրդանշում է երեխաների վրա պատերազմի հետևանքները: Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող կաղնու անտառների մեջտեղում, փոքր սահմանամերձ քաղաք Սարդաշտ քաղաքի Հիրոսիմա փողոցում, Ճապոնացի մի խումբ հյուրերի ներկայությունը գրավել է անցորդների ուշադրությունը։ Ներկաների ու անցորդների հազի ձայնը մի պահ անգամ չի դադարում։ Ոչ կառավարական ասոցիացիայի (MOCT)«Մոստ»-ի ղեկավար բժշկուհի Շիզոկո Թեսոյան Հիրոսիմայից եկել է Սարդաշտ, պատմելու այն դաժանության մասին, որը Սադամն ու նրա դաշնակիցները կատարեցին այս քաղաքի բնակիչների նկատմամբ։
1366 թվականի թիր ամսի 7-ի երեկոյան (1987 թ. հունիսի 28-ին) Սադամի բանակը քիմիական ռումբերով թիրախ դարձրեց Սարդաշտ քաղաքը։ Ռմբակոծության նույն օրը հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ զոհվեցին, ևս շատերը վիրավորվեցին։ Մինչդեռ Սարդաշտի վրա Իրաքի հարձակումից անցել է 36 տարի, նրանք, ովքեր փրկվել են, դեռ տառապում են այս ռմբակոծության ցավերից ու հետեւանքներից։
MOCT միությունը (միջազգային բժշկական նպաստ տրամադրող միությունը) հիմնադրվել է տիկին Թեսոյայի կողմից՝ աշխարհում քիմիական և ատոմային զենքից տուժածներին աջակցելու նպատակով: Տիկին Թեսոյան ասում է, որ Հիրոսիմայի և Նագասակիի իրավազրկվածության ձայնը լավապես լսելի է եղել աշխարհում, բայց ես զարմանում եմ, թե ինչպես Սարդաշտի ոճրագործության մասին չի խոսվել:
Սարդաշտի և Հիրոսիմայի միջև կնքվել է քույր քաղաքների պայմանագիր։ Զանգվածային ոչնչացման զենքից տուժած քաղաքների փոխգործակցությունը շահավետ է խաղաղության համար:
Սարդաշտցի քուրդ կին «Չիմանը» քիմիական հարձակման պահին մանուկ է եղել։ Նա այժմ 36 տարեկան է և ամուսնացած է, բայց դեռևս տառապում է թոքերի հետ կապված բարդություններից, որոնք առաջացել են մանանեխի գազ շնչելու հետևանքով: Բժշկուհի Շիզոկո Թեսոյան նրան անգամներ բուժել է Հիրոսիմայի հիվանդանոցում: Հիրոսիմայի Խաղաղության այգի այցելելիս Շիզուկուն նրան ցույց է տվել «Խաղաղության ջահը»։ Տիկին Թեսոյան ասում է, որ մենք այս կրակը վառել ենք 1964 թվականից ու երդվել ենք չմարել այն , քանի դեռ աշխարհում նույնիսկ մեկ ատոմային ռումբ գոյություն ունենա։ Իսկ ով չգիտի, որ այս ջահը իրականում ատոմային սարսափի կրակն է։ Չիմանը, ինչպես Շիզոկոն, փափագում է այն օրը, երբ այս ջահը ընդմիշտ կմարի: